Ամառային, լողափնյա, շրջիկ թատրոն. «Էս էն է» խաղ-ներկայացում

Sequence-01.Still003-768x432Հունիսի 6-ին Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հանդես եկան իրենց ամառային թատերական ներկայացմամբ՝ «Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագծի շրջանակում:

Տեսանյութն ու ֆոտոշարքը՝ ստորև:

 

This slideshow requires JavaScript.

Advertisements

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

14826474_1841418512760394_1853976340_nդեկտեմբերի 26- ից 2017թ. հունվարի 8

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա անհատական ընթերցարաններ
  1. Ծառ-տոնածառ էջի ստեղծում
  2. Չիր ու չամիչ էջի ստեղծում
  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ

Թթուդրեքը որպես ստեղծականության տոն

14996383_1250452968340915_1542979394_n«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում ընդգրկված է Թթուդրեքի ծիսական արարողությունը որպես ուսումնական գործունեություն: Նախապես որոշել էինք թթու դնելու համար անհրաժեշտ բանջարեղենի ցանկը: Բանջարեղեններն ու համեմունքները խմբավորեցինք, հեգեցինք դրանց անվանումները, հաշվեցինք ու համեմատեցինք քանակը, համեմատեցինք ըստ չափսի, գույնի ու ձևի: Հետո միասին երգեցինք՝

Կապեցինք մեր գոգնոցներն ու աշխատանքը շարունակեցինք խոհանոցում: Ամենատարբեր ու անսպասելի կերպարներն էին ստացվել: Հետո աղաջոր պատրաստեցինք՝ 1 լիտր ջրին ավելացնելով 2 գդալ աղ: 10 լիտր աղաջուր լցրեցինք մեր թթվի վրա:

This slideshow requires JavaScript.

Դրանից հետո խաղացինք թթու բառի հետ. թ և ու տառերով նոր բառեր կազմեցինք ու կարդացինք, հետո ավելացրինք աշուն բառի տառերը ու նոր բառեր կազմեցինք ու կարդացինք: Դրանից հետո մեր պլանշետներով կամ նեթբուք-նոթբուքերով նկարեցինք թթվի մեջ դրված բանջարեղենները ու մուտքագրեցինք թթու բառը:

Սպասում ենք, որ թթվի: Վա՜յ, չուտողին:

 

 

Խնկոյանական օրերը առաջին դասարանում. ամփոփում. ռադիո «Բզեզ» # 3

14958837_1246815165371362_1031256201_nԿրթահամալիրի կրտսեր դպրոցներում հոկտեմբերի ուսումնական օրացույցով խնկոյանական օրեր են: Թեև սովորողները Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները սովորում ու խաղում են պարբերաբար՝ ողջ ուսումնական տարվա ընթացքում, բայց խնկոյանական օրերին փորձում ենք ամփոփել մեր սովորածն ու իմացածը, ամբողջացնել:

Խնդիրներն են՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական, մեդիահմտությունների զարգացում
  • Խաղի, թատրոնի միջոցով ինքնաարտահայտվելու կարողության ձևավորում
  • Ճամփորդական հմտությունների ձևավորում, զարգացում
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում

Ստեղծագործությունների ցանկը՝

  • Աքաղաղն ու կտուրը
  • Մեղուն
  • Բզեզը
  • Լուսինը
  • Գորտը
  • Գորտերի խաղը
  • Պապն ու շաղգամը

Ուսումնական գործունեության կազմակերպումը

Թվարկված ստեղծագործությունները բոլորը բերանացի կարդում են: Յուրաքանչյուր ստեղծագործություն սովորում ենք խաղ-բեմականացման օգնությամբ: Անպայման քննարկում ենք իրավիճակը, հերոսներին, փորձում ենք խաղալ, ստեղծել կերպարը, փորձում ենք նաև վերլուծել: Մի քիչ ստացվում է: «Աքաղաղն ու կտուրը» խաղացինք հարց ու պատասխանի միջոցով: «Մեղուն», «Բզեզը» ու «Լուսինը» սովորեցինք ու խաղացինք վանկախաղի միջոցով: Նկարել ենք մեղվի անցած ճանապարհը՝ փորձելով ստեղծել մեղվաքարտեզ: «Գորտը», «Պապն ու շաղգամը» խաղացել ու բեմադրել ենք: Ռադիո «Բզեզ»-ի երրորդ թողարկումը խնկոյանական ռադիոթատրոն էր:

Արդյունքում՝

Ռադիո «Բզեզ» #3

Խնկոյանական օրերը ամփոփեցինք Խնկո-Ապոր մանկական գրադարան կատարած այցով: Ճամփորդությանը նախապատրաստվել էինք զրուցել էինք գրադարանի, գրադարանային կանոնների մասին: Շրջեցինք, ծանոթացանք, հեքիաթi սրահում հեքիաթ լսեցինք: Շատ հետաքրքիր էր:

This slideshow requires JavaScript.

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր

cropped-14625410_1227462720639940_1078475351_n.jpg«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2016թ. տոնը նոյեմբերի 14-19-ին է։

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ,լողավազան:

Մեդիամիջավայրը՝ դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ (պրոյեկտոր), խոհանոցային պարագաներ (տախտակ, դանակ, փայտիկներ), գոգնոց, գլխարկ, նկարչական պարագաներ (գուաշ, ջրաներկ, վրձին, ջրաման), բանջարեղեն, բնագիտական գործիքներ և նյութեր:

1-ին դասարան

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տառաճանաչություն
  • Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու ուշադիր վերաբերմունքի ձևավորում
  • Ուսումնասիրելու, հետազոտելու կարողության ձևավորում
  • Մեդիահմտությունների զարգացում (paint նկարչական ծրագիր, ms office word, պլանշետով՝ autodesk sketchbook ծրագրի կիրառում)

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Պատում-քննարկումների շարք՝

  • Ես սեբաստացի եմ…

Ռադիոնյութեր, հարցազրույցներ

  • Ես սեբաստացի եմ, որովհետև…
  • Ռադիոթատրոն

Թթուդրեք

  • Նախապատրաստում (առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ)
  • Իրականացում (տոնական երգ ու պար, իրականացում, բանջարեղենային կերպարներ)
  • Ամփոփում

Հարիսայի ծես, թթվի համտես

Մեդիաայբբենարանների հերթական էջի ստեղծում (թթու բառով)

Իմ բառը լանջերին. նվեր կրթահամալիրի տոնին

Բնագիտական փորձեր, դիտարկումներ

  • Աղաջուր

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Գրական ստեղծագործություններ

  • Ա. Խնկոյան «Գորտերի խաղը»
  • Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
  • Դ. Բիսեթ «Անձրև»

Երաժշտական, պարային ստեղծագործություններ

Այլ (ֆիլմ, մուլտֆիլմ, տեսադաս)

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են իրենց, կրթահամալիրի, մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ:

Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Միասին անհրաժեշտ գնացուցակ են կազմում, առևտուր են անում: Խմբավորում են բանջարեղենը ըստ տարբեր հատկությունների, խնդիրներ են կազմում, պատմություններ են հորինում, սովորում են դրանց անվանումները օտար լեզուներով: Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը:

Առաջին դասարանցիները շարունակում են ստեղծել իրենց մեդիաայբբենարանների էլեկտրոնային էջերը: Paint նկարչական ծրագրով մուտքագրում են թթու բառը, նկարում են, հորինում են թթվային հանելուկներ, ասելուկներ, շուտասելուկներ:

 

Ամեն մեկը մի-մի արև ու օրը՝ արևի լույսով լեցուն…

14159922_1188523871200492_75690182_nՕրը սկսվեց հուզումով ու Ռուզաննայի ջերմ ու խաղաղ ժպիտով: Ու եկան պայծառ, մի քիչ շփոթված-խառնված արև-մռութները, ու իրենց խինդով լցրեցին Նոր դպրոցի սրահը: Տոնական ընդհանուր պարապմունքը սկսվեց, այսօր ավելի համարձակ ու վստահ էինք երգում ու պարում: Սամվելը, ով առաջին օրը միայն հետևում էր, այսօր միայն տեսնել էր պետք, թե որքան ակտիվ էր երգում ու պարում: Իսկ իսպանական երգ-պարը սովորողների ամենասիրելիներից է: Թամզարան էլ ենք արդեն ավելի լավ պարում: Երգ-պարից հետո առաջին դասարանցիների տոնական շքերթը Նոր դպրոցի բակում էր, որովհետև աղավնիներ էինք բաց թողնելու: Թռան աղավնիները երկինք, իսկ մենք հավաքվեցինք մեր սենյակում, շրջան կազմեցինք ու սովորեցինք սեբաստացիական բարև-ողջույնը: Այսօր մեզ միացել էին մեր նոր ընկերները, ովքեր օգոստոսի 30-ին մեզ հետ չէին: Ծանոթացանք, իրար ողջունեցինք: Այդ ընթացքում էլ Սյուզաննայի ու Միքայելի լացն էլ գնաց կորավ ու ժպիտով շարունակեցինք մեր օրը: Երբ ներկայանում-պատմում էին սովորողները, ես միացրեցի ձայնագրիչը: Կախարդանքի պես մի բան մտավ: Բայց ամենահետաքրքիրը հետո էր, երբ ձայնագրությունից հետո որոշեցինք լսել մեզ, մեր ձայնը, խոսքը: Աչուկները պայծառացան, դեմքերին խորհրդավոր ժպիտ իջավ…

Դե, հիմա երգել-պարելու ժամանակն էր, առաջին դասարանցիներով Նոր դպրոցի սրահում էինք: Երգեցինք «Արև, արև, եկ, եկ»-ը,  «Ձիուկը», պարեցինք «Թամզարա»-ն:
Քաղցած էինք ու միասին նախաճաշեցինք: Նախաճաշից հետո ճամփա ընկանք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որը Մայր դպրոցում է: «Մխիթար Սեբաստացու» կիսանդրու մոտ լուսանկարվեցինք: Մեծ մասը միանգամից ասաց, որ Մխիթար Սեբաստացու արձանն է: Տիկին Մարին ողջունեց մեզ, իսկ Մհերն ասաց, որ արևային գրադարան ենք եկել: Շրջեցինք, տիկին Մարին ծանոթացրեց գրադարանին: Իմ պայծառությունները ոգևորված, հասուն դեմքերով ընտրում էին գրքեր, թերթում էին, միմյանց ցույց տալիս, բացատրում էին, զրուցում, ուսումնասիրում: Իսկական գրքասերներ: Ջուլիետային գրքերի աշխարհում ուրիշ պայծառությամբ տեսա ու ոգևորվեցի: Տիկին Մարին մեզ գրքեր նվիրեց ու նորից հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ տվեցինք: Վերադարձանք դպրոց:

This slideshow requires JavaScript.

Մի քիչ խոսեցինք մեր մասին ու հասանք մեր ձեռքի մատերին: Սովորեցինք ժողովրդական խաղիկ մատերի մասին: Քննարկման ընթացքում Միքայելն ասաց, որ ձեռքերը, ոտքերը ու գլուխը կօգնեն, որպեսզի ճկույթն էլ կարողանա գայլից փախչել: Ինեսան առաջարկում էր, որ ճկույթը դիմի առյուծ արքային ու արքան թույլ չտա գայլին իրենց ուտել: Վաչեի կարծիքով էլ, մյուս մատերը կարող էին փախցնել ճկույթին…Հետո խոսեցինք մատերի տրամադրության մասին, որից հետո ուրվագծեցինք մեր ձեռքը ու սկեցինք կերպավորել ձեռքի մատերը: Օրվա ավարտին ծանոթացանք «Բզեզ» ուսումնական կայքին, ընտրեցինք մուլտֆիլմեր բաժինը ու դիտեցինք մի հետաքրքիր մուլտֆիլմ:

 

Մեկնարկը տրված է…

img_02161Այսօր օգոստոսի 30-ն է: Եվ ահա,  հանդիպեցինք 6 տարեկաններին, ովքեր 2016-2017 ուստարում արդեն սեբաստացիներ են: Տոնական ընդհանուր պարապմունքը բոլորիս հավաքել էր Նոր դպրոցի սրահում: Միասին երգեցինք «Արև, արև, եկ, եկ»-ը, հետո այն երգեցինք կենդանիների ձայներով: Մենք ծիտիկներն էին ու երգում էինք ծիվ-ծիվ-ով:

This slideshow requires JavaScript.

Տոնական ընդհանուր պարապմունքից հետո մեր «գնացքը» հասավ դասասենյակ: Նստեցինք շրջանաձև, ծանոթացանք իրար հետ՝ միմյանց բարի լույս մաղթելով: Ռուզաննան, որ մինչ այդ լաց էր լինում, քիչ-քիչ սկսում էր ժպտալ: Հետո որոշեցինք իրար նվերներ տալ՝ մտքով, բառերի օգնությամբ: Մեր տղաները, ովքեր ավելի շատ էին՝ պարզվեց, որ սիրում են ավտոմեքենաներ ու նվիրում են մեքենայի արագությունը, իսկ Միքայելը մեզ նվիրեց տանկի ուժը, Վաչեի նվիրած ձյուն մաքրող մեքենան մեզ ձմռանն էր պետք գալու: Ջուլիետան մեզ տիկնիկի գեղեցկությունը նվիրեց, իսկ ես ու ընկեր Աննան նվիրեցինք ուրախություն ու ժպիտներ: Ու սկսվեց խաղը: Մինչ այս մի քիչ լուռ, վախվորած, զարմացած մռութները ոգևորվեցին, սկսեցին ավելի ինքնավստահ խոսել: Այս ընթացքում Հայկն էր, որ խաղաղ ու սիրուն ժպտում էր: Ցույց էինք տալիս մեր ուրախությունը, երբ ուրախ ենք՝ ինչ ենք անում: Ու ճիշտ ժամանակն էր ուրախ շրջելու, որովհետև նստելուց հոգնեցինք: Նորից  մեր «գնացքը» հասավ օգնության: Սկսեցինք շրջել ու ծանոթանալ մեր դասասենյակին, նրա անկյուններին, տարածքին, գործիքներին: Երբ սանհագույցների մոտ էինք ու զրուցում-քննարկում էին սանհանգույցից ու լվացարանից օգտվելու կանոննները՝ տիկին Նունեի ֆոտոխցիկը մեզ տեսավ:

This slideshow requires JavaScript.

Մեր «գնացքի» հաջորդ կայարանը Նոր դպրոցի ներքին բակն էր ու լողավազնները: Ա՜յ, իսկական ոգևորությունը սկսվեց այստեղից: Հագանք մեր լողազգեստները, մարզվեցինք ու դեպի ջուրը: Իսկական ուրախությունը ջրում է ապրում՝ լողացող երեխաների ուրախ, պայծառ ճիչերում ու չփչփոցներում: Օրվա հաջորդ անակնկալը մատուցեց ընկեր Տաթևը՝ մեզ սովորեցնելով «Ձիուկ»-ի երգը: Երգ-խաղից հետո սրահում փռեցինք մեծ ու փոքր թղթերը ու սկսեցինք միասին նկարել՝ թղթին փոխանցելով այն գույները, որոնք  օրվա տրամադրությունն ու զգացողություններն էին արտահայտում:

This slideshow requires JavaScript.

Սենյակում, երբ արդեն ամփոփում էինք մեր օրը՝ Ռուզաննան ասաց, որ այս օրը կանաչ էր, իսկ Մհերը ավելացրեց, որ կանաչը իր սիրելի գույնն է: Պարզվեց,որ օրվա մեջ ամենատպավորիչը լողավազանում լողալն էր: Մինչ հաջորդ հանդիպում:

Լուսանկարները՝ Աննա Հարությունյանի, Նունեն Խաչիկօղլյանի: