«Ուսումնական ամառ» առաջադրանքների փաթեթ

35629138_1835939729792233_2064652356133322752_nԱմառային ընթերցանություն

Սիրելի սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից կարող ես ընտրել որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցես: Իսկ եթե ընթերցես առաջարկվող բոլոր գրքերը՝ շատ լավ կլինի: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից: Գիրքը կամ գրքից ընտրված հատվածը ընթերցելուց հետո հարկավոր է այն ներկայացնել, պատմել դրա մասին այնպես, որ մյուսներն էլ ցանկանան դա կարդալ:

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Փու արջուկը»
Ջանի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին »
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»

Գիրքը կամ ընտրված պատմությունը կարդալուց հետո պատասխանիր հետևյալ հարցերին՝

  • Գիրքը կամ պատմությունը ինչի՞ մասին էր:
  • Ո՞վ էր գրքի կամ պատմության հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Գրքից կամ պատմությունից դուրս գրիր  քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս  հարցերին պատասխանելու միջոցով կարող ես նաև պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ, աշխատանքի ներկայացման ձևը դու ընտրիր, վերջում աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
Քեզ հետաքրքիր ու ուրախ ընթերցանություն:

Հորինուկներ

Հորինուկներ-ընթերցարան

Ընթերցիր քո ու ընկերներիդ հորինած պատմությունները, գունազարդիր ու նոր պատմություններ հորինիր:

Մաթեմատիկա

Առցանց առաջադրանքներ

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Երաժշտական մուլտֆիլմերի փաթեթ:

Քեզ մաղթում եմ ուրախ ու ուսումնական ամառ: 

Բակում, ընկերներիդ հետ շատ խաղա, մարզիր մարմինդ ու միտքդ, կոփվիր, վայելիր արևը, ջուրն ու մրգերը

Ուսումնական ճամփորդություն դեպի Թեղենիս, Թեղենյաց վանք

34674994_1824540597598813_513304997677498368_nՀունիսի 8-ին՝ Արևելքի ճամբարականները ճանապարհ ընկան դեպի Բուժական, Թեղենիս լեռ, Թեղենյաց վանք: Տեղ հասանք մեկ ժամվա ընթացքում: Մի փոքր քայլեցինք, նախաճաշեցինք, այնուհետև հաղթահարելով ցեխն ու բարձունքը՝ հասանք Թեղենյաց վանք: Ընկեր Իվետան հետաքրքիր հայրենագիտական պարապմունք անցկացրեց: Ցեխոտ ոտքերի ֆլեշմոբից հետո նշեցինք Տիգրանի ծննդյան օրը: Խաղացինք, մարզվեցինք: Վերադարձին հաղթահարեցինք անձրևն ու ցեխոտ ճանապարհը: Մանրամասն՝ ֆիլմում:

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

32627666_1801628236556716_3915742067677986816_nՎայր՝ Թեղենյաց վանք  (գտնվում է  Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում)` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

Օր՝  հունիսի 8, մեկնում՝ ժ. 9:30, վերադարձ՝ ժ. 16:00

Դասարան՝ 2.2

Պատասխանատուներ՝ Ա. Հարությունյան, Ա. Ստեփանյան

քարտեզ-բուժականՃանապարհի նկարագրություն՝

Երևան-Բուժական հեռավորությունը՝ 40 — 45 կմ

Մեկնումը՝ «Արևելյան դպրոց»-ից, ժամը՝ 9:30

Օրակարգ՝

  1. Առաջին կանգառ՝ Բուժական գյուղում
  2. Երկրորդ կանգառ՝ Թեղենիս լեռան մոտ
  3. Քայլք դեպի լեռը
  4. Ճաշ
  5. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  6. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», «Առավոտ լուսո», պարերգեր «Կաքավիկ»,  «Հոյ Նազան»
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  8. Ֆոտոպլեներ
  9. Քայլարշալ դեպի գյուղ

Ճամփորդի պայուսակ՝

  1. գլխարկ
  2. ջուր
  3. բրդուճ
  4. արևապաշտպան քսուք
  5. ձեռքերն ախտահանող նյութ, խոնավ և չոր անձեռոցիկ
  6. նկարահանող թվային միջոց

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել քարտեզ կարդալու կարողություններ
  • Ձևավորել համացանցում անհրաժեշտ հեղեկատվությունը որոնելու կարողություններ

Խնդիրները՝

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն

Բլոճ տատիկի ծննդյան օրը

32792455_1802939389758934_3322812198853541888_nԱյս պատմությունները սովորողները հորինեցին, երբ ընթերցեցին ու քննարկեցին Դոնալդ Բիսեթի «Փիլիսոփա Բլոճը և մյուսները» հեքիաթը:

# 1

Բլոճ տատիկի ծնունդը հունվարի երեսունին էր: Նրա ծնունդին եկել էին բոլոր միջատները: Ծննդյան տորթը երկու հարկանի էր, վրան կային շատ ծաղիկներ ու տերևներ: Տորթի վրա գրված էր տատիկի անունը՝ Ռուզաննա: Բլոճ տատիկը իր ծնունդը նշում էր բլոճների սրճարանում: Տորթի մոմերը փչելիս նա երազանք էր պահել, որ շատ երկար ապրի: Նրա երազանքը կատարվեց ու Բլոճ տատիկը երկար ապրեց:

Լիլիթ Աղասարյան

# 2

Բլոճ տատիկի ծննդյան օրը հունվարի վեցին էր: Նա դառնում էր ութ տարեկան: Բլոճ տատիկը շա՜տ ծեր էր, բայց չէ՞ որ նա շա՜տ փոքր էր: Նա փչեց մոմերը ու իր երազանքը այսպիսին էր. «Ես կուզեի, որ արագ սողալ կարողանայի»: Նրա երազանքը կատարվեց ու Բլոճ տատիկը շա՜տ ուրախացավ:

Վաչե Հովհաննիսյան

 

# 3

Երբ բլոճը եկավ տատիկի ծնունդին, իր հետ բերել էր նվեր: Բլոճը իր տատիկին նվիրեց գիրք: Բլոճ տատիկը շատ ուրախացավ ու սև բլոճին շոկոլադի փշուրներ հյուրասիրեց, իսկ հետո՝ տորթ:

Գագիկ Ղազարյան

# 4

Մի սև բլոճ իր կնոջ հետ պայմանավորվեց հանդիպել փողոցի քարի մոտ: Նրանք հանդիպեցին: Սև բլոճն իր կնոջը հարցրեց.

-Քո ծնունդը ե՞րբ է:

Նա ասաց.

-Ամռանն է:

Սև բլոճն ու իր կինը սպասեցին մինչև ծննդյան օրը եկավ: Նրանք ուրախացան, խոտով տորթ կերան, պարեցին: Եվ այդպես հեքիաթը վերջացավ:

Տիգրան Գալստյան

# 5

Բլոճ տատիկի ծննդյան օրը մայիսի տասնյոթին էր: Նրա ծնունդին եկավ վարդը ու հարցրեց.

-Բլոճ տատիկ, դու քանի՞ տարեկան ես դառնում:

Բլոճ տատիկը պատասխանեց.

-Երեսունհինգ:

Բլոճ տատիկն ու վարդը տորթ կերան: Վարդն ասաց.

-Տորթը շատ համեղ էր, Բլոճ տատիկ: Հաջողություն:

Ռուզաննա Ներսիսյան

# 6

Այսօր Բլոճ տատիկի ծննդյան օրն է, իսկ այսօր հունիսի քսանինն է: Բլոճ տատիկը դառնում էր +5999 տարեկան: Բլոճ տատիկի համար պատրաստել էին մեծ տորթ, որը հասնում էր մինչև լուսին: Նրա ծնունդին բազմաթիվ հյուրեր էին եկել: Նրանք երգեցին, պարեցինք, խաղացին, ուրախացան, իսկ տորթը տեսնելիս զարմացան: Տորթն այնքան մեծ էր, որ անտառի բնակիչներն երկու օր ուտում էին ու չէր վերջանում:

Էդմոն Սահակյան

 

Բառից պատմություն

Այս պատմությունները ծնվեցին Ղազարոս Աղայանի «Ամենաուժեղը» հեքիաթը ընթերցելուց հետո: Զրույց-քննարկումից հետո սովորողները գրել էին ուժեղ ու թույլ բառեր, որոնցից ընտրել ու կազմել էին բառային զույգեր՝ ընտրելով մեկ ուժեղ ու մեկ թույլ բառ: Ընտրված բառազույգերից նոր ու անսովոր բառակապեր փորձեցինք ստանալ: Ստացված բառակապերը, բառակապակցությունները դարձան պատմության վերնագրեր: Ահա այդ պատմությունները:

d5aed5a1d5a1d5b2d5afd5b8d5bf-d5bed5a1d5a3d680d5a1d5afd5a1d5bfd5b8d682

Ծաղկոտ վագրակատու

Լինում է, չի լինում մի Ծաղկոտ վագրակատու։ Երբ նա լողանում էր, մեծանում էր։ Մի օր Ծաղկոտ վագրակատուն հսկա դարձավ, որովհետև շատ էր լողանում։ Ծաղկոտ վագրակատուն տխրեց և դարձավ կանաչ։ Եվ նա ուրախացավ, որովհետև մարդիկ ուրախացան։ Բայց նա չդարձավ սովորական։ Սրանից հետո նրան անվանում էին Ծաղկականաչասար։

Գագիկ Ղազարյան

Կացնոտ ձու

Без названияԼինում է, չի լինում մի կացնոտ ձու:

Կացնոտ ձուն մարդ էր: Նա մրսում էր և ուզեց ծառը կտրել, որ կրակ անի:

Էնքա՜ն խփեց, էնքա՜ն խփեց, որ սուր ծայրը խորդուբորդ դարձավ և ինքն իրեն ասաց. «Կացնոտ ձու, ինչո՞ւ չես կարողանում ծառը կտրել: Ես մենակ կարող եմ քար կիսել»:

Խփեց քարին, սուր մասը կոտրվեց և մնաց միայն ձուն:

Տիգրան Գալստյան

Կատվոտ երկինքը

Без названия (1)Կար-չկար մի  երկինք կար: Մի օր այդ երկինքն ընկերանում է կատվի հետ: Մի մարդ նրանց անվանում է կատվոտ երկինք: Երբ կատուն ու երկինքն իմանում են այդ մասին՝ տխրում են: Հետո կատուն մի բան մտածեց ու երկնքին ասաց.

-Արի կռված ձևանանք:

Երկինքը համաձայնվեց: Դրանից հետո ամբողջ աշխարհը մոռացավ նրանց մասին: Նրանք նորից ընկերացան, բայց ոչ ոք չիմացավ այդ մասին: Ու այդ օրվանից նրանք հանգիստ ընկերություն արեցին:

Լիլիթ Աղասարյան

Ծառոտ մատիտը

Без названия (2)Կար-չկար մի մատիտ կար: Այդ մատիտը Անգելինայինն էր: Մի օր Անգելինան ինքն իրեն ասաց. «Այս մատիտը ձանձրալի է, պետք է նրան սիրունացնել, դարձնել ծառոտ»: Այդ մտքից հետո ծառոտ մատիտը զարմանալի էր, ոչ թե ձանձրալի:

Վիկտորյա Հայրապետյան

Без названия (4)

Կայծակոտ մուկը

Կար-չկար մի կայծակոտ մուկ կար: Մի օր կատուն ուզեց մկանը բռնել ու ուտել: Բայց հենց կպավ մկանը, կայծակը տվեց ու կատուն անհետացավ:

Ալեքս Փայասլյան

Մոլորակոտ աթոռը

Կար-չկար մի մոլորակ: Մի օր այդ մոլորակը նստեց աթոռին ու մնաց: Հետո իրեն ուժ տվեց ու պոկվեց աթոռից: Դրանից շատ էր ուրախացել, բայց մի քիչ փոշոտվել էր:

Ռուզաննա Ներսիսյան

Քարե կայծակը

Կայծակը վախեցավ քարից, ուժ առավ ու խփեց քարին: Քարը զարմացավ կայծակի ուժից, խփվեց մյուս քարերին ու փշրվեց:

Միսաք Մինասյան

 

Ամառային ուսումնահետազոտական ճամբար. 29.05-08.06

32789853_1802939296425610_8963575976290156544_nԱմառային ուսումնահետազոտական ճամբար

Աշխատակարգ
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

Ճամբարի ընթացքում իրականացվող նախագծերի ուղղություններ
Անտիվիրուս Կոմիտաս
Ուսումնական ճամփորդություն. «Ճամփոորդությամբ ուսուցում. բարձունքի հաղթահարում».
Մարզական խաղեր, հեծանիվ, լող
Ուրախ մաթեմատիկա
Համեղ տեխնոլոգիա
Այլընտրանքային նկարչություն
Ընթերցումներ. ընթերցողական նախագիծ
Նախապատրաստում ստուգատեսներին
Այցելություն Ագարակ, Աստղացուցարան

Ամառային ճամբարի առաջին շաբաթ
1-ին օր . 29.05.2018 
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր.
Ուրախ մաթեմատիկա,
Ընթերցումներ. ընթերցողական նախագիծ,
Այլընտրանքային նկարչություն. թելանկարչություն,
Նախապատրաստում համերգին՝ Հակաբացիլ Կոմիտաս 2018
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում. միջավայրի խնամք
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

2-րդ օր. 30.05.2018
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր.
Մարզական խաղեր. խաղեր գնդակով, /Գործնագործ/,
Ուրախ մաթեմատիկա,
Նախապատրաստում համերգին՝ Հակաբացիլ Կոմիտաս 2018
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում. միջավայրի խնամք
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

3-րդ օր. 31.05.2018
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր.
Ընթերցողական նախագծեր. ընթերցումներ
Նախապատրաստում համերգին՝ Հակաբացիլ Կոմիտաս 2018
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում. միջավայրի խնամք
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

4-րդ օր. 1.06.2018
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր
Ընթերցողական նախագծեր. ընթերցումներ
Նախապատրաստում համերգին՝ Հակաբացիլ Կոմիտաս 2018
Հեծանվավարություն
Այլընտրանքային նկարչություն. նկարում են պատառաքաղով
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում. միջավայրի խնամք
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

Ամառային ճամբարի երկրորդ շաբաթ
5-րդ օր . 4.06.2018 
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր.
Ընթերցումներ. ընթերցողական նախագիծ,
Այցելություն Ագարակ
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում. Ռադիո Բզեզ
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

6-րդ օր. 5.06.2018
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-ից՝  Ուսումնական ճամփորդություն. «Ճամփոորդությամբ ուսուցում. բարձունքի հաղթահարում». Թեղենիս, Թեղենյաց վանք

7-րդ օր. 6.06.2018
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր.
Մարզական խաղեր,
Ընթերցողական նախագիծ
Համեղ տեխնոլոգիա
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում. դասասենյակի մաքրություն
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

8-րդ օր. 7.06.2018
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր
Հաշվետու համերգ-նախագիծ. Ես հեղինակ ընթերցող եմ
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում. միջավայրի խնամք
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

9-րդ օր. 8.06.2018
09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35 ուսումնական նախագծեր
Այցելություն Աստղացուցարան
Հեծանիվ, լող
12:35 ընդմիջում
13:00- 13:30 օրվա ամփոփում. միջավայրի խնամք
13:30-17:00 երկարացված օրվա նախագծեր
14:00 ճաշի ընդմիջում

Դուդու կապիկի արկածները

Դուդու կապիկը գնաց խանութ,  գնեց գնելու բանան, խնձոր և խաղող: Նա եկավ տուն  ու թաքցրեց միրգը բակի բալենու ծառի վրա: Երեկոյան , երբ ողջ ընտանիքն ընթրում էր, նկատեցին, որ բալենին բերք է տվել, բայց ոչ բալ: Բոլորը  զարմացան, բայց հասկացան, որ դա Դուդուն էր արել: Դուդուին բացատրեցին, որ չի կարելի գաղտնի փող վերցնել: Դուդուն հասկացավ իր սխալը:

Գրիգոր Ամիրյան

Մի կապիկ է լինում, անունը՝ Դուդու։ Նա փող է հավաքում բոլորից թաքուն։ Դուդուն երազանք ուներ։ Նա ուզում էր իրենց բակի բոլոր փոքրիկ կապիկներին նվերներ գնել, փուչիկներ, տորթ և պաղպաղակ հյուրասիրել։

Հայկ Սիմոնյան

Դուդու կապիկը, երբ մի օր գնաց միրգ գնելու, ետ դարձի ճանապարհը կորցրեց։ Հետո մի ուրիշ մարդու հանդիպեց, որը սարսափահար վազում էր։ Դուդուն կագնեցրեց նրան և հարցրեց․

-Ինչո՞ւ ես սարսափահար վազում։

— Այստեղ մի մեծ վիշապ կար, ընկել էր հետևիցս։ Դրա համար էլ սարսափած եմ։ Դու հանկարծ այնտեղ չգնաս։

Դուդուն նրան չլսեց և գնաց։ Ճանապարհին թուր գնեց և գնաց դևի հետ մենամարտելու։ Եվ Դուդուն նրան հաղթեց։

Լիլիթ Աղասարյան

Մի ընտանիքում երեք տարեկան կապիկ էր ապրում,  անունը՝ Դուդու։ Տան անդամները շատ էին սիրում նրան։
Մի օր էլ պարզվեց, որ Դուդուն տան անդամներից գաղտնի փող էր վերցնում և այդ փողով միրգ էր գնում։ Խանութը շատ հեռու էր և շատ վտանգավոր էր մենակով գնալը։ Մի օր էլ նրան բռնեցին և գցեցին վանդակի մեջ։ Կապիկը տխուր էր, բայց նրա ընտանիքը նրան գտնում է և վանդակից դուրս հանում։ Կապիկն իր արարքների մասին պատմում է մայրիկին և խոստանում, որ ոչ մի գաղտնի բան չի անի։

Տիգրան Գալստյան

Երբ տերերը գնացին ձկնորսելու, Դուդուն մնաց տանը։ Դուռն էլ փակ էր։ Դուդուն շատ էր ուզում ուտել։ Եվ նա թաքուն բացեց դարակը, վերցրեց 500 դրամ և պատուհանից փախավ խանութ։ Այնտեղից նա գնեց 10 բանան, եկավ տուն և սկսեց ուտել։

Գագիկ Ղազարյան

23A9186CF41F4BAF890B2D64E951A2AA

Մի անգամ Դուդուն գնացել էր այգի: Այդ այգում Դուդուն մի իր գտավ ու ասաց.

-Սա ի՞նչ է: Այդ պահին Դուդույի կողքով մի մարդ անցավ: Դուդուն հարցրեց.

-Սա ի՞նչ է: Այդ մարդը պատասխանեց.

-Սա մատիտ է:

Դուդուն հարցրեց.

-Սա ջնջելո՞ւ համար է:

-Սա գրելու համար է:

-Լավ,-պատասխանեց Դուդուն:

 

Վիկտորյա Հայրապետյան

Դուդու կապիկը ուզում էր գնել մրգեր: Հայրիկը գալիս է տեսնում է, որ կապիկը գալիս է տուն ու ասում է.

-Ի՞նչ էիր անում, կապիկ ջան, իմանալով, որ նա փողերը վերցրել է ու մրգեր է գնել:

-Ես ձեզ համար մրգեր եմ գնել:

-Բայց էլ նման բան չանես, լա՞վ:

Ռուզաննա Ներսիսյան

 

Համբարձման կամ Ջանգյուլումի տոն

fe997e23-9deb-4148-839d-e634f4ffb000Համբարձման օրը ջրի ու ծաղկի տոն է: Տոնը ունի ուրիշ անուն էլ: Նրան ասում են Վիճակի տոն, Ջանգյուլում:  Այդ օրը աղջիկների յոթական խմբերը դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը, որը դրվում էր պուլիկի մեջ:

Համբարձումը տոնում են մայիս ամսին՝ ծաղկունքի մեջ: Վիճակի խաղ էին խաղում: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Վիճակի խաղիկներ 

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում:

 

Մարզատոն

27153074_1688289244557283_1183227559_nՄայիսյան 13-րդ հավաք. մայիսի  16` 9:40-10:30
Վայրը՝ դպրոցի հարակից շենքի բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Սաթենիկ Սիմոնյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Վերցրո’ւ գնդակը

Խաղի մասնակիցները բաժանվում են երկու խմբի, կանգնում իրար դիմաց որոշակի տարածության վրա: Մասնակիցները համարակալվում են, կենտրոնում դրվում է գնդակ: Իրենց թիվը լսելով` վազում են դեպի գնդակը, ով ավելի արագ կվերցնի գնդակը: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ միավոր կհավաքի:

  • Ռոդարիական խաղեր

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

 

 

  • Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: