Մանկավարժական ակումբին ընդառաջ. Ներառականություն

44776243_1786211724831804_907262921602498560_nԻ՞նչ է ներառականությունը: Իմ պատկերացմամբ, ներառականությունը մարդասիրության, հանդուրժողականության, փոխօգնության, սիրո ու համերաշխության վրա հիմնված կեցությունն ու գործունեությունն է: Երբ առանձին անհատներ կարողանում են համատեղ գործել, այն տարբերությունների համերաշխ համադրություն է:

Ներառականությունը կրթության մեջ: Իմ կարծիքով, կրթությունն ու ներառականությունը հոմանիշներ են: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս սկզբունքը մշտապես գործում է: Դու՝որպես և՛ սովորող, և՛ սովորեցնող, մշտապես ներառման ու ներառվելու գործընթացում ես: Ներառականության կենսունակությունը ապահովվում է բաց ու առողջ միջավայր-համակարգում:

2017-2018 ուստարին մեր դասարան բերեց վեց նոր սովորողի, ընտանիքի: Ու ներառման ու ներառվելու նոր մեկնարկ տրվեց: Ալիսա Փիլոյանը, Անահիտ Խաչատրյանը, Տարոն Դավթյանը, Ռուզան Ղուկասյանը, Հայկ Հովհաննիսյանը,  Էրիկ Սարգսյանը այս ուստարին սկսեցին մեզ հետ միասին:

Սկզբնական շրջանում նրանք դժվարանում էին համակարգչով աշխատել, օգտվել էլեկտրոնային փոստից, բլոգից: Եվ ֆիզիկական, և մեդիամիջավայրը անծանոթ էին ու յուրացնելու խնդիր կար: Հիմա ստացվում է աշխատանքը ներբեռնել, աշխատել, պահպանել ու ուղարկել էլեկտրոնային փոստով: Այս ընթացքում սովորողների համար բացվեցին նաև անհատական բլոգներ:

«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողները պատմել են այս տարի մեզ միացած նոր ընկերների մասին, իսկ մեր նոր ընկերներն էլ պատմել են մեր դպրոցի մասին:

  • Մեր նոր ընկերները. պատումների շարք
  • Իմ դպրոցը. ռադիո «Բզեզ»-ի եթերում սովորողները պատմում են մեր դպրոցի մասին
  • Նորեկ սեբաստացիները ռադիո «Բզեզ»-ի եթերում պատմում-ներկայանում են

Ծնողների արձագանք-պատումները՝ հաջորդիվ:

Advertisements