Լիմերիքներ կամ ծիծաղելու պատմություններ

18425853_1445036758882534_1093650251_nԻ՞նչ է լիմերիքը: Ջանի Ռոդարին իր «Ստեղծագործական երևակայության քերականությունը» գրքում գրում է. «Լիմերիքը կազմակերպված ու օրինականացված անհեթեթության անգլիական տարբերակն է»:

Առաջին դասարանցի իմ 6-7 տարեկանները սիրում են անհեթեթություններ, բայց երբ ասացի, որ լիմերիք ենք հորինելու հերիք չէ, դրանք էլ անհեթեթություններ են՝ զարմացան, բայց չհասկացան, միայն հորինելու համար ուշքները գնում է, բայց էդ ի՞նչ ենք հորինելու…իսկ երբ ասացի ծիծաղելու, ծիծաղելի, անսովոր պատմություններ, այդ ժամանակ գլխի ընկան, ուրախացան, բոլորը սկսեցին բզբզալ, ինչ-որ բաներ ասել, ծիծաղել…Սկզբի համար առաջարկեցի մտքով ընտրել մի բան՝ առարկա, իր, որի մասին կուզեին հորինել, պատասխանները չուշացան: Հետո առաջարկեցի մտածել, թե այն ինչ ընտրել են՝ ինչպիսի՞ն է, բայց ոչ թե սովորական վիճակում, այլ՝ անսովոր, հետո՝ այդ անսովոր ինչ-որ բանը ինչ-որ տեղում ինչ կաներ ու հանկարծ ինչ կլիներ: Ստացվեց այսպիսի օգնող-ուղղորդող հարցաշար՝

Ի՞նչը:
Ինչպիսի՞ ի՞նչը:
Ինչպիսի՞ ի՞նչը որտե՞ղ ի՞նչ էր անում:
Ու հանկարծ ի՞նչ եղավ:

Թեև շատ լիմերիքներ գրվեցին, որտեղ այս հարցաշարը չէր էլ օգնել:

Եվ այսպես, սկսեցինք հորինել, մուտքագրել: Ահա լիմերիքների մի փաթեթ, կարդացեք ու ժպտացեք: Բայց սա դեռ վերջը չէ: Այս լիմերիքները դառնալու են մեր հերթական ընթերցարանը, որոնք մենք կարդալու ենք, խաղով ներկայացնելու ենք ու նկարենք:

Ահա մեր լիմերիքները:

  1. Դուռը,
    Քայլող դուռը,
    Մի օր քայլում էր ու ընկավ:
    Հետո պարզվեց, որ քնած էր:
    Մայրիկն իրեն արթնացրեց ու ասաց.
    -Դու, հաց կեր:
    Ու դուռը հաց կերավ:

Վաչե Հովհաննիսյան

2.  Թևերով շրջանը
Քաղաքում նստեց ավտո
Ու գնաց Ամերիկա:
Ամերիկայում հաց կերավ
Ու գնաց տուն:

Մհեր Սարգսյան

3. Մի անգամ մի սեղան որոշեց, որ պետք է ձուկ ուտի:
Ձուկը վերցնում է ու հետ է գալիս:

Սուսաննա Աղաջանյան

4. Հեռախոսը,
Քայլող հեռախոսը,
Քայլող հեռախոսը գնաց Ռուսաստան,
Ու հանկարծ ընկավ ջուրը:

Վաչե Գևորգյան

5. Քայլող խոտը
Գնաց ճաշ ուտելու
Ու մոլորվեց այնտեղ:

Խալաթյան Լիլիա

6. Թռչող սեղանը թռչում էր երկնքում ու հանկարծ ընկավ ցած:

Վիկտորյա Հայրապետյան

7. Հինգը,
Երգիչ հինգը,
Երգիչ հինգը թաքնվում էր սեղանի տակ,
Ու երգում էր. — Լա-լա-լա:

Էդմոն Սահակյան

8. Ինքնաթիռը քայլող,
Աթոռը թռչող,
Սեղանը թաց,
Քանոնը ճաշ ուտող,
Դաս էին անում
Ու հանկարծ վախեցան:

Հակոբյան Միքայել

9. Քայլող գնդակը,
Քայլում էր հեռախոսի վրա:
Գնդակը կապույտ էր:

Սամվել Աղաջանյան

10. Արևը,
Քայլող արևը,
Քայլող արևը գնաց խանութ,
Խանութն ընկավ գլխին:

Մհեր Սարգսյան

11. Դուռը։
Կարմիր դուռը։
Կարմիր դուռը տոնածառին էր նայում։
Կարմիր դուռը սենյակում տոնածառին էր նայում։
Ու հանկարծ դուռը թակեցին։

Հայկ Սիմոնյան

12. Երբ անտառում արջը հանդիպեց բարկացած նապաստակին, վախից քարացավ:
Աստղերը  ծիծաղում էին լուսնի վրա և հանկարծ երկինքը սկսեց գոռգոռալ:

Սուսաննա Աղաջանյան

13. Սեղանը,
Թռչող սեղանը,
Թռչող սեղանը երգում էր:
Թռչող սեղանը հյուրասենյակում երգում էր
Ու հանկարծ ընկավ:

Վիկտորյա Հայրապետյան

14. Գնդակը,
Թռչող գնդակը,
Թռչող գնդակը ծաղիկ էր տնկում,
Բակում ծաղիկ էր տնկում,
Ու հանկարծ ջուրը թափվեց:

Գագիկ Ղազարյան

15. Խոտը,
Քայլող խոտը,
Քայլող խոտը ման էր գալիս,
Ու դպրոցում դաս էր անում,
Մեկ էլ հանկարծ ընկավ:

Միքայել Մարգարյան

16. Ծիտը քայլում էր
Հեռախոսի վրա էր:

Գագիկ Քոչարյան

17. Հեռախոսը,
Թռչող հեռախոսը,
Թռչող հեռախոսը գնում էր գյուղ:
Թռչող հեռախոսը խաղում էր գնդակով:
Ու հանկարծ գնդակը տշեց ու ընկավ գլխին:

Գրիգոր Ամիրյան

18. Խոտը,
Քայլող խոտը,
Քայլող խոտը ճաշէր ուտում:
Քայլող խոտը ճաշից հետո լվացվեց:
Հետո բակում խաղաց:
Հետո տուն եկավ:

Ալեքս Փայասլյան

19. Աթոռը,
Թռչող աթոռը,
Թռչող աթոռը խաղում էր,
Թռչող աթոռը խանութում տանձ էր գնում:
Ու հանկարծ ընկավ:

Վաչե Հովհաննիսյան

20. Երգիչ հինգը թաքնվում էր սեղանի տակ:
Նա երգում էր արևի երգը:
Նա դարձավ վեց:

Սամվել Ավետիսյան

21. Քայլող սեղանը,
Տանը գործ էր անում,
Ու հանկարծ իր քնելու ժամը եկավ:

Գագիկ Ղազարյան

22. Խոտը,
Կարմիր խոտը,
Կարմիր խոտը խաղում էր գնդակով:

Գրիգորյան Արսեն

23. Մայրիկը,
Աղջիկների մայրիկը,
Աղջիկների մայրիկը տնակում զայրանում էր:

Դավիթ Թադևոսյան

24. Գնդակը,
Քայլող գնդակը,
Քայլող գնդակը դպրոց էր գնում,
Ու հանկարծ սխալվեց:

Վիկտորյա Հայրապետյան

25. Սեղանը,
Քայլող սեղանը,
Քայլող սեղանը ճաշ էր ուտում,
Քայլող սեղանը անտառում խաղում էր:
Ու հանկարծ վախեցավ:

Վաչե Հովհաննիսյան

Advertisements

Ջ. Ռոդարի. Անտակ պարկը

17909391_1417332984986245_65843096_nԿարդա, հետո փորձիր հորինել շարունակությունը, թե էլ ի՞նչ կարող է լինել անտակ պարկում:

— Հին շո՜ր, հին կոշի՜կ…
— Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
— Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
— Հետո՞…
— Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
— Հետո՞…
— Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
— Հետո՞…
….

Պլանշետը (նեթբուք-նոթբուքը) որպես ընթերցանության, գործիք առաջին դասարանում

17203864_1377916622261215_1764576899_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, ուսուցումը կազմակերպվում է նախագծերով՝ ըստ ուսումնական օրացույցի: Սովորողի ուսումնական առօրյան ներառում է ուսումնական գործունեության տարբեր ձևեր՝ ընթերցանություն, բանավոր մաթեմատիկա, լող, ճամփորդություն, նկարչություն, տեխնոլոգիա, պար, երգ… Սովորողն իր ուսումնական գործունեության ընթացքում կիրառում-օգտագործում է տարբեր ուսումնական գործիքներ՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, վրձին, հեծանիվ, շախմատ, սովորում-աշխատում է բակում, պարտեզում, դպրոցում կամ տանը:

2016-2017 ուստարում, վեց տարեկանների առաջին դասարանում սովորողների մի մեծ խումբ որպես անհատական մեդիագործիք ուներ պլանշետը… Մինչ այդ կար նեթբուք-նոթբուքերով աշխատելու փորձը: Ցանկացած գործիքի կիրառման դեպքում գլխավոր սկզբունքը ստեղծականության ու մտքի զարգացումն է, ուսումնական կենսական հմտությունների ձևավորումն ու զարգացումը։ Գործիքն իր հետ բերեց որոշակի առավելություններ ու նաև որոշակի դժվարություններ, որոնց հաղթահարումն ու լուծումը ուսումնական գործի կազմակերպման նոր հարթակ ստեղծեց: Պլանշետն առավել հարմար է, որովհետև ավելի թեթև է, շատ տեղ չի զբաղեցնում, ու նրանում կան ուսումնական գործի կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրերը:

Սկզբում պլանշետը (նեթբուք-նոթբուքը) կիրառելի էր որպես խաղային, նկարչական-լուսանկարչական գործիք: Այն որպես գրի-ընթերցանության գործիք կիրառելն արդեն մանկավարժական խնդիր էր:

Պլանշետը որպես ընթերցանության, գրի գործիք, արդյունքում՝ որպես ընթերցարան

Պլանշետում սովորողները Play Market հավելվածից կարող են ներբեռնել տարբեր տեսակի Paint նկարչական ծրագրեր, որոնցով նկարել են իրենց սիրելի հեքիաթները, հերոսներին, և այլն: Այս աշխատանքը հեգելու, հնչյունի և գրի առնչությունների վերաբերյալ ուսումնական աշխատանք է, որ նախկինում արվում էր միայն բանավոր: Հաջորդ փուլում կարիք ունեինք այնպիսի ծրագրի, որը հնարավորություն կտար մուտքագրել, տպել հենց նկարի վրա: Autodesk Sketchbook ծրագիրը հնարավորություն է տալիս նկարել, բառեր, կարճ տեքստեր մուտքագրել: Աստիճանաբար, էջ-էջ, բառ-բառ ստեղծեցինք մեր ընթերցարանները, որոնք հավաքվեցին, հրապարակվեցին, հասանելի դարձան այլ սովորողների, նրանք ընթերցեցին ու հեղինակ սովորողն ունեցավ իր ընթերցողին, որը նույնպես հեղինակ է… Պատրաստվում ենք հանդիպել Հյուսիսային դպրոցի ու Քոլեջի 6 տարեկանների հետ, ու միասին ստեղծել ընթերցարանային էջեր:

Մինչ այս պահը սովորողների հետ ստեղծել ենք հետևյալ խմբային ու անհատական ընթերցարանները:

Մի բառ՝ ես, մի բառ՝ դու
Երեք հեքիաթ ճանճի մասին
Հեքիաթ ծուռտիկ ծառի մասին
Կաչկա մի հեքիաթ կա

Սարգիս Սահակյան Հ. Թումանյան «Ծաղիկները»
Էդմոն Սահակյան Հ.Թումանյան «Շունը»
Վիկտորյա Հայրապետյան Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
Սամվել Աղաջանյան Հ. Թումանյան «Ամպն ու սարը»

Շրջիկ ընթերցարաններ

Վաչե Գևորգյան
Վաչե Հովհաննիսյան
Գագիկ Ղազարյան
Ռուզաննա Ներսիսյան

Այս փուլում սովորողների հետ ընթերցում ենք տարբեր ստեղծագործություններ, որոնք հրապարակվում են կամ ուսուցչի բլոգում, կամ «Բզեզ» կայքում:

Ահա մի օրինակ.

Սովորողներն ընթերցում են Ջանի Ռոդարիի «Անտակ պարկը»: Ստեղծագործությունը ընթերցելուց հետո քննարկում ենք ստեղծագործությունից ստացած տպավորությունը, բացատրում անհասկանալի բառերը: Սովորողները փորձում են հորինել շարունակությունը, թե էլ ի՞նչ կարող է լինել անտակ պարկում՝ պատասխանելով՝ հետո՞ հարցին: Autodesk Sketchbook ծրագրով, նկարում-մուտքագրում են իրենց հորինած անսովոր շարունակությունը: Ստեղծված աշխատանքները հավաքվում են որպես ընթերցարան: Առաջին քայլով մուտք են գործում ուսուցչի բլոգ, որտեղ տեղադրված է ընթերցանության նյութն ու առաջադրանքը: Ընթերցում-քննարկումից հետո սովորողները ստեղծում են իրենց էջ-ընթերցարանը՝ նկարելով ու գրելով, թե էլ ինչ կարող է լինել անտակ պարկում: Հաջորդ փուլում թատրոն-խաղի միջոցով փորձում են ներկայացնել անտակ պարկում եղած առարկաները: Այստեղ պլանշետը (նեթբուք-նոթբուքը) կիրառում ենք որպես լուսանկարող, տեսագրող գործիք: Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են նաև Արևելյան դպրոցի լանջերին:

Ամփոփելով մեկամյա գործունեությունը՝ կարող եմ եզրակացնել.

  • Մեդիագործիքի կիրառում-օգտագործումը սովորողին բազմաթիվ մեդիահմտություններ է փոխանցում, որոնք կարող են հեշտացնել ու մեծացնել նաև մեդիայի միջոցով կրթություն ստանալու հնարավորությունները.
  • Սովորողն այն կիրառում-օգտագործում-ընկալում է որպես ուսումնական գործիք, ուսումնական գործունեության մասնիկ՝ առանց տարանջատելու ամբողջից.
  • Սովորողը յուրացնում-կիրառում է գործիքով աշխատելու որոշակի կանոններ՝ պահպանելով ու կատարելով հիգիենային ու առողջությանը վերաբերող որոշ վարժություններ.
  • Մեդիագործիքը հնարավորություն է տալիս սովորողին առցանց (on-line) ռեժիմում աշխատել, ծանոթանալ իր հասակակիցների մտքերին, աշխատանքներին, կիսվել սեփականով.
  • Այն նպաստում է սովորողի ինքնուսուցմանն ու ինքնազարգացմանը.
  • Այն ունի համախմբող նշանակություն, որովհետև սովորողներին կարող է հավաքել որևէ գործունեության շուրջ՝ դառնալով կենդանի զրույց-քննարկումների հարթակ-միջոց:

 

Ընթերցարան Էդմոն Սահակյանից

Ընթերցարան Սամվել Աղաջանյանից