Աղայանական ընթերցումների փաթեթ

Ղազարոս Աղայան «Առավոտը գյուղում»

Ղազարոս Աղայան «Կատուն»

Ղազարոս Աղայան «Մանուշակ»

Դոնալդ Բիսեթ. Փիլիսոփա Բլոճը և մյուսները

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր
կախված, աջ կողմում՝ դարակին, ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում Թիկ-թակ
ժամացույցն էր:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-
հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմարն է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի
կարողանում ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին, ժամացույցին և մտածեց. «Ինչ մեղք են, էս
ինչքա՜ն սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան
օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին ու ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ…
Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը ճոճելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ քո կարծիքով ո՞վ է ամենագեղեցիկը,- հարցրեցին բոլորը քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին

Համբարձման կամ Ջանգյուլումի տոն

fe997e23-9deb-4148-839d-e634f4ffb000Համբարձման օրը ջրի ու ծաղկի տոն է: Տոնը ունի ուրիշ անուն էլ: Նրան ասում են Վիճակի տոն, Ջանգյուլում:  Այդ օրը աղջիկների յոթական խմբերը դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը, որը դրվում էր պուլիկի մեջ:

Համբարձումը տոնում են մայիս ամսին՝ ծաղկունքի մեջ: Վիճակի խաղ էին խաղում: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Վիճակի խաղիկներ 

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում:

 

Ժամ, ժամանակ

Crianca_0007Ժամը ժամանակը չափելու միավոր է:   

Ժամանակը չափելու միավորներ

Մարդիկ ժամանակը հիմնականում չափում են ժամացույցի միջոցով:

Այս ժամացույցի փոքր սլաքի միջոցով չափում են ժամերը, երկար սլաքի միջոցով՝ րոպեները, իսկ ավելի երկար և բարակ սլաքի միջոցով՝ վայրկյանները: Շարունակել կարդալ “Ժամ, ժամանակ”

Մի միտք` ես, մի միտք` դու

Այս պատմությունը այսօր հորինել ենք ամբողջ դասարանով իրար շարունակելով: Աշխատել ենք "Մի միտք` ես, մի միտք` դու” հնարքով: 

Ընթերցում ենք պատմությունը:

Լինում է, չի լինում մի ուժեղ մարդ: Այդ ուժեղ մարդը կին է ունենում: Այդ կինը թույլ էր: Նա ամեն օր պարապում էր, բայց ուժը չէր ավելանում: Այդ կինը երկու միլիոն տարեկան էր: Իսկ նրանց երեխաները քսանինը տարեկան էին: Ուժեղ մարդը օգնում էր իր երեխաներին: Եվ նրանք երեխաների համար ամեն օր քաղցրավենիք էին գնում, և երեխաները շատ շնորհակալություն էին ասում:

Հարցեր

  1. Հորինիր այս պատմության շարունակությունը: Այն մուտքագրիր բլոգի համապատասխան “Մեկնաբանություն” բաժնում:
  2. Վերնագիրի պատմությունդ:
  3. Նկարիր այս պատմությունը համակարգչային ծրագրով, նկարն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Հանելուկներ

  1. Անծակ հղի:

2. Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը մի դեղին ուլունք:

3. Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը՝ ոսկի:

4. Այսօր կլոր մարմար քար,
Վաղը կթռչի վերուվար:

5. Շնչավորից անշունչ էլավ,
Անշունչից էլ շնչավոր:

Ուլունքը

Գարունը եկավ ամպերով
Ամպերը եկան անձրևով
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

Հովհաննես Թումանյան «Կանաչ ախպեր»

Է՜յ, կանաչ ախպեր,
Է՜յ, ճանաչ ախպեր,
Արի, քեզ հետ բեր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ,
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրնգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն,
Է՜յ, կանաչ ախպեր,
Է՜յ, ճանաչ ախպեր:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfvn8PLXf9MO0T3Yc5Vs6gpvX1VYGSXR7Apl-HxM4v2lG17xQ/viewform