Կոմիտաս. Հայր մեր

Տիգրան Գալստյանն ու իր մայրիկը «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում մասնակցում են «Կոմիտասյան առցանց ֆլեշմոբին»: Ներկայացնում են Կոմիտասի «Հայր մեր» երգը:

Ուսումնական ճամփորդություն. պատմում է Լիլիթ Աղասարյանը

21764937_1574664825919726_7040302374794035742_nՄենք գնացել էինք Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ճանապարհին տեսանք մասուրի թուփ և  շատ կանաչ ծառեր։ Հեռվում երևում էր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հետո նստեցինք և ճաշեցինք։ Ճաշելուց հետո մտանք Սուրբ Աստվածածին  եկեղեցի։ Եկեղեցու ներսում կային շատ նկարներ։ Այղնտեղ շատ շոգ էր, բայց ինձ ամեն ինչ դուր եկավ։ Ես էլի կուզեի գնալ Արզական գյուղ։

Կոմիտաս. Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Լորիկ

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Հոպ, թռի

Կրկնակ.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:

Խնձոր ես ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած,
Վարսո ջան,

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Կոմիտաս «Հայր մեր»

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շընորհ
Լի ու լի ամեն օր:
Հա՛յր մեր,
Կյա՛նք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին:
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո Աջով
Մեզ օրհնե Սուրբ խաչով.
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր:

Բարձունքի հաղթահարում

Գագիկ Ղազարյանի բլոգ

Սեպտեմբերի 23-ին իմ դասարանով գնացել էինք ճամփորդություն: Մենք դուրս ենք եկել քաղաքից ժամը 10:05, իսկ Արզական հասանք ժամը 11:15: Մենք այնտեղից քայլեցինք Նեղուցի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այնտեղ եղանակը շոգ էր, բայց ինձ ամեն ինչ դուր էր եկել:

View original post

25.09-29.09. աշխատանքային նախագիծ

21687429_1574659792586896_5901859742799752476_nՍեպտեմբերի ուսումնական նախագծեր

սեպտեմբերի 25, երկուշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45` Մաթեմատիկա
11:50-12:35`  «Իմ տունը». ամփոփում
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Շախմատ

սեպտեմբերի  26, երեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Իմ դասասենյակը. կազմել հատակագիծ
11:00 — 11:45` Ընթերցանություն. Կոմիտաս «Աշուն օր»
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով

սեպտեմբերի 27, չորեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45` Ընթերցանություն. Կոմիտաս «Աշուն օր»
11:50-12:35`  Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ֆիզկուլտուրա

սեպտեմբերի 28, հինգշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք (պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան և ընկերներ)
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45` Նկարում ու ձայնագրում ենք Կոմիտասի «Աշուն օր»
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով

սեպտեմբերի 29, ուրբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք (պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան և ընկերներ)
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45` Ներկայացնում են իրենց հորինած պատմությունները
11:50-12:35`  Աշխատանք հայոց լեզվի գիրք-տետրով
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ֆիզկուլտուրա

Ուսումնական ճամփորդություն

21766446_1574659572586918_8404021556230177298_nՃամփորդության մասին պատմում է Վիկտորյա Հայրապետյանը:

Ուսումնական ճամփորդություն. պատմում է Վարդանյան Աննա-Մարիան

21762166_1574660142586861_8588781970041897874_nԱյսօր սեպտեմբերի  23-ն է, օրը՝ շաբաթ: Անկախության  26-ամյակի առթիվ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի միջոցառումների ցանկում էր նաև ուխտագնացությունը դեպի Նեղուցի Աստվածամայր եկեղեցի:

Ես սովորում եմ երկրորդ դասարանում: Իմ դասվար ընկեր Անահիտի, մյուս ուսուցիչների և դասարանցիների հետ առավոտյան ժամը 10-ին մեկնեցինք դեպի Արզական: Ճանապարհը շատ հետաքրքիր էր և ուրախ: Մենք անցանք Կոտայքի մարզի գյուղերի միջով: Այգիներում առատ բերք կար: Ծառերի վրա երևում էին կարմրաթուշ խնձորներն ու ոսկեգույն տանձերը:  Եղանակը շատ լավ էր: Մենք ժամը  տասնմեկ անց քսան րոպե հասանք Արզական գյուղ: Գյուղի հյուսիս – արևմուտքում բարձրունքին գտնվում էր եկեղեցին: Չնայած ճանապարհի դժվարություններին ու շոգին մենք հաղթահարեցինք վերելքը և հայտնվեցինք խոնարհված եկեղեցու մոտ:

Նեղուցի Աստվածամայր եկեղեցին կառուցվել է  10-ից 13-րդ դարերում: Բազում երկրաշարժերից նա ավերվել է, սակայն չի կորցրել իր գրավչությունը:

Եկեղեցու կենտրոնական մուտքի վերևում կա արջի դիմաքանդակ: Ըստ ավանդության եկեղեցու կառուցման գործին շատ է օգնել այդ արջը, որը բնակվել է մոտակա անտառում: Դրա համար էլ քարգործ վարպետը այդպես է անմահացրել արջի բարի գործը, որ դարեդար հիշվի:  Եկեղեցու դիմացի լանջին գեղեցիկ անտառ է, որը բաժանվում է խոր ձորակով և գետով: Մենք դասարանով եկեղեցու գավիթում «Հայր մեր» արտասանեցինք և տաղեր երգեցինք: Տուն վերադարձանք լավ տպավորություններով: