Ուսումնական ամառ. առաջադրանքների փաթեթ

18817023_1464220913630785_255162481_nՈղջույն, սիրելի սովորող: Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ առաջադրանքների այս փաթեթը:

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ամառային ընթերցանություն

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Ա. Ա. Միլն «Վինի Թուխ»

կամ

ինքդ ընտրիր  մի գիրք կամ ստեղծագործություն, կարդա, պատմիր կարդացածիդ մասին այնպես, որ ընկերներդ էլ ուզեն կարդալ այդ գիրքը:

Առաջարկվող գրքերից կարող ես ընտրել, ինչպես նաև կարող ես ընտրել առաջարկավող հեքիաթներից:

Ընթերցելուց հետո առանձնացնում ես մեկ հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել, և այն ներկայացնում ես՝

  • աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու ձայնագրում-տեսագրում են.
  • գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար ես պատրաստում.
  • Դուրս ես գրում (արտագրում) հեքիաթից քեզ դուր եկած հատվածները ու ձևավորում ես:
  • Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:
  • Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:

Այս աշխատանքները ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին: Որպես նվեր կստանաս բլոգ, որտեղ կթողարկվեն քո ամառային, ինչպես նաև մյուս նյութերը:

Ողջ ամռան ընթացքում գործելու է «Տիրգրան Հայրապետյան» գրադարանը, կարող ես այցելել ու ընտրել գրքեր ընթերցելու համար:

Խնդիրներ ամռան ընթացքում

Առաջարկում եմ տրամաբանական խնդիրների այս փաթեթները, որոնք կարող ես լուծել ընտանիքիդ անդամների հետ` ընտրելով քո ցանկությամբ:

1, 2

Քեզ դուր եկած խնդիրը ներկայացրու որևէ հետաքրքիր ձևով: Աշխատանքդ ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

 

Advertisements

Ընթերցարան Էդմոն Սահակյանից

Մի ծառի ֆոտոպատմություն

Գագիկ Ղազարյանը մեկ շաբաթ հետևել ու լուսանկարել է իր տնկած հացենուն: Տեսանյութում ներկայացված են հացենու լուսանկարներն ըստ օրերի ու Գագիկի պատմություն-մեկնաբանությունը: