Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

43672034_1101360016692332_2896905585171628032_nՆախագծային ուսուցման չորրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագծի ամփոփումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Հոկտեմբերի 25-ին Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագծի շրջանակում այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Կրթական ծրագրի շրջանակում սովորողների խմբերը մասնակցեցին երաժշտական պարապմունքի, ծանոթացան տարբեր երաժշտական գործիքների հետ, շրջայց կատարեցին Կոմիտասի թանգարանում, լսեցին Կոմիտասի մասին, տեսան Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին պատմող իրեր, լուսանկարներ, ձեռագրեր, նոտաներ: Շարունակել կարդալ “Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ”

Advertisements

«Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

44732837_272487883471254_4101812918662725632_nՆախագծային ուսուցման երրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

«Կոմիտասյան» նախագիծը կրթահամալիրում շուրջտարյա է, սովորողները ողջ տարվա ընթացքում են առնչվում Կոմիտասին, երգում են կոմիասյան երգերը: Սակայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Կոմիտասյան» նախագծի շրջանակում Կոմիտասին ուսումնասիրում ենք նաև որպես բանաստեղծ, բացահայտում ենք նրա երաժշտության գույները, այցելում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Կոմիտասին՝ նրա երաժշտական ու բանաստեղծական աշխարհի բացահայտումը, ճանաչումը շարունակական աշխատանք է: Նախորդ տարվա «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը հրապարակված է:

Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցել ենք կոմիտասյան բանաստեղծություններ աշնան մասին, պատմել ու նկարել ենք կոմիտասյան աշուն, համեմատել ենք մեր բակերի աշնան հետ:

Կոմիտասյան երաժշտություն են ունկնդրել ու այն արտահայտել են գույնի, պատկերի միջոցով: Անուններ են հորինել իրենց նկարների համար:

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

42683472_285539275386462_8977260278966124544_n«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում երրորդ դասարանի սովորողները հոկտեմբերի 25-ին, մեկնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/ Շարունակել կարդալ “«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում”

Կոմիտասյան օրեր. ամփոփում

22709835_1598293160223559_1240033421_nՍեպտեմբեր-հոկտեմբերին երկրորդ դասարանցիները «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում իրականացրել են հետևյալ աշխատանքները՝

Կոմիտասյան երգերի կատարում

Դասարանական բլոգում գործում է Երգարան 2 բաժինը, որտեղ հրապարակվում են մեր այն բոլոր երգերը, որոնք մենք սովորում ենք ու երգում ենք: Ցանկն անընդհատ թարմացվում է:

Մասնակցություն կոմիտասյան առցանց ֆլեշմոբին

Կոմիտասյան առցանց ֆլեշմոբին մասնակցել է Տիգրան Գալստյանը՝ ներկայացնելով Կոմիտասի «Հայր մեր» երգը:

Պատկերազարդ աուդիոընթերցարանի ստեղծում

Երկրորդ դասարանցիները ընթերցել են Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը և ստեղծել են պատկերազարդ աուդիոընթերցարան:

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ռադիո «Բզեզ»-ի 13-րդ թողարկումը նվիրված է Կոմիտասյան օրերին

Թեև Կոմիտասը շուրջտարյա նախագիծ է, այնուամենայնիվ սեպտեմբերի-հոկտեմբերի ամփոփ գործունեությունն է ներկայացված:

«Կոմիտասյան օրեր» նախագիծ. ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

cropped-21687429_1574659792586896_5901859742799752476_n.jpg«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում երկրորդ դասարանի սովորողները հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11.00-ին, մեկնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

Քարտեզը՝ քարտեզ

Նպատակը՝ Ծանոթանալ Կոմիտասի երաժշտական աշխարհին, ամփոփել «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Խնդիրները՝

  • ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների հետ.
  • նոր տեղեկությունների ձեռք բերում ու ներկայացում.
  • ճամփորդական կանոնների իրագործում.
  • մեդիահմտությունների զարգացում.
  • խոսքի, ստեղծագործական մտքի զարգացում.

Նկարագրությունը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողները երգել են կոմիտասյան երգեր, ընթերցել են Կոմիտաս, այցելելով թանգարան՝ ծանոթանալով տարբեր երաժշտական գործիքների, Կոմիտասի երաժշտական աշխարհին: Ամփոփումը՝ ռադիո «Բզեզ»-ի եթերում:

Մեկնումից առաջ սովորողների հետ անդրադառնալու ենք ճամփորդական կանոններին, քարտեզի միջոցով ուսումնասիրելու ենք վայրը: Ճամփորդության ընթացքում հետևելու ենք ժամանակին ու այն փողոցներին, որոնցով անցնելու ենք: Ճամփորդության մասին սովորողների պատումները հրապարակվելու են բլոգում:

 

Կոմիտաս. Աշուն օր

470ac831-eac8-4bc3-9120-399e41326e3cԵրկրորդ դասարանի սովորողները «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում ոչ միայն երգում են Կոմիտաս, այլև ծանոթանում են նրա բանաստեղծություններին: Ընտրված ստեծագործությունը նախապես հրապարակվեց բլոգում, այնուհետև սովորողները ընթերցեցին: Առաջին հայացքից բավականի բարդ թվացող բանաստեղծությունը սկսեցինք միասին բացատրել, պատմել, քննարկել: Սկզբում բացատրեցինք բոլոր անհասկանալի բառերը, այնուհետև ընթերցեցինք տողերով, երկտողերով ու փորձեցինք արձակ ոճով պատմել: Պատկերավոր աշնանային նկարագրություններ ստացվեցին: Պատումներում աշնանային տեսարաններ ու տրամադրություններ բացահայտեցինք: Բանաստեղծության մեջ գտանք և՛ ամպամած, ցուրտ, մռայլ եղանակ, և՛ արևոտ, գունեղ անձրև, և՛ աշնանային տերևաթափ: Սովորողներն իրենց պատկերացումներն ըստ նախընտրած հատվածների նկարեցին:  Բանաստեղծությունը ընթերցեցինք ըստ հատվածների ու ձայնագրեցինք: Ստացվեց այսպիսի նկարազարդ աուդիոընթերցարան:

Կոմիտասյան պատկերասրահ-ընթերցարան