Լեգո կրթական Բանգլադեշ

50983407_540780643090128_5251835840035815424_nԱրևելյան դպրոցը ձմեռային ճամբարի ընթացքում սկսել էր կառուցել կրթական Բանգլադեշը: Ըստ վիճակահանության՝ յուրաքանչյուր ջոկատ պետք է կառուցեր կրթական հաստատություններից մեկը: Մենք պետք է կառուցեինք ուսումնական Ագարակը: Այն կրթահամալիրի մեր սիրելի վայրերից է, ուր հաճախ ենք այցելում: Տարածքը ծանոթ էր: Հավաքեցինք լեգոները ու սկսեցինք կառուցել:

This slideshow requires JavaScript.

Համատեղ ճամփորդական նախագծեր

50614964_841578279528260_563992685581434880_nՁմեռային ուսումնական ճամբարի ընթացքում Արևելքի երրորդ դասարանցիները միասին ճամփորդել են:

Սահադաշտում

Միասնական կինոդիտում

Դասավանդողներ՝ Անահիտ Հարությունյան, Հռիփսիմե Առաքելյան

Մարզական ստուգատես. մարմնամարզություն

50544999_2461944580542368_4547326466072772608_nԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիները յուրաքանչյուր շաբաթ մարզական պարապմունք են անցկացնում մարմնամարզական դահլիճում: Պարապմունքների ընթացքում յուրացրել են ստուգատեսին ներկայացված կարողությունները:

Երրորդ դասարանցին կարողանում է կատարել հետևյալ վարժությունները՝

  • Շարք, շարափոխում, դարձումներ տեղում և ընթացքից.
  • Կանգ թիակների վրա.
  • «Կամուրջ» վարժություն.
  • Բատուտի վրա ցատկեր ձեռքերը գոտկատեղին.
  • Բատուտի վրա ցատկով նստել և բարձրանալ.
  • Ցատկ կամրջակից, կանգնել հենացատկի վրա և արգետնել ներքնակին.
  • Քայլք թաթերի վրա գերանի վրայով.
  • Գլորում ցատկուղու վրայով
  • Գլուխկոնծի առաջ ու հետ ցատկուղու վրայով:

This slideshow requires JavaScript.

Սահադաշտում

Մարզական ստուգատեսի շրջանակում Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները մեկնեցին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց՝ սահելու: Սովորողների մեծ մասը բավականին լավ սահում էր:

Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմում են իրենց բլոգներում: Կարդացեք՝

Տիգրան Գալստյանի բլոգում

Լիլիթ Աղասարյանի բլոգում

Գագիկ Ղազարյանի բլոգում

Ալիսա Փիլոյանի բլոգում

Էդմոն Սահակյանի բլոգում

Ռուզաննա Ներսիսյանի բլոգում

 

 

28.01-1.02. աշխատանքային նախագիծ

50811287_142991929943559_2026794538701422592_nՈւսումնական երկրորդ շրջանի մեկնարկ

Ընթերցանություն

Հայկական ժող. հեքիաթ. Թագավորի որդու առաջին դասերը

Ալբերտ Մորավիա. Երբ մտքերը սառչում են օդում. մաս 1

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

Շարունակել կարդալ “28.01-1.02. աշխատանքային նախագիծ”

«Հորինուկներ» ընթերցարան. լրացուցիչ կրթության, ինքնակրթության փաթեթ

նկարԴիջիթեքյան հայտ

Կրթահամալիրում «Կարդում ենք…» նախագիծը շուրջտարյա է: Կրտսեր դպրոցում «Կարդում ենք…» նախագծի շրջանակում սովորողները ոչ միայն կարդում են տարբեր հեղինակների ստեղծագործություններ, այլև հենց իրենք են դառնում ստեղծագործությունների հեղինակներ: Այս նախագծում ծնվեց մի նոր նախագիծ, որը նույնպես շուրջտարյա է ու «Կարդում ենք…» նախագծի բաղկացուցիչ է: «Հորինուկներ» նախագծի շրջանակում սովորողների հետ միասին ստեղծել ենք ամառային ընթերցարան: Աշխատելով ստեղծագործական հնարներով(Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն») ուսումնական ողջ տարվա ընթացքում, տարբեր նախագծերի շրջանակում սովորողները ստեղծագործել, հորինել են պատմություններ, որոնք ուսումնական տարվա վերջում հավաքվել են «Հորինուկներ» ընթերցարանում: Իսկ պատմություններին կից ստեղծագործական երևակայությունը խթանող, զարգացնող հարցերի, առաջադրանքների հեղինակը ուսուցիչն է: Այս ընթերցարանը ինքնակրթության արդյունքում ինքնակրթության համար ստեղծված ընթերցարան է, որը կիրառելի է և՝ էլեկտրոնային, և՝ թղթային տարբերակով:

«Հորինուկներ» նախագծի ամփոփումը հաշվետու համերգի տեսքով էր:

Լուսաբանումը՝

Ուղիղ եթեր 1

Ուղիղ եթեր 2

Նախագիծը՝ «Հորինուկներ» 

Նպատակը՝ Զարգացնել ստեղծագործական երևակայությունը:

Արդյունքը՝ «Հորինուկներ»  ընթերցարան-փաթեթ

Հորինուկներ. ընթերցարան-փաթեթ

Նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի համար:

 

Միասնական կինոդիտում

Հունվարի 22-ին Արևելքի երրորդ դասարանցիները մեկնեցին ճամփորդության դեպի Ռիո Մոլում գտնվող Սինեմա սթար՝ դիտելու կինոֆիլմ՝ «Գրինչը»: Նախապես ուսումնասիրել էինք քարտեզը, անցնելիք փողոցները, մի փոքր զրուցել էինք փողոցների մասին:

This slideshow requires JavaScript.

Սովորողներն իրենց տպավորությունների մասին պատմել են բլոգում: Կարդացեք՝

Ալիսա Փիլոյանի բլոգում

Էդմոն Սահակյանի բլոգում

Ռուզաննա Ներսիսյանի բլոգում

Լիլիթ Աղասարյանի բլոգում

Տարոն Դավթյանի բլոգում

Շարժական բացիկների պատրաստումը որպես նոր մեդիահմտություն

48417329_228815311350622_6988908832890028032_nԴիջիթեքյան հայտ

Հոդվածը՝ «Դպիր»-ում

Կրտսեր դպրոցականին ներկայացվող ՏՀՏ պահանջները հայտնի են: Երրորդ դասարանցին պիտի կարողանա աշխատել ms office word, power point, movie maker խմբագիրներով, ունենա բլոգ ու վարի այն ըստ հրապարակված պահանջներին համապատասխան, գործածի էլեկտրոնային փոստը, օգտվի առցանց բառարաններից ու քարտեզից: Իհարկե, այս հմտությունները սովորողը ձեռք է բերում աստիճանաբար՝ նախագծային-բլոգային ուսուցման շրջանակներում:

Երրորդ դասարանում «Ամանոր» նախագծի շրջանակում սովորողների հետ քննարկեցինք ու որոշեցինք, որ այս տարի սովորական, «անշարժ» տոնական բացիկների փոխարեն պատրաստելու ենք շարժական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացությունները ու սկսել աշխատանքը: Շարժական բացիկ պատրաստելու համար հարկավոր է տիրապետել նկարչական և մոնտաժային որևէ  խմբագրի, բլոգավարությանը:

Շարժական բացիկները պատրաստելիս աշխատել են paint, autodesk sketchbook նկարչական, movie maker և այլ մոնտաժային խմբագիրներով: Իրենց ստեղծած նկարներում դետալների աստիճանաբար ավելացումը իրական իմացումի հրճվանք էր, փոքրիկ հայտնագործություն, որը ոգևորեց շատերին ու նրանք մեկից ավելի բացիկներ պատրաստեցին: Շարժական բացիկներ պատրաստելու ընթացքում սկսեցին սովորել մոնտաժային խմբագիրներով աշխատել, պատրաստված տեսաֆիլմը թողարկել youtub -ում, իսկ հղումը հրապարակել բլոգում: Իհարկե, այս ընթացքում առանց իմ օգնության չէր ստացվի: Եվ առանձին սովորողների հետ աշխատել եմ անհատապես՝ օգնելով ամբողջացնել ու հրապարակել իրենց աշխատանքները:

Շարժական բացիկ պատրաստելու քայլաշար.

  • Որոշել բացիկի թեման, պատկերացնել, թե ինչ բովանդակություն է ունենալու.

Ամանորյա բացիկը արդեն հուշում է թեման, հիմնական դետալները տոնածառը, ձմեռ պապը, ձնեմարդուկն ու ձմռան տեսարաններն էին: Սկզբնական շրջանում այդ ուղղությունը պահպանվում էր բացիկների բովանդակության մեջ, բայց հաջորդիվ սովորողները ներմուծեցին պարային, ժամանակակից Ձմեռ պապի կերպարը, ամանորյա հյուրասիրության, լույսերի միացումն ու անջատումը:

Դիջիթեքյան բացիկ-գովազդները պատրաստելիս նպատակ ունեինք պատկերների միջոցով պատմել, գովազդել դիջիթեքյան ստուգատեսը: Նախապես ուսումնասիրեցինք ստուգատեսի կայքը, հիշեցինք, որ մրցանակներ ենք շահել նախորդ տարիներին, փորձեցինք պատկերացնել, թե ինչ պատկերաշարով ներկայացնենք ստուգատեսը:

  • Որևէ նկարչական խմբագրի կիրառությամբ ստեղծել պատկերաշար.

Սովորողները որևէ նկարչական խմբագրի կիրառությամբ ստեղծում են պատկերաշար՝ աստիճանաբար, դետալներ ավելացնելով նկարի վրա: Սովորողները 10-30 նկար են ստեղծում, որոնք  հավաքվում-պահպանվում են նախապես ստեղծված թղթապանակում:

  • Երաժշտության, տեքստի (վերնագրի) ընտրություն

Սովորողների հետ քննարկել-առանձնացրել ենք երաժշտության փաթեթ, որը նպատակահարմար է, որ հնչի շարժական բացիկներում, թեև սովորողները նաև ընտրելու հնարավորություն են ունեցել: Շարժական բացիկներում հնչում են ծրագրային (ամանորյա) երգեր, դասական երաժշտություն:

Տեքստը (վերնագիրը) կիրառել ենք որպես պատկերաշարը ամբողջացնող դետալ: Բացիկներում մուտքագրել ենք շնորհավորանք, ստուգատեսի անվանում: Բառերի դեպքում էլ փոձել ենք կիրառել աստիճանաբար ավելացող պատկերների, այս դեպքում՝ տառերի, վանկերի հնարքը:

  • Որևէ մոնտաժային խմբագրի կիրառությամբ  շարժական բացիկի պատրաստում.

Movie maker մոնտաժային խմբագրից բացի սովորողները կիրառել են տարբեր մոնտաժային ծրագրեր: Նկարները դասավորել են ըստ ստեղծման հերթականության, ավելացրել են տեքստն ու երաժշտությունը: Ֆիլմը պատրաստելուց հետո հրապարակել են youtub-յան հարթակում, իսկ հղումը հրապարկել են բլոգում:

Այս աշխատանքները ոգևորել էին բոլորը: Այս ուսումնական տարում մեզ միացած սովորողները արագ յուրացրել են մեդիահմտությունները ու հետաքրքիր մոտեցումներ էին ցուցաբերել իրենց աշխատանքերում:

Այս աշխատանքը բացի ՏՀՏ հմտությունները ու կարողությունները զարգացնելուց լուծում է մի շարք մանկավարժական-հոգեբանական խնդիրներ՝

  • ապահովում է համագործակցության, հաղորդակցության ակտիվ միջավայր. սովորողներին երկար ժամանակով կենտրոնացնում է որևէ աշխատանքի վրա, նրանք օգնում, բացատրում են իրար, քննարկում են միմյանց հետ,
  • սովորողները սկսում են ավելի մանրակրկիտ աշխատել, կենտրոնանալով դետալների վրա,
  • սովորողների մոտ ձևավորում է համբերություն, կենտրոնացվածություն, զարգանում է պատկերային ու ստեղծագործական մտածողությունը:

Այս աշխատանքները շարունակական են, դրանք իրենց զարգացումը կունենան հաջորդ նախագծերում:

Հանրակրթական Դիջիթեքին ներկայացնում ենք շարժական բացիկների երկու փաթեթ, որոնք դեռ համալրվում են՝

Ամանորյա շարժական բացիկներ

Դիջիթեքյան բացիկ-գովազդներ

 

Ուսումնական ճամփորդություն. զբոսանք Երևանում և կինոֆիլմի դիտում

Մասնակիցներ՝  Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ

Օր, ժամ՝ 22.01.2019թ. ժամը՝ 9:40-12:30

Քարտեզը՝

50226121_1251197478362265_6454081921595998208_nԶբոսանք ձմեռային Երևանով, ֆոտոպլեներ, կինոդիտում «Սինեմա Սթար» կ/թ-ում («Գրինչ»):

Ընթացքը`

  • Միասնական քայլք
  • Ֆոտոպլեներ
  • Ֆիլմի դիտում

Արդյունքում`

Սովորողների ֆոտոշարքերի, պատումների հրապարակում բլոգում, կայքում:

Նոր նախագծի մեկնարկ՝ Երևանի փողողները. իմ սիրելի փողոցը:

21.01-25.01. ճամբարային գործունեության աշխատակարգ

nk7Ձմեռային ուսումնական ճամբարի բովանդակությունը

«Ուսումնական ձմեռ» առաջադրանքների ամփոփում-հրապարակում

Բնագիտական փորձեր տանը և դպրոցում

Ընթերցանություն

«Մաթեմատիկական որոնումներ»

Հայկական ժող. հեքիաթ. Թագավորի որդու առաջին դասերը

Արաբական ժողովրդական հեքիաթ. Աղքատն ու երջանկությունը

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

Աշխատակարգը ըստ ժամատախտակի

09:00-09:30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-13:30՝ Աշխատանք ըստ նախագծերի
13:30-17:00՝ Երկարացված օրվա Նախագծեր Շարունակել կարդալ “21.01-25.01. ճամբարային գործունեության աշխատակարգ”