Ռադիո «Բզեզ»-ի լրագրողները ռոդարիական հնարքներով պատմություններ են հորինել, որոնք ընթերցում են եթերում, մյուս պատմությունները կարող ես ընթերցել այստեղ:
Category Archives: «Բզեզ» ռադիո
Ռադիո «Բզեզ». թումանյանական ընթերցումներ
«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում սովորողները Կրթական փոխանակումների ծրագրով մարտի 17-ին մեկնելու են Աշտարակ: Մի հատված լսեք ռադիո «Բզեզ»-ի եթերում:
«Չարի վերջը» հեքիաթի հերոսները ռադիո «Բզեզ»-ի եթերում
Եթերում ռադիո «Բզեզ»-ն է
Ռադիո «Բզեզ»-ի լրագրող Լիլիթ Աղասարյանը «Երևան 2800» նախագծի շրջանակում պատմում է իր բակի ու բակի խնդիրների մասին: Եթերում շուտով կլինի նաև տեսապատումը: Իսկ այժմ շարունակենք լսել:
Տեսանյութը՝ այստեղ:
«Երևան 2800» նախագիծ
Ճամբարային շաբաթապատում
«Երևան 2800» նախագծի շրջանակում մեր նպատակը քաղաքի խնդիրների հայտնաբերում-ներկայացումը ու դրանց լուծումների առաջարկներ ներկայացումն էր: Ամենասկզբում խոսեցինք, թե ի՞նչ է խնդիրը, որտե՞ղ կարող ենք հանդիպել խնդիրների, ինչպիսի՞ խնդիրներ կարող են լինել: Հարցին, թե ի՞նչ է խնդիրը, հնչեցին այսպիսի պատասխաններ՝
- Խնդիրը մի բան է, որը պետք է մտածենք ու լուծենք:
- Խնդիրը դա այն է, երբ երկու մարդ փորձում են ինչ-որ բան անել:
- Խնդիրը մենք կարող ենք լուծել:
- Խնդիրը հարց է, որին կարող ենք պատասխանել:
- Խնդրի մեջ կարող են լինել թվեր:
Խնդիրների կարող էինք հանդիպել ամենուր: Մեր կյանքում միշտ խնդիրներ կան, որոնք մեծերով ու փոքրերով փորձում ենք լուծել:
Հաջորդ փուլում որոշեցինք զրուցել Երևան քաղաքի մասին, մի քիչ էլ՝ 2800 թվի մասին: Զրույց-քննարկումը կարող եք լսել ռադիո «Բզեզ»-ի եթերում:
Քաղաքի մասին զրուցելով, որոշեցինք հորինել հետաքրքիր պատմություններ՝ «Այ, քեզ քաղաք» վերնագրով: Նկարեցինք այդ զարմանալի, կախարդական, հետաքրքիր, թռչող քաղաքները:
Իսկ հետո ամենասիրելի մասն էր մեր նախագծի, ինքներս էին քաղաք կառուցելու, այն էլ մեր լեգոներով: Բաժանվեցինք խմբերի ու սկսեցինք կառուցել մեր քաղաքները:
Քաղաքաշինություն
Ահա մեր քաղաքները՝
Այս շաբաթվա ընթացքում մարզվել ենք, պատրաստվում ենք մարմնամարզական ստուգատեսին:
Եթերում ռադիո «Բզեզն» է. ամանորյա, սուրբծննդյան թողարկումներ
Ռադիո «Բզեզ»-ի լրագրողներ Գագիկ Ղազարյանը, Լիլիթ Աղասարյանը, Հայկ Սիմոնյանը, Սուսաննա Աղաջանյանը պատրաստել են տոնական ռադիոհաղորդումներ:
Եթերում Սուսաննա Աղաջանյանն է:
Եթերում Գագիկ Ղազարյանն է:
Եթերում Լիլիթ Աղասարյանն է:
Եթերում Հայկ Սիմոնյանն է: