Հեծանվավարություն

Նախագծային ուսուցման երկրորդ օր. Մարզական պարապմունք. հեծանվավարություն

Մարզիչ, ֆիլմի հեղինակ՝ Սյուզի Սարգսյան

Ձմեռային լող

Ողջ ձմռան ընթացքում առաջին դասարանցիները պարտաճանաչ հաճախել են լողի ու ձեռք են բերել նոր հմտություններ: Այս տարվա սկզբից մենք առանց թևիկների ենք մտնում լողավազան, շատերն արդեն կարողանում են ինքնուրույն լողալ:

Հեծանվի ստուգատես 2017

Արևելյան դպրոցում այսօր հեծանվի ստուգատեսն էր: Առաջին դասարանցիները մասնակցեցին ստուգատեսին, երկանիվ ու քառանիվ հեծանիներով անցան նախատեսված ճանապարհը: Հետիոտնի համար նախատեսված ուղին անցան թեթև վազքով:

Հեծանվավարություն

Առաջին դասարանցիները հեծանիվ վարել շատ են սիրում: Ճամբարային հինգերորդ օրը  ընկեր Գայանեի հետ հեծանիվ վարեցինք: Վարում էինք ուղիղ գծով, իրար հետևից՝ պահպանելով միմյանցից որոշակի հեռավորություն:

This slideshow requires JavaScript.

Ամփոփման ու մեկնարկի շաբաթը որպես խճանկար-պատում

Մենք շարունակում ենք ստեղծել մեր մեդիաայբբենարանները: Աղայանի «Կատուն» ոտանավորի հերոսներ կատուն ու մուկը դարձան մեր մեդիաայբբենարանի հերոսները: Նրանք կենդանացան, խաղացինք, հետո նկարեցինք ու մուտքագրեցինք: Ձայնագրությունից հետո մեր մեդիայբբենարանը պատրաստ է: Աշխատել ենք պլանշետով՝ autodesk sketchbook և paint նկարչական ծրագրով:

This slideshow requires JavaScript.

Ղ. Աղայան «Կատուն»

Մեր արմատակալած բույսերը նորից ուսումնասիրեցինք, խոշորացույցով դիտեցինք, հողը ուսումնասիրեցինք, հետո ընկեր Գայանեի օգնությամբ տնկեցինք:

This slideshow requires JavaScript.

Դե, իսկ երբ մեր ընկերները լողում էին, մենք հեծանիվ էինք քշում:

This slideshow requires JavaScript.

Ուռա, շուտով Ամանոր է, մեկնարկել է ամանորյա տոնական նախագիծը: Մեկնարկը տրվեց ձնեմարդուկներ պատրաստելով: Օգտագործել ենք ամրակ, բամբակ, սպիտակ ու գոնավոր թղթեր, սոսինձ, գունավոր մատիտներ:

This slideshow requires JavaScript.

Քայլք + հեծանիվ + լող

14607967_1219085988144280_298506753_nԵռամարտ. Քայլք (վազք) + հեծանիվ + լող 

Եռամարտը հանդիսանում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Առաջին դասարանում սովորողները բաժանվել են երկու խմբի, ովքեր չորեքշաբթի ու ուրբաթ օրերին լողում են ու հեծանիվ են վարում: Երբ սովորողների առաջին խումբը քայլքով Արևելյան դպրոց-պարտեզից դուրս է գալիս, հաղթահարում է վերգետնյա անցումը, Բախշյանի այգու միջով հասնում է Արևմտյան դպրոց-պարտեզ, երկրորդ խումբը Արևելյան դպրոց-պարտեզում վարում է հեծանիվ:

This slideshow requires JavaScript.

Միասին քայլելը, ճանապարհ անցնելը, իրար օգնել-ուղեկցելը, գնալով ավելի հեշտ ու արագ է ստացվում: Ճամփին զրուցելը, տեսածը քննարկելը, ուսումնասիրելը  իրար ավելի լավ ճանաչելու հնարավորություն է տալիս:

This slideshow requires JavaScript.

 Լողավազանում սովորողները փոխվում են, այնուհետև ցնցուղ են ընդունում: Նախավարժանքից հետո ջրում են ու սովորում են լողալ: Լողին նախապատրաստվելը ու լողից հետո ցնցուղ ընդունելը, հագնվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

 

«Լողափնյա աշուն» նախագիծը առաջին դասարանում

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Նոր դպրոցի բացօթյա լողավազաններում, ինչպես ամռան ջերմ օրերին: Առաջին դասարանցիների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում, աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

This slideshow requires JavaScript.

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը: