Մայրիկների դիմանկարներ

Սովորողները «Ձոն» նախագծի շրջանակում ստեղծել են իրենց մայրիկների, ինչպես նաև տատիկների, քույրիկների, ուսուցիչների դիմանկարները: Օգտագործել են A4 չափսի ստվարաթղթեր, յուղամատիտներ ու գծամատիտներ: Այս դիմանկարները ստեղծելու համար սովորողները մի քանի օր մանրակրկիտ աշխատել են. սկզբում գծամատիտով ուրվագծել են դիմագծերը, որից հետո յուղամատիտով ներկել են, այնուհետև աշխատել են նկարի հետևի ֆոնի վրա: Հետևողական, մանրակրկիտ, կենտրոնացված, ստեղծագործական աշխատանքի արդյունքում այսպիսի դիