Ընթերցանություն լանջերին

32402299_1803505736368966_3990407548678176768_nՄայիսյան 13-րդ հավաքի հինգերորդ օր. մայիսի 18

«Սովորող սովորեցնող» նխագծի շրջանակում 5-րդ դասարանցիները իրենց կրտսեր ընկերների համար կազմակերպել էին ընթերցանություն լանջերին: Այս նախագծին մասնակցել ենք երկու խմբով, ու մինչ մի խումբը ընթերցում էր, մյուս խումբը օգնում էր բակի բարեկարգման աշխատանքներում:

Ընթերցանություն լանջերին՝ այստեղ:

Բակի բարեկարգման աշխատանքներ:

Advertisements

Ծաղկային ճակտնոցներ Համբարձման տոնին

32739193_1802938293092377_6636633931644928000_nՄայիսյան 13-րդ հավաքի չորրորդ օրը՝ մայիսի 17-ին, Արևելյան դպրոցի լանջերին նշում էինք Համբարձման տոնը: Մինչ այդ ընթերցել էինք տոնի մասին, պատրաստել էինք ծաղկե ճակտնոցներ, սովորել էինք տոնական պարերգերը:

Մարզատոն

Մայիսյան 13-րդ հավաքի երրորդ օրը՝ մայիսի 16-ին, երկրորդ դասարանցիները մասնակցեցին մարզատոնի: Շարային վարժություններից, դարձումներից ու նախավարժանքից հետո բաժանվեցինք թիմերի ու խաղացինք էստաֆետային խաղեր:

Տեսանյութը՝ Սաթենիկ Սիմոնյանի

Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Մայիսյան հավաքի երկրորդ օրը մեր ընթերցողական նախագծի շրջանակում այցելեցինք  «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Մեզ դիմավորեց տիկին Նոննան: Նրա օգնությամբ ընտրեցինք մեր նախընտրած գրքերը, գրանցվեցինք, զրուցեցինք գրքի խնամքի մասին:

This slideshow requires JavaScript.

Ռադիո «Բզեզ». Ի՞նչ է մայիսյան հավաքը

Մայիսյան 13-րդ հավաքի առաջին օրը ռադիո «Բզեզ»-ի եթերում է: Սովորողները փորձում են պատասխանել, թե ինչ է մայիսյան հավաքը:

Մարզատոն

27153074_1688289244557283_1183227559_nՄայիսյան 13-րդ հավաք. մայիսի  16` 9:40-10:30
Վայրը՝ դպրոցի հարակից շենքի բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Սաթենիկ Սիմոնյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Վերցրո’ւ գնդակը

Խաղի մասնակիցները բաժանվում են երկու խմբի, կանգնում իրար դիմաց որոշակի տարածության վրա: Մասնակիցները համարակալվում են, կենտրոնում դրվում է գնդակ: Իրենց թիվը լսելով` վազում են դեպի գնդակը, ով ավելի արագ կվերցնի գնդակը: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ միավոր կհավաքի:

  • Ռոդարիական խաղեր

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

 

 

  • Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

 

 

14.05-18.05. մայիսյան հավաքի աշխատակարգ

Без названия (1)Մայիսի ուսումնական նախագծեր

Մայիսյան հավաք. ընթերցողական նախագծեր

Համբարձման ծես. երգեր

Մարզատոն

Ռադիո  «Բզեզ»-ի թողարկումներ

Ընթերցանության նյութեր՝

Ղազարոս Աղայան, 

Ջանի Ռոդարի, 

Դոնալլդ Բիսսեթ,

Մարմնամարզական ընդմիջում
Աչքերի վարժություն

էլեկտրոնային բառարան՝ https://bararanonline.com/

մայիսի 14, երկուշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ. 
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45` Մաթեմատիկա. եռանիշ թվեր. 14.05.18
11:50-12:35`  Ռադիո  «Բզեզ»-ի թողարկումներ
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Շախմատ

մայիսի 15, երեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Այցելություն   «Տիգրան Հայրապետյան» գրադարան
10:10-10:55` Ընթերցանություն + Տեխնոլոգիա. Համբարձում, Ծաղկեպսակի պատրաստում
11:00 — 11:45`  Սովորող-սովորեցնող նախագիծ
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Մաթեմատիկա. Եռանիշ թվեր. 15.05.18

մայիսի 16, չորեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ֆիզկուլտուրա. մարզատոն
10:10-10:55`Ֆիզկուլտուրա. մարզատոն
11:00 — 11:45՝  Անգլերեն/ռուսերեն
11:50-12:35` Մաթեմատիկա. Եռանիշ թվեր. 16.05.18
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35`Ռադիո  «Բզեզ»-ի թողարկումներ

 մայիսի 17, հինգշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա. Եռանիշ թվեր. 17.05.18
10:10-10:55` Ես և շրջակա աշխարհը. Համբարձման ծես
11:00 — 11:45`Անգլերեն/ռուսերեն
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ռադիո  «Բզեզ»-ի թողարկումներ

մայիսի 18, ուրբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա. Եռանիշ թվեր. 18.05.18
10:10-10:55` Անգլերեն/Ռուսերեն
11:00 — 11:45՝ Սովորող-սովորեցնող նախագիծ
11:50-12:35`  Հեծանիվ
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ընթերցանություն + Կերպարվեստ