Դդմային պատմություններ

51077017_597937950645229_1301580673592590336_nԿրթահամալիրում յուրաքանչյուր տարի՝ փետրվարին դդմատոն է: Այն ամփոփում է ստուգատեսային հունվարը ու նախագծային աշխատանքների լայն հարթակ է հանդիսանում: Դդումը շատ հետաքրքիր ուսումնական գործիք է: Դեռևս նախորդ տարիներին դդմային ուսումնասիրություններ էինք արել, այս ուսումնական տարում որոշեցինք շարունակել մեր աշխատանքները: Այս տարի դդումը ուսումնասիրել ենք լեզվական տեսանկյունից, աշխատել են ստեղծագործական հնարքներով, հորինել ենք պատմություններ, նկարել ենք դդմային կերպարներ:

Դդմային պատմությունները կարող եք կարդալ սովորողների բլոգում: Կարդացեք՝

Անահիտ Խաչատրյան «Դդմադդումները»

Տարոն Դավթյան «Դդմադդումը»

Վաչե Հովհաննիսյան «Դդմադդում Խանութը»

Միսաք Մինասյան «Դդմադդումը»

Էդմոն Սահակյան «Դդմադդումը»

Ալիսա Փիլոյան «Դդմադդումները»

Գագիկ Ղազարյան «Դդմաթագավորը»

Վիկտորյա Հայրապետյան «Կաղամբոտ դդմադդումը»

Տիգրան Գալստյան «Դդմաստանում»

Դդմային պատկերասրահ

Դդմային պատրաստություն՝

Advertisements

Դդմե մոմակալ

Լիլիթ Աղասարյանն ու իր ընտանիքը մասնակցում են բարեկենդանյան ընտանեկան ֆլեշմոբին:

Դդմային ուսումնասիրություններ ու դդումուտոցի

27781893_1702820059770868_1532254718_nԴդումը սկսեցինք ուսումնասիրել արտաքինից՝ մեր հինգ զգայարանների օգնությամբ, հետո կտրեցինք ու նորից ուսումնասիրեցինք, դրանից հետո խոշորացույցով ուսումնասիրեցինք: Պատմեցինք, թե դդումը ինչպիսին էր, ինչի նման էր, ինչ համ ու հոտ ուներ: Առանձնացրեցինք ու ուսումնասիրեցինք դդմի կորիզները, դրանք թրջեցինք, որ հաջորդ օրը ցանենք: Շատ սովորողներ առաջին անգամ համտեսեցին հում դդումը ու շատ հավանեցին:

Մեր ուսումնասիրությունների մասին պատմեցինք, նկարեցինք դդումներ:

Հաջորդ օրը թրջած դդմի կորիզները ցանեցինք, որպեսզի հետևենք, թե ինչ է լինելու:

Դդումի մասին նկարագրական պատմությունները կարող եք ընթերցել ստորև՝

 

Դդմաբառարան

Երբ դդմատոնն ու բառարանաընթերցման ֆլեշմոբը միանում են, ստեղծվում է դդմաբառարան:

Դդում բառին պատահական ընտրությամբ ավելացրել ենք այլ բառ, ստացել ենք նոր բառ ու փորձել ենք այդ բառը բացատրել: Յուրաքանչյուր բառ ունի իր նկարը:

Բլոգավարությունն առաջին դասարանում. եթերում Վաչե Հովհաննիսյանն է

Վաչեն մոտ մեկ ամիս է, որ ունի իր անհատական բլոգը: Այս տեսանյութում նա պատմում է, թե ինչպես է աշխատում:

«Ղափամայի» տոնի ֆոտոպատումը կարող եք դիտել Վաչեի բլոգում:

Դդմե մոմակալ

«Ղափամայի» տոնին ընդառաջ Սուսաննա Աղաջանյանն ու իր մորաքույրը պատրաստել են դդմե մոմակալ, որը երեկ զարդարում էր Արևելյան դպրոցի տոնական դդմասեղանը:

Իսկ այս տեսանյութում Սուսաննան ամփոփում է «Ղափամայի» տոնը: