Բարև, ես եմ…

21585037_1562935367092672_1048949769_n«Ես» ուսումնական նախագիծ

Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցիներն ամփոփում են սեպտեմբերի 4-8-ի ուսումնական գործունեությունը: Աշխատել են «Ես» նախագծի շուրջ: Նախագծի շրջանակում սովորողները պատմել են իրենց մասին՝ նկարագրելով ու բնութագրելով իրենց: Հատուկ ուշադրություն են դարձրել հատուկ անունների գրությանը (անուն-ազգանունը գրել մեծատառով): Ծանոթացել են մարդու օգնական հինգ զգայարաններին՝ տեսողության, լսողության, համի, հոտի, շոշափելիքի: Փորձել են բառերը խմբավորել ըստ զգայարանների:

Սովորողներն իրենց ինքնապատումները մուտքագրել են MS Word-ով, այնուհետև paint, autodesk sketchbook նկարչական խմբագիրների օգնությամբ ստեղծել են ինքնանկարներ:

Ինքնանկարներից հետո ստեղծել են դիմանկարներ՝ կիրառելով մի քանի պարզ կանոններ.

  • վերցնել A4 չափսի թուղթ՝ հորիզոնական դիրքով.
  • ընտրել երկու զուգահեռ կետեր, այնուհետև շրջագծել.
  • շրջանը բաժանել երկու հավասար կիսաշրջանի, որից հետո երեք հավասար մասերի.
  • նկարել քիթը, հոնքերը, աչքերը, շրթունքները.
  • ներկել ջրաներկով.

Այս շաբաթվա ընթացքում սովորողները հաշվել են, լուծել են տրամաբանական խնդիրներ, խաղացել են հետևյալ խաղը՝ փորձել են գտնել հաղթելու գաղտնիքը ու գտել են: Ահա խաղը.

Սովորողները բաժանվել են զույգերի, հետո ասել են թվեր ՝ ամեն անգամ ավելացնելով մինչև  3-ը (1,2,3), հաշվել են մինչև 50-ը: Հաղթել է այն սովորողը, ով առաջինն է ասել 50 թիվը: 

Աշխատել-խաղացել են կցված ֆայլով:

«Լողափնյա աշուն» նախագծի շրջանակում սովորողներն ամեն օր լողացել են, հեծանիվ են վարել:

This slideshow requires JavaScript.

«Ես» նախագծի առաջին շաբաթվա գործունեության արդյունքում ինքնապատումների հետևյալ շարքն է: Ընթերցեք ու ծանոթացեք:

Ես Սուսաննա Աղաջանյանն եմ: Ես յոթ տարեկան եմ: Մազերս երկար են: Ամենից շատ սիրում եմ մայրիկիս ու հայրիկիս: Ես չեմ սիրում, որ մայրիկս տխրում է: Ես ուզում եմ դատավոր դառնալ: Իմ սիրած խաղը աղջիկների խաղերն են: Ես տխրում եմ, երբ մայրիկս տխրում է: Ես ուրախանում եմ, երբ սեպտեմբերի մեկն է:

Բարև,  իմ  անունը  Սամվել  է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս  սև են: Ամենից շատ սիրում  եմ մայրիկիս: Ես չեմ սիրում ցեխոտվել: Ես ուզում եմ բասկետբոլիստ դառնալ: Իմ սիրած  խաղը  մեքենայով  խաղն  է: Ես  տխրում  եմ,  երբ  անձրև է  գալիս: Ես  ուրախանում  եմ,  երբ ատամհատիկ  է:

Բարև, իմ անունը Գագիկ է: Ես  վեց տարեկան եմ: Մազերս ոսկեգույն են: Ամենից շատ սիրում եմ խաղալ: Ես չեմ սիրում վատ մարդկանց: Ես ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ: Իմ սիրած խաղը լեգոն է: Ես տխրում եմ, երբ մարդը լացում է:

21553008_1562935033759372_898039250_n

Բարև, իմ անունը Էդմոն է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս մուգ շագանակագույն են: Ամենից շատ սիրում եմ մայրիկիս: Ես ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ: Իմ սիրած խաղը «Թոմն» է: Ես տխրում եմ, երբ մայրիկս տխրում է:

 

Բարև, իմ անունը Հայկ է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս շագանակագույն են: Ամենից շատ սիրում եմ խաղալ լեգոյով: Ես չեմ սիրում կաթ խմել: Ես ուզում եմ բժիշկ դառնալ: Իմ սիրած խաղը համակարգչային խաղերն են: Ես տխրում եմ, երբ  տանը մենակ եմ մնում: Ես ուրախանում եմ, երբ ընտանիքով գնում ենք հանգստանալու:

Բարև, իմ անունը Լիլիթ է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս երկար են: Ամենից շատ սիրում եմ մայրիկիս: Ես չեմ սիրում խաբել: Ես ուզում եմ նկարիչ դառնալ: Իմ սիրած խաղը պահմտոցին է: Ես տխրում եմ, երբ հիվանդանում եմ: Ես ուրախանում եմ, երբ սեպտեմբերի մեկն է:

21586287_1562934453759430_1711710704_nԲարև, ես Միքայել Մարտիրոսյանն եմ: Ես յոթ տարեկան եմ: Մազերս մուգ են: Ամենից շատ սիրում եմ մայրիկիս: Ես չեմ սիրում խաբել: Ես ուզում եմ բժիշկ դառնալ: Իմ սիրած խաղը պահմտոցին է: Ես տխրում եմ, երբ մայրիկս տխրում է: Ես ուրախանում եմ, երբ ծնունդս է:

Բարև, իմ անունը Գրիգոր է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս շեկ են: Ամենից շատ սիրում եմ ծնողներիս: Ես չեմ սիրում ստել: Ես ուզում եմ զինվոր դառնալ: Իմ սիրած խաղը մոնոպոլիան է: Ես տխրում եմ, երբ հայրիկս աշխատանքից ուշ է գալիս: Ես ուրախանում եմ, երբ ինձ նվեր են նվիրում:

Բարև, իմ անունը Վաչե է: Ես վեց տարեկան եմ: Մազերս դարչնագույն են: Ամենից շատ սիրում եմ ընտանիքիս: Ես չեմ սիրում, երբ լողավազանում չեմ լողում: Ես ուզում եմ գիտնական դառնալ: Իմ սիրած խաղը համակարգչով խաղերն են: Ես տխրում եմ, երբ ինձ նեղացնում են: Ես ուրախանում եմ, երբ բոլորը ուրախանում են:

Բարև, իմ անունը Մհեր է: Ես յոթ տարեկան եմ: Ես ամեն ինչ սիրում եմ: Ես չեմ սիրում, որ հետ եմ տալիս: Ես ուզում եմ վարորդ դառնալ: Իմ սիրած խաղը ամեն ինչն է: Ես տխրում եմ, երբ ինձ խփում են: Ես ուրախանում եմ, երբ ինձ գովում են:

Բարև, իմ անունը Միսաք է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս շագանակագույն են: Ամենից շատ սիրում եմ արև, լողալ, պարել: Ես չեմ սիրում կայծակ: Ես ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ: Իմ սիրած խաղը պահմտոցին է: Ես տխրում եմ, երբ ինձ վրա բարկանում են: Ես ուրախանում եմ, երբ իմ ծնունդն է լինում:

Բարև, իմ անունը Վիկտորյա է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս մուգ շագանակագույն են: Ամենից շատ սիրում եմ մայրիկիս: Ես չեմ սիրում խաբել: Ես ուզում եմ դատավոր դառնալ: Իմ սիրած խաղը պահմտոցին է: Ես տխրում եմ, երբ մայրիկս կողքիս չէ: Ես ուրախանում եմ, երբ ինձ լավ նվերներ են տալիս:

Բարև, իմ անունը Ռուզաննա է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս շագանակագույն են: Ամենից շատ սիրում եմ մայրիկիս ու հայրիկիս: Ես չեմ սիրում ստել: Ես ուզում եմ նկարչուհի դառնալ: Իմ սիրած խաղը ունոն է: Ես տխրում եմ, երբ ինձ նեղացնում են: Ես ուրախանում եմ, երբ ինձ տեղ են տանում:

22330631_1586318918087650_886308092_n

Բարև, իմ անունը Ալեքս է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս սև են: Ամենից շատ սիրում եմ խաղալ: Ես չեմ սիրում, երբ ինձ խփում են: Ես ուզում եմ ավտոմեխանիկ դառնալ: Ես տխրում եմ, երբ վատ բան է լինում:

 

Բարև, իմ անունը Տիգրան է: Ես յոթ տարեկան եմ: Մազերս սև են: Ամենից շատ սիրում եմ մանդարին, բանան, դինոզավր: Ես չեմ սիրում կիտրոն: Ես ուզում եմ հնէաբան դառնալ: Իմ սիրած խաղը մոնոպոլիան ու լեգոն է: Ես տխրում եմ, երբ մայրիկը գնում է աշխատանքի: Ես ուրախանում եմ, երբ եղբորս հետ խաղում եմ:

Advertisements