Ամանորյա թխոնիկ

Գագիկ Ղազարյանը ներկայացնում է ամանորյա ընտանեկան ուտեստ:

Advertisements

Տոներն են մոտենում…

Ամանորյա ուսումնական նախագծի ընթացքում իրականացրել ենք հետևյալ աշխատանքները:

Սովորողների հետ միասին պատրաստել են բառ-տոնածառներ: Սովորողները իրենց ընկերների անուններով հավաքել են իրենց տոնածառը: Այս աշխատանքի միջոցով սովորողները կարդացել են, մկրատով կտրել են տարբեր երկարության շերտեր, համեմատել են, սոսնձել են մեծից փոքր կամ փոքրից մեծ սկզբունքով:

This slideshow requires JavaScript.

Փայտե ամրակներով, շշի կափարիչներով, գունավոր կոճակներով ու ուլունքներով պատրաստել ենք տոնածառներ: Այս աշխատանքի ընթացքում սովորողները առանձնացրել են ամրակները, հավաքել են եռանկյունաձև պատկեր, ընտրել են զարդարանքը՝ կոճակների  ու ուլունքների տեսքով:

This slideshow requires JavaScript.

Ամանորյա զարդարանքների հիմնական նյութը փայտե ամրակներն են: Փայտե ամրակների բամբակի, գունավոր թղթերի միջոցով պատրաստել ենք ձնեմարդուկներ, որոնք գլխիվայր սահում-գլորվում են մեր ցուցափեղկերով:

This slideshow requires JavaScript.

Փայտե ամրակներով պատրաստել ենք աստղիկներ, որոնք զարդարում են մեր պատուհաններն ու ցուցափեղկերը:

This slideshow requires JavaScript.

Յուրաքանչյուր սովորող պատրաստել է տոնական էլեկտրոնային բացիկ: Բացիկների վրա մուտքագրել են Նոր տարի:

Միասին տարեգաթա ենք թխել, բարեմաղթաքներ ենք մտածել ու շշնջացել ենք մանրադրամին (կոպեկին), որը դրել ենք գաթայի մեջ ու սպասում ենք, թե կտրելուց հետո ում է ընկնելու մանրադրամը (կոպեկը):

This slideshow requires JavaScript.

Թթուդրեքը որպես ստեղծականության տոն

14996383_1250452968340915_1542979394_n«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում ընդգրկված է Թթուդրեքի ծիսական արարողությունը որպես ուսումնական գործունեություն: Նախապես որոշել էինք թթու դնելու համար անհրաժեշտ բանջարեղենի ցանկը: Բանջարեղեններն ու համեմունքները խմբավորեցինք, հեգեցինք դրանց անվանումները, հաշվեցինք ու համեմատեցինք քանակը, համեմատեցինք ըստ չափսի, գույնի ու ձևի: Հետո միասին երգեցինք՝

Կապեցինք մեր գոգնոցներն ու աշխատանքը շարունակեցինք խոհանոցում: Ամենատարբեր ու անսպասելի կերպարներն էին ստացվել: Հետո աղաջոր պատրաստեցինք՝ 1 լիտր ջրին ավելացնելով 2 գդալ աղ: 10 լիտր աղաջուր լցրեցինք մեր թթվի վրա:

This slideshow requires JavaScript.

Դրանից հետո խաղացինք թթու բառի հետ. թ և ու տառերով նոր բառեր կազմեցինք ու կարդացինք, հետո ավելացրինք աշուն բառի տառերը ու նոր բառեր կազմեցինք ու կարդացինք: Դրանից հետո մեր պլանշետներով կամ նեթբուք-նոթբուքերով նկարեցինք թթվի մեջ դրված բանջարեղենները ու մուտքագրեցինք թթու բառը:

Սպասում ենք, որ թթվի: Վա՜յ, չուտողին: