Դասարանական երգչախումբ. «Այբ, բեն»

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների դասարանական երգչախումբ նախագիծ

 «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», «Սեբաստիա» համերգասրահ

Տեսագրությունը՝ ծնողներ՝ Ռուզաննա Հովհաննիսյան
Լիլյա Ներսիսյան
Երաժշտության ուսուցիչ՝ Մարինե Ոսկանյան
Դասվարներ՝ Անահիտ Հարությունյան
Հռիփսիմե Առաքելյան

Advertisements

Ուսումնական ճամփորդություն դեպի Բյուրական

14627973_1220836517969227_789932816_nՀոկտեմբերի 9-ին Արևելյան դպրոց-պարտեզի առաջին դասարանցիները, ծնողները կրթական փոխանակումների ծրագրով ճամփա ընկան դեպի Բյուրական՝ հանդիպելու Անտառուտի առաջին դասարանցիներին: Հանդիպեցինք Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ աղոթեցինք, երգեցինք,  ստացանք օրհնություն ու անտառուտցիների հետ գյուղամիջով քայլարշավով հասանք  Վանքի ձորի Արտավազիկ եկեղեցին: Նախաճաաշից հետո անտառուտցիների հետ երգեցինք կոմիտասյան մի քանի երգ ու փորձեցինք սովորել Արև, արև, դուրս արի երգը: Այնուհետև այցելեցինք Բյուրականի աստղադիտարան, այնուհետև աստղադիտարանի հարակից այգում ամփոփեցինք մեր օրը, խաղացինք, վայելեցինք աշունը:

This slideshow requires JavaScript.

Իսկ ահա հոկտեմբերի 14-ին կրթահամալիրում էին անտառուտցիները:

This slideshow requires JavaScript.

 

«Երգում ու տարածում ենք կոմիտասյան երգը» նախագիծ

14483702_1209669032419309_178196866_n«Երգում ու տարածում ենք կոմիտասյան երգը» նախագծի նպատակն է կրթական փոխանակումների ծրագրի շրջանակում Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների հետ երգել Կոմիտաս: Հոկտեմբերի 9-ին՝ կիրակի, ժամը 10-ին,  սովորողները մեկնում են Անտառուտ՝ հանդիպելու Անտառուտի դպրոցի առաջին դասարանցիների հետ: Շրջայցից հետո նախատեսվում է համերգ բաց երկնքի տակ: Երգելու են՝

Արև, արև, եկ, եկ
Արև, արև, դուրս արի
Փայտե ձիուկ
Հինգ էծ ունեմ ուլերով
Կաքավիկ

Նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիներին հյուրընկալել կրթահամալիրում՝ համատեղ համերգի:

Մեկնելու համար անհրաժեշտ է՝

  • հարմարավետ հագուստ, գլխարկ, ակնոց
  • ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝
  • շշով ջուր, բրդուճներ
  • թաց ու չոր անձեռոցիկներ
  • 2000 (երկու հազար) դրամ տրանսպորտի համար