Ինչպիսի՞ խնդիրներ կան իմ քաղաքում

26940937_1682279408491600_1034053650_n«Երևան 2800» նախագծի շրջանակում սովորողների հետ զրուցեցինք, թե ինչպիսի՞ խնդիրներ կան մեր քաղաքում: Սովորողները ըստ խմբերի ներկայացրին խնդիրներ, որոնք կան մեր քաղաքում: Դրանք են՝

  1. Մարդիկ քաղաքում քիչ փող ունեն և իրենց ուզածը չեն կարողանում գնել:
  2. Քաղաքում գետերը մաքուր չեն, որովհետև մարդիկ աղբ են լցնում գետերի մեջ:
  3. Քաղաքը մաքուր չէ, աղբով է լցված: Աղբամանները քիչ են:
  4. Քաղաքում ծխող մարդիկ շատ են:

Սովորողները առաջարկեցին այսպիսի լուծումներ:

  1. Մարդիկ քաղաքում քիչ փող ունեն և իրենց ուզածը չեն կարողանում գնել:

Մարդիկ պետք է շատ աշխատեն, որ շատ փող ունենան:  Սասուն Ղազարյան

2. Քաղաքում գետերը մաքուր չեն, որովհետև մարդիկ աղբ են լցնում գետերի մեջ:

Մարդիկ պետք է աղբը չգցեն գետի մեջ: Միքայել Մարտիրոսյան

Մարդիկ պետք է մեծ աղբարկղեր սարքեն: Սուսաննա Աղաջանյան

Պետք է աղբը հանել գետերից ու լցնել աղբամանի մեջ: Միսաք Մինասյան

Պետք է աղբը ցանցով հանել գետից: Վաչե Հովհաննիսյան

Մարդիկ պետք է ջրային շորեր հագնեն ու աղբից մաքրեն գետը: Էդմոն Սահակյան

3. Քաղաքը մաքուր չէ, աղբով է լցված: Աղբամանները քիչ են:

Մարդիկ պետք է քաղաքը ամեն օր աղբից մաքրեն: Էդմոն Սահակյան

Պետք է աղբը աղբամանների մեջ լցնել: Սուսաննա Աղաջանյան

Պետք է շատ ու տարբեր տեսակի աղբամաններ ստեղծել: Միսաք Մինասյան

Պետք է աղբի գործարան կառուցել: Վաչե Հովհաննիսյան

Պետք է տեսակավորված աղբամաններ դնել: Լիլիթ Աղասարյան

Պետք է աղբը լցնել ցելաֆոնների մեջ ու գցել աղբամանի մեջ: Վիկտորյա Հայրապետյան

4. Քաղաքում ծխող մարդիկ շատ են:

Մարդիկ պետք է չծխեն: Տիգրան Գալստյան

Մարդիկ պետք է ծխելիք չունենան: Գագիկ Ղազարյան

Մարդիկ պետք է ծխախոտ չարտադրեն: Միսաք Մինասյան

Մարդիկ կարող են ծխախոտ չվաճառել: Վիկտորյա Հայրապետյան

Advertisements

Եթերում ռադիո «Բզեզ»-ն է

Ռադիո «Բզեզ»-ի լրագրող Լիլիթ Աղասարյանը  «Երևան 2800» նախագծի շրջանակում պատմում է իր բակի ու բակի խնդիրների մասին: Եթերում շուտով կլինի նաև տեսապատումը: Իսկ այժմ շարունակենք լսել:

Տեսանյութը՝ այստեղ:

Մեր բակը, մեր բակի խնդիրները

 Պատմում է Միսաք Մինասյանը

Ես ապրում եմ Երևանում, Շենգավիթ համայնքում։ Մեր բնակարանը առաջին հարկում է, լուսամուտից երևում է բակը՝ շատ քիչ ծառերով և շատ, շատ ավտոմեքենաներով։ Մեր բակում հնարավոր չէ գնդակով խաղեր խաղալ, դա վտանգավոր է մեքենաների համար։ Երազում եմ, որ օրերից մի օր մեր բակում էլ խաղահրապարակ կառուցվի, կամ մյուս բակերի նման՝ ֆուտբոլի կամ բասկետբոլի դաշտ։ Իսկ այժմ ես ձեզ ցույց կտամ լուսանկարներ։

Ա՛յ, քեզ քաղաք

«Երևան 2800» նախագծի շրջանակում սովորողները հորինել են զարմանալի ու հետաքրքիր պատմություններ անսովոր քաղաքների մասին, որոնք գոյություն ունեին նրանց երևակայության մեջ:

downloadԿար-չկար մի քաղաք կար: Այս քաղաքը սովորական չէր, որովհետև այդ քաղաքը երկնքում էր: Այդ քաղաքում երեխաները, որ դուրս էին գալիս, քայլում էին ամեն ինչի վրայով, իսկ երբ մեծերն էին դուրս գալիս, ոչ մի բանի վրայով էին քայլում: Մի անգամ չար ու մեծ մարդ եկավ այդ քաղաք, և քաղաքը իջավ երկնքից, ու այդ քաղաքի կախարդանքը կորավ:

Հեղինակ՝ Լիլիթ Աղասարյան

այ_ քեզ քաղաք-սամվելԼինում  է, չի լինում  մի  քաղաք է լինում: Մի անգամ այս քաղաքը  փախավ, որովհետև  երկրաշարժ  եղավ:  Նա  ընկավ երկրաշարժի  մեջ:  Այ,  քեզ  փախչող  քաղաք:

Հեղինակ՝ Սամվել Աղաջանյան

download (2)Լինում է, չի լինում մի քաղաք: Այդ քաղաքը սովորական չէր: Նա պայծառ քաղաք էր ու նրան ասում էին.

— Ա՛յ,  քեզ պայծառ քաղաք:

Մի օր նա քանդվեց և  ուժեղացավ: Քաղաքը նորից վերականգվեց: Եվ բոլորը ուրախացան:

Հեղինակ՝ Գագիկ Ղազարյան

download-1.jpgՄի անգամ մի խելացի տղա ման  էր գալիս ու մի օր տեսավ մի տարօրինակ քաղաք: Այս քաղաքը թղթից էր: Տղան այնքան զարմացավ, որ ուզեց ման գալ ու տեսնել, թե ինչ կա: Զբոսնեց-զբոսնեց, ոչ մի հետաքրքիր բան չտեսավ: Ամբողջ քաղաքը թղթից էր:

Հեղինակ՝ Տիգրան Գալստյան

c6553311-9b8d-4973-b35c-6fad98f811adԿար-չկար մի գունավոր քաղաք կար և այնտեղ շատ մարդիկ կարող էին ապրել՝ երեք հարյուր հազար մարդ: Բայց ես հաստատ չգիտեմ, այդքան մարդ կա՞ր, թե՞ ոչ: Իսկ հիմա ասեմ, թե քաղաքը ոնց դարձավ գունավոր: Գունավոր ծիածանն էր ընկել քաղաքի մարդկանց մոտ:

Հեղինակ՝ Վիկտորյա Հայրապետյան

f237d07b-59f6-412a-8d13-be569226eb61Կա-չկա մի քաղաք:

— Ա՛յ,  քեզ քաղաք, ինչո՞ւ ես դու դարձել գիտնական, այլ չես մնացել սովորական քաղաք: Քաղաք, եթե դու գիտնական ես, պետք է ասես, թե դու ո՞նց ես դարձել գիտնական:

— Է՜, չգիտեմ, մի օր հիվանդ էի, մեկը եկավ, ասաց.

-Սա խմիր, կլավանաս: Ես էլ խմեցի ու դարձա գիտնական:

Հեղինակ՝ Վաչե Հովհաննիսյան

26855920_394946430964021_1665917156_n

Լինում է, չի լինում մի քաղաք է լինում: Այդ քաղաքը հսկա էր: Նա շատ հզոր էր ու պաշտպանում էր բոլորին:

Հեղինակ՝ Ալեքս՝ Փայասլյան

 

 

 

«Երևան 2800» նախագիծ

26755648_1676634789056062_1776418453_nՃամբարային շաբաթապատում 

«Երևան 2800» նախագծի շրջանակում մեր նպատակը քաղաքի խնդիրների հայտնաբերում-ներկայացումը ու դրանց լուծումների առաջարկներ ներկայացումն էր: Ամենասկզբում խոսեցինք, թե ի՞նչ է խնդիրը, որտե՞ղ կարող ենք հանդիպել խնդիրների, ինչպիսի՞ խնդիրներ կարող են լինել: Հարցին, թե ի՞նչ է խնդիրը, հնչեցին այսպիսի պատասխաններ՝

  • Խնդիրը մի բան է, որը պետք է մտածենք ու լուծենք:
  • Խնդիրը դա այն է, երբ երկու մարդ փորձում են ինչ-որ բան անել:
  • Խնդիրը մենք կարող ենք լուծել:
  • Խնդիրը հարց է, որին կարող ենք պատասխանել:
  • Խնդրի մեջ կարող են լինել թվեր:

Խնդիրների կարող էինք հանդիպել ամենուր: Մեր կյանքում միշտ խնդիրներ կան, որոնք մեծերով ու փոքրերով փորձում ենք լուծել:

Հաջորդ փուլում որոշեցինք զրուցել Երևան քաղաքի մասին, մի քիչ էլ՝ 2800 թվի մասին: Զրույց-քննարկումը կարող եք լսել ռադիո «Բզեզ»-ի եթերում:

Քաղաքի մասին զրուցելով, որոշեցինք հորինել հետաքրքիր պատմություններ՝ «Այ, քեզ քաղաք» վերնագրով: Նկարեցինք այդ զարմանալի, կախարդական, հետաքրքիր, թռչող քաղաքները:

Իսկ հետո ամենասիրելի մասն էր մեր նախագծի, ինքներս էին քաղաք կառուցելու, այն էլ մեր լեգոներով: Բաժանվեցինք խմբերի ու սկսեցինք կառուցել մեր քաղաքները:

Քաղաքաշինություն

This slideshow requires JavaScript.

Ահա մեր քաղաքները՝

Այս շաբաթվա ընթացքում մարզվել ենք, պատրաստվում ենք մարմնամարզական ստուգատեսին:

This slideshow requires JavaScript.

Երևան, տոնդ շնորհավոր

21762195_1574660659253476_3389344426103991339_nՊատմում է Աննա-Մարիա Վարդանյանը:

Իմ Երևան, իմ ջերմ, բարի քաղաք, իմ հին ու նոր Երևան: Ասում են՝ դու այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դարձար 2799 տարեկան, իսկ ես իմ ութը դեռ նոր պիտի բոլորեմ: Ես քայլում եմ քո փողոցներով և հասկանում եմ, որ տարիների էջերում քո թողած պատմությունն է  իսկ դու նոր ես, գեղեցիկ ու երիտասարդ: Տոնդ շնորհավոր, իմ վարդագույն քաղաք…