«Համբարձման ծես» ուսումնական նախագիծ-ճամփորդությունը Ապարանում

57462736_2287434967976038_6438463874319515648_n

Աղբյուրը՝ Հ. Առաքելյանի բլոգ

Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ

Նպատակն ու խնդիրները՝

  • Ծանոթանալ ազգային ծեսին, սովորույթներին, յուրացնել ծիսական երգերն ու խաղերը.
  • զարգացնել սովորողների ստեղծագործական, տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները.
  • նպաստել համագործակցային հմտությունների զարգացմանը.
  • ճամփորդական կանոնների իրագործում:

Քարտեզը՝

Մեկնման օրը՝ մայիսի 31, ժամը՝ 9.30-14.00

Բովանդակությունը՝

Շարունակել կարդալ “«Համբարձման ծես» ուսումնական նախագիծ-ճամփորդությունը Ապարանում”

Ուսումնական ճամփորդություն Հենրիկ Մալյանի թատրոն.«Շրջված երազ» ներկայացման դիտում

56448919_2162389570483708_2258638402347859968_nՕրը՝ մայիսի  6, ժամը՝ 11:30-13:30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ, դասավանդողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Հասցե՝  Վարդանանց 18

Քարտեզը՝

Նպատակը՝ Ռոդարիական նախագծի շրջանակում դիտել «Շրջված երազ»  ներկայացումը Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով:

Նախապատրաստական փուլում անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու ձայնագրել ռադիոհաղորդում «Կանոնները թատրոնում» վերնագրով:

Սովորողները ռոդարիական նախագծի շրջանակում ընթերցել են Դոնալդ Բիսեթի հեքիաթները, քննարկել են, հեքիաթների հիման վրա՝ ռոդարիական հնարների գործադրմամբ, հորինել են նոր պատմություններ, որոնք հրապարակվել են անհատական բլոգներում:

Հեքիաթներն են՝

  • Ճանապարհորդուհի Միրանդան
  • Քոմոդո վիշապը
  • Աշխարհը շուռ է եկել
  • Ղիփն ու գիհին
  • Գոճին, որը սովորել էր թռչել
  • Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը
  • Փիլիսոփա Բլոճը և մյուսները
  • Մոռացված ծննդյան օրը

Ներկայացումը դիտելուց հետո պատումները հրապարակվում են բլոգներում:

«Կրկնազատիկը Բազմաղբյուրում» նախագիծ. ամփոփում

58842354_852385945115414_7028918102519709696_nԱպրիլի 25-ին երրորդ դասարանցիները ուսումնական ճամփորդության մեկնեցին Աշտարակի Բազմաղբյուր գյուղ, այցելեցին սուրբ Նարեկ նորակառույց եկեղեցին, երգեցին հոգևոր երգեր, այնուհետև հյուրընկալվեցին Նվեր Սաֆարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 2 րդ և 3-րդ դասարանցիների կողմից: Դպրոցի բակում երգեցին զատկական երգեր, պարեցին, ձվախաղեր խաղացին, հյուրասիրության ընթացքում ծանոթացան միմյանց հետ:

Ուղիղ եթեր 1. Սուրբ Նարեկ եկեղեցում

Ուղիղ եթեր 2. Զատկական պարերգեր

Ուղիղ եթեր 3. Զատկական պարերգեր

Ֆոտոշարք 1. Զատկական պարերգեր

This slideshow requires JavaScript.

Ֆոռոշարք 2. Ձվախաղեր

This slideshow requires JavaScript.

Սովորողների պատումները բլոգներում են հրապարակված՝

Ռուզան Ղուկասյան

Տարոն Դավթյան

Ռուզաննա Ներսեսյան

Վիկտորյա Հայրապետյան

Տիգրան Գալստյան

 

Ուսումնական ճամփորդություն «Զատիկը Բազմաղբյուրում» նախագծով

Աղբյուրը՝ Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 3-1 և 3-2 դասարաններ, Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի սովորողներ:

Օրը՝ ապրիլի 25, ժամը 9:30 -13:30

Քարտեզը՝ 57407252_413473802543576_3523497522171478016_n

Երթուղին՝ Բազմաղբյուր գյուղի 19-րդ դարում կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցի —  Բազմաղբյուր գյուղի դպրոցի բակ

Նպատակը՝

  • Հեղինակային կրթական ծրագրերի տարածում, «Բլեյան ցանցի» ընդլայնում.
  • Զատկական ծեսի իրականացում:

Խնդիրները՝

  • Քարտեզի ուսումնասիրություն.
  • Զատկական երգերի, առածանիների, զատկական ծեսի տարածում.
  • հետազոտական, հաղորդակացական, տեխնոլոգիական, ստեղծագործական հմտությունների զարգացում.
  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում:

Ճամփորդության նախապատրաստական ընթացքում ծանոթացել են Զատիկ տոնին, ընթերցել են զատկական ավանդազրույցներ, առածանիներ, ցանել են ածիկներ, պատրաստել են ձվիկ-բացիկներ և էլեկտրոնային, և թղթային տարբերակով:

Ճամփորդության ընթացքում կայցելեն գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցի, կերգեն հոգևոր երգեր, այնուհետև՝ Բազմաղբյուր գյուղի դպրոցի բակում կնշեն զատկական տոնը, ձվախաղեր կխաղան: Ամփոփումը  բլոգներում՝ պատումների տեսքով:

Ընթերցանության նյութեր՝

Երգարան

Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

50936765_2438593099487623_3200025655160864768_nԱյցելության օրը՝ մարտի 1

Սկիզբը՝ 11.00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարանցիներ

Նպատակը՝ «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում սովորողները դիտելու են Թումանյանի « Սուտլիկ որսկանը» հեքիաթ-ներկայացումը: Թումանյանական ֆլեշմոբի ներկայացում:

Քարտեզը՝

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • բլոգում աշխատելու մեդիահմտությունների զարգացում.
  • ճամփորդական քարտեզի ուսումնասիրություն:

Նկարագրությունը

Ճամփորդության նախապատրաստական  փուլ

  • ճամփորդական կանոնների քննարկում
  • քարտեզի ուսումնասիրություն
  • հեքիաթի ընթերցում, քննարկում

Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, դիտում են ներկայացումը:

Ճամփորդության ամփոփման փուլում սովորողները իրենց բլոգներում պատումի, ռադիոհաղորդման տեսքով ներկայացնում են իրենց տպավորությունները:

Համատեղ ճամփորդական նախագծեր

50614964_841578279528260_563992685581434880_nՁմեռային ուսումնական ճամբարի ընթացքում Արևելքի երրորդ դասարանցիները միասին ճամփորդել են:

Սահադաշտում

Միասնական կինոդիտում

Դասավանդողներ՝ Անահիտ Հարությունյան, Հռիփսիմե Առաքելյան

Սահադաշտում

Մարզական ստուգատեսի շրջանակում Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները մեկնեցին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց՝ սահելու: Սովորողների մեծ մասը բավականին լավ սահում էր:

Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմում են իրենց բլոգներում: Կարդացեք՝

Տիգրան Գալստյանի բլոգում

Լիլիթ Աղասարյանի բլոգում

Գագիկ Ղազարյանի բլոգում

Ալիսա Փիլոյանի բլոգում

Էդմոն Սահակյանի բլոգում

Ռուզաննա Ներսիսյանի բլոգում