Սուտասելուկ # 2

Ձին ծակեցին, պատը տարան… ներկայացնում է Դավիթ Թադևոսյանը:

Advertisements

«Կարդում ենք Թումանյան». նախագիծ-ստուգատես

thumbnail_d73206ec-f1c5-49fc-9a8c-5da7eae35b1b«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ-ստուգատեսը ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարի 6-ից մարտի 17-ը, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է վերջինիս ստեղծագործությունների միջոցով  բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝

Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
• Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
• Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, այբբենարաններ).
• Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում
Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, թատրոնի սրահ, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, ընտանիք:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
 գրական ստեղծագործությունների ցանկ

• Շունը
• Լուսաբացին
• Ամպն ու սարը
• Քամին
• Էս էն է
• Մարտը
Հեքիաթներ
• Ճամփորդներ
• Անհաղթ աքլորը
• Ծիտը
• Երկինքը փուլ է գալիս
• Պոչատ աղվեսը

երաժշտական, պարային ստեղծագործությունների ցանկ
• Կաքավիկ
• Արև, արև, եկ, եկ
• Արև, արև, դուրս արի
• Ախ, գարուն է
• Ախ, ինչ լավ են
• Գարնան առավոտ
• Համբարձման առավոտը
• Թամզարա
• Թաշկինակներով պար

Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն

 Թումանյանական ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.
 Կենդանի և մեդիա ներկայացումների պատրաստում.
 Թումանյանական նկարների ստեղծում ջրաներկով (գուաշով), paint նկարչական ծրագրով՝
• պատմություն (հեքիաթ) նկար.
• հատված (հեքիաթի դրվագ) նկար.
• նախադասություն նկար.
• բառ նկար.
 Բառերի, բառակապակցությունների, նախադասությունների մուտքագրում.
Նախագծի իրականացման արդյունքում ստեղծել թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային այբբենարաններ, թատերական ներկայացումներ:

Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում. Հայտնի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գիրքը բազմաթիվ ստեղծագործական հնարքների հավաքանի է, որը կիրառելի է ոչ միայն այս նախագծի շրջանակում աշխատելիս, այլև անընդհատ: Թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս առանձնացնենք մի քանի հնար՝
• Հեքիաթների շիլափլավ
• Շուռ տված հեքիաթներ
• Ի՞նչ կլիներ հետո…
• Ի՞նչ կլիներ, եթե…
• Ստեղծագործական երևակայության երկանդամություն
Ընտանեկան նախագծեր. «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհին հասանելի են դառնում բոլորին:

Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է մեկնել Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան: Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:
Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Ուսումնական օրացույցը կազմակերպիչ. ուսումնական նախագծեր, դրանց կազմակերպումը, արդյունքներ

Հեծանվավարություն

Առաջին դասարանցիները հեծանիվ վարել շատ են սիրում: Ճամբարային հինգերորդ օրը  ընկեր Գայանեի հետ հեծանիվ վարեցինք: Վարում էինք ուղիղ գծով, իրար հետևից՝ պահպանելով միմյանցից որոշակի հեռավորություն:

This slideshow requires JavaScript.

Ամանոր. ուսումնական նախագիծ

15451182_1287448471308031_1272984860_nԱմանորը դեկտեմբերի ուսումնական նախագիծ է:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • մեդիահմտությունների զարգացում.
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Օրացույց, տարի, ամիս, շաբաթ, օր հասկացությունների հետ ծանոթացում.

Ամանորյա ծես ուսումնական նախագիծը ամփոփվում է ամանորյա տոնակատարությամբ:

Տոնական երգեր

Հեքիաթներ, ոտանավորներ

Առած-ասացվածքներ, օրհնանքներ, հանելուկներ

Էլեկտրոնային մեդիաայբբենարանների ստեղծում

Բառաշարքեր՝ Նոր տարի, ծառ-տոնածառ, չիր ու չամիչ

Ամանորյա օրացույցի ստեղծում

Տեխնոլոգիական աշխատանքներ

  • Անսովոր տոնածառերի ստեղծում
  • Ձնեմարդուկների պատրաստում
  • Տոնական բացիկների պատրաստում

Խոհանոցային գործունեություն

Թխիկ օր. տառեր, ասիլ-վասիլներ, տարեգաթա

Ռադիո թողարկում, ձայնագրություններ, հարցազրույցներ

Նախագիծը ամփոփվում է տոնակատարությամբ:

 

 

 

 

 

 

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն». ամփոփում

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսային հերթական օրը նոյեմբերի 18-ին էր: Օրը տոնական: Ընդհանուր, ուրախ, տոնական պարապմունքը լանջերին էր: Երգեցինք ու պարեցինք:

This slideshow requires JavaScript.

Լանջերով քայլեցինք ու ավազանկարչությամբ զբաղվեցինք: Ավազե նկարները նվիրում ենք կրթահամալիրին:

This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 19-ին հարիսայի ծիսական արարողությունը մեզ հավաքել էր կրթահամալիրում՝ հարիսայի ու թթվի համտեսի:

This slideshow requires JavaScript.

 

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

14826474_1841418512760394_1853976340_nդեկտեմբերի 26- ից 2017թ. հունվարի 8

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա անհատական ընթերցարաններ
  1. Ծառ-տոնածառ էջի ստեղծում
  2. Չիր ու չամիչ էջի ստեղծում
  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