«Կրկնազատիկը Բազմաղբյուրում» նախագիծ. ամփոփում

58842354_852385945115414_7028918102519709696_nԱպրիլի 25-ին երրորդ դասարանցիները ուսումնական ճամփորդության մեկնեցին Աշտարակի Բազմաղբյուր գյուղ, այցելեցին սուրբ Նարեկ նորակառույց եկեղեցին, երգեցին հոգևոր երգեր, այնուհետև հյուրընկալվեցին Նվեր Սաֆարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 2 րդ և 3-րդ դասարանցիների կողմից: Դպրոցի բակում երգեցին զատկական երգեր, պարեցին, ձվախաղեր խաղացին, հյուրասիրության ընթացքում ծանոթացան միմյանց հետ:

Ուղիղ եթեր 1. Սուրբ Նարեկ եկեղեցում

Ուղիղ եթեր 2. Զատկական պարերգեր

Ուղիղ եթեր 3. Զատկական պարերգեր

Ֆոտոշարք 1. Զատկական պարերգեր

This slideshow requires JavaScript.

Ֆոռոշարք 2. Ձվախաղեր

This slideshow requires JavaScript.

Սովորողների պատումները բլոգներում են հրապարակված՝

Ռուզան Ղուկասյան

Տարոն Դավթյան

Ռուզաննա Ներսեսյան

Վիկտորյա Հայրապետյան

Տիգրան Գալստյան

 

Advertisements

Զատկական բացիկներ

57390098_2287434874642714_8928313023479676928_n«Զատիկ» նախագծի շրջանակում պատրաստել են զատկական բացիկներ՝ և՛ էլեկտրոնային, և՛ թղթային: Բացիկները պատրաստելուց առաջ սովորողներն ուսումնասիրել են զատկական ավանդույթները, առածանիները: Զատկական առածանիները մուտքագրել են, դրանք գրել ու ձևավորել են բացիկները:

This slideshow requires JavaScript.

Էլեկտրոնային բացիկները հրապարակված են սովորողների անհատական բլոգներում՝

Լիլիթ Աղասարյան

Տիգրան Գալստյան

Գագիկ Ղազարյան

Վիկտորյա Հայրապետյան

Միքայել Մարտիրոսյան

Էդմոն Սահակյան

Ալիսա Փիլոյան

Ռուզան Ղուկասյան

 

Ուսումնական ճամփորդություն «Զատիկը Բազմաղբյուրում» նախագծով

Աղբյուրը՝ Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 3-1 և 3-2 դասարաններ, Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ:

Օրը՝ ապրիլի 25, ժամը 9:30 -13:30

Քարտեզը՝ 57407252_413473802543576_3523497522171478016_n

Երթուղին՝ Բազմաղբյուր գյուղի 19-րդ դարում կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցի —  Բազմաղբյուր գյուղի դպրոցի բակ

Նպատակը՝

  • Հեղինակային կրթական ծրագրերի տարածում, «Բլեյան ցանցի» ընդլայնում.
  • Զատկական ծեսի իրականացում:

Խնդիրները՝

  • Քարտեզի ուսումնասիրություն.
  • Զատկական երգերի, առածանիների, զատկական ծեսի տարածում.
  • հետազոտական, հաղորդակացական, տեխնոլոգիական, ստեղծագործական հմտությունների զարգացում.
  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում:

Ճամփորդության նախապատրաստական ընթացքում ծանոթացել են Զատիկ տոնին, ընթերցել են զատկական ավանդազրույցներ, առածանիներ, ցանել են ածիկներ, պատրաստել են ձվիկ-բացիկներ և էլեկտրոնային, և թղթային տարբերակով:

Ճամփորդության ընթացքում կայցելեն գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցի, կերգեն հոգևոր երգեր, այնուհետև՝ Բազմաղբյուր գյուղի դպրոցի բակում կնշեն զատկական տոնը, ձվախաղեր կխաղան: Ամփոփումը  բլոգներում՝ պատումների տեսքով:

Ընթերցանության նյութեր՝

Երգարան

Զատկական խնդրագիրք

57338770_2287435371309331_7965612210208636928_nԵրրորդ դասարանցիները «Զատիկ» նախագծի շրջանակում հորինել են զատկական խնդիրներ: Օգտվելով Արևելյան դպրոցի այգեպանի ներկայացրած տվյալներից՝ կազմել են խնդիրներ, ինչպես նաև հաշվել են իրենց բակերի ծառերի, թփերի քանակն ու այդ տվյալները ևս օգտագործել են խնդիրներ կազմելիս: Աշխատել են խմբերով:

  1. Այսօր ապրիլի երեքն է, օրը չորեքշաբթի։ Ապրիլի 21-ին նշելու ենք Զատկի տոնը։ Քանի՞ օրից ենք նշելու Զատկի տոնը։
  2. Մեծ պահքից մինչև Զատիկ 49 օր է: Քանի՞ շաբաթ է տևում Մեծ Պահքը:
  3. Եթե Ծաղկազարդը ապրիլի 14 – ին է, ուրեմն քանի՞ օր առաջ է սկսվել Մեծ պահքը:
  4. Ապրիլի 21-ին նշվել է Զատիկը, ե՞րբ է նշվել Ծաղկազարդը։
  5. Մարտի 10-ին Բարեկենդանն էր, իսկ ապրիլի 21-ին` Զատիկը։ Քանի՞ օր է տևում Մեծ պահքը։
  6. Սամվելենց բակում կա 9 ծառ, որից մեկը ոչ պտղատու է։ Որքա՞ն պտղատու ծառ կա Սամվելենց բակում։
  7. Սամվելենց բակում կա 1 հատ բալենի, 1 հատ տանձենի, 3 հատ խնձորենի, 3 հատ ծիրանենի և 1 հատ ոչ պտղատու ծառ։ Որքա՞ն պտղատու ծառ կա Սամվելենց բակում։
  8. Արևելյան դպրոցի բակում կան ծառեր, թփեր և խաղողի վազ: Այդ բակում կան 24 խնձորենի, 3 տանձենի, 6 սալորենի, 5 թթենի, 2 ընկուզենի, 3 փշատենի, 17 բալենի, 17 ծիրանենի, 71 դեկորատիվ ծառեր , 15 եղևնիներ, 30 թփեր և 7 խաղողի վազ: Որքա՞ն ծառեր, թփեր և խաղողի վազ կան միասին:
  9. Արևելյան դպրոցի բակում կա 30 թուփ։ Իմ ընկեր Վաչեն հաշվեց 9 թուփ։ Քան՞ի թուփ բաց թողեց իմ ընկեր Վաչեն։
  10. Արևելյան  դպրոցի բակում կա 17 բալենի, իսկ իմ բակում՝ 2։ Քան՞ի բալենի պետք է տնկել իմ բակում, որպեսզի դրանց թիվը հավասարվի։
  11. Արևելյան դպրոցի բակում կան 37 փշատենի, բալենի ու ծիրանենի: Քանի՞ ծիրանենի ու բալենի կա, եթե փշատենիները 3-ն  են, իսկ ծիրանենիներն ու բալենիները իրար հավասար են:

Հանելուկներ

  1. Անծակ հղի:

2. Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը մի դեղին ուլունք:

3. Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը՝ ոսկի:

4. Այսօր կլոր մարմար քար,
Վաղը կթռչի վերուվար:

5. Շնչավորից անշունչ էլավ,
Անշունչից էլ շնչավոր:

Հանրապետության դասվարները վերապատրաստվում են կրթահամալիրում

29793513_1760230124029861_7071987042426552320_nապրիլի 4, չորեքշաբթի

Ապրիլի 4-ից կրթահամալիրում են հանրապետության դասվարները, ովքեր վերապատրաստվում են մեզ մոտ: Մեր հյուրը Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցի դասվար տիկին Շուշանն է: Տիկին Շուշանը մեզ միացավ օրվա երկրորդ կեսից, երբ մենք նախաճաշում էինք, հանգստանում: Դիտարկեց, միասին քննարկեցինք հանգստի, ընդմիջման կազմակերպումը: Տիկին Շուշանին մեր բաց, ազատ, թափանցիկ միջավայրը շատ էր դուր եկել: Այնուհետև մեզ միացավ անգլերենի ուսուցչուհի ընկեր Լիանան ու միասին՝ արդեն անգլերենով խոսեցինք, զրուցեցինք, կարդացինք գարնան ու Զատկի տոնի մասին: Իսկ մաթեմատիկական մեր հնարամտությամբ, արագ հաշվելու, մտածելու կարողությամբ հիացրեցինք բանավոր համրանքի ընթացքում, հետո էլ անցանք մեր առաջադրանքներին, որոնք հրապարակված էին մեր բլոգում ու ուղարկված էին մեր էլեկտրոնային փոստին: Տիկին Շուշանին ցույց տվեցինք, թե ինչպես ենք գործածում էլեկտրոնային փոստը, օգտվում ms word-ի գործիքներից:

Տիկին Շուշանը հրաժեշտ տվեց սովորողներին ու միասին շտապեցինք մասնակցելու սեմինարներին:

ապրիլի 5, հինգշաբթի

Օրը սկսեցինք կանաչ ու ծաղկուն բակում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մեզ շտապեց միանալ տիկին Շուշանը: Երգելուց, պարելուց ու մարզվելուց հետո բարձրացանք դասասենյակ, որպեսզի աշխատեինք «Զատիկ» նախագծի շրջանակում: Մեզ էին սպասում իսկական ձվիկները, որոնք պետք է ուսումնասիրեինք մեր զգայարանների միջոցով, պատմեինք դրանց մասին, որից հետո պետք է անցքեր բացեինք ու փորձեինք փչելով դատարկել ձվի պարունակությունը: Տիկին Շուշանը միացավ մեզ, օգնեց ձվիկների վրա անցք բացել, դատարկել դրանք, հետո օգնեց մաքրել ձվոտված դասասենյակը: Դե, իհարկե մի քանի ձվիկներ կոտրելով, հաջողեցինք բավականին շատ ձվիկներ անվնաս դատարկել: Այս ընթացքում դասասենյակում շրջում էր ձայնագրիչը ու ձայնագրում էր մեր ձվապատումները: Տիկին Շուշանին պատմեցինք մեր ռադիո «Բզեզ»-ի մասին ու նա ռադիոեթերում պատասխանեց մեր հարցերին:

Ձայնագրությունից հետո տիկին Շուշանը շտապեց մասնակցելու  «Ապրիլիկ» ստուգատեսին, հետո միացավ մեզ ու բանավոր մաթեմատիկայի ընտրության խմբի հետ մաթեմատիկական խաղեր խաղացինք՝ «Գտիր մտքումս պահած թիվը» և «Առաջինը ստացիր 50 թիվը»: Այնուհետև միասին ամփոփեցինք մեր օրը՝ պատմելով օրվա մասին:

ապրիլի 6, ուրբաթ

Այսօր տիկին Շուշանն ու տիկին Հեղինեն միացան մեզ, երբ մենք մեր ձվի մասին պատմությունները մուտքագրել ու նկարել էինք: Միասին երգեցինք զատկական երգեր, պարեցինք, խաղացինք: Մաթեմատիկական բանավոր համրանքից հետո բնութագրեցինք մեր ընտրած թվերը: Այնուհետև հեծանիվ վարեցինք բակում ընկեր Սյուզիի հետ: Տիկին Շուշանն այս ընթացքում այցելեց ընկեր Սաթենիկի դասարան, որպեսզի իրենց հետ էլ ծանոթանա: Անգլերենից ու ռուսերենից հետո միասին ներկեցինք մեր դատարկած ձվիկները:

Շուշանիկ Նազարեթյանի բլոգը՝ https://shushannazaretyan.wordpress.com/

 

Զատիկն իմ ընտանիքում

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակում սովորողները ներկայացնում են, թե ինչպես են Զատկի տոնը նշել իրենց ընտանիքներում: