Չափումներ Գագիկ Ղազարյանից

Advertisements

Բացօթյա բանավոր մաթեմատիկա

17952992_1423830384336505_1006475705942342457_nխաղ-առաջադրանքներ 6 տարեկանների համար

մայիսի 2-17

Խնդիրները՝

  • հաշվում-չափումների միջոցով մտքի, ուշադրության կենտրոնացում
  • ստեղծված իրավիճակում կողմնորոշվելու ու լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • ստեղծական մտածողության զարգացում
  • դիտարկելու, համեմատելու, հակադրելու հմտությունների զարգացում
  • չափման միավորների, դրանց գործիքների, դրամի գործնական կիրառում
  • համագործակցային հմտությունների զարգացում

Չափումներ + հաշվումներ

Վայրը՝ Արևելյան դպրոցի լանջեր

Գործիքներ՝ մետրեր

Նկարագրությունը. Սովորողները չափում են լանջերի երկարությունը: Բաժանվում են երկու թիմի համրանքի միջոցով՝ զույգ ու կենտ թվերի թիմեր: Լանջերի զուգահեռ ուղղությունները չափում են ոտնաթաթերով: Համեմատում են արդյունքները:

Այնուհետև հաշվում են, թե լանջի երկարությամբ քանի երեխա կկանգնի, եթե իրար մոտ կանգնած լինեն:

Հաշվում են, թե լանջի երկարությամբ քանի երեխա կկարողանա կանգնել, եթե կանգնեն ձեռքերը բացված:

Հաշվում, համեմատում են արդյունքները:

Հաջորդ փուլում սովորողները օգտագործելով մետրեր՝ չափում են լանջի երկարությունը:

Համեմատում են նախորդ արդյունքների հետ:

Խճաքարերի խանութն ու լաբիրինթոսները

Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ

Անհրաժեշտ գործիքներ՝ խճաքարեր, մանրադրամներ

Նկարագրությունը՝  Սովորողները բաժանվում են երկու թիմի՝ գնորդներ ու վաճառողներ: Վաճառողները հավաքում են խճաքարեր ու խմբավորում են դրանք ըստ չափսերի: Կարող են առանձնացնել երեքից հինգ խճաքարերի խմբեր: Այնուհետև միասին որոշում են, թե խմբում առկա մեկ խճաքարը ինչ դրամական միավոր կարժենա, ասենք՝ ամենափոքրերը արժեն 10 դրամ, մի քիչ մեծերը՝ 30 դրամ, դրանից ավելի մեծերը՝ 80 դրամ: Վաճառողները ունենում են նաև մանրադրամներ: Գնորդները նախապես հաշվում են իրենց գումարը: Այնուհետև իրենց ունեցած գումարով փորձում են գնել խճաքարեր:

Առևտրից հետո վաճառողները հաշվում են իրենց գումարը՝ խմբավորում են ըստ դրամական միավորների, ու նաև քանի խճաքար  վաճառեցին ու քանիսը չվաճառվեց:

Գնորդներն իրենց գնած խճաքարերով կառուցում են լաբիրինթոսներ: Հաշվում են, թե մեկ լաբիրինթոսը կառուցելու համար քանի խճաքար ու քանի դրամ օգտագործեցին:

Ընտրությամբ գործունեություն. Բանավոր մաթեմատիկա

14483639_1207861225933423_536588924_nԸնտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկայի խմբի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամսվա գործունեություն՝

4.10.2016

  • բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ, հաշվել երկուական քայլերով առաջ ու հետ
  • խաղ «Գտիր մտքումս պահած թիվը»
  • ուսումնական ֆիլմի դիտում (1-ին մաս)

6.10.2016

  • բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ, հաշվել երկուական քայլերով առաջ ու հետ
  • Տարբեր եղանականերով ստանում ենք տասը
  • խաղ «Գտիր մտքումս պահած թիվը»
  • ուսումնական ֆիլմի դիտում (2-րդ մաս)

11.10.2016

  • բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ, հաշվել երկուական քայլերով առաջ ու հետ
  • խաղ «Գտիր մտքումս պահած թիվը»
  • Առցանց խաղ . Իքս ու զրո

13.10.2016

  • բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ
  • Լուծում ենք թվային շղթա
  • խաղ «Գտիր մտքումս պահած թիվը»
  • Առցանց խաղ. Գտիր միանման պատկերները

18.10.2016

20.10.2016

3.11.2016

8.11.2016

  • բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ
  • խաղ «Գտիր մտքումս պահած թիվը»
  • Առցանց խաղ. Խճանկար

10.11.2016

  • բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ
  • խաղ «Գտիր մտքումս պահած թիվը»
  • Առցանց խաղ. Խճանկար

15.11.2016, 17.11.2016

  • բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ
  • լուծում ենք ֆլեշմոբի խնդիրները
1.Կարենը 0, 1, 6, 3 թվերը տեղադրեց վանդակներում այնպես, որ հավասարությունը ճիշտ ստացվեց: Ի՞նչ թիվ տեղադրեց երկրորդ տողի երկրորդ վանդակում:
2. Դասարանում Լիայի և Սյուզիի նստարանները տեղադրված են նույն շարքում: Լիան նստում է շարքի սկզբից հաշված չորրորդ նստարանին, իսկ Սյուզին` շարքի վերջից հաշված չորրորդ նստարանին : Նրանց միջև կար ևս չորս նստարան : Քանի՞ նստարանից է կազմաված այդ շարքը:
3. Արևելյան դպրոցի բուֆետում ակցիա է, 4 բլիթը վաճառվում է երեքի գնով կամ 6 բլիթը` 4-ի գնով: Քանի՞ բլիթ գնեց Արեգը, եթե վճարել է 11 բլիթի գումար:
4. Անին տատիկի համար գնեց տուփով քաղցրավենիք` կոնֆետ , կեքս , բլիթ: Կոնֆետը և կեքսը միասին 7 տուփ էր, բլիթը և կեքսը` 9 տուփ, կոնֆետը և բլիթը ` 6 տուփ: Յուրաքանչյուրից քանի՞ տուփ գնեց:
 22.11.2016, 24.11.2016
  •  բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ
  • գտնել տրված թվի հարևան թվերը
  • գտնել տրված թվի հաջորդ, նախորդ թիվը
  • Առցանց խաղ. «Հավաքիր պատկերները» 

29.11.2016

  • բանավոր համրանք. հաշվել 100-ի սահմանում առաջ ու հետ
  • խաղ «Գտիր մտքումս պահած թիվը»
  • Լուծում ենք թվային շղթա

1.12.2016, 6.12.2016

Կազմում ենք դեկտեմբերի օրացույցը, հաշվում ենք, թե քանի օր մնաց Ամանորին:

 

8.12.2016, 13. 12.2016

Կազմում (հորինում) ու նկարում ենք ամանորյա խնդիրներ:

15.12.2016

Լուծում ենք հանելուկ-խնդիրներ: Հորինում ենք հանելուկ-խնդիրներ:

20.12.2016, 22.12.2016

Տարբեր եղանականերով ստանում ենք 10, 9: