«Ուսումնական գարուն» նախագիծ

samvelaxՄարտի 25-ից 31-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները երրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու, ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Թեմա 1՝ Կարդում ենք Թումանյան. ընտանեկան ընթերցումներ

Աշխատանքային ուղղությունները՝

  • դերային ընթերցումներ
  • ռադիոթատրոններ
  • մեդիաընթերցարաններ

Յուրաքանչյուր ընտանիք այս ցանկից ընտրում է մեկ ստեղծագործություն և այն ներկայացնում դերային ընթերցանությամբ՝ որպես ռադիոթատրոն: Արդյունքը հրապարակվում է բլոգում:

Գրականության ցանկ՝

  • Շունն ու կատուն
  • Բարեկենդանը
  • Ձախորդ Փանոսը
  • Անխելք մարդը
  • Տերն ու ծառան
  • Խելոքն ու հիմարը
  • Սուտլիկ որսկանը
  • Մի կաթիլ մեղրը

Նախագծի արդյունքում՝

  • Թումանյանական ընթերցարաններ
  • Ռադիո «Բզեզ». ռադիոթատրոնների թողարկումներ

Թեմա 2. Գարնանային ֆոտոպատումներ

Լուսանկարել գարնանային տեսարաններ /ծաղկած ծառեր, այգիներ, մարդկանց տրամադրությունը, բնության, քաղաքի հետաքրքիր տեսարաններ, պատկերներ/: Լուսանկարները /10-15/ հրապարակել բլոգում՝ կից նկարագորությամբ: Կարող եք ստեղծել նկարագրական ֆոտոշարքեր ըստ տրված վերնագրերի՝

  • Ծաղկած ծառեր
  • Գարունն իմ քաղաքում, գյուղում, այլ վայրում
  • Գարնանային տրամադրություն

Ֆոտոշարքն ու պատումը հրապարկել բլոգում:

Թեմա 3. Ընթերցանություն

Քո ցանկությամբ ընտրիր որևէ գիրք կամ ստեղծագործություն: Կարդա և դրա մասին պատմիր բլոգումդ:

Ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգներում:

Advertisements

Ռադիո «Բզեզ». թումանյանական ընթերցումներ

Հովհաննես Թումանյան. Կույրերի կարծիքը

Երրորդ դասարանցիները ստեղծել են Հովհաննես Թումանյանի «Կույրերի կարծիքը»  աուդիոգիրքը:

Հովհաննես Թումանյան. մեդիափաթեթ

ռուզան«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում սովորողների հետ ստեղծել ենք թումանյանական անհատական ու դասարանական աուդիոգրքեր, որոնցից մի քանիսը պատրաստել են շարժական բացիկի պես:

Տիգրան Գալստյան «Թռչունի մտածմունքը»

Տիգրան Գալստյան «Ամենից լավ տունը»

Ռուզան Ղուկասյան «Թռչունի մտածմունքը»

Գագիկ Ղազարյան, Վիկտորյա Հայրապետյան «Ամենից լավ տունը»

Վիկտորյա Հայրապետյան «Թռչունի մտածմունքը»

Լիլիթ Աղասարյան «Թռչունի մտածմունքը»

Դասարանական «Թռչունի մտածմունքը»

Շարունակելի…

Հովհաննես Թումանյան «Ամենից լավ տունը»

Նկարները՝ Գագիկ Ղազարյանի

Ընթերցում է Վիկտորյա Հայրապետյանը

Ընտանեկան թատրոն. Հովհաննես Թումանյան «Ծիտը»

Հեքիաթը ներկայացնում են Տիգրան և Արմեն Գալստյաններն ու ընտանիքը: