28.11-2.12. աշխատանքային նախագիծ

15139496_1262186067167605_1093567449_nԱմփոփվում են նոյեմբերի ուսումնական նախագծերը, շարունակվում է «Իմ բույսերը» նախագիծը, մեկնարկում է «Ամանոր» ուսումնական նախագիծը: Շաբաթվա բառը՝ շուն, մուկ ու կատու: Կատարում ենք գումարման ու հանման գործողություններ:

28.11.2016 

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բառակազմություն
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35-բանավոր մաթեմատիկա. գումարում ու հանում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — Հ. Թումանյան «Շունը». էլեկտրոնային գրքի ստեղծում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք ընթերցանությամբ: Բառեր ենք կազմել ու ընթերցել: Հ. Թումանյան «Շունը» բաժանել ենք հատվածների, նկարել ենք, մուտքագրել ենք շուն բառը: Աշխատել ենք կցված թերթիկի առաջին էջով՝ 3-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6: Կազմել ենք թվային արտահայտություններ, գումարման ու հանման գաղափարի մասին ենք զրուցել: Թվային հավասարություն ու անհավասարություն ենք կազմել: Աշխատել ենք կցված ֆայլով՝ matem1:

29.11.2016

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Վաղը աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. գումարման ու հանման գործողություններ
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — բառակազմություն
12:55 — 13:35 —մուտքագրում ենք անուններ ու բառեր
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո բանավոր հաշվել ենք առաջ ու հետ, հետո զույգերով ու կենտերով: Լուծել ենք թվային շղթա: Ձայնագրել ենք Թումանյանի «Շունը» և «Ամպն ու սարը»: «Ամպն ու սարը» բաժանել ենք հատվածների, նկարել ենք պլանշետով, մուտքագրել ենք սար: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Կազմել ու կարդացել ենք մարդկանց անուններ: Աշխատել ենք կցված թերթիկի երկրորդ էջով՝ 3-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6:

Շուն և սար բառերի նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

29.11.2016

Վաղը լողում են՝

Աղաջանյան Սամվել Վարդանի
Աղաջանյան Սուսաննա Գևորգի
Ավետիսյան Սամվել Կարենի
Գևորգյան Վաչե Վահագնի
Լալազարյան Նարեկ Սարգսի
Հակոբյան Միքայել Արմանի
Հայրապետյան Վիկտորյա Խաչատուրի
Ղազարյան Գագիկ Հովհաննեսի
Մարգարյան Միքայել Սամվելի
Ներսիսյան Ռուզաննա Արամի
Գրիգորյան Արսեն

Երկրորդ խումբը հեծանիվ է վարելու:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 —բառակազմություն ու ընթերցանություն
11:50 — 12:35- բանավոր մաթեմատիկա. գումարում ու հանում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Շաբաթվա ամփոփում

Առցանց (հեռավար) ուսուցման ընտանեկան առաջադրանքներ

Սիրելի սովորող, ծնող, հաշվի առնելով վերջին օրերի իմ և սովորողների բացակայությունը՝ պայմանավորված գրիպի համաճարկով՝ աշխատում ենք առցանց: Առցանց առաջադրանքներն ուղղված են կիսատ աշխատանքները ավարտելուն ու անցածը ամրապնդելուն:

Էլեկտրոնային առաջադրանքներ

Առ.1

MS Office Word ծրագրով ա, ս, ր, տ, ու, ն, շ, թ տառերով կազմել հնարավորինս շատ բառեր, մուտքագրել ու ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Առ. 2

MS Office Word ծրագրով Ա, Ս,  Ն, Շ տառերով կազմել մարդկանց անուններ, մուտքագրել ու ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Առ. 3

ա) Սուր, սուտ, անուշ բառերը օգտագործելով կազմել  բառակապակցություններ, մուտքագրել ու ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

բ)Ընտրել այդ բառակապակցություններից մեկը որպես վերնագիր, հորինել փոքրիկ պատմություն, ձայնագրել այդ պատմությունը: Նկարչական ծրագրով նկարել այդ պատմությունը, մուտքագրել վերնագիրը: Ձայնագրությունն ու նկարը ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

 

Վերը նշված առաջադրանքները կատարում եք մինչև կիրակի՝ ժամը 18:00:

Խնդրում եմ ու հիշեցնում եմ, որ այն սովորողները, ովքեր չեն ուղարկել  սար, տուն, շուն, աշուն, թթու բառերի նկարները, որոնց վրա մուտքագրված են համապատասխան բառերը՝ ՇՏԱՊՈւՄ ԵՆ: Աշխատանքները ուղարկում եք մինչև վաղը՝ ժամը 18:00:

 

 

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն». ամփոփում

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսային հերթական օրը նոյեմբերի 18-ին էր: Օրը տոնական: Ընդհանուր, ուրախ, տոնական պարապմունքը լանջերին էր: Երգեցինք ու պարեցինք:

This slideshow requires JavaScript.

Լանջերով քայլեցինք ու ավազանկարչությամբ զբաղվեցինք: Ավազե նկարները նվիրում ենք կրթահամալիրին:

This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 19-ին հարիսայի ծիսական արարողությունը մեզ հավաքել էր կրթահամալիրում՝ հարիսայի ու թթվի համտեսի:

This slideshow requires JavaScript.

 

21.11-25.11. աշխատանքային նախագիծ

14914763_1242126809173531_949714546_nԱյս շաբաթվա ընթացքում շարունակում ենք «Իմ բույսերը» նախագիծը:  Ծանոթանում ենք գումարման ու հանման գաղափարին, նշաններին, կազմում ենք հավասարություններ: Շաբաթվա բառը տունն է:

Հեքիաթը՝ Դ. Բիսեթ  «Անձրև», «Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը»

21.11.2016 

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բառակազմություն
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35-բանավոր մաթեմատիկա. գումարում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — Գումարման աշխարհում. աշխատանք պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք բառակազմությամբ ու մեր կազմած բառերը ընթերցելով: Աշխատել ենք կցված թերթիկի երրորդ էջով՝ sar: Զրույց-քննարկման միջոցով կազմել ենք թվային հավասարություններ, անհավասարություններ, գտել ենք գումարման գաղափարը: Նկարել ենք գումարման աշխարհը: Նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: Աշխատել ենք կցված թերթիկով՝ 10: Ընթերցել եմ Բիսեթի «Անձրև» հեքիաթը, քննարկել ենք հարցերի միջոցով:

22.11.2016

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Վաղը աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — բառախաղ. տուն
12:55 — 13:35 —նկարում ու մուտքագրում ենք տուն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից, ռուսերենից հետո կազմել ու կարդացել ենք բառեր: Ծանոթացել ենք տուն բառի տառախմբի հետ: Տվյալ տառերով սկսվող բառեր ենք կազմել: Պլանշետով, նեթբուք-նոթբուքով նկարել ենք տ տառի տառի տունը ու մուտքագրել ենք տուն: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Աշխատել ենք կցված թերթիկի առաջին էջով`tun:

23.11.2016

Վաղը լողում են՝

Աղաջանյան Սամվել Վարդանի
Աղաջանյան Սուսաննա Գևորգի
Ավետիսյան Սամվել Կարենի
Գևորգյան Վաչե Վահագնի
Լալազարյան Նարեկ Սարգսի
Հակոբյան Միքայել Արմանի
Հայրապետյան Վիկտորյա Խաչատուրի
Ղազարյան Գագիկ Հովհաննեսի
Մարգարյան Միքայել Սամվելի
Ներսիսյան Ռուզաննա Արամի
Գրիգորյան Արսեն

Երկրորդ խումբը հեծանիվ է վարելու:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 —բառակազմություն ու ընթերցանություն
11:50 — 12:35- բանավոր մաթեմատիկա. հանում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօր սովորել են «Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես» երգը: Ռուսերենից հետո մեզ ծանոթ տառերով բառեր ենք կազմել ու ընթերցել: Աշխատել ենք կցված թերթիկի երկրորդ էջով՝ tun: Նախաճաշից հետո առաջին խումբը լողացել է, իսկ երկրորդ խումբը հեծանիվ է վարել:

24.11.2016

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —բառակազմություն. մուտքագրում ենք բառեր
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք բանավոր համրանքով: Աշխատել ենք կցված ֆայլով՝ uraxmatem: Կազմել ու կարդացել ենք բառեր, աշխատել ենք կցված թերթիկի երրորդ էջով՝ tun: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Անգլերենից հետո կարդացել եմ Բիսեթի «Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը» հեքիաթը, զրուցել ենք կախարդական բառերի մասին: Ծանոթացել ենք շախմատի խաղատախտակին, խաղաքարերին, խաղաքայլերի ուղղություններին:

25.11.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բառակազմություն
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35-լող, հեծանիվ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Վաղը լողում են՝ 
Ամիրյան Գրիգոր Արտավազդի
Բադոյան Ջուլիետա Արթուրի
Թամազյան Ինեսա Արթուրի
Սահակյան Էդմոն Գեորգիի
Սահակյան Սարգիս Լևոնի
Սարգսյան Մհեր Արմենի
Սիմոնյան Հայկ Բաբկենի
Փայասլյան Ալեքս Յուրայի
Քոչարյան Գագիկ Դավիթի
Հովհաննիսյան Վաչե
Թադևոսյան Դավիթ

 

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո ծանոթացել ենք շախմատի խաղաքարերի քայլերին, շախին, մատին: Ամփոփել ենք անցածը, ավարտել ենք կիսատ աշխատանքները: Ռուսերնեից հետո նախաճաշել են, երկրորդ  խումբը լողացել է:

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

14826474_1841418512760394_1853976340_nդեկտեմբերի 26- ից 2017թ. հունվարի 8

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա անհատական ընթերցարաններ
  1. Ծառ-տոնածառ էջի ստեղծում
  2. Չիր ու չամիչ էջի ստեղծում
  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ

Ռադիո «Բզեզ» #4. Ես սեբաստացի եմ

14872412_1241898662529679_1101218468_nՆոյեմբերի 14-19-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տոնն է: Օրը սկսեցինք կրթահամալիրի մասին զրույցով, փորձեցինք հաշվել, թե կրթահամալիրը քանի շենքից է կազմված: Հետո փորձեցինք հիշել, թե կրթահամալիրի որ դպրոցում ենք եղել, և որում՝ ոչ: Մեր զրույց-քննարկումը մեր ռադիոյի թեման դարձավ: Ընթացքում նաև ձայնագրում էինք: Միասին փորձեցինք պարզել, թե ինչու ենք սեբաստացի:

Զրույց-քննարկում-ձայնագրությունից հետո նկարեցինք մեզ դպրոցում ու մուտքագրեցինք մեր անունը:

14.11-19.11. աշխատանքային նախագիծ

14958369_1250456381673907_502984309_nՆոյեմբերի 14-19-ը կրթահամալիրի տոնն է, հայտարարված են Սեբաստացու օրեր: Տոնական շաբաթվա նախագիծն է «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»: Շարունակվում են «Իմ բույսերը» և  «Լանջերը որպես ուսումնական հարթակներ» նախագծերը: Շաբաթվա բառը՝ սարն է: Ծանոթանում ենք թվերին, թվանշաններին ու թվերի կազմությանը: Ծանոթանում ենք գումարման ու հանման գաղափարին, նշաններին, կազմում ենք հավասարություններ:

Տոնական շաբաթվա ընթացքում նախատեսվում է բակում՝ վարպետ Կարոյի օգնությամբ տնկել բիրուչինա տեսակի թփեր, ինչպես նաև մասնակցելու ենք գրքի տոնին:

Տոնական ամփոփումը նոյեմբերի 19-ին է՝ հարիսայի ծեսով:

Ոտանավորը՝ Հ. Թումանյան «Ամպն ու սարը»

Երգը՝ «Խնոցի», «Կոտ ու կես»

14.11.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — Ես սեբաստացի եմ. պատումներ
10:10 — 10:55 —  Նկարում եմ ինձ ու մուտքագրում անունս. աշխատանք պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով
11:00 -11:45 — բանավոր մաթեմատիկա. 10-ի աշխարհում
11:50 — 12:35- բառախաղ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք ռիթմիկ խաղ-վարժությամբ՝ «Ես եմ, դու ես»: Հեգել ու վանկատել ենք մեր անունները: Զրուցել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին, նրա 7 դպրոցների  մասին:  Պարզել ենք, թե որ դպրոցներում ենք եղել, որում՝ ոչ: Պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով նկարել ենք մեզ դպրոցում ու փորձել ենք մուտքագրել մեր անունները: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Ռուսերենից հետո նախաճաշել են: 2-10 թվերի կազմության մասին ենք զրուցել, քննարկել: Ա, շ, ու, ն, թ տառերով բառեր են կազմել ու կարդացել: Նկարել են տառ-տիկնիկներ:

15.11.2016

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Վաղը աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — բառախաղ. ս,ա, ր
12:55 — 13:35 —նկարում ու մուտքագրում ենք սար
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո ընկեր Նինայի հետ բառաեր են կազմել: Ձայնագրել ենք «Ռադիո Բզեզ»-ի թողարկումը կրթահամալիրի տոնի մասին: Սովորել ենք Հ. Թումանյանի «Ամպն ու սարը»: Ծանոթացել ենք վերնագիր, կետադրական նշաններից՝ ստորակետ, վերջակետ հասկացություններին: Ս, ա, ր տառերով բառեր ենք կազմել ու կարդացել: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով նկարել ու մուտքագրել են սար:

Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

16.11.2016

Սիրելի ծնող, վաղը առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է: Հիշեցնում եմ , որ լողին անհրաժեշտ պարագաներն ուղարկել ուսապարկով, այլ ոչ թե տոպրակով:

Վաղը լողում են՝

Աղաջանյան Սամվել Վարդանի
Աղաջանյան Սուսաննա Գևորգի
Ավետիսյան Սամվել Կարենի
Գևորգյան Վաչե Վահագնի
Լալազարյան Նարեկ Սարգսի
Հակոբյան Միքայել Արմանի
Հայրապետյան Վիկտորյա Խաչատուրի
Ղազարյան Գագիկ Հովհաննեսի
Մարգարյան Միքայել Սամվելի
Ներսիսյան Ռուզաննա Արամի
Գրիգորյան Արսեն

Երկրորդ խումբը հեծանիվ է վարելու:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 —բառախաղ. ա, շ, ու, ն, թ, ս, ր տառերով բառեր ենք կազմում ու կարդում
11:50 — 12:35- բանավոր մաթեմատիկա. 10 -ի աշխարհում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօր սովորել են «Խնկի ծառ» երգը: Յուրաքանչյուրը հեգել է իր մտերիմ ընկերոջ անունը: Ա, ս, ր, շ, ու, ն, թ տառերով կազմել ենք բառեր, որոնք սկսվում են ա-ով, ս-ով, կազմել ենք Ա-ով ու Ս-ով սկսվող մարդկանց անուններ: Կարդացել ենք: Ա, ս, ր տառերով սկսվող բառեր ենք ասել: Նկարել ու գրել ենք ա, ս, ր տառերով բառեր: Այցելել ենք Մայր դպրոց, դիտել ենք «Կոնֆետի անձրև» ներկայացումը:

Այսօր չեն լողացել, որովհետև դպրոցում ջուր չկար:

17.11.2016

Աշխատելու են պլանշետով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա. 10-ի աշխարհում
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —բառակազմություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Նոյեմբերի 16, 17, 18՝ Ժամը 10:00-ից 15:00-ն Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցասրահում Սեբաստացու օրեր. «Գրքի տոն» ուսումնական հաստատություն նախագծի մեկնարկն է:
Մանրամասն՝ այստեղ:
Օրվա ամփոփում
Օրը սկսել ենք ընթերցանությամբ: «Ամպն ու սարը» ոտանավորի մեջ գտել ենք սար ու ամպ բառերը և ներկել ենք համապատասխան գույնով: Ս, ա, ր տառերով բառեր ենք կազմել, կարդացել ու գրել: Աշխատել ենք կցված թերթիկի առաջին էջով՝ sar: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Ամփոփել ենք թվերի կազմությունը, 10 թվի կազմությանն ենք ծանոթացել: Լուծել ենք տրամաբանական խնդիրներ: Պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով նկարել ենք 10-ի, 0-ի աշխարհները: Նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:
18.11.2016
08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — տոնական պարապմունք լանջերին. ավազանկարչություն
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35-լող, հեծանիվ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ
Սիրելի ծնող, վաղը առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է: Հիշեցնում եմ , որ լողին անհրաժեշտ պարագաներն ուղարկել ուսապարկով, այլ ոչ թե տոպրակով:
Վաղը լողում են՝ 
Ամիրյան Գրիգոր Արտավազդի
Բադոյան Ջուլիետա Արթուրի
Թամազյան Ինեսա Արթուրի
Սահակյան Էդմոն Գեորգիի
Սահակյան Սարգիս Լևոնի
Սարգսյան Մհեր Արմենի
Սիմոնյան Հայկ Բաբկենի
Փայասլյան Ալեքս Յուրայի
Քոչարյան Գագիկ Դավիթի
Հովհաննիսյան Վաչե
Թադևոսյան Դավիթ
Օրվա ամփոփում
Կազմել ու կարդացել ենք բառեր: Աշխատել ենք կցված թերթիկի երկրորդ էջով՝ sar: Ռուսերենից հետո նախաճաշել են: Տոնական պարապմունքից հետո լանջերին ավազանկարչությամբ ենք զբաղվել: Երկրորդ խումբը լողացել է:

Թթուդրեքը որպես ստեղծականության տոն

14996383_1250452968340915_1542979394_n«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում ընդգրկված է Թթուդրեքի ծիսական արարողությունը որպես ուսումնական գործունեություն: Նախապես որոշել էինք թթու դնելու համար անհրաժեշտ բանջարեղենի ցանկը: Բանջարեղեններն ու համեմունքները խմբավորեցինք, հեգեցինք դրանց անվանումները, հաշվեցինք ու համեմատեցինք քանակը, համեմատեցինք ըստ չափսի, գույնի ու ձևի: Հետո միասին երգեցինք՝

Կապեցինք մեր գոգնոցներն ու աշխատանքը շարունակեցինք խոհանոցում: Ամենատարբեր ու անսպասելի կերպարներն էին ստացվել: Հետո աղաջոր պատրաստեցինք՝ 1 լիտր ջրին ավելացնելով 2 գդալ աղ: 10 լիտր աղաջուր լցրեցինք մեր թթվի վրա:

This slideshow requires JavaScript.

Դրանից հետո խաղացինք թթու բառի հետ. թ և ու տառերով նոր բառեր կազմեցինք ու կարդացինք, հետո ավելացրինք աշուն բառի տառերը ու նոր բառեր կազմեցինք ու կարդացինք: Դրանից հետո մեր պլանշետներով կամ նեթբուք-նոթբուքերով նկարեցինք թթվի մեջ դրված բանջարեղենները ու մուտքագրեցինք թթու բառը:

Սպասում ենք, որ թթվի: Վա՜յ, չուտողին:

 

 

Միքայելի ծննդյան տոնը ու զբոսանքը լանջերին

14886265_1241897825863096_1736846398_nՀոկտեմբերի 31-ը նշանավորվեց Միքայել Մարգարյանի ծննդյան տոնով: Օրը սկսեցինք շնորհավորանք-մաղթանքներով: Միասին երգեցինք ու պարեցինք: Միքայելն այնքան անհամբեր էր, որ արագ փչեց իր տորթի մոմերը: Միասին հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ. ծննդյան տոնի սիրելի ու սպասված պահը: Օրը համեղ էր, քաղցր ու ուրախ: Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի Միքայել:

This slideshow requires JavaScript.

Հետո որոշեցինք զբոսնել լանջերին, ուսումնասիրել ու դիտարկել աշունը: Քայլարշավով անցանք արևելյան դպրոցի լանջերով, ճանապարհին անընդհատ հանդիպող աշնանը ուսումնասիրեցինք ու դիտարկեցինք խոշորացույցով:

This slideshow requires JavaScript.

Երբ վերադարձանք դասարան՝ քննարկեցինք, թե ինչպիսին էր աշունը ու նկարեցինք մեր աշունը: Նկարելու ընթացքում հնչում էր Վիվալդիի «Աշունը»:

This slideshow requires JavaScript.

Խնկոյանական օրերը առաջին դասարանում. ամփոփում. ռադիո «Բզեզ» # 3

14958837_1246815165371362_1031256201_nԿրթահամալիրի կրտսեր դպրոցներում հոկտեմբերի ուսումնական օրացույցով խնկոյանական օրեր են: Թեև սովորողները Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները սովորում ու խաղում են պարբերաբար՝ ողջ ուսումնական տարվա ընթացքում, բայց խնկոյանական օրերին փորձում ենք ամփոփել մեր սովորածն ու իմացածը, ամբողջացնել:

Խնդիրներն են՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական, մեդիահմտությունների զարգացում
  • Խաղի, թատրոնի միջոցով ինքնաարտահայտվելու կարողության ձևավորում
  • Ճամփորդական հմտությունների ձևավորում, զարգացում
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում

Ստեղծագործությունների ցանկը՝

  • Աքաղաղն ու կտուրը
  • Մեղուն
  • Բզեզը
  • Լուսինը
  • Գորտը
  • Գորտերի խաղը
  • Պապն ու շաղգամը

Ուսումնական գործունեության կազմակերպումը

Թվարկված ստեղծագործությունները բոլորը բերանացի կարդում են: Յուրաքանչյուր ստեղծագործություն սովորում ենք խաղ-բեմականացման օգնությամբ: Անպայման քննարկում ենք իրավիճակը, հերոսներին, փորձում ենք խաղալ, ստեղծել կերպարը, փորձում ենք նաև վերլուծել: Մի քիչ ստացվում է: «Աքաղաղն ու կտուրը» խաղացինք հարց ու պատասխանի միջոցով: «Մեղուն», «Բզեզը» ու «Լուսինը» սովորեցինք ու խաղացինք վանկախաղի միջոցով: Նկարել ենք մեղվի անցած ճանապարհը՝ փորձելով ստեղծել մեղվաքարտեզ: «Գորտը», «Պապն ու շաղգամը» խաղացել ու բեմադրել ենք: Ռադիո «Բզեզ»-ի երրորդ թողարկումը խնկոյանական ռադիոթատրոն էր:

Արդյունքում՝

Ռադիո «Բզեզ» #3

Խնկոյանական օրերը ամփոփեցինք Խնկո-Ապոր մանկական գրադարան կատարած այցով: Ճամփորդությանը նախապատրաստվել էինք զրուցել էինք գրադարանի, գրադարանային կանոնների մասին: Շրջեցինք, ծանոթացանք, հեքիաթi սրահում հեքիաթ լսեցինք: Շատ հետաքրքիր էր:

This slideshow requires JavaScript.

7.11-11.11. աշխատանքային նախագիծ

14886291_1241898892529656_267433087_nԱյս շաբաթ նախապատրաստվում ենք «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծին, որի ընթացքում թթուդրիկի ծեսն ենք իրականացնելու: Շարունակելու ենք  « Իմ բույսերը», «Լանջերը  որպես ուսումնական հարթակներ» նախագծերը: Ծանթանում ենք թվերին, թվանշաններին ու թվերի կազմությանը: Աշխատանքային բառերն են՝ աշուն, թթու:

Երգը՝ «Խնոցի», «Կոտ ու կես»

Ոտանավորը՝ Ա. Խնկոյան «Գորտերի խաղը»

7.11.2016

Հիշեցնում եմ, որ վաղը թթուդրիկի տոնն է: Ինչպես նաև, պլանշետներում ներբեռնել autodesk sketchbook ծրագիրը: Աշխատելու ենք պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — թթուդրիկ
11:50 — 12:35- թթուդրիկ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բառախաղ. թթու. աշխատանք պլանշետով կամ նեթբուք-նոթբուք ծրագրով
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Տոնական օրը սկսել  ենք բանջարեղենի խմբավորումով: Թվարկել ենք անունները, հեգել ենք, հաշվել ենք ու համեմատել: Թթու բառի տառախմբին ենք ծանոթացել, կազմել ու ընթերցել ենք բառերը: Բանջարեղենային կերպարներ ենք ստեղծել, թթու ենք դրել: Պլանշետով նկարել են ու մուտքագրել են թթու: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

8.11.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բառախաղ. ա, շ, ու, ն, թ տառերով կազմում ենք բառեր ու ընթերցում
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — բանավոր մաթեմատիկա. 7-ի աշխարհում. աշխատում ենք պլանշետով
12:55 — 13:35 — լանջերին՝ տերևներով գրում ենք բառեր
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք բառախաղով. աշուն և թթու բառերի տառերով կազմել ենք նոր բառեր ու կարդացել ենք: Ա-ով սկսվող բառեր ենք ասել, հեգել ենք: Նկարել ենք: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են:  Ծանոթացել ենք 7 թվի, թվանշանի հետ ու թվի կազմությանը: Աշխատել ենք կցված թերթիկով՝ 7: Նկարել ենք 6 ու 7 թվի աշխարհը պլանշետով ու նեթբուք-նոթբուքով: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

9.11.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 —բառախաղ. աշուն և թթու բառերով բառեր են կազմում ու մուտքագրում
11:50 — 12:35- բանավոր մաթեմատիկա. 8 -ի աշխարհում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Վաղը լողում են՝

Աղաջանյան Սամվել Վարդանի
Աղաջանյան Սուսաննա Գևորգի
Ավետիսյան Սամվել Կարենի
Գևորգյան Վաչե Վահագնի
Լալազարյան Նարեկ Սարգսի
Հակոբյան Միքայել Արմանի
Հայրապետյան Վիկտորյա Խաչատուրի
Ղազարյան Գագիկ Հովհաննեսի
Մարգարյան Միքայել Սամվելի
Ներսիսյան Ռուզաննա Արամի
Գրիգորյան Արսեն

Երկրորդ խումբը հեծանիվ է վարելու:

Օրվա ամփոփում

Այսօր սովորել են «Խնոցի» երգը: Ռուսերենից հետո ա, շ, ու, ն, թ տառերով կազմել են բառեր ու կարդացել: Զրուցել ենք Շ-ի աշխարհի մասին, շ-ով սկսվող բառեր ենք հեգել ու նկարել: Ծանոթացել ենք 8 թվին ու թվանշանին, թվի կազմությանը: Առաջին խումբը լողացել է, իսկ երկրորդ խումբը հեծանիվ է վարել:

10.11.2016

Սիրելի ծնող, ուրբաթ օրվա լողի պարապմունքը տեղափոխվում է հինգշաբթի:

Վաղը լողում են`

Ամիրյան Գրիգոր Արտավազդի
Բադոյան Ջուլիետա Արթուրի
Թամազյան Ինեսա Արթուրի
Սահակյան Էդմոն Գեորգիի
Սահակյան Սարգիս Լևոնի
Սարգսյան Մհեր Արմենի
Սիմոնյան Հայկ Բաբկենի
Փայասլյան Ալեքս Յուրայի
Քոչարյան Գագիկ Դավիթի
Հովհաննիսյան Վաչե
Թադևոսյան Դավիթ

Մյուս խումբը Նոր դպրոցում կվարի հեծանիվ:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա. 9-ի աշխարհում
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — բառակազմություն
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք առավոտյան բառեր հեգելով: Կազմել ու կարդացել ենք բառեր ա, շ, ու, ն, թ տառերով: Ու, ն տառերով սկսվող բառեր ենք ասել, զրուցել ենք ու-ի ու ն-ի աշխարհի մասին: Սովորել ենք Թումանյանի «Քամին»: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Առաջին խումբը հեծանիվ է վարել, իսկ երկրորդ խումբը  լողացել է:

11.11.2016

Վաղը աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 —  բառակազմություն
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35-բանավոր մաթեմատիկա. 9-ի աշխարհում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — տերևանկարչություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո հեգել են իրենց ու մայրիկների անունները: Կազմել ենք բառեր ու կարդացել ենք: Պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով մուտքագրել են բառեր ու նկարել են: Ռուսերենից հետո նախաճաշել են: Ծանոթացել են 9 թվին ու թվանշանին, թվի կազմությանը: Աշխատել են կցված թերթիկով՝ 9: