Պատմություն-չպատմություն

Ռոդարիական լեզվական ստեղծականությունն այս անգամ մեզ տարավ մի հետաքրքիր աշխարհ: Այդ աշխարհում մենք գրում ու կարդում ենք, բայց մեր հորինած պատմություններում նախադասությունների օգնականները, որոնք բառեր չեն, գիտնականները դրանց անվանում են օժանդակ բայեր, հաճախ մեր պատմության բառերին էին «փաթաթվում»: Այդ օրն էլ որոշեցինք մեր օգնականներին հավաքել, ուսումնասիրել, ճանաչել նրանց: Հետո փորձեցինք դրանց նախադասությունների մեջ տեղավորել. գրելիս՝ առանձին, իսկ կարդալիս՝ միասին: Հետո էլ, ա՜յ, քեզ զարմանք, մեր օգնականները կենդանացան ու դարձան հեքիաթի հերոսներ: 

Է-ն ու Չի-ն

Без названия (3)Մի օր Է-ն -ու Չի-ն ծանոթացան։

— Ես ոզում եմ, -ասաց Է-ն:

— Մենք ենք ուզում,- պատասխանեց Չի-ն:

-Լավ, մենք ենք ուզում ցույց տալ ծառը, որը ապրել է տասը տարի,-համաձայնվեց Է-ն:

-Նա չի ապրել տասը տարի,-պատասխանեց Չի-ն:

-Նա ապրել է տասը տարի,-շարունակեց Է-ն:

— Ոչ, նա չի ապրել տասը տարի,- չէր համաձայնվում Չի-ն։

Հետո աստվածը գալիս է և հաշտեցնում է նրանց։

Գագիկ Ղազարյան

Ես-ն ու Չես-ը

Без названия (4)Լինում են մի Ես ու Չես: Նրանք ամբողջ օրը կռվում էին: Մհերն ասում է.

— Ես Վաչեն եմ: Իսկ մյուսն ասում է.

— Չէ, դու Վաչեն չես, դու Տիգրանն ես: Սրանք ամբողջ օրը չեն հանգստանում: Մի օր գալիս է հայրիկը, նրա անունը «Ես ու Չես» էր: Նա հազիվ հաշտեցնում է նրանց:

Վաչե Հովհաննիսյան

Է-ն ու Չէ-ն

Կար-չկար մի Է կար: Այս Է-ն ապրում էր Էաստանում: Էաստանում բոլոր Է-երը շատ բարի էին: Փոքրիկ Է-երը սովորում էին Է դպրոցում: Բայց մի օր Էաստան եկավ Չէ-ն: Չէ-ն չէր սիրում Է-երին: Թագավոր Է-ն ուղարկեց իր Է զինվորներին, որոնք կռվեցին Չէ զինվորների հետ: Ամենակարևորն այն է, որ բարի Է-երը հաղթեցին չար չէ-երին:

Միքայել Մարտիրոսյան

577BCCCD048C49FB9BCC5F756C1C0827

Էդմոն Սահակյան

Եմ-ն ու Չեմ-ը

եմ չեմԼինում է մի Եմ: Մի օր նա գնաց ընկերոջ մոտ:

Նրա անունը Չեմ էր:

— Բարև, Չեմ:

-Բարև, Եմ:

-Արի գնանք խաղալու,-ասաց Եմը:

Եվ նրանք գնացին խաղահրապարակ խաղալու:

Երբ մութն ընկավ, նրանք գնացին տուն:

Եմը Չեմին ասաց բարի գիշեր և գնաց իր տուն:

Նա լվացվեց և պառկեց քնելու:

Սամվել Աղաջանյան

Է-ն ու կամակոր Չի-ն

Լինում է, չի լինում մի Է ու մի կամակոր Չի։ Է-ն միշտ մայրիկին օգնում է, դասերը կատարում է, գրքեր է կարդում, շախմատ է խաղում, նկարում է, սպորտով է զբաղվում։ Իսկ Չի-ն կամակոր է  ու մայրիկին չի օգնում, դասերը չի անում, շատ գրքեր չի կարդում, շախմատ լավ չի խաղում և ոչինչ չի ուզում անել։ Է-ն շատ ընկերներ է ունենում, իսկ Չի-ն քիչ ընկերներ է ունենում։

