«Ուսումնական աշուն» նախագիծ

44707088_269906760396534_5727144486111281152_nՄասնակիցներ ՝ 3-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը ՝ հոկտեմբերի 29ից նոյեմբերի 4
Նպատակը՝ աշխարհաճանաչողության ընդլայնում, սովորածի ամրապնդում:

  1. Երկնքի, լուսնի ուսումնասիրություններ

Կատարի՛ր աստղային երկնքի դիտարկում: Դրա համար ընտրի՛ր այնպիսի օր, որ երկինքը ծածկված չլինի ամպերով, և այնպիսի տեղ, որ էլեկտրական լույսը չխանգարի: Պատմի՛ր:

Մեկ ամսվա ընթացքում դիտի՛ր Լուսնի փուլերը և ուշադրություն դարձրու, թե փոփոխություններ են կատարվում: Ամեն օր լուսանկարի՛ր լուսնին: Պատմիր՛: 

Հեռադիտակով դիտի՛ր Լուսինը: Նկարագրի՛ր, թե ինչ տեսք ունի Լուսինը: Լուսանկարի՛ր: Նկարի՛ր:

Լուսանկարներդ, պատումներդ տեղադրիր բլոգում: Ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

2. Ընթերցանություն

Ընտրիր որևէ գիրք կամ ստեղծագործություն: Ընթերցիր: Պատմիր տպավորություններիդ մասին:

3. Աշնանային ֆոտոպատում

Հետևիր բնության աշնանային փոփոխություններին քո շրջապատում (ձեր բակում, այգում կամ բանջարանոցում, գյուղում): Նկարագրիր դրանք, գունեղ ու հետաքրքիր լուսանկարներ նկարիր և տեղադրիր քո բլոգում:

Նախագծային ուսուցման շաբաթ. ամփոփում

Рисунок1Նախագծային ուսուցման շաբաթվա աշխատակարգ

Նախագծային ուսուցման առաջին օր.  «Սովորող-սովորեցնող» նախագիծ. բնագիտական փորձեր

Նախագծային ուսուցման երկրորդ օր. Մարզական պարապմունք. հեծանվավարություն

Նախագծային ուսուցման երկրորդ օր. «Երևանը ես եմ» նախագծով համերգ

Նախագծային ուսուցման երրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

Նախագծային ուսուցման չորրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագծի ամփոփումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Նախագծային ուսուցման հինգերորդ օր. «Թթուդրեք» նախագիծ. Բանջարեղենային կերպարները որպես պատմության հերոսներ

Նախագծային ուսուցման հինգերորդ օր. «Թթուդրեք» նախագիծ  

Թթուդրեք

44882431_1775634149225537_7348770252697632768_n

Նախագծային ուսուցման հինգերորդ օր. «Թթուդրեք» նախագիծ  #1

Առջևում կրթահամալիրի տոնն է, ու սովորողների հետ սկսել ենք նախապատրաստվել: Թթուդրեքի տոնին պատրաստվել ենք նախապես: Աշխատել են կցված առաջադրանքների փաթեթով, կազմել են գնացուցակ, ճշտել են անհրաժեշտ բանջարեղենների գները: Թթու դնելու համար անհրաժեշտ բանջարեղենները տեսակավորել են, պատրաստել են բանջարեղենային կերպարներ, դրանց մասին հորինել են պատմություններ:

Թթուդրեքի ընթացքը այս ֆոտոշարքում է: Շարունակել կարդալ “Թթուդրեք”

Բանջարեղենային կերպարները պատմության հերոսներ

44659280_304570013480705_2380228020259520512_nՆախագծային ուսուցման հինգերորդ օր. «Թթուդրեք» նախագիծ

Սովորողները թթվի համար անհրաժեշտ բանջարեղեններով պատրաստել էին հետաքրքիր կերպարներ, տիկնիկներ, որոնք թատրոն-խաղի ու պատմություն հորինելու համար շա՜տ կենդանի էին: Իրենց պատրաստած-ստեղծածն էր, որն ուներ անուն, գույն, բնավորություն, պատմություն:

Ստորև ներկայացնում են այդ պատմություններից մի քանիսը:

Վարունգը

Կար-չկար մի Վարունգ կար: Նրա անունը Կանաչ էր, որովհետև նա ամբողջովին կանաչ էր: Օրինակ՝ նրա մազերը կանաչ էին: Մի անգամ նա հիվանդացավ ու պարզվեց, որ նա հիվանդացել է, որովհետև նրան թթու են դրել: Բժիշկ կանչեցին: Բժիշկը բուժեց Վարունգին ու ասաց.

-Էլ չթողնես, որ քեզ թթու դնեն: Շարունակել կարդալ “Բանջարեղենային կերպարները պատմության հերոսներ”

Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

43672034_1101360016692332_2896905585171628032_nՆախագծային ուսուցման չորրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագծի ամփոփումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Հոկտեմբերի 25-ին Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագծի շրջանակում այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Կրթական ծրագրի շրջանակում սովորողների խմբերը մասնակցեցին երաժշտական պարապմունքի, ծանոթացան տարբեր երաժշտական գործիքների հետ, շրջայց կատարեցին Կոմիտասի թանգարանում, լսեցին Կոմիտասի մասին, տեսան Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին պատմող իրեր, լուսանկարներ, ձեռագրեր, նոտաներ: Շարունակել կարդալ “Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ”

«Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

44732837_272487883471254_4101812918662725632_nՆախագծային ուսուցման երրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

«Կոմիտասյան» նախագիծը կրթահամալիրում շուրջտարյա է, սովորողները ողջ տարվա ընթացքում են առնչվում Կոմիտասին, երգում են կոմիասյան երգերը: Սակայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Կոմիտասյան» նախագծի շրջանակում Կոմիտասին ուսումնասիրում ենք նաև որպես բանաստեղծ, բացահայտում ենք նրա երաժշտության գույները, այցելում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Կոմիտասին՝ նրա երաժշտական ու բանաստեղծական աշխարհի բացահայտումը, ճանաչումը շարունակական աշխատանք է: Նախորդ տարվա «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը հրապարակված է:

Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցել ենք կոմիտասյան բանաստեղծություններ աշնան մասին, պատմել ու նկարել ենք կոմիտասյան աշուն, համեմատել ենք մեր բակերի աշնան հետ:

Կոմիտասյան երաժշտություն են ունկնդրել ու այն արտահայտել են գույնի, պատկերի միջոցով: Անուններ են հորինել իրենց նկարների համար:

«Հե՜յ, ջան, Երևան» տոնախմբություն Աժ այգում

Նախագծային ուսուցման երկրորդ օր. «Երևանը ես եմ» նախագծով համերգ

Հոկտեմբերի 23-ին, «Երևանը ես եմ» նախագծի շրջանակում մասնակցեցինք «Հե՜յ, ջան, Երևան» տոնախմբությանը՝ ներկայացնելով երևանյան երգերի շարք:

«Սովորող-սովորեցնող» նախագիծ. բնագիտական փորձեր

Նախագծային ուսուցման երկրորդ օր. «Սովորող-սովորեցնող» նախագիծ. բնագիտական փորձեր

«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում հայրենագիտական խմբի 5-րդ դասարանցիները 3-րդ դասարանցիների հետ կատարել են բնագիտական փորձեր: Դասարանը բաժանվել էր խմբերի, որոնց միացել էին ավագ ընկերները: Խմբերը միասին կատարեցին տարբեր փորձեր: Իսկ տեսաֆիլմը պատրաստել է Միքայելը: Շնորհակալություն ընկեր Իվետային ու իր խմբին:

Հեծանվավարություն

Նախագծային ուսուցման երկրորդ օր. Մարզական պարապմունք. հեծանվավարություն

Մարզիչ, ֆիլմի հեղինակ՝ Սյուզի Սարգսյան

22.10-26.10. նախագծային ուսուցման ստուգատես. աշխատակարգ

40768645_827264807664430_4930985500803596288_n

Նախագծային ուսուցման ստուգատեսային շաբաթ

Շաբաթվա ուսումնական նախագծեր՝

հոկտեմբերի 1-ից` «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագծի ամփոփումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

«Տիեզերք» նախագծի ամփոփում-հրապարակում

 Հոկտեմբերի 23` «Հե՜յ, ջա՜ն Երևան» Ձոն-համերգ 

«Սովորող-սովորեցնող նախագիծ. բնագիտական փորձեր»

«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի մեկնարկ

Թթուդրեք. առաջադրանքների փաթեթ

Հոկտեմբերի 25` «Ուսումնական Ագարակ. կենդանասերի դպրոց» նախագծի շրջանակում այցելություն Ագարակ

Հոկտեմբերի 26՝ Մարզատոն մարմնամարզական դահլիճում

Ընթերցանության նյութեր՝

Լրացուցիչ ընթերցանության նյութեր՝

Բառարաններ՝

Հայերեն օնլայն բառարան

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ՝

Երգեր՝

«Երևան 2800» նախագիծ

Շաբաթվա աշխատակարգն ըստ դասացուցակի

հոկտեմբերի 22, երկուշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  ռուսերեն
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». «Տիեզերք» նախագիծ
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». շախմատ

հոկտեմբերի 23, երեքշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». «Տիեզերք» նախագիծ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մաթեմատիկա
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». «Սովորող-սովորեցնող. բնագիտական փորձեր» նախագիծ
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն.
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ Ընտրությամբ գործունեություն

հոկտեմբերի 24, չորեքշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». «Տիեզերք» նախագիծ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  «Տիեզերք» նախագիծ
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». ռուսերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

հոկտեմբերի 25, հինգշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ
11:05 — 11:50՝ Ընտրությամբ գործունեություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». Այցելություն Ագարակ
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». Այցելություն Ագարակ

հոկտեմբերի 26, ուրբաթ

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». երգ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  «Թթուդրեք»
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». Մարզատոն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». Մարզատոն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». «Թթուդրեք»