Հունվար 2019

48389214_228814871350666_4346529662583701504_nուսումնական երկրորդ շրջան. հունվար

Ձմեռային ուսումնական ճամբարի ամփոփում

Հունվարի 8-25-ը կրթահամալիրում ձմեռային ուսումնական ճամբարներն էին գործում: Ճամբարի բովանդակությունը պարունակում էր նախագծային աշխատանքներ, ճամփորդություններ, խաղեր, ստուգատեսներ: Արևելքի մեր երրորդ դասարանցիների ջոկատը այդ օրերին աշխատել է հետևյալ նախագծերի շուրջ՝

«Շարժական բացիկների պատրաստում»

«Լեգո կրթական Բանգլադեշ»

«Համատեղ ճամփորդական նախագծեր»

«Բնագիտական փորձեր»

«Ուսումնական ձմեռ»  փաթեթ

Ռադիո «Բզեզ». ձմեռային ճամբարի մեկնարկ

Մասնակցություն ստուգատեսներին

Հանրակրթական Դիջիթեք ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես

Մարզական ստուգատես

Ուսումնական ճամփորդություններ

Հրապարակումներ

Հոդվածը՝ «Դպիր»-ում

Ուսումնական փաթեթներ

Նախագծային ընթերցարան

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

Դիջիթեքը լրացուցիչ կրթության, ինքնակրթության գործիք անվանակարգի պատասխանատու. 125 հայտ

Advertisements

Համատեղ ճամփորդական նախագծեր

50614964_841578279528260_563992685581434880_nՁմեռային ուսումնական ճամբարի ընթացքում Արևելքի երրորդ դասարանցիները միասին ճամփորդել են:

Սահադաշտում

Միասնական կինոդիտում

Դասավանդողներ՝ Անահիտ Հարությունյան, Հռիփսիմե Առաքելյան

Սահադաշտում

Մարզական ստուգատեսի շրջանակում Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները մեկնեցին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց՝ սահելու: Սովորողների մեծ մասը բավականին լավ սահում էր:

Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմում են իրենց բլոգներում: Կարդացեք՝

Տիգրան Գալստյանի բլոգում

Լիլիթ Աղասարյանի բլոգում

Գագիկ Ղազարյանի բլոգում

Ալիսա Փիլոյանի բլոգում

Էդմոն Սահակյանի բլոգում

Ռուզաննա Ներսիսյանի բլոգում

 

 

Ուսումնական ճամփորդություն. զբոսանք Երևանում և կինոֆիլմի դիտում

Մասնակիցներ՝  Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ

Օր, ժամ՝ 22.01.2019թ. ժամը՝ 9:40-12:30

Քարտեզը՝

50226121_1251197478362265_6454081921595998208_nԶբոսանք ձմեռային Երևանով, ֆոտոպլեներ, կինոդիտում «Սինեմա Սթար» կ/թ-ում («Գրինչ»):

Ընթացքը`

  • Միասնական քայլք
  • Ֆոտոպլեներ
  • Ֆիլմի դիտում

Արդյունքում`

Սովորողների ֆոտոշարքերի, պատումների հրապարակում բլոգում, կայքում:

Նոր նախագծի մեկնարկ՝ Երևանի փողողները. իմ սիրելի փողոցը:

8.01-11.01. ճամբարային գործունեության աշխատակարգ

48417329_228815311350622_6988908832890028032_nՁմեռային ուսումնական ճամբարի բովանդակությունը

«Ուսումնական ձմեռ» առաջադրանքների ամփոփում-հրապարակում

Բնագիտական փորձեր տանը և դպրոցում

Ընթերցանություն

«Մաթեմատիկական որոնումներ»

Նադեր Էբրահիմի. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ. մաս 3

Նադեր Էբրահիմի. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ. մաս 1

Նադեր Էբրահիմի. Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ. մաս 2

Աշխատակարգը ըստ ժամատախտակի

09:00-09:30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-13:30՝ Աշխատանք ըստ նախագծերի
13:30-17:00՝ Երկարացված օրվա Նախագծեր

«Ուսումնական ձմեռ». առաջադրանքների փաթեթ

48407717_228814944683992_447207499691458560_nԴեկտեմբերի 24-ից հունվարի 8

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր: Արդյունքում՝ նախապատրաստվել հունվարյան ստուգատեսներին:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Թեմաները՝

  1. Էլեկտրոնային շարժական բացիկներ

Paint նկարչական ծրագրով նկարել 10-15 նկար՝ աստիճանաբար ավելացնելով դետալները: Պահպանված նկարները լցնել մոնտաժային movie maker  ծրագրում, տեղադրել երաժշտություն, պահպանել: Տեսաֆիլմը հրապարակել youtub-ում, հղումը՝ բլոգում:

2. Ընթերցանություն

Ընթերցել Ձմեռ պապիկի նվիրած գիրքը՝  «Մաթեմատիկական որոնումներ»: Գրքի մասին պատմել բլոգում:

3. «Տոնական Երևան» ֆոտոշարքեր

Լուսանկարել (10-15 լուսանկար) Երևանի որևէ բակ, թաղամաս, փողոց, որը տոնական է ու զարդարված: Լուսանկարներն ու նկարագրությունը տեղադրել բլոգում:

4. Բնագիտական փորձեր

Յուրաքանչյուրդ այս շարքից ստանալու եք մեկ փորձ: Այն կատարում եք, ընթացքը տեսագրում եք: Նախապես պատրաստում եք անհրաժեշտ նյութերը: Ներկայանում եք, ներկայացնում եք փորձը, կատարում եք, ամփոփում եք: Տեսագրությունը տեղադրել youtub-ում, հղումը՝ բլոգում: