«Ուսումնական ամառ» առաջադրանքների փաթեթ

35629138_1835939729792233_2064652356133322752_nԱմառային ընթերցանություն

Սիրելի սովորող, ամռան ընթացքում առաջարկվող գրքերից կարող ես ընտրել որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցես: Իսկ եթե ընթերցես առաջարկվող բոլոր գրքերը՝ շատ լավ կլինի: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից: Գիրքը կամ գրքից ընտրված հատվածը ընթերցելուց հետո հարկավոր է այն ներկայացնել, պատմել դրա մասին այնպես, որ մյուսներն էլ ցանկանան դա կարդալ:

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Փու արջուկը»
Ջանի Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին »
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»

Գիրքը կամ ընտրված պատմությունը կարդալուց հետո պատասխանիր հետևյալ հարցերին՝

  • Գիրքը կամ պատմությունը ինչի՞ մասին էր:
  • Ո՞վ էր գրքի կամ պատմության հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Գրքից կամ պատմությունից դուրս գրիր  քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից կամ պատմությունից:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս  հարցերին պատասխանելու միջոցով կարող ես նաև պատրաստել ռադիոնյութ կամ տեսանյութ, աշխատանքի ներկայացման ձևը դու ընտրիր, վերջում աշխատանքդ տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ:
Քեզ հետաքրքիր ու ուրախ ընթերցանություն:

Հորինուկներ

Հորինուկներ-ընթերցարան

Ընթերցիր քո ու ընկերներիդ հորինած պատմությունները, գունազարդիր ու նոր պատմություններ հորինիր:

Մաթեմատիկա

Առցանց առաջադրանքներ

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Երաժշտական մուլտֆիլմերի փաթեթ:

Քեզ մաղթում եմ ուրախ ու ուսումնական ամառ: 

Բակում, ընկերներիդ հետ շատ խաղա, մարզիր մարմինդ ու միտքդ, կոփվիր, վայելիր արևը, ջուրն ու մրգերը

Advertisements

Զատիկն իմ ընտանիքում

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակում սովորողները ներկայացնում են, թե ինչպես են Զատկի տոնը նշել իրենց ընտանիքներում:

Ուսումնական գարուն. մարտի 26-ապրիլի 1

20180210_115713Մարտի 26-ից ապրիլի 1-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները երկրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • Զատկական ծիսական-տոնական ընտանեկան սովորույթների ներկայացում
  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Թեմա՝ Զատիկը ընտանիքում

Աշխատանքային ուղղությունները՝

  • Զատկական խոհանոց
  • Ձվախաղեր
  • Զատկական առածանի
  • Զատկական օրագիր
  • Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում

Սովորողները պատմում-տեսագրում-նկարում ներկայացնում են, թե ինչպես են պատրաստվում Զատկի տոնին և ինչպես են այն նշում:

Նախագծի արդյունքում՝

  • Զատկական առածանիների ընթերցարան
  • Զատկական օրագրապատումների շարք
  • Ռադիո «Բզեզ» զատկական թողարկումներ

Ուսումնական աշուն

Աննա-Մարիա Վարդանյանը ներկայացնում է իր աշնանային ֆոտոշարքերը Ոսկեվազից ու Ստեփանավանից, ինչպես նաև՝ խնկոյանական ընթերցում:

Աշունը Ոսկեվազում

Աշունը Ստեփանավանում

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Ուսումնական աշնան օրերին Հայկ Սիմոնյանն ու իր մայրիկը ներկայանում են դերային ընթերցանությամբ:

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Ամիրյան Գրիգորը ներկայացնում է իր խնկոյանական աուդիոընթերցարանը: