«Կարդում ենք Թումանյան». նախագիծ-ստուգատես

thumbnail_d73206ec-f1c5-49fc-9a8c-5da7eae35b1b«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ-ստուգատեսը ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարի 6-ից մարտի 17-ը, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է վերջինիս ստեղծագործությունների միջոցով  բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝

Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
• Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
• Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, այբբենարաններ).
• Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում
Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, թատրոնի սրահ, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, ընտանիք:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
 գրական ստեղծագործությունների ցանկ

• Շունը
• Լուսաբացին
• Ամպն ու սարը
• Քամին
• Էս էն է
• Մարտը
Հեքիաթներ
• Ճամփորդներ
• Անհաղթ աքլորը
• Ծիտը
• Երկինքը փուլ է գալիս
• Պոչատ աղվեսը

երաժշտական, պարային ստեղծագործությունների ցանկ
• Կաքավիկ
• Արև, արև, եկ, եկ
• Արև, արև, դուրս արի
• Ախ, գարուն է
• Ախ, ինչ լավ են
• Գարնան առավոտ
• Համբարձման առավոտը
• Թամզարա
• Թաշկինակներով պար

Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն

 Թումանյանական ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.
 Կենդանի և մեդիա ներկայացումների պատրաստում.
 Թումանյանական նկարների ստեղծում ջրաներկով (գուաշով), paint նկարչական ծրագրով՝
• պատմություն (հեքիաթ) նկար.
• հատված (հեքիաթի դրվագ) նկար.
• նախադասություն նկար.
• բառ նկար.
 Բառերի, բառակապակցությունների, նախադասությունների մուտքագրում.
Նախագծի իրականացման արդյունքում ստեղծել թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային այբբենարաններ, թատերական ներկայացումներ:

Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում. Հայտնի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գիրքը բազմաթիվ ստեղծագործական հնարքների հավաքանի է, որը կիրառելի է ոչ միայն այս նախագծի շրջանակում աշխատելիս, այլև անընդհատ: Թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս առանձնացնենք մի քանի հնար՝
• Հեքիաթների շիլափլավ
• Շուռ տված հեքիաթներ
• Ի՞նչ կլիներ հետո…
• Ի՞նչ կլիներ, եթե…
• Ստեղծագործական երևակայության երկանդամություն
Ընտանեկան նախագծեր. «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհին հասանելի են դառնում բոլորին:

Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է մեկնել Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան: Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:
Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Advertisements

Բնագիտական գործունեությունն առաջին դասարանում

15942168_1321183961267815_773491070_nԱռաջին դասարանում սովորողի բնագիտական գործունեությունը ներառում է հետևյալ նախագծերը՝

«Իմ բույսերը» ծաղկանոց լաբորատորիայի ստեղծում

բնագիտական փորձեր

«Իմ խաղալիքը» ընտանեկան պատումների շարք

Խոհանոց. դասարանական ու ընտանեկան նյութեր

Իրականացվող նախագծերը մեկնարկել են ուսումնական տարվա սկզբին ու ընթացքի մեջ են:

Խնդիրներն են՝

  • շրջակա միջավայր նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորել.
  • բնության մեջ առկա տարբեր երևույթները կարողանալ  բացատրել.
  • դիտարկելու, վերլուծելու, համեմատելու, համադրելու ու հակադրելու հմտությունների ձևավորում.
  • բանավոր խոսքի զարգացում

 

Ստուգատեսային հայտեր

16244387_1334711626581715_493559225_nՀանրակրթական Դիջիթեք

Դավիթ Թադևոսյան

Դիջիթեքը ընտանիքում, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ անվանակարգեր

Գագիկ Ղազարյան

Դիջիթեքը ընտանիքում, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ անվանակարգեր

Վաչե Հովհաննիսյան

Դիջիթեքը ընտանիքում‎, Դիջիթեքը ինքնակրթության գործիք‎, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ‎, Ուսումնական բլոգը՝ դասագիրք‎ անվանակարգեր

Գրիգոր Ամիրյան

Դիջիթեքը ընտանիքում, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ անվանակարգեր

Միքայել Մարգարյան

Դիջիթեքը ընտանիքում, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ

Միքայել Հակոբյան

Դիջիթեքը ընտանիքում անվանակարգ

Ռուզաննա Ներսիսյան

Դիջիթեքը ընտանիքում, Առցանց ուսուցման նյութերի փաթեթ անվանակարգեր

Անահիտ Հարությունյան

«Բզեզ» ռադիոն որպես լրացուցիչ կրթության գործիք

Անահիտ Հարությունյան

Ուսուցչի բլոգը Ուսումնական բլոգը դասագիրք անվանակարգում

Անահիտ Հարությունյան

Այլընտրանքային այբբենարանները որպես ընթերցարաններ Կրթական ծրագրի նոր կազմակերպում‎, Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում‎, Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում‎ անվանակարգերում

Բնագիտատեխնիկական ստուգատես

Շուրջտարյա բնագիտական գործունեություն անվանակարգ

Բնագիտական գործունեությունն առաջին դասարանում

Ուսուցողական խաղեր անվանակարգ

Դավիթ Թադևոսյան

Գագիկ Ղազարյան

Մարզական ստուգատես

Մարմնամարզական ստուգատես

Լողի ստուգատես

Հեծանվային ստուգատես

«Իմ բույսերը» նախագիծը առաջին դասարանում

15423508_1287446004641611_1883204920_n«Իմ բույսերը» նախագիծը մեկնարկել է հոկտեմբերին: Սովորողների հետ նպատակ ունենք ստեղծելու մեր դասարանական ծաղկանոցը: Որպես առաջին քայլ ծաղկի կտրոնները դրել ենք ջրում, դիտարկել ենք,ուսումնասիրել ենք նաև խոշորացույցով, պատմել ենք մեր տեսածի մասին: Երկրորդ փուլում, երբ կտրոնները կարմատակալեն, դրանք կտեղափոխենք հողով ծաղկամանների մեջ, կկազմենք բույսերի խնամքի անձնագիրը ու կսկսենք խնամել:

This slideshow requires JavaScript.

Մեր արմատակալած բույսերը նորից ուսումնասիրեցինք, խոշորացույցով դիտեցինք, հողը ուսումնասիրեցինք, հետո ընկեր Գայանեի օգնությամբ տնկեցինք: Տնկելուց հետո հետևում ենք, ջրում:

Հաջորդ փուլում նախատեսում ենք ընկեր Իվետայի կազմել բույսերի խնամքի անձնագրեր: