Մարզական ստուգատեսից առաջ

Աղբյուրը՝ Մերի Գրիգորյանի բլոգ

Առաջին և երկրոդ դասարանցիների մարզական համատեղ պարապմունքից հետո մարզվեցինք Մայր դպրոցի մարզասրահում: Մարզական պարապմունքը վարում էր Ռոզա Գսպոյանը:

Advertisements

Մարզական ճամբար մարզական ստուգատեսին ընդառաջ

«Սովորող սովորեցնող» նախագիծ

Մերի Գրիգորյանի երկրորդ դասարանի հետ համատեղ մարզական պարապմունք անցկացրեցինք: Երկրորդ դասարանցիներն իրենց մարզական հմտությունները փոխանցեցին առաջին դասարանցիներին:

Ուսումնական ճամփորդություն դեպի Բյուրական

14627973_1220836517969227_789932816_nՀոկտեմբերի 9-ին Արևելյան դպրոց-պարտեզի առաջին դասարանցիները, ծնողները կրթական փոխանակումների ծրագրով ճամփա ընկան դեպի Բյուրական՝ հանդիպելու Անտառուտի առաջին դասարանցիներին: Հանդիպեցինք Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ աղոթեցինք, երգեցինք,  ստացանք օրհնություն ու անտառուտցիների հետ գյուղամիջով քայլարշավով հասանք  Վանքի ձորի Արտավազիկ եկեղեցին: Նախաճաաշից հետո անտառուտցիների հետ երգեցինք կոմիտասյան մի քանի երգ ու փորձեցինք սովորել Արև, արև, դուրս արի երգը: Այնուհետև այցելեցինք Բյուրականի աստղադիտարան, այնուհետև աստղադիտարանի հարակից այգում ամփոփեցինք մեր օրը, խաղացինք, վայելեցինք աշունը:

This slideshow requires JavaScript.

Իսկ ահա հոկտեմբերի 14-ին կրթահամալիրում էին անտառուտցիները:

This slideshow requires JavaScript.

 

«Երգում ու տարածում ենք կոմիտասյան երգը» նախագիծ

14483702_1209669032419309_178196866_n«Երգում ու տարածում ենք կոմիտասյան երգը» նախագծի նպատակն է կրթական փոխանակումների ծրագրի շրջանակում Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների հետ երգել Կոմիտաս: Հոկտեմբերի 9-ին՝ կիրակի, ժամը 10-ին,  սովորողները մեկնում են Անտառուտ՝ հանդիպելու Անտառուտի դպրոցի առաջին դասարանցիների հետ: Շրջայցից հետո նախատեսվում է համերգ բաց երկնքի տակ: Երգելու են՝

Արև, արև, եկ, եկ
Արև, արև, դուրս արի
Փայտե ձիուկ
Հինգ էծ ունեմ ուլերով
Կաքավիկ

Նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիներին հյուրընկալել կրթահամալիրում՝ համատեղ համերգի:

Մեկնելու համար անհրաժեշտ է՝

  • հարմարավետ հագուստ, գլխարկ, ակնոց
  • ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝
  • շշով ջուր, բրդուճներ
  • թաց ու չոր անձեռոցիկներ
  • 2000 (երկու հազար) դրամ տրանսպորտի համար