Իմ դպրոցի հրաշալիքները

gfՆախագծային ուսուցման երկրորդ օր

Այսօր սովորողների հետ օրը սկսել ենք հրաշալի բաների մասին զրուցելով, փորձել ենք ձևակերպել, թե ինչ է հրաշալիքը և որոնք են մեր դպրոցի յոթ հրաշալիքները: Հրաշալիքապատումները կարող եք կարդալ սովորողների բլոգներում՝

Advertisements

Ռադիո «Բզեզ». ապրիլմեկյան թողարկում

Ապրիլմեկյան թողարկման եթերում լսեք, թե ով այնպիսի սուտ կասի, որ ասեք սուտ է:

Մայրիկապատումներ, որոնք մարտի 8-ից շուտ չէիք կարող ընթերցել

d5b4d5a1d5b5d680d5abd5afd5bd«Ձոն» նախագծի շրջանակում սովորողները իրենց բլոգներում հրապարակել են նամակ-պատումներ՝ ուղղված իրենց մայրիկներին: Այդ պատմությունները բլոգում խնամքով թաքցրել էին՝ կիրառելով՝ status գործիքը, որը հնարավորություն էր տալու մարտի  8-ից շուտ չկարդալու այդ պատմությունները, քանի որ դրանք մինչև մարտի 8-ը անտեսանելի էին:

Մայրիկներին ուղղված նամակ-պատումները կարող եք կարդալ՝

Տիգրան Գալստյանի բլոգում

Գագիկ Ղազարյանի բլոգում

Վիկտորյա Հայրապետյանի բլոգում

Վաչե Հովհաննիսյանի բլոգում

Միքայել Մարտիրոսյանի բլոգում

Ռուզաննա Ներսիսյանի բլոգում

Էդմոն Սահակյանի բլոգում

Հայկ Սիմոնյանի բլոգում

Ալիսա Փիլոյանի բլոգում

Անահիտ Խաչատրյանի բլոգում

Լիլիթ Աղասարյանի բլոգում

 

 

Մայրիկների դիմանկարներ

Սովորողները «Ձոն» նախագծի շրջանակում ստեղծել են իրենց մայրիկների, ինչպես նաև տատիկների, քույրիկների, ուսուցիչների դիմանկարները: Օգտագործել են A4 չափսի ստվարաթղթեր, յուղամատիտներ ու գծամատիտներ: Այս դիմանկարները ստեղծելու համար սովորողները մի քանի օր մանրակրկիտ աշխատել են. սկզբում գծամատիտով ուրվագծել են դիմագծերը, որից հետո յուղամատիտով ներկել են, այնուհետև աշխատել են նկարի հետևի ֆոնի վրա: Հետևողական, մանրակրկիտ, կենտրոնացված, ստեղծագործական աշխատանքի արդյունքում այսպիսի դիմանկարներ են ստեղծվել՝

Իսկ լուսանկարների այս շարքում դիմանկարների հեղինակներն են՝

This slideshow requires JavaScript.

Աղայանական-ռոդարիական նախագիծ-ստուգատես

samvelaxՄարտի 4-ից ապրիլի 12-ը աղայանական-ռոդարիական օրեր են:

Նպատակը

Ռոդարիական հնարք-մեթոդները՝ զարգացնելով ստեղծագործական մտածողությունը կնպաստեն  սովորողների ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով մեդիահմտությունները:

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Աղայանական-ռոդարիական նախագիծ-ստուգատես”

Հովհաննես Թումանյան. Կույրերի կարծիքը

Երրորդ դասարանցիները ստեղծել են Հովհաննես Թումանյանի «Կույրերի կարծիքը»  աուդիոգիրքը:

Հովհաննես Թումանյան. մեդիափաթեթ

ռուզան«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում սովորողների հետ ստեղծել ենք թումանյանական անհատական ու դասարանական աուդիոգրքեր, որոնցից մի քանիսը պատրաստել են շարժական բացիկի պես:

Տիգրան Գալստյան «Թռչունի մտածմունքը»

Տիգրան Գալստյան «Ամենից լավ տունը»

Ռուզան Ղուկասյան «Թռչունի մտածմունքը»

Գագիկ Ղազարյան, Վիկտորյա Հայրապետյան «Ամենից լավ տունը»

Վիկտորյա Հայրապետյան «Թռչունի մտածմունքը»

Լիլիթ Աղասարյան «Թռչունի մտածմունքը»

Դասարանական «Թռչունի մտածմունքը»

Շարունակելի…