Ես ուզում եմ միշտ է-ի հետ ընկերություն անել։

Գրիգոր Ամիրյան

Է-ի և Ե-ի աշխարհները

Без названия (3)Լինում է, չի լինում մի Է տառ է  լինում: Նա միայն գիտեր է տառով բառեր: Մի օր նա մտավ Ե-ի բառերի աշխարհ: Նրան հանդիպեց ե տառը: Նա բարևեց Է-ին.

-Բարև Է, դու մտել ես Ե-ի բառերի աշխարհ: Ես Ե-ն եմ:

Է-ն քանի որ չգիտեր ե-ով բառեր նա ասաց.

— Ե, կարո՞ղ եմ ծանոթանալ Ե-ի բառերին:

-Այո,- ասաց Ե-ն:

-Մենք գիտենք Ե տառով բառեր:

-Իսկ ես գիտեմ միայն է տառով բառեր:

-Իսկ հիմա կսովորես ե տառով բառերը: Դրանք են՝ եմ, ես, ենք, եք և են:

-Իսկ է-ով բառերն են՝ էր,էի, էիր, Էինք, էին:

Նրանք ընկերացան և զբոսնեցին իրենց երկու աշխարհներում:

Տիգրան Գալստյան

Է-ն ու Չէ-ն

Без названия (4)Կար-չկար մի Է կար։ Այդ Է-ն մի օր հանդիպեց Չէին և նրանք  ընկերացան։ Մի օր Էն ասում է Չէին ․

—Արի տուն կառուցենք։

Չէ-ն պատասխանեց․

— Չէ։

Չեն գնաց և Է-ն միայնակ կառուցեց իրենց տունը։ Եվ Չէ-ն եկավ ու մտավ տուն, Է-ն դուրս հանեց և ասաց․

— Ով աշխատի, նա կուտի։ Դրա համար էլ ասում էի արի տուն կառուցենք:

Լիլիթ Աղասարյան

                                                     Ես-ն ու Չես-ը

sketch-1523302069900Կար-չկար մի հատ Ես կար, մի հատ Չես։ Նրանք միասին ապրում էին Չես-ի տանը։

Գնում էին միասին դպրոց, խաղում էին։ Մի օր դպրոցից տուն գալիս նրանք կռվեցին

և բաժանվեցին։ Հետո Չես-ը շատ տխրեց և գնաց Ես-ին տուն բերեց։ Նրանք նորից

ընկերացան։

Հայկ Սիմոնյան

Advertisements

Հանրապետության դասվարները վերապատրաստվում են կրթահամալիրում

29793513_1760230124029861_7071987042426552320_nապրիլի 4, չորեքշաբթի

Ապրիլի 4-ից կրթահամալիրում են հանրապետության դասվարները, ովքեր վերապատրաստվում են մեզ մոտ: Մեր հյուրը Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցի դասվար տիկին Շուշանն է: Տիկին Շուշանը մեզ միացավ օրվա երկրորդ կեսից, երբ մենք նախաճաշում էինք, հանգստանում: Դիտարկեց, միասին քննարկեցինք հանգստի, ընդմիջման կազմակերպումը: Տիկին Շուշանին մեր բաց, ազատ, թափանցիկ միջավայրը շատ էր դուր եկել: Այնուհետև մեզ միացավ անգլերենի ուսուցչուհի ընկեր Լիանան ու միասին՝ արդեն անգլերենով խոսեցինք, զրուցեցինք, կարդացինք գարնան ու Զատկի տոնի մասին: Իսկ մաթեմատիկական մեր հնարամտությամբ, արագ հաշվելու, մտածելու կարողությամբ հիացրեցինք բանավոր համրանքի ընթացքում, հետո էլ անցանք մեր առաջադրանքներին, որոնք հրապարակված էին մեր բլոգում ու ուղարկված էին մեր էլեկտրոնային փոստին: Տիկին Շուշանին ցույց տվեցինք, թե ինչպես ենք գործածում էլեկտրոնային փոստը, օգտվում ms word-ի գործիքներից:

Տիկին Շուշանը հրաժեշտ տվեց սովորողներին ու միասին շտապեցինք մասնակցելու սեմինարներին:

ապրիլի 5, հինգշաբթի

Օրը սկսեցինք կանաչ ու ծաղկուն բակում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մեզ շտապեց միանալ տիկին Շուշանը: Երգելուց, պարելուց ու մարզվելուց հետո բարձրացանք դասասենյակ, որպեսզի աշխատեինք «Զատիկ» նախագծի շրջանակում: Մեզ էին սպասում իսկական ձվիկները, որոնք պետք է ուսումնասիրեինք մեր զգայարանների միջոցով, պատմեինք դրանց մասին, որից հետո պետք է անցքեր բացեինք ու փորձեինք փչելով դատարկել ձվի պարունակությունը: Տիկին Շուշանը միացավ մեզ, օգնեց ձվիկների վրա անցք բացել, դատարկել դրանք, հետո օգնեց մաքրել ձվոտված դասասենյակը: Դե, իհարկե մի քանի ձվիկներ կոտրելով, հաջողեցինք բավականին շատ ձվիկներ անվնաս դատարկել: Այս ընթացքում դասասենյակում շրջում էր ձայնագրիչը ու ձայնագրում էր մեր ձվապատումները: Տիկին Շուշանին պատմեցինք մեր ռադիո «Բզեզ»-ի մասին ու նա ռադիոեթերում պատասխանեց մեր հարցերին:

Ձայնագրությունից հետո տիկին Շուշանը շտապեց մասնակցելու  «Ապրիլիկ» ստուգատեսին, հետո միացավ մեզ ու բանավոր մաթեմատիկայի ընտրության խմբի հետ մաթեմատիկական խաղեր խաղացինք՝ «Գտիր մտքումս պահած թիվը» և «Առաջինը ստացիր 50 թիվը»: Այնուհետև միասին ամփոփեցինք մեր օրը՝ պատմելով օրվա մասին:

ապրիլի 6, ուրբաթ

Այսօր տիկին Շուշանն ու տիկին Հեղինեն միացան մեզ, երբ մենք մեր ձվի մասին պատմությունները մուտքագրել ու նկարել էինք: Միասին երգեցինք զատկական երգեր, պարեցինք, խաղացինք: Մաթեմատիկական բանավոր համրանքից հետո բնութագրեցինք մեր ընտրած թվերը: Այնուհետև հեծանիվ վարեցինք բակում ընկեր Սյուզիի հետ: Տիկին Շուշանն այս ընթացքում այցելեց ընկեր Սաթենիկի դասարան, որպեսզի իրենց հետ էլ ծանոթանա: Անգլերենից ու ռուսերենից հետո միասին ներկեցինք մեր դատարկած ձվիկները:

Շուշանիկ Նազարեթյանի բլոգը՝ https://shushannazaretyan.wordpress.com/

 

Ուսումնական ճամփորդություն դեպի Աշտարակ

29386888_1741799689206238_4717824886628679680_nՄարտի 17-ին «Կարդում ենք Թումանյան» և Կրթական փոխանակումների նախագծով մեկնել ենք Աշտարակ, որտեղ  մարտին կրթահամալիրում վերապատրաստվող դասվարների ու նրանց դասարանների հետ միասնական պարապմունք անցկացրինք, սովորեցինք ու երգեցինք զատկական երգեր, կարդացինք թումանյանական ոտանավորներ:

Ճամփորդության մեկնելուց առաջ զրուցեցինք ճամփորդական կանոնների մասին,  ուսումնասիրեցինք քարտեզը, կատարեցինք աշատանքի բաժանում. սովորողների մի խումբը հետևելու էր ժամանակին, իսկ մյուս խումբը` Աշտարակ և Երևան քաղաքի նմանություններն ու տարբերություններն էր ուսումնասիրելու:

Տեղ հասնելուն պես սովորողների հետ նախաճաշեցինք Քասաղ գետի ափին, լուսանկարվեցինք: Աշտարակի ջրաղացի մոտ ընկեր Տաթևի հետ սովորեցինք ջաղացի մասին երգը, երգեցինք զատկական «Զարկ բոլոճիկ», «Կարկաչա», «Գնացեք, տեսեք», «Զնկլիկ» երգերը, կարդացինք թումանյանական «Կռունկներ», «Մարտը», «Կանաչ ախպեր», «Փիսոն», «Էս էն է»:

Քայլարշավով դեպի սուրբ Կարմրավոր եկեղեցի քայլեցինք, եկեղեցում կարդացինք տերունական աղոթքը, երգեցինք «Առավոտ լուսոն», «Հայր մեր»-ը:  Եկեղեցու բակում երազանք պահեցինք ու մոմ վառեցինք: Վերադարձանք Երևան:

Սովորողների պատումները ստորև`

Գագիկ Ղազարյան

Ռուզաննա Ներսիսյան

Վաչե Հովհաննիսյան

Լիլիթ Աղասարյան

Աննա-Մարիա Վարդանյան

Հայկ Սիմոնյան

Մհեր Սարգսյան

Տիգրան Գալստյան

This slideshow requires JavaScript.

 

Վերապատրաստվող դասվարները մեր դասարանում

28741545_1726806424038898_1824795226_nՄարտի 1-ին և 2-ին մեզ միացան դասվարներ Աշտարակ քաղաքից՝ Լորետա Գրիգորյանը, Ծաղիկ Գասպարյանը, Սոնա Շուխյանը:

Վերապատրաստման  առաջին օր. Մեր հյուրերը մեզ միացան օտար լեզուների պարապմունքների ընթացքում, մասնակցեցին ընտրությամբ գործունեության՝ մարմանկարթության ուսումնական պարապմունքին:

Վերապատրաստման երկրորդ օր. Օրը սկսեցինք մեր հյուրերի հետ առավոտյան ընդհանուր պարապմունքով, միասին երգեցինք զատկական երգեր, պարեցինք, մարզվեցինք, ծափահարեցինք: Մեր աշխատանքը շարունակեցինք բանավոր մաթեմատիկայով. զրուցեցինք օրվա, եղանակի, ամսվա մասին, երկուական քայլերով հաշվեցինք առաջ, բնութագրեցինք ստացված թիվը, մեկական քայլերով հաշվեցինք հետ, համեմատեցինք ստացված թվերը՝ գտնելով նմանություններ ու տարբերություններ նրանց միջև: Սովորողները ցուցադրեցին նաև իրենց մեդիահմտությունները. նրանք էլեկտրոնային փոստից կամ դասարանական բլոգից ներբեռնեցին առաջադրանքը, կատարեցին՝ գործածելով ms word-ի մի շարք գործիքներ, այնուհետև պահպանված աշխատանքը իրենց էլեկտրոնային փոստից ուղարկեցին ուսուցչին: Հաջորդիվ մարզվեցինք, կատարեցինք աչքերի վարժություններ:

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում միասին վերհիշեցինք թումանյանական ստեղծագործությունները, ընթերցեցինք, աշխատեցինք գուգլ-ձևաթղթում:

Իսկ հետո հեծանիվ վարեցինք ու ազգային խաղեր խաղացինք: Ընդմիջում-նախաճաշից հետո հրաժեշտ տվեցինք մեր հյուրերին:

 

Դդմային ուսումնասիրություններ ու դդումուտոցի

27781893_1702820059770868_1532254718_nԴդումը սկսեցինք ուսումնասիրել արտաքինից՝ մեր հինգ զգայարանների օգնությամբ, հետո կտրեցինք ու նորից ուսումնասիրեցինք, դրանից հետո խոշորացույցով ուսումնասիրեցինք: Պատմեցինք, թե դդումը ինչպիսին էր, ինչի նման էր, ինչ համ ու հոտ ուներ: Առանձնացրեցինք ու ուսումնասիրեցինք դդմի կորիզները, դրանք թրջեցինք, որ հաջորդ օրը ցանենք: Շատ սովորողներ առաջին անգամ համտեսեցին հում դդումը ու շատ հավանեցին:

