Դասվարների վերապատրաստման մասին

43766795_2173448742940300_7016739074211840000_nՀոկտեմբերի 10-12-ը կրթահամալիրում դասվարների, տեխնոլոգների, երաժիշտների, կազմակերպիչների  եռօրյա վերապատրաստումն է: Դասվարները վերապատրաստման առաջին օրն այցելել էին կրտսեր դպրոցներ, մասնակցել էին «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ուսումնական պարապմունքներին: Մեր դասարան այցելած դասվարները մասնակցեցին «Տիեզերք» նախագծի աշխատանքներին, տեսան, թե ինչպես են սովորողները աշխատում համակարգչային նկարչական ծրագրով, մուտքագրում, մտածում ու հորինում:

Վերապատրաստման երկրորդ օրը նախատեսված մասնագիտական սեմինարների ընթացքում ներկայացվեցին «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի առանձնահատկությունները, ստեղծագործական երևակայության զարգացմանմոտեցումները և բլոգային ուսուցման մեր փորձը:  Մասնակիցների համար բացվեցին բլոգներ: Օրն ուրախ էր ու արդյունավետ:

Advertisements

Հանրապետության դասվարները վերապատրաստվում են կրթահամալիրում

29793513_1760230124029861_7071987042426552320_nապրիլի 4, չորեքշաբթի

Ապրիլի 4-ից կրթահամալիրում են հանրապետության դասվարները, ովքեր վերապատրաստվում են մեզ մոտ: Մեր հյուրը Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցի դասվար տիկին Շուշանն է: Տիկին Շուշանը մեզ միացավ օրվա երկրորդ կեսից, երբ մենք նախաճաշում էինք, հանգստանում: Դիտարկեց, միասին քննարկեցինք հանգստի, ընդմիջման կազմակերպումը: Տիկին Շուշանին մեր բաց, ազատ, թափանցիկ միջավայրը շատ էր դուր եկել: Այնուհետև մեզ միացավ անգլերենի ուսուցչուհի ընկեր Լիանան ու միասին՝ արդեն անգլերենով խոսեցինք, զրուցեցինք, կարդացինք գարնան ու Զատկի տոնի մասին: Իսկ մաթեմատիկական մեր հնարամտությամբ, արագ հաշվելու, մտածելու կարողությամբ հիացրեցինք բանավոր համրանքի ընթացքում, հետո էլ անցանք մեր առաջադրանքներին, որոնք հրապարակված էին մեր բլոգում ու ուղարկված էին մեր էլեկտրոնային փոստին: Տիկին Շուշանին ցույց տվեցինք, թե ինչպես ենք գործածում էլեկտրոնային փոստը, օգտվում ms word-ի գործիքներից:

Տիկին Շուշանը հրաժեշտ տվեց սովորողներին ու միասին շտապեցինք մասնակցելու սեմինարներին:

ապրիլի 5, հինգշաբթի

Օրը սկսեցինք կանաչ ու ծաղկուն բակում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մեզ շտապեց միանալ տիկին Շուշանը: Երգելուց, պարելուց ու մարզվելուց հետո բարձրացանք դասասենյակ, որպեսզի աշխատեինք «Զատիկ» նախագծի շրջանակում: Մեզ էին սպասում իսկական ձվիկները, որոնք պետք է ուսումնասիրեինք մեր զգայարանների միջոցով, պատմեինք դրանց մասին, որից հետո պետք է անցքեր բացեինք ու փորձեինք փչելով դատարկել ձվի պարունակությունը: Տիկին Շուշանը միացավ մեզ, օգնեց ձվիկների վրա անցք բացել, դատարկել դրանք, հետո օգնեց մաքրել ձվոտված դասասենյակը: Դե, իհարկե մի քանի ձվիկներ կոտրելով, հաջողեցինք բավականին շատ ձվիկներ անվնաս դատարկել: Այս ընթացքում դասասենյակում շրջում էր ձայնագրիչը ու ձայնագրում էր մեր ձվապատումները: Տիկին Շուշանին պատմեցինք մեր ռադիո «Բզեզ»-ի մասին ու նա ռադիոեթերում պատասխանեց մեր հարցերին:

Ձայնագրությունից հետո տիկին Շուշանը շտապեց մասնակցելու  «Ապրիլիկ» ստուգատեսին, հետո միացավ մեզ ու բանավոր մաթեմատիկայի ընտրության խմբի հետ մաթեմատիկական խաղեր խաղացինք՝ «Գտիր մտքումս պահած թիվը» և «Առաջինը ստացիր 50 թիվը»: Այնուհետև միասին ամփոփեցինք մեր օրը՝ պատմելով օրվա մասին:

ապրիլի 6, ուրբաթ

Այսօր տիկին Շուշանն ու տիկին Հեղինեն միացան մեզ, երբ մենք մեր ձվի մասին պատմությունները մուտքագրել ու նկարել էինք: Միասին երգեցինք զատկական երգեր, պարեցինք, խաղացինք: Մաթեմատիկական բանավոր համրանքից հետո բնութագրեցինք մեր ընտրած թվերը: Այնուհետև հեծանիվ վարեցինք բակում ընկեր Սյուզիի հետ: Տիկին Շուշանն այս ընթացքում այցելեց ընկեր Սաթենիկի դասարան, որպեսզի իրենց հետ էլ ծանոթանա: Անգլերենից ու ռուսերենից հետո միասին ներկեցինք մեր դատարկած ձվիկները:

Շուշանիկ Նազարեթյանի բլոգը՝ https://shushannazaretyan.wordpress.com/

 

Ուսումնական ճամփորդություն Աշտարակ

29365993_1741798562539684_4021473403612430336_nԲարև ձեզ, ես Վաչե Հովհաննիսյանն եմ, 7 տարեկան եմ: Մարտի 17-ին մենք մեկնեցինք Աշտարակ: Այնտեղ շատ լավ էր: Մեկնեցինք 10.47, տեղ հասանք 11.19: Քասաղ գետի մոտ հաց կերանք: Աշտարակը Երևանից տարբերվում է, որ Երևանում շատ ծառեր կան, քան Աշտարակում, իսկ նմանվում է շենքերով: Գնացինք Կարմրավոր եկեղեցի: Աշտարակում երգեցինք զատկական երգեր:

Վերապատրաստվող դասվարները մեր դասարանում

28741545_1726806424038898_1824795226_nՄարտի 1-ին և 2-ին մեզ միացան դասվարներ Աշտարակ քաղաքից՝ Լորետա Գրիգորյանը, Ծաղիկ Գասպարյանը, Սոնա Շուխյանը:

Վերապատրաստման  առաջին օր. Մեր հյուրերը մեզ միացան օտար լեզուների պարապմունքների ընթացքում, մասնակցեցին ընտրությամբ գործունեության՝ մարմանկարթության ուսումնական պարապմունքին:

Վերապատրաստման երկրորդ օր. Օրը սկսեցինք մեր հյուրերի հետ առավոտյան ընդհանուր պարապմունքով, միասին երգեցինք զատկական երգեր, պարեցինք, մարզվեցինք, ծափահարեցինք: Մեր աշխատանքը շարունակեցինք բանավոր մաթեմատիկայով. զրուցեցինք օրվա, եղանակի, ամսվա մասին, երկուական քայլերով հաշվեցինք առաջ, բնութագրեցինք ստացված թիվը, մեկական քայլերով հաշվեցինք հետ, համեմատեցինք ստացված թվերը՝ գտնելով նմանություններ ու տարբերություններ նրանց միջև: Սովորողները ցուցադրեցին նաև իրենց մեդիահմտությունները. նրանք էլեկտրոնային փոստից կամ դասարանական բլոգից ներբեռնեցին առաջադրանքը, կատարեցին՝ գործածելով ms word-ի մի շարք գործիքներ, այնուհետև պահպանված աշխատանքը իրենց էլեկտրոնային փոստից ուղարկեցին ուսուցչին: Հաջորդիվ մարզվեցինք, կատարեցինք աչքերի վարժություններ:

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում միասին վերհիշեցինք թումանյանական ստեղծագործությունները, ընթերցեցինք, աշխատեցինք գուգլ-ձևաթղթում:

Իսկ հետո հեծանիվ վարեցինք ու ազգային խաղեր խաղացինք: Ընդմիջում-նախաճաշից հետո հրաժեշտ տվեցինք մեր հյուրերին: