Ուսումնական ճամփորդություն «Համբարձումն Ապարանում» նախագծով

61593285_2355353364517531_5868026547360759808_nՄայիսի 31-ին Արևելքի երրորդ, չորրորդ, հինգերորդ դասարանցիների ճամբարական ջոկատները մեկնեցին Ապարան՝ «Համբարձումն Ապարանում» նախագծով:

Ճամփորդության նախապատրաստման ընթացքում ընթերցել են տեղեկատվկան տեքստ Համբարձման տոնի մասին, նկարել են ծիսական նկարներ, որոնք հրապարակել են բլոգներում, հորինել են բարեմաղթանքներ վիճակի խաղի համար: Ուսումնասիրել են քարտեզը, անդրադարձել են ճամփորդական կանոններին:

Սովորողները քայլքով հասան անտառ, հանգստացան, նախաճաշեցին, այնուհետև քայլքով հասանք Ապարանի ջրամբարի մոտ, այնուհետև  այցելեցինք Ապարանի ջրամբարի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Սուրբ Վարդան, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից։

Եկեղեցու բակում երգեցին համբարձման ծիսական երգեր, որից հետո քայլքով վերադարձանք անտառ, վիճակի խաղ խաղացին:

Մայիս 2019

60308403_2327126100673591_3351105708232802304_nՈւսումնական նախագծեր՝ 

«Համբարձում»

Արդյունքում՝ «Ա՜յ, արևը, արևը» երգի կարաոկեի ստեղծում

Ամենամյա մայիսյան 14-րդ ստեղծագործական հավաք

Մայիսյան հավաքի կլոր սեղաններ

Բլոգային ուսուցում. մաս 1

Բլոգային ուսուցում. մաս 2

Արևելքի ռադիոխմբագրություններ. Ռադիո «Բզեզ»

Ուսումնական ճամփորդություններ՝

Ուսումնական փաթեթներ՝

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

Նախագծային ուսուցման ընթերցարան

Հրապարակումներ

«Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարան. Նախագծային ուսուցման ընթերցարան «Դոնալդ Բիսեթ»

«Դպիր» մանկավարժական հանդես. «Մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգ»

Հեռավար ուսուցում

Իմ բլոգը. մաս 2

60308403_2327126100673591_3351105708232802304_nՄայիսյան ստեղծագործական 14-րդ հավաքի շրջանակում երրորդ դասարանցիները ներկայացնում են իրենց անհատական բլոգները, ինչպես նաև ուսումնասիրում են իրենց ընկերների բլոգները: Այս խմբում ներկայանում են Վաչե Հովհաննիսյանը, Էդմոն Սահակյանը, Աննա-Մարիա Վարդանյանը, Տարոն Դավթյանը, Հայկ Սիմոնյանը, Անահիտ Խաչատրյանը:

Մայիսյան 14-րդ ստեղծագործական հավաք. կլոր սեղան. ռադիո «Բզեզ»

57272193_2287434247976110_4647042034589237248_nԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիների ռադիո «Բզեզ»-ը արդեն երեք տարեկան է:

Ստեղծման և անվանակոչման պատմությունը կարդացեք այս հղմամբ:

Առաջին թողարկումը 2016 թվականի հոկտեմբերի 2-ին էր՝ բարձունքի հաղթահարման մասին էր:

Անդրադարձ ռադիո «Բզեզ»-ին 2017 թվականի հոկտեմբերի 24-ին:

Ռադիո «Բզեզ»-ը դասարանական ռադիո է: Մասնակցում են բոլոր սովորողները: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ունենում է մեկ թողարկում: Թեմաները բխում են ընթացիկ նախագծերից, ճամփորդություններից: Ռադիո «Բզեզ»-ն ունի նաև անհատական թողարկումներ:

Մայիսյան ամենամյա ստեղծագործական հավաք. բլոգային ուսուցում. կլոր սեղան

58380893_2287434821309386_4476955501397016576_nՄայիսի 14-ին Արևելյան դպրոց-պարտեզում հեղինակային կրթական ծրագրի բլոգային ուսուցման արդյունքներն են ներկայացնելու երրորդ դասարանցիները՝ ներկայացնելով իրենց անհատական բլոգները: Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան ստեղծագործական հավաքը բլոգային ուսուցման արդյունքների ներկայացման հարթակ է:

Կլոր սեղանի մասնակիցներ՝ Տիգրան Գալստյան,  Վիկտորյան Հայրապետյան, Լիլիթ Աղասարյան, Գագիկ Ղազարյան, 

Ռուզան Ղուկասյան, Ալիսա Փիլոյան

Ծնողներ՝ Գոհար Հայրապետյան, Հռիփսիմե Հակոբյան, Գայանե Մկրտչյան

 

 

 

13.05-17.05. մայիսյան ամենամյա 14-րդ հավաք. աշխատանքային նախագիծ

ZNAK-1Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք. մայիսի 13-17

մայիսի 13, երկուշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. Մաթեմատիկան էլեկտրոնային առաջադրանքներով
  2. Ընթերցանություն. լեզվական-ստեղծագործական աշխատանք
  3. Օտար լեզուներ

Բլոգների ներկայացում՝ Տիգրան Գալստյան, Գագիկ Ղազարյան, Լիլիթ Աղասարյան, Վիկտորյա Հայրապետյան, Վաչե Հովհաննիսյան Շարունակել կարդալ “13.05-17.05. մայիսյան ամենամյա 14-րդ հավաք. աշխատանքային նախագիծ”