Մեր ուսումնասիրությունների մասին պատմեցինք, նկարեցինք դդումներ:

Հաջորդ օրը թրջած դդմի կորիզները ցանեցինք, որպեսզի հետևենք, թե ինչ է լինելու:

Դդումի մասին նկարագրական պատմությունները կարող եք ընթերցել ստորև՝

 

«Երևան 2800» նախագիծ

26755648_1676634789056062_1776418453_nՃամբարային շաբաթապատում 

«Երևան 2800» նախագծի շրջանակում մեր նպատակը քաղաքի խնդիրների հայտնաբերում-ներկայացումը ու դրանց լուծումների առաջարկներ ներկայացումն էր: Ամենասկզբում խոսեցինք, թե ի՞նչ է խնդիրը, որտե՞ղ կարող ենք հանդիպել խնդիրների, ինչպիսի՞ խնդիրներ կարող են լինել: Հարցին, թե ի՞նչ է խնդիրը, հնչեցին այսպիսի պատասխաններ՝

  • Խնդիրը մի բան է, որը պետք է մտածենք ու լուծենք:
  • Խնդիրը դա այն է, երբ երկու մարդ փորձում են ինչ-որ բան անել:
  • Խնդիրը մենք կարող ենք լուծել:
  • Խնդիրը հարց է, որին կարող ենք պատասխանել:
  • Խնդրի մեջ կարող են լինել թվեր:

Խնդիրների կարող էինք հանդիպել ամենուր: Մեր կյանքում միշտ խնդիրներ կան, որոնք մեծերով ու փոքրերով փորձում ենք լուծել:

Հաջորդ փուլում որոշեցինք զրուցել Երևան քաղաքի մասին, մի քիչ էլ՝ 2800 թվի մասին: Զրույց-քննարկումը կարող եք լսել ռադիո «Բզեզ»-ի եթերում:

Քաղաքի մասին զրուցելով, որոշեցինք հորինել հետաքրքիր պատմություններ՝ «Այ, քեզ քաղաք» վերնագրով: Նկարեցինք այդ զարմանալի, կախարդական, հետաքրքիր, թռչող քաղաքները:

Իսկ հետո ամենասիրելի մասն էր մեր նախագծի, ինքներս էին քաղաք կառուցելու, այն էլ մեր լեգոներով: Բաժանվեցինք խմբերի ու սկսեցինք կառուցել մեր քաղաքները:

Քաղաքաշինություն

This slideshow requires JavaScript.

Ահա մեր քաղաքները՝

Այս շաբաթվա ընթացքում մարզվել ենք, պատրաստվում ենք մարմնամարզական ստուգատեսին:

This slideshow requires JavaScript.

2017-ից դուրս ու 2018-ից ներս. տարին ամփոփում են սովորողները

25463621_1651069204945954_1158891370_nԵրկրորդ դասարանցիների հետ նախատոնական տարեվերջյան օրերին որոշեցինք միասին ամփոփել 2017 թվականը՝ խոսելով անցնող տարվա մասին, թե ինչպիսին էր, ինչ կարևոր գործ ենք արել, ինչ նոր բան ենք սովորել, որտեղ ենք ճամփորդել, և 2018 թվականին որտեղ կուզեինք լինել կամ ինչպիսին կուզեինք, որ եկող Նոր տարին մեզ համար լիներ, ինչ ենք պատրաստվում անել:

Եվ այսպես՝

Այս տարին՝ 2017 թվականն, ինձ բերեց նոր ու հին երգեր, նոր ու հին պարեր, ուրախություն ու զվարթություն: Այսօր, ոնց որ անցած տարի, գաթա ենք թխելու: 2017 թվականին մենք շատ ենք ճամփորդել, գնացել ենք տիկնիկային թատրոն, Մանկական երկաթուղի: Մենք դասարանով տիկնիկներ ենք պատրաստել ու անսովոր տոնածառ: Տիկնիկների համար պատառաքաղով գնդիկներ ենք պատրաստել, իբր թե դրանք տիկնիկի պոզիկներն են: 2017 թվականին ես ու մայրիկս գնացել ենք Սևան: Ես ու մայրիկս արդեն երեք ագամ Սևանում ենք եղել:

Վիկտորյա Հայրապետյան

2017 թվականը ուրախ տարի էր: 2017 թվականին ես օգնում էի իմ ընկերներին ու ընկերուհիներին, ովքեր չէին բերում իրենց համակարգիչը: 2017 թվականին ես գնացել եմ Իջևան, իսկ 2018-ին կուզեի լինել Ռուսաստանում:

Լիլիթ Աղասարյան 

2017 թվականը իմ ուզածի պես լավ անցավ և ես շատ ուրախացա: 2017 թվականն ինձ բերեց ուրախություն: Կուզեմ, որ 2018 թվականն էլ ուրախ անցնի:

Աննա-Մարիա Վարդանյան

2017 թվականն ինձ բերեց զվարթ տարի: 2017 թվականի ես սովորել եմ «Տոնածառ ջան, տոնածառ» երգը: Այս տարի մենք դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառապարկ: 2018 թվականին ուզում եմ գնալ Անգլիա:

Վաչե Հովհաննիսյան

2017 թվականը ինձ դուր եկավ, որովհետև ուրախությունը շատ էր: Ուզում եմ, որ 2018 թվականն էլ ինձ դուր գա:

Գրիգոր Ամիրյան

2017 թվականն ինձ շատ ուրախություն բերեց, 2017 թվականն ուրախ տարի էր: 2017 թվականին ես շատ այգիներ եմ գնացել, իսկ 2018 թվականին կուզեի գնալ Մոսկվա:

Ռուզաննա Ներսիսյան

2017 թվականը ուրախ տարի էր: 2017 թվականին ես իմ ընկերներին օգնել եմ: 2017-ին ես սովորել եմ սոսինձով կպցնել: Ուզում եմ, որ 2018 թվականը զվարճալի լինի: 2018 թվականին ես ուզում եմ գնալ Ռուսաստան:

Գագիկ Ղազարյան

2017 թվականին ես օգնել եմ իմ ընկերներին: 2017-ին ես գնացել եմ Ստեփանավան և այնտեղ տեսել եմ գեղեցիկ այգի: 2018 թվականին կուզեր կրկին գնալ Ստեփանավան, իսկ 2019 թվականին կուզեի գնալ Իջևան:

Սուսաննա Աղաջանյան

Ուզում եմ, որ 2018 թվականը բերի ուրախություն, ուրախ օրեր ու ժպիտներ: 2017 թվականը բարի էր: 2017 թվականին ես սովորեցի «Տոնածառ ջան» երգը: Այս տարի մենք գնացել էինք Ջրվեժի անտառ:

Տիգրան Գալստյան

2017 թվականին ես ուզում էի, որ շատ լավ անցնի ու շատ լավ անցավ ու ես ուրախացա: Ինձ 2017 թվականը բերեց ուրախություն: Ես ամեն ինչ սովորեցի: 2018 թվականին գնալու եմ Հաղթանակի այգի:

Մհեր Սարգսյան

2017 թվականը լավ տարի էր ու ես լավ ուրախացա, իսկ հաջորդ՝ 2018 թվականին էլի կուզեմ, որ բոլորը ուրախանան:

Սասուն Ղազարյան

2017 թվականին մենք գնացել էինք Ջրվեժի անտառ, իսկ 2018 թվականը ուզում եմ, որ սիրուն լինի:

Ալեքս Փայասլյան

2017 թվականը շատ բարի էր: Ես Լաս-Վեգասի լողավազանում լողացել եմ: 2017 թվականին սովորել եմ երկու ականի հեծանվ վարել: 2018 թվականին նորից կուզեի Լաս-Վեգասի լողավազանում լողալ:

Միքայել Մարտիրոսյան

2017 թվականը ուրախ տարի էր: Ես իմ ընկերների հետ շատ ուրախ էի: Կուզեի 2018 թվականին գնալ Մոսկվա:

Սամվել Աղաջանյան