Դասարանական երգչախումբ. «Այբ, բեն, գիմ»

17842311_1407849055934638_227220531_nաբգդեԱրևելյան դպրոցի առաջին դասարանցիները պատրաստվում են հանդես գալ դասարանական երգչախմբով՝ ներկայացնելով երեք երգ՝ Այբ, բեն, գիմ, ABC և АБВГДЕйка: Այն միասնականության հաջորդ ու հերթական հարթակն է, որը ներառում-ներկայացնում է աշխարհի չորս կողմերը՝ արևելքը, արևմուտքը, հյուսիսն ու հարավը՝ ավետելով խաղաղություն, բերրիություն, առատություն ու պտղաբերություն:

Միասին երգելուց ու կարդալուց, համերգասրահ մուտք ու ելք գործելու կանոնները սովորելուց-յուրացնելուց  զատ, սովորողները պատրաստել են հրավիրատոմսեր:

Փորձից մի հատված կարող եք դիտել:

Ապրիլի 12, ժամը՝ 11.00
«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», «Սեբաստիա» համերգասրահ

Advertisements

Մի ծառի ֆոտոպատմություն

Գագիկ Ղազարյանը մեկ շաբաթ հետևել ու լուսանկարել է իր տնկած հացենուն: Տեսանյութում ներկայացված են հացենու լուսանկարներն ըստ օրերի ու Գագիկի պատմություն-մեկնաբանությունը:

Դավիթի ծննդյան տոնը, անհատական ցուցահանդեսն ու նվերները

17410298_1387035578015986_1876431931_nԱյսօր 6 տարեկան Դավիթ Թադևոսյանն իր ծննդյան օրվա առթիվ իր անհատական ցուցահանդեսն էր բերել դպրոց՝ նվերներով:Դավիթն իր ընտանիքի հետ պատրաստել էր իր նկարներով էջանշաններ ու բաժակներ, որոնք սիրով նվիրում էր բոլորին: Մայրիկի հետ պատրաստել էր ֆիլմեր, որոնք էլեկտրոնային տարբերակով ներկայացնում էին Դավիթի աշխատանքները:

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո միասին երգեցինք, պարեցինք, հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ, փչեցինք մոմերը, շնորհավորեցինք, ծափահարեցինք: Հյուրասիրությունից հետո Դավիթն իր 5 ու 6  տարեկան ընկերներին, ուսուցիչներին, բոլոր-բոլորին նվիրում էր իր նկարներով էջանշաններն ու բաժակները:

This slideshow requires JavaScript.

Դասարանում Դավթի համար նկար-նվերներ պատրաստեցինք, բարեմաղթանքներ ասեցինք, նվիրեցինք, ծափահարեցինք:

This slideshow requires JavaScript.

Սա Դավթի երկրորդ անհատական ցուցահանդեսն էր՝ կիրառական աշխատանքներով: Շնորհավորում ենք Դավթին, ընտանիքին ու բոլորիս օր-անակնկալի առթիվ: Շնորհակալ ենք:

Անակնկալները շարունակվում են ու Դավիթն արդեն ունի իր անհատական բլոգը, որտեղ հրապարակված են նրա նախկին աշխատանքները: Հետևեք Դավիթի բլոգին՝ https://tadevosyanblog.wordpress.com/:

Իմ մայրիկը պատրաստված է…

17204514_1377916655594545_150686495_n«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում առաջին դասարանցիները զրուցել են մայրիկների մասին՝ պարզելով, թե ինչից են պատրաստված մայրիկները: Մեր թվային գործիքներով նկարել ենք մեր մայրիկներին, մուտքագրել են նրանց անունները ու թե՝ ինչպիսին են նրանք:

This slideshow requires JavaScript.

Իսկ թե ինչից են պատրաստված մայրիկները, կարող եք լսել ձայնագրությունը:

Հետո գունավոր թղթերից պատրաստեցինք տոնական բացիկներ ու խոստովանեցինք, որ մեր մայրիկներին շատ ենք սիրում: Մեր սեր-խոստովանությունը գրեցինք բացիկների ներսում:

This slideshow requires JavaScript.

Իսկ այստեղ փորձեցինք ստեղծել մեր մայրիկների դիմանկարները: Սիրելի մայրիկ, գտիր քեզ մեր դիմանկարներում:

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

17035445_1366357626750448_1143853875_nուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի առաջին դասարանի համար

Իրականացման տևողությունը՝  մարտի 7 – ապրիլի 7

Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Միջավայրը՝ դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, պլանշետ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

 Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint, պլանշետային autodesksketchbook  ծրագրով: Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից, ունեն տեխնոլոգիական որոշ հմտություններ: Խնամում են սենյակային բույսեր:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել)
  • Հովհաննես Թումանյան. Մարտ
  • Հովհաննես Թումանյան. Կանաչ ախպեր
  • երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ
  • Ախ, ինչ լավ են
  • Խնկի ծառ
  • Ախ, գարուն է
    Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում, մասնավորապես առաջին դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների (նշել գործունեության ոլորտը և նկարագրել)

Մայրենի լեզու + ստեղծականություն + մեդիա

Զրույց-քննարկում-ձայնագրություն. Մայրիկները պատրաստված են

 

Մուտքագրել մայրիկների անունները ու թե, նրանք ինչպիսին են (բնութագրել մեկ բառով)

Տեխնոլոգիա + մեդիա

Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային):

Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում:

Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով):

 

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Այցելություն Բնության թանգարան

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Թղթային ու էլեկտորնային բացիկներ
  • Ծաղկե թաղարներ
  • Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, պրեզենտացիա)