Հորինուկներ 2. եռալեզու ընթերցարան

n1

Արևելյան դպրոցի 3-2 դասարանը ներկայացնում է իր հորինած պատմությունների՝ հորինուկների 2-րդ թողարկումը՝ անգլերեն ու ռուսերեն թարգմանությամբ:

Թարգմանությունը՝ Թարգմանիչներ ջոկատ

Ուսուցիչներ՝ Գայանե Փարվանյան, Անի Մրտեյան

Պոչատ ծիտը

Հեղինակ՝ Տիգրան Գալստյան

Լինում է, չի լինում մի պոչով ծիտ է լինում։ Նա թռչում էր թփի կողքով։
Մի լիճ կար, որը կոկորդիլոսի տունն էր։ Ծիտը գնաց այնտեղ, և կոկորդիլոսը ծտի պոչը կտրեց։

— Կոկորդիլո՛ս, կոկորդիլո՛ս, տո՛ւր իմ պոչը։

Կոկորդիլոսն ասում է.

— Դե՛, գնա ինձ համար միս բեր։

Նա գնում է և բերում է միս։ Կոկորդիլոսը տալիս է պոչը։

Նա գնում է տատի մոտ, տեսնում է, որ թոնրի մոտ լավաշ է թխում ու պանիր չունի, և այդ տատը կտրում է նրա պոչն ու ասում.

— Գնա՛ ինձ համար պանիր բեր, որ պոչդ տամ։

Նա գնում է սուտլիկ տղայի մոտ։

— Սուտլի՛կ տղա, կտա՞ս ինձ պանիր։

Տղան ասում է.

— Դե՛, գնա ինձ համար ոսկի բեր։

Խեղճ ծիտը գնում է թագավորի մոտ, խնդրում է ոսկի, թագավորը խղճում է նրան ու ոսկին տալիս է։ Պոչատ ծիտը գնում է սուտլիկ տղայի մոտ, տալիս է ոսկին, տղան տալիս է նրան պանիրը, ծիտը պանիրը տալիս է պառավին ու պառավն էլ տալիս է նրա պոչը։

 Սառնարանում ապրող մտքերը

Հեղինակ՝ Գագիկ Ղազարյան

Կան-չկան երկու մտքեր կան։ Նրանք ապրում են սառնարանում։ Առաջին միտքը` «Այստեղ ցուրտ է», իսկ երկրորդ միտքը`«Շատ ուտելիք կա»։ Մտքերին այդպես էլ ասում էին` «Առաջին միտք» և «Երկրորդ միտք»։
Մի անգամ մտքերը սառնարանից գնացին և հալվեցին։ Մարդիկ մտքերին վերականգնեցին և նրանք ապրեցին տարբեր տեղերում ու շատ ընկերներ ունեցան։

Thoughts in the fridge

Author` Gagik Ghazaryan

There are two ideas. They live in the refrigerator. The first thought is “It’s cold here,” and the second is “There’s plenty of food.” They also said in their minds, “First Thoughts” and “Second Thoughts”.

Once, the thoughts went from the fridge and melted. People rebuilt their thoughts and they lived in different places and had many friends.

 Мысли, которые живут в холодильнике

Казарян Гагик

Есть две мысли Они живут в холодильнике. Первая мысль — «Здесь холодно», а вторая — « Много еды есть». Их так и называли: «Первая мысль» и «Вторая мысль».

Однажды мысли ушли из холодильника и растаяли. Люди востановили мысли и стали они жить в разных местах и имели много друзей.  Շարունակել կարդալ “Հորինուկներ 2. եռալեզու ընթերցարան”

Advertisements

Իմ դպրոցի հրաշալիքները

gfՆախագծային ուսուցման երկրորդ օր

Այսօր սովորողների հետ օրը սկսել ենք հրաշալի բաների մասին զրուցելով, փորձել ենք ձևակերպել, թե ինչ է հրաշալիքը և որոնք են մեր դպրոցի յոթ հրաշալիքները: Հրաշալիքապատումները կարող եք կարդալ սովորողների բլոգներում՝

Ռադիո «Բզեզ». ապրիլմեկյան թողարկում

Ապրիլմեկյան թողարկման եթերում լսեք, թե ով այնպիսի սուտ կասի, որ ասեք սուտ է:

«Հորինուկներ» ընթերցարան. լրացուցիչ կրթության, ինքնակրթության փաթեթ

նկարԴիջիթեքյան հայտ

Կրթահամալիրում «Կարդում ենք…» նախագիծը շուրջտարյա է: Կրտսեր դպրոցում «Կարդում ենք…» նախագծի շրջանակում սովորողները ոչ միայն կարդում են տարբեր հեղինակների ստեղծագործություններ, այլև հենց իրենք են դառնում ստեղծագործությունների հեղինակներ: Այս նախագծում ծնվեց մի նոր նախագիծ, որը նույնպես շուրջտարյա է ու «Կարդում ենք…» նախագծի բաղկացուցիչ է: «Հորինուկներ» նախագծի շրջանակում սովորողների հետ միասին ստեղծել ենք ամառային ընթերցարան: Աշխատելով ստեղծագործական հնարներով(Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն») ուսումնական ողջ տարվա ընթացքում, տարբեր նախագծերի շրջանակում սովորողները ստեղծագործել, հորինել են պատմություններ, որոնք ուսումնական տարվա վերջում հավաքվել են «Հորինուկներ» ընթերցարանում: Իսկ պատմություններին կից ստեղծագործական երևակայությունը խթանող, զարգացնող հարցերի, առաջադրանքների հեղինակը ուսուցիչն է: Այս ընթերցարանը ինքնակրթության արդյունքում ինքնակրթության համար ստեղծված ընթերցարան է, որը կիրառելի է և՝ էլեկտրոնային, և՝ թղթային տարբերակով:

«Հորինուկներ» նախագծի ամփոփումը հաշվետու համերգի տեսքով էր:

Լուսաբանումը՝

Ուղիղ եթեր 1

Ուղիղ եթեր 2

Նախագիծը՝ «Հորինուկներ» 

Նպատակը՝ Զարգացնել ստեղծագործական երևակայությունը:

Արդյունքը՝ «Հորինուկներ»  ընթերցարան-փաթեթ

Հորինուկներ. ընթերցարան-փաթեթ

Նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի համար:

 

Ես ցանկությունների ծառի տակ

49055023_228815208017299_5151930829101858816_nԴոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը» հեքիաթը ընթերցելուց, քննարկելուց հետո սովորողների հետ փորձեցինք պատկերացնել, որ հայտնվել ենք ցանկությունների ծառի տակ: Իրենց ցանկություն-երազանքների մասին սովորողները պատմել են բլոգներում:

Ընթերցենք.

Սամվել Աղաջանյանի բլոգում

Լիլիթ Աղասարյանի բլոգում

Տիգրան Գալստյանի բլոգում

Գագիկ Ղազարյանի բլոգում

Վաչե Հովհաննիսյանի բլոգում

Միքայել Մարտիրոսյանի բլոգում

Միսաք Մինասյանի բլոգում

Ռուզաննա Ներսիսյանի բլոգում

Էդմոն Սահակյանի բլոգում

Հայկ Սիմոնյանի բլոգում

Ալեքս Փայասլյանի բլոգում

Ալիսա Փիլոյանի բլոգում

Անահիտ Խաչատրյանի բլոգում

Ռուզան Ղուկասյանի բլոգում

Հայկ Հովհաննիսյանի բլոգում

Նամակներ Ձմեռ պապիկին

Без названия«Ամանոր» նախագծի շրջանակում սովորողները նամակներ են գրել Ձմեռ պապիկին, որում պատմել են իրենց այս տարվա ընթացքում կատարած բարի ու կարևոր գործերի, սովորած նոր բաների մասին: Ձմետ պապիկից նվեր խնդրելուց առաջ գրել են, թե իրենք ինչ կնվիրեին նրան, եթե հանդիպեին:

Սովորողների նամակները կարդացեք իրենց անհատական բլոգներում:

Սամվել Աղաջանյան

Սուսաննա Աղաջանյան

Լիլիթ Աղասարյան

Տիգրան Գալստյան

Գագիկ Ղազարյան

Վիկտորյա Հայրապետյան

Միսաք Մինասյան

Էդմոն Սահակյան

Հայկ Սիմոնյան

Աննա-Մարիա Վարդանյան

Ալեքս Փայասլյան

Ալիսա Փիլոյան

Անահիտ Խաչատրյան

Ռուզան Ղուկասյան

Հայկ Հովհաննիսյան

Թթվի համտեսից առաջ թթվի գովազդ

44783352_1722399704532548_1676465025713176576_nՍովորողները պատրաստել են թթվի գովազդ, որտեղ գովազդում են իրենց պատրաստած թթուն: Կարող եք դիտել՝

Գագիկ Ղազարյանի բլոգում

Տիգրան Գալստյանի բլոգում

Ալիսա Փիլոյաի բլոգում

Անահիտ Խաչատրյանի բլոգում

Ռուզան Ղուկասյանի բլոգում