Մարզական ստուգատես. մարմնամարզություն

50544999_2461944580542368_4547326466072772608_nԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիները յուրաքանչյուր շաբաթ մարզական պարապմունք են անցկացնում մարմնամարզական դահլիճում: Պարապմունքների ընթացքում յուրացրել են ստուգատեսին ներկայացված կարողությունները:

Երրորդ դասարանցին կարողանում է կատարել հետևյալ վարժությունները՝

  • Շարք, շարափոխում, դարձումներ տեղում և ընթացքից.
  • Կանգ թիակների վրա.
  • «Կամուրջ» վարժություն.
  • Բատուտի վրա ցատկեր ձեռքերը գոտկատեղին.
  • Բատուտի վրա ցատկով նստել և բարձրանալ.
  • Ցատկ կամրջակից, կանգնել հենացատկի վրա և արգետնել ներքնակին.
  • Քայլք թաթերի վրա գերանի վրայով.
  • Գլորում ցատկուղու վրայով
  • Գլուխկոնծի առաջ ու հետ ցատկուղու վրայով:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Սահադաշտում

Մարզական ստուգատեսի շրջանակում Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները մեկնեցին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց՝ սահելու: Սովորողների մեծ մասը բավականին լավ սահում էր:

Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմում են իրենց բլոգներում: Կարդացեք՝

Տիգրան Գալստյանի բլոգում

Լիլիթ Աղասարյանի բլոգում

Գագիկ Ղազարյանի բլոգում

Ալիսա Փիլոյանի բլոգում

Էդմոն Սահակյանի բլոգում

Ռուզաննա Ներսիսյանի բլոգում

 

 

Շարժական բացիկների պատրաստումը որպես նոր մեդիահմտություն

48417329_228815311350622_6988908832890028032_nԴիջիթեքյան հայտ

Հոդվածը՝ «Դպիր»-ում

Կրտսեր դպրոցականին ներկայացվող ՏՀՏ պահանջները հայտնի են: Երրորդ դասարանցին պիտի կարողանա աշխատել ms office word, power point, movie maker խմբագիրներով, ունենա բլոգ ու վարի այն ըստ հրապարակված պահանջներին համապատասխան, գործածի էլեկտրոնային փոստը, օգտվի առցանց բառարաններից ու քարտեզից: Իհարկե, այս հմտությունները սովորողը ձեռք է բերում աստիճանաբար՝ նախագծային-բլոգային ուսուցման շրջանակներում:

Երրորդ դասարանում «Ամանոր» նախագծի շրջանակում սովորողների հետ քննարկեցինք ու որոշեցինք, որ այս տարի սովորական, «անշարժ» տոնական բացիկների փոխարեն պատրաստելու ենք շարժական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացությունները ու սկսել աշխատանքը: Շարժական բացիկ պատրաստելու համար հարկավոր է տիրապետել նկարչական և մոնտաժային որևէ  խմբագրի, բլոգավարությանը:

Շարժական բացիկները պատրաստելիս աշխատել են paint, autodesk sketchbook նկարչական, movie maker և այլ մոնտաժային խմբագիրներով: Իրենց ստեղծած նկարներում դետալների աստիճանաբար ավելացումը իրական իմացումի հրճվանք էր, փոքրիկ հայտնագործություն, որը ոգևորեց շատերին ու նրանք մեկից ավելի բացիկներ պատրաստեցին: Շարժական բացիկներ պատրաստելու ընթացքում սկսեցին սովորել մոնտաժային խմբագիրներով աշխատել, պատրաստված տեսաֆիլմը թողարկել youtub -ում, իսկ հղումը հրապարակել բլոգում: Իհարկե, այս ընթացքում առանց իմ օգնության չէր ստացվի: Եվ առանձին սովորողների հետ աշխատել եմ անհատապես՝ օգնելով ամբողջացնել ու հրապարակել իրենց աշխատանքները:

Շարժական բացիկ պատրաստելու քայլաշար.

  • Որոշել բացիկի թեման, պատկերացնել, թե ինչ բովանդակություն է ունենալու.

Ամանորյա բացիկը արդեն հուշում է թեման, հիմնական դետալները տոնածառը, ձմեռ պապը, ձնեմարդուկն ու ձմռան տեսարաններն էին: Սկզբնական շրջանում այդ ուղղությունը պահպանվում էր բացիկների բովանդակության մեջ, բայց հաջորդիվ սովորողները ներմուծեցին պարային, ժամանակակից Ձմեռ պապի կերպարը, ամանորյա հյուրասիրության, լույսերի միացումն ու անջատումը:

Դիջիթեքյան բացիկ-գովազդները պատրաստելիս նպատակ ունեինք պատկերների միջոցով պատմել, գովազդել դիջիթեքյան ստուգատեսը: Նախապես ուսումնասիրեցինք ստուգատեսի կայքը, հիշեցինք, որ մրցանակներ ենք շահել նախորդ տարիներին, փորձեցինք պատկերացնել, թե ինչ պատկերաշարով ներկայացնենք ստուգատեսը:

  • Որևէ նկարչական խմբագրի կիրառությամբ ստեղծել պատկերաշար.

Սովորողները որևէ նկարչական խմբագրի կիրառությամբ ստեղծում են պատկերաշար՝ աստիճանաբար, դետալներ ավելացնելով նկարի վրա: Սովորողները 10-30 նկար են ստեղծում, որոնք  հավաքվում-պահպանվում են նախապես ստեղծված թղթապանակում:

  • Երաժշտության, տեքստի (վերնագրի) ընտրություն

Սովորողների հետ քննարկել-առանձնացրել ենք երաժշտության փաթեթ, որը նպատակահարմար է, որ հնչի շարժական բացիկներում, թեև սովորողները նաև ընտրելու հնարավորություն են ունեցել: Շարժական բացիկներում հնչում են ծրագրային (ամանորյա) երգեր, դասական երաժշտություն:

Տեքստը (վերնագիրը) կիրառել ենք որպես պատկերաշարը ամբողջացնող դետալ: Բացիկներում մուտքագրել ենք շնորհավորանք, ստուգատեսի անվանում: Բառերի դեպքում էլ փոձել ենք կիրառել աստիճանաբար ավելացող պատկերների, այս դեպքում՝ տառերի, վանկերի հնարքը:

  • Որևէ մոնտաժային խմբագրի կիրառությամբ  շարժական բացիկի պատրաստում.

Movie maker մոնտաժային խմբագրից բացի սովորողները կիրառել են տարբեր մոնտաժային ծրագրեր: Նկարները դասավորել են ըստ ստեղծման հերթականության, ավելացրել են տեքստն ու երաժշտությունը: Ֆիլմը պատրաստելուց հետո հրապարակել են youtub-յան հարթակում, իսկ հղումը հրապարկել են բլոգում:

Այս աշխատանքները ոգևորել էին բոլորը: Այս ուսումնական տարում մեզ միացած սովորողները արագ յուրացրել են մեդիահմտությունները ու հետաքրքիր մոտեցումներ էին ցուցաբերել իրենց աշխատանքերում:

Այս աշխատանքը բացի ՏՀՏ հմտությունները ու կարողությունները զարգացնելուց լուծում է մի շարք մանկավարժական-հոգեբանական խնդիրներ՝

  • ապահովում է համագործակցության, հաղորդակցության ակտիվ միջավայր. սովորողներին երկար ժամանակով կենտրոնացնում է որևէ աշխատանքի վրա, նրանք օգնում, բացատրում են իրար, քննարկում են միմյանց հետ,
  • սովորողները սկսում են ավելի մանրակրկիտ աշխատել, կենտրոնանալով դետալների վրա,
  • սովորողների մոտ ձևավորում է համբերություն, կենտրոնացվածություն, զարգանում է պատկերային ու ստեղծագործական մտածողությունը:

Այս աշխատանքները շարունակական են, դրանք իրենց զարգացումը կունենան հաջորդ նախագծերում:

Հանրակրթական Դիջիթեքին ներկայացնում ենք շարժական բացիկների երկու փաթեթ, որոնք դեռ համալրվում են՝

Ամանորյա շարժական բացիկներ

Դիջիթեքյան բացիկ-գովազդներ

 

Դիջիթեքյան շարժական բացիկ-գովազդներ

nk7Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսին նախապատրաստվելու ընթացքում սովորողների հետ սկսեցինք պատրաստել շարժական բացիկ-գովազդներ, որտեղ տեսապատկերների միջոցով ներկայացնում էինք ստուգատեսը: Մինչ աշխատանքներին անցնելը ծանոթացանք ստուգատեսի բովանդակությանը, այցելեցինք ստուգատեսի կայք, հիշեցինք, որ նախորդ տարիներին մրցանակներ էինք շահել: Ահա մեր սովորողների աշխատանքները:

Վաչե Հովհաննիսյան

Գագիկ Ղազարյան

Լիլիթ Աղասարյան

Ռուզան Ղուկասյան

Հանրակրթական Դիջիթեքին ընդառաջ

48407717_228814944683992_447207499691458560_nԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիները դեռևս «Ամանոր» նախագծի ընթացքում սկսել էին զարգացնել իրենց մեդիահմտությունները՝ պատրաստելով ամանորյա շարժական բացիկներ: Տոնական օրերի ընթացքում էլ էին սովորողները աշխատել, ու օր օրի մեր ամանորյա շարժական բացիկների փաթեթն ամբողջանում է: Ամանորյա շարժական բացիկները հրապարակվել են սովորողների բլոգներում: Այս աշխատանքները ներկայացնելու ենք «Հանրակրթական Դիջիթեք» ստուգատեսին:

Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ

48950257_228815151350638_3808023218447450112_nԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիները սկսել են պատրաստվել բնագիտատեխնիկական ստուգատեսին: Ներկայացնելու ենք բնագիտական փորձերի ամբողջական փաթեթ:

Ռուզան Ղուկասյան «Պարող մանրադրամը»

Գագիկ Ղազարյան «Հրաբխե լուսամփոփը»

Տիգրան Գալստյան «Պարող մանրադրամը»

Հայկ Սիմոնյան «Լիմոնը փուչիկ է փչում»

Լիլիթ Աղասարյան «Փախչող փայտիկներ»

Ալիսա Փիլոյան «Եռացող սառը ջուրը»

Անահիտ Խաչատրյան «Ձողիկը կաթոցիչ է»

Տարոն Դավթյան «Փախչող փայտիկները»

Վիկտորյա Հայրապետյան «Ձողիկը կաթոցիչ է»

Հայկ Հովհաննիսյան «Լողացող ձուն»

Վաչե Հովհաննիսյան «Ամպե տնակ»

Սուսաննա Աղաջանյան «Պարող մետաղադրամը»

Մարզատոն

27153074_1688289244557283_1183227559_nՄայիսյան 13-րդ հավաք. մայիսի  16` 9:40-10:30
Վայրը՝ դպրոցի հարակից շենքի բակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Հարությունյան, Սաթենիկ Սիմոնյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Ծափով` վազել

Խաղացողները միասյուն շարվում են` իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ` քայլում են, երկու ծափ` ցատկոտում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:

Վերցրո’ւ գնդակը

Խաղի մասնակիցները բաժանվում են երկու խմբի, կանգնում իրար դիմաց որոշակի տարածության վրա: Մասնակիցները համարակալվում են, կենտրոնում դրվում է գնդակ: Իրենց թիվը լսելով` վազում են դեպի գնդակը, ով ավելի արագ կվերցնի գնդակը: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ միավոր կհավաքի:

  • Ռոդարիական խաղեր

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

 

 

  • Ազգային խաղեր

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: