Քանդակների հրավառություն

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն

Հուլիսի 9-ին Արևելքի ճամբարականները ռադիո «Բզեզ»-ի եթերում զրուցել են քանդակների հրավառության  մասին:

 

Դասավանդողի ամառային դպրոց. հունիսի 17-21

Մանկավարժական բաց ճամբար

64362887_1057468291107256_768082792683667456_nԲովանդակությունը՝

Աշխատակարգ՝

Հունիսի 17-19

Հունիսի 20-21

Արտագնա ճամբար Արատես

«Ես կարողանում եմ» ստուգատես

64362887_1057468291107256_768082792683667456_nԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիների «Ես կարողանում եմ» ստուգատեսային փաթեթն իր մեջ ներառում է՝

Մարզական ստուգատես. վազք, հեծանիվ, լող

Տեխնոլոգիական ստուգատես. մրգային կերպարներ ու աղցան

«Հորինուկներ 2» եռալեզու ընթերցարանի ստեղծում

«Անբան Հուռի» ազգային օպերա. ուղիղ եթեր

Բլոգային ուսուցում. մաս 1

Բլոգային ուսուցում. մաս 2

Ճամբարային գործունեության ամփոփում. 3.10-7.10

img_20190605_0957166808390382702213787.jpgՃամբարային գործունեության աշխատակարգ

Նախագծեր`

«Անբան Հուռի» օպերա. նախապատրաստում

Ստուգատեսներ՝

Մարզական ստուգատես. վազք, հեծանիվ, լող

Տեխնոլոգիական ստուգատես. մրգային կերպարներ ու աղցան

«Հորինուկներ 2» եռալեզու ընթերցարանի ստեղծում

Ինքնաստուգումներ՝

Մայրենի լեզու

Մաթեմատիկա

 

Ճամբարային գործունեության ամփոփում. 27.05-31.05

61593285_2355353364517531_5868026547360759808_nՃամբարային գործունեության աշխատակարգ

Նախագծեր

«Համբարձումն Ապարանում»

«Անբան Հուռի» օպերա. նախապատրաստում

«Ամառային լողափ»

Ուսումնական ճամփորդություն Ապարան

«Համբարձումն Ապարանում» նախագծով

«Սովորող-սովորեցնող» նախագիծ. Ինտերակտիվ խաղ-ներկայացում

Հորինուկներ 2. եռալեզու ընթերցարան

n1

Արևելյան դպրոցի 3-2 դասարանը ներկայացնում է իր հորինած պատմությունների՝ հորինուկների 2-րդ թողարկումը՝ անգլերեն ու ռուսերեն թարգմանությամբ:

Թարգմանությունը՝ Թարգմանիչներ ջոկատ

Ուսուցիչներ՝ Գայանե Փարվանյան, Անի Մրտեյան

Պոչատ ծիտը

Հեղինակ՝ Տիգրան Գալստյան

Լինում է, չի լինում մի պոչով ծիտ է լինում։ Նա թռչում էր թփի կողքով։
Մի լիճ կար, որը կոկորդիլոսի տունն էր։ Ծիտը գնաց այնտեղ, և կոկորդիլոսը ծտի պոչը կտրեց։

— Կոկորդիլո՛ս, կոկորդիլո՛ս, տո՛ւր իմ պոչը։

Կոկորդիլոսն ասում է.

— Դե՛, գնա ինձ համար միս բեր։

Նա գնում է և բերում է միս։ Կոկորդիլոսը տալիս է պոչը։

Նա գնում է տատի մոտ, տեսնում է, որ թոնրի մոտ լավաշ է թխում ու պանիր չունի, և այդ տատը կտրում է նրա պոչն ու ասում.

— Գնա՛ ինձ համար պանիր բեր, որ պոչդ տամ։

Նա գնում է սուտլիկ տղայի մոտ։

— Սուտլի՛կ տղա, կտա՞ս ինձ պանիր։

Տղան ասում է.

— Դե՛, գնա ինձ համար ոսկի բեր։

Խեղճ ծիտը գնում է թագավորի մոտ, խնդրում է ոսկի, թագավորը խղճում է նրան ու ոսկին տալիս է։ Պոչատ ծիտը գնում է սուտլիկ տղայի մոտ, տալիս է ոսկին, տղան տալիս է նրան պանիրը, ծիտը պանիրը տալիս է պառավին ու պառավն էլ տալիս է նրա պոչը։

 Սառնարանում ապրող մտքերը

Հեղինակ՝ Գագիկ Ղազարյան

Կան-չկան երկու մտքեր կան։ Նրանք ապրում են սառնարանում։ Առաջին միտքը` «Այստեղ ցուրտ է», իսկ երկրորդ միտքը`«Շատ ուտելիք կա»։ Մտքերին այդպես էլ ասում էին` «Առաջին միտք» և «Երկրորդ միտք»։
Մի անգամ մտքերը սառնարանից գնացին և հալվեցին։ Մարդիկ մտքերին վերականգնեցին և նրանք ապրեցին տարբեր տեղերում ու շատ ընկերներ ունեցան։

Thoughts in the fridge

Author` Gagik Ghazaryan

There are two ideas. They live in the refrigerator. The first thought is “It’s cold here,” and the second is “There’s plenty of food.” They also said in their minds, “First Thoughts” and “Second Thoughts”.

Once, the thoughts went from the fridge and melted. People rebuilt their thoughts and they lived in different places and had many friends.

 Мысли, которые живут в холодильнике

Казарян Гагик

Есть две мысли Они живут в холодильнике. Первая мысль — «Здесь холодно», а вторая — « Много еды есть». Их так и называли: «Первая мысль» и «Вторая мысль».

Однажды мысли ушли из холодильника и растаяли. Люди востановили мысли и стали они жить в разных местах и имели много друзей.  Շարունակել կարդալ “Հորինուկներ 2. եռալեզու ընթերցարան”

Տեխնոլոգիական ստուգատես. մրգային կերպարներ ու աղցան

Արևելյան դպրոցի ճամբարականների հաջորդ օրը համեղ էր ու գունեղ: Ճամբարակնները տարբեր մրգերից պատրաստեցին մրգային կերպարներ, մրգային աղցան:

This slideshow requires JavaScript.

Մարզական ստուգատես. վազք, լող, հեծանիվ

img_20190604_1000004020357449408403617.jpgՃամբարային երկրորդ շաբաթը մեկնարկեց մարզական ստուգատեսով: Երրորդ դասարանցիները մասնակցեցին վազքի, հեծանվավարության ու լողի ստուգատեսին, ցուցադրեցին իրենց մարզական կարողությունները:

Շարային վարժություններից հետո կատարեցին նախավարժանք, այնուհետև բաժանվեցին թիմերի ու մեկնարկեց վազքի մրցույթը: Վազքից հետո հեծանիվ վարեցին, որից հետո հագան լողազգեստները, դարձյալ նախավարժանք կատարեցին, ցնցուղ ընդունեցին ու լողացին:

Վազք

 

Հեծանվավարություն՝

 

Լող՝

 

Ուսումնական ճամփորդություն «Համբարձումն Ապարանում» նախագծով

61593285_2355353364517531_5868026547360759808_nՄայիսի 31-ին Արևելքի երրորդ, չորրորդ, հինգերորդ դասարանցիների ճամբարական ջոկատները մեկնեցին Ապարան՝ «Համբարձումն Ապարանում» նախագծով:

Ճամփորդության նախապատրաստման ընթացքում ընթերցել են տեղեկատվկան տեքստ Համբարձման տոնի մասին, նկարել են ծիսական նկարներ, որոնք հրապարակել են բլոգներում, հորինել են բարեմաղթանքներ վիճակի խաղի համար: Ուսումնասիրել են քարտեզը, անդրադարձել են ճամփորդական կանոններին:

Սովորողները քայլքով հասան անտառ, հանգստացան, նախաճաշեցին, այնուհետև քայլքով հասանք Ապարանի ջրամբարի մոտ, այնուհետև  այցելեցինք Ապարանի ջրամբարի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Սուրբ Վարդան, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից։

Եկեղեցու բակում երգեցին համբարձման ծիսական երգեր, որից հետո քայլքով վերադարձանք անտառ, վիճակի խաղ խաղացին:

Լողափային ճամբար

img_20190530_123543-12699611649586690623.jpgԱմառային ճամբարը առանց լողափային գործունեության անհնար է պատկերացնել: Արևելքի ճամբարականները անհամբեր էին: Լողալուց առաջ ճամբարականները մարզվեցին՝ նախավարժանքի միջոցով տաքացրեցին իրենց մարմինները, այնուհետև ցնցուց ընդունեցին, որից հետո սկսեցին լողալ:

This slideshow requires JavaScript.