«Ուսումնական գարուն» նախագիծ

16736441_1353398161379728_1278601804_nՄարտի 27-31-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները առաջին դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • գրավոր ու բանավոր խոսքի զարգացում.
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Նախագծի ուղղությունները՝

Գարնանային ֆոտոշարքեր

  1. Իմ գարունը (լուսանկարել գարնանային տարբեր պատկերներ. մինչև 10-15 լուսանկար)
  2. Մի ծառի ֆոտոպատմություն (ընտրել մեկ ծառ ու յոթ օր անընդմեջ լուսանկարել այդ ծառը, ներկայացնել յոթ լուսանկար, ինչպես նաև փոքրիկ տեսանյութ, որտեղ կպատմես, թե ինչի ծառ է, որտեղ է աճում, ով է տնկել, և այդ օրերի ընթացքում ծառի հետ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել):

Գարնանային վիդեոօրագիր

Հինգից յոթ օրերի ընթացքում յուրաքանչյուր օր հետևիր եղանակի փոփոխություններին: Տեսածիդ, դիտարկումներիդ, ինչպես նաև հարցերիդ մասին պատմիր: Միացրու պլանշետիդ, հեռախոսիդ կամ համակարգչիդ վիդեո-նշանը ու սկսիր պատմել: Լավ կլինի տեսագրություններդ անես դրսում, բակում:Տեասգրություններդ չմոռանաս ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Մեր տան սենյակային բույսերը

Պատմիր ու ներկայացրու, թե տանը ընտանիքիդ անդամներիդ հետ ինչ սենյակային բույսեր ունեք, ինչպես եք խնամում: Տեսագրությունդ ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Գարնանային ճամփորդական արձակուրդը 

Եթե գարնանային արձակուրդի ընթացքում ճամփորդես, այցելես, գյուղ, այլ քաղաք, կամ որևէ հետաքրքիր վայր, ապա ճամփորդությունդ ներկայացրու ֆոտոշարքի, տեսանյութի, ձայնագրության տեսքով, որտեղ կկիսվես քո տպավորություններով:

Իսկ եթե անցկացնես գյուղում, ապա պատմիր քո գյուղի մասին՝ անունը, որ մարզում է, ովքեր են ապրում գյուղում, գարնանը գյուղում ինչ աշխատանքներ են կատարում, ինպես են տնկում, խնամում, մշակում…

Կարող ես ներկայացնել գյուղատնտեսական գործիքները, նրանց անվանումները ֆոտոշարքի տեսքով….

Կարող ես տատիկ-պապիկներից, այլ հարազատներից հարցազրույց վերցենլ, թե գարնանն ինչպես են խնամում, մշակում այգիները, ինչ այգեգործական գործիքներ կան:

Գարնանային ընթերցարան

Սովորողը տրված ցանկից ընտրում է մեկ ոտանավոր, այն բաժանում է հատվածների կամ տողերի, յուրաքանչյուր հատվածը նկարում է paint կամ autodesk sketchbook ծրագրով: Այնուհետև power point ծրագրով հավաքում է. մուտքագրում է տվյալ հատվածը կամ տողը, տեղադրում է հատվածին համապատասխան նկարը:

Ստեղծագործությունների ցանկն է՝

Հ. Թումանյան «Մարտը»
Հ. Թումանյան «Ծաղիկները»
Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
Հ. Թումանյան «Քամին»
Հ. Թումանյան «Փիսոն»
Հ. Թումանյան «Շունը»

Սովորողը բոլոր աշխատանքներն ուղարկում է իմ էլեկտրոնային հասցեին: Այդ աշխատանքները հրապարակվում են բլոգում: