Ամառային, լողափնյա, շրջիկ թատրոն. «Էս էն է» խաղ-ներկայացում

Sequence-01.Still003-768x432Հունիսի 6-ին Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հանդես եկան իրենց ամառային թատերական ներկայացմամբ՝ «Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագծի շրջանակում:

Տեսանյութն ու ֆոտոշարքը՝ ստորև:

 

This slideshow requires JavaScript.

Advertisements

Փուչիկոտ օրվա փուչիկությունները

Օրը տոնականությամբ, երգ ու պարով, լիքը փուչիկներով սկսվեց: Փուչիկոտ օրվա առաջին փուչիկությունը փուչիկ փչոցին էր:

Փուչիկախաղից հետո անցանք փուչիկանկարչությանը: Պատրաստեցինք գունավոր ներկերը ու վրձինը փոխարինելով փուչիկով՝ սկսեցինք փուչիկանկարչությունը:

Հետաքրքիր փուչիկանկարներ էին ստացվել. վարդեր, դինոզավր, գորտ, պաղպաղակ: Ամեն մեկը իր նկարը նմանեցնում էր որևէ պատկերի:

Հետո փուչիկները լողափին էին, լողացող ճամբարականների հետ լողավազանում էին:

Ճամբարային պատկերագրեր

18817023_1464220913630785_255162481_nՃամբարի մի օրվա տուտից մինչև մյուս օրվա տուտը…

պատկերագիր # 1

Ճամբարականները պատրաստվում են հունիսի 12-ի գալլա համերգին ու «Այբ, բեն» երգչախումբը ձայնագրման ստուդիայում ընկեր Մարինեի ու ընկեր Կայի հետ ձայնագրեց մեր սիրելի երգերը:

պատկերագիր # 2

Շուտով աչքալուսանք է: Առաջին դասարանցի ճամբարականները սկսել են շրջիկ թատրոն նախագիծը և պատրաստվում են ներկայանալ «Էս էն է» խաղ-ներկայացմամբ: Շարունակելի…

պատկերագիր # 3

Ամեն օր հավեսով լողացող, չլմփացող, չփչփացնող, արևասեր են առաջին դասարանցի հավեսի ճամբարի ճամբարականները, ովքեր լողալուղ առաջ մարզվում են ու ցնցուղ են ընդունում:

պատկերագիր # 4

Մտածող, հաշվող ու խնդիրներ լուծող են հավեսի ճամբարականները, ովքեր նաև իրար օգնում են: Միասին շախմատ ենք խաղում, փազըլ ենք հավաքում, դրսում ու ներսում հաշվում ենք ու մտածում, կամ՝ հակառակը:

 

Չափում-չափչփում ենք. բացօթյա մաթեմատիկական ֆլեշմոբ

Առաջին դասարանցիների հետ Արևելյան դպրոցի լանջի երկարությունը չափելուց առաջ զրուցել-քննարկել էինք, թե ինչ է չափումը, ինչու, ինչպես ու ինչ գործիքներով ենք չափում: Հասկացել էինք, որ կարող ենք չափել ոտնաչափով, թզաչափով, չափման գործիքներով՝ մետրերով, սանտիմետրերով: Չափում ենք, որ կարողանանք տներ կառուցել, շորեր կարել…

Ամենասկզբում որոշել էինք լանջի երկարությունը չափել ոտնաքայլով, հետո փորձեցինք հաշվել, թե լանջի ողջ երկարությամբ քանի մարդ կկանգնի, եթե իրար կողքի կանգնեն: Ստացված արդյուքնները քննարկեցինք, պարզեցինք, որ տարբեր թվեր ենք ստացել, որովհետև ոտնաչաերը տարբեր են, ինչպես նաև՝ լանջի երկարությունը չափել էին քայլերով:

Հետո որոշեցինք չափել մետրերով: Ու ոգևորված չափում էինք ծառի, աստիճանների, պատի երկարությունները,  ինքներս մեր, ընկերոջ հասակը: Արդյունքներն ամփոփեցինք, ծանոթացանք չափման միավորների հետ՝ միլիմետր սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր: Դրանք դասավորեցինք փոքրից մեծ ու հակառակը: Պարզեցինք, որ 100 սանտիմետրը 1 մետրն է, զարմացանք ու ուրախացանք…

Շարունակելի…

Լիմերիքներ կամ ծիծաղելու պատմություններ

18425853_1445036758882534_1093650251_nԻ՞նչ է լիմերիքը: Ջանի Ռոդարին իր «Ստեղծագործական երևակայության քերականությունը» գրքում գրում է. «Լիմերիքը կազմակերպված ու օրինականացված անհեթեթության անգլիական տարբերակն է»:

Առաջին դասարանցի իմ 6-7 տարեկանները սիրում են անհեթեթություններ, բայց երբ ասացի, որ լիմերիք ենք հորինելու հերիք չէ, դրանք էլ անհեթեթություններ են՝ զարմացան, բայց չհասկացան, միայն հորինելու համար ուշքները գնում է, բայց էդ ի՞նչ ենք հորինելու…իսկ երբ ասացի ծիծաղելու, ծիծաղելի, անսովոր պատմություններ, այդ ժամանակ գլխի ընկան, ուրախացան, բոլորը սկսեցին բզբզալ, ինչ-որ բաներ ասել, ծիծաղել…Սկզբի համար առաջարկեցի մտքով ընտրել մի բան՝ առարկա, իր, որի մասին կուզեին հորինել, պատասխանները չուշացան: Հետո առաջարկեցի մտածել, թե այն ինչ ընտրել են՝ ինչպիսի՞ն է, բայց ոչ թե սովորական վիճակում, այլ՝ անսովոր, հետո՝ այդ անսովոր ինչ-որ բանը ինչ-որ տեղում ինչ կաներ ու հանկարծ ինչ կլիներ: Ստացվեց այսպիսի օգնող-ուղղորդող հարցաշար՝

Ի՞նչը:
Ինչպիսի՞ ի՞նչը:
Ինչպիսի՞ ի՞նչը որտե՞ղ ի՞նչ էր անում:
Ու հանկարծ ի՞նչ եղավ:

Թեև շատ լիմերիքներ գրվեցին, որտեղ այս հարցաշարը չէր էլ օգնել:

Եվ այսպես, սկսեցինք հորինել, մուտքագրել: Ահա լիմերիքների մի փաթեթ, կարդացեք ու ժպտացեք: Բայց սա դեռ վերջը չէ: Այս լիմերիքները դառնալու են մեր հերթական ընթերցարանը, որոնք մենք կարդալու ենք, խաղով ներկայացնելու ենք ու նկարենք:

Ահա մեր լիմերիքները:

  1. Դուռը,
    Քայլող դուռը,
    Մի օր քայլում էր ու ընկավ:
    Հետո պարզվեց, որ քնած էր:
    Մայրիկն իրեն արթնացրեց ու ասաց.
    -Դու, հաց կեր:
    Ու դուռը հաց կերավ:

Վաչե Հովհաննիսյան

2.  Թևերով շրջանը
Քաղաքում նստեց ավտո
Ու գնաց Ամերիկա:
Ամերիկայում հաց կերավ
Ու գնաց տուն:

Մհեր Սարգսյան

3. Մի անգամ մի սեղան որոշեց, որ պետք է ձուկ ուտի:
Ձուկը վերցնում է ու հետ է գալիս:

Սուսաննա Աղաջանյան

4. Հեռախոսը,
Քայլող հեռախոսը,
Քայլող հեռախոսը գնաց Ռուսաստան,
Ու հանկարծ ընկավ ջուրը:

Վաչե Գևորգյան

5. Քայլող խոտը
Գնաց ճաշ ուտելու
Ու մոլորվեց այնտեղ:

Խալաթյան Լիլիա

6. Թռչող սեղանը թռչում էր երկնքում ու հանկարծ ընկավ ցած:

Վիկտորյա Հայրապետյան

7. Հինգը,
Երգիչ հինգը,
Երգիչ հինգը թաքնվում էր սեղանի տակ,
Ու երգում էր. — Լա-լա-լա:

Էդմոն Սահակյան

8. Ինքնաթիռը քայլող,
Աթոռը թռչող,
Սեղանը թաց,
Քանոնը ճաշ ուտող,
Դաս էին անում
Ու հանկարծ վախեցան:

Հակոբյան Միքայել

9. Քայլող գնդակը,
Քայլում էր հեռախոսի վրա:
Գնդակը կապույտ էր:

Սամվել Աղաջանյան

10. Արևը,
Քայլող արևը,
Քայլող արևը գնաց խանութ,
Խանութն ընկավ գլխին:

Մհեր Սարգսյան

11. Դուռը։
Կարմիր դուռը։
Կարմիր դուռը տոնածառին էր նայում։
Կարմիր դուռը սենյակում տոնածառին էր նայում։
Ու հանկարծ դուռը թակեցին։

Հայկ Սիմոնյան

12. Երբ անտառում արջը հանդիպեց բարկացած նապաստակին, վախից քարացավ:
Աստղերը  ծիծաղում էին լուսնի վրա և հանկարծ երկինքը սկսեց գոռգոռալ:

Սուսաննա Աղաջանյան

13. Սեղանը,
Թռչող սեղանը,
Թռչող սեղանը երգում էր:
Թռչող սեղանը հյուրասենյակում երգում էր
Ու հանկարծ ընկավ:

Վիկտորյա Հայրապետյան

14. Գնդակը,
Թռչող գնդակը,
Թռչող գնդակը ծաղիկ էր տնկում,
Բակում ծաղիկ էր տնկում,
Ու հանկարծ ջուրը թափվեց:

Գագիկ Ղազարյան

15. Խոտը,
Քայլող խոտը,
Քայլող խոտը ման էր գալիս,
Ու դպրոցում դաս էր անում,
Մեկ էլ հանկարծ ընկավ:

Միքայել Մարգարյան

16. Ծիտը քայլում էր
Հեռախոսի վրա էր:

Գագիկ Քոչարյան

17. Հեռախոսը,
Թռչող հեռախոսը,
Թռչող հեռախոսը գնում էր գյուղ:
Թռչող հեռախոսը խաղում էր գնդակով:
Ու հանկարծ գնդակը տշեց ու ընկավ գլխին:

Գրիգոր Ամիրյան

18. Խոտը,
Քայլող խոտը,
Քայլող խոտը ճաշէր ուտում:
Քայլող խոտը ճաշից հետո լվացվեց:
Հետո բակում խաղաց:
Հետո տուն եկավ:

Ալեքս Փայասլյան

19. Աթոռը,
Թռչող աթոռը,
Թռչող աթոռը խաղում էր,
Թռչող աթոռը խանութում տանձ էր գնում:
Ու հանկարծ ընկավ:

Վաչե Հովհաննիսյան

20. Երգիչ հինգը թաքնվում էր սեղանի տակ:
Նա երգում էր արևի երգը:
Նա դարձավ վեց:

Սամվել Ավետիսյան

21. Քայլող սեղանը,
Տանը գործ էր անում,
Ու հանկարծ իր քնելու ժամը եկավ:

Գագիկ Ղազարյան

22. Խոտը,
Կարմիր խոտը,
Կարմիր խոտը խաղում էր գնդակով:

Գրիգորյան Արսեն

23. Մայրիկը,
Աղջիկների մայրիկը,
Աղջիկների մայրիկը տնակում զայրանում էր:

Դավիթ Թադևոսյան

24. Գնդակը,
Քայլող գնդակը,
Քայլող գնդակը դպրոց էր գնում,
Ու հանկարծ սխալվեց:

Վիկտորյա Հայրապետյան

25. Սեղանը,
Քայլող սեղանը,
Քայլող սեղանը ճաշ էր ուտում,
Քայլող սեղանը անտառում խաղում էր:
Ու հանկարծ վախեցավ:

Վաչե Հովհաննիսյան

«Գետը քաղաքում» նախագիծ

18361075_1440345219351688_1645249188_nԱյսօր առաջին դասարանցիներն ընկեր Իվետայի հետ այցելեցին Մանկական երկաթուղի «Գետը քաղաքում» նախագծի շրջանակում: Մաշտոցի պուրակից մինչև Հրազդանի կիրճ ճանապարհն անցանք թունելի միջով: Ընկեր Իվետան պատմեց, որ թունելները կառուցվել են օդափոխության համար, մարդկանց օգնելու՝ որ արագ ու անվտանգ տեղից տեղ գնան, ինչպես նաև թունելներում չի կարելի աղմկել: Հետո քայլարշավով անցանք թունելի միջով՝ չափելով ժամանակը վայրկենաչափով ու հաշվելով մեր քայլերը: Թունելից դուրս գալով պարզեցինք, որ յուրաքանչյուրը տարբեր թվեր է ստացել, իսկ վայրկենաչափը ցույց տվեց 8 րոպե, 31 վայրկյան:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև ընկեր Իվետան ծանոթացրեց Հրազդան գետի հետ: Փոխանցեց բնությունը կարդալու մի քանի գաղտնիքներ: Սովորեցինք, թե ինչպես կարելի է ծառի կոճղի օղակներով հաշվել ծառի տարիքը, ինչպես նաև այդ օղակների միջոցով որոշել հորիզոնի չորս կողմերը: Իմացանք, որ մոլորվելու դեպքում կարող ենք գտնել բնակելի վայրեր ու մարդկանց, եթե քայլենք գետի հոսանքն ի վար:

This slideshow requires JavaScript.

Կամրջից դիտեցինք ու տեսանք Հրազդան գետը, լսեցինք գետի քչքչոցը, պարզեցինք հոսանքի ուղղությունը, հետո կանգնելով հոսանքի ուղղությամբ՝ որոշեցինք գետի աջ ու ձախ ափերը: Ընկեր Իվետան պատմեց, որ գետը սնվում է անձրևաջրերով գարնանն ու աշնանը, դրա համար էլ վարարում է:

This slideshow requires JavaScript.

Իսկ հետո ամենաուրախ պահն էր: Մենք գնացք նստեցինք ու այս անգամ էլ վայրկենաչափով հաշվեցինք, թե քանի՞ վայրկյանում գնացքով ճամփորդեցինք: Արդյունքները տարբեր էին՝ 5 րոպե 43 վայրկյան,  1 րոպե 17 վայրկյան, 6 րոպե 6 վայրկյան: Պարզեցինք, որ ժամանակը յուրաքանչյուրը սկսել է չափել տարբեր պահերից ու ավարտել է ոչ միաժամանակ:

This slideshow requires JavaScript.

Հրազդան գետի ձախ ափին նախաճաշեցինք, իրականացրեցինք էկո ակցիա՝ տարածքը մաքրելով աղբից:

This slideshow requires JavaScript.

Վերադարձը նույնպես ուսումնական էր. ամփոփեցինք մեր օրը՝ ձայնագրելով ռադիո Բզեզի հերթական թողարկումը:

Զատկատոն. մաս 2

18010812_1423825964336947_1012087982849552398_nԱրևելյան դպրոցի առաջին դասարանցիները շարունակում են պատրաստվել Զատկատոնին: Այս շաբաթ էլ ձևավորեցին զատկածառը՝ նմանեցնելով ծաղկած ծառերին: Ադիբուդիներով՝ սպիտակ, կարմիր ու կանաչ զարդարեցին ծառը, ընթացքում էլ կերան:

This slideshow requires JavaScript.

Շարունակեցինք հետևել ածիկների աճին, դասավորեցինք մեր ներկած ձվիկները, երգեցինք ու պարեցինք զատկական երգերը:

Ապրիլի 21-ին հավաքվեցինք Արևելյան դպրոցի ծիրանենիների պուրակում, դասավորեցինք ու զարդարեցինք մեր զատկական սեղանը, հավաքվեցինք ու նշեցինք Զատկի տոնը:

This slideshow requires JavaScript.

Ուրախ երգ ու պարից հետո ձվակռիվ խաղացինք: Կոտրված ձվիկները կճպվեցին ու սկսվեց համեղ ձու-ուտոցին:

This slideshow requires JavaScript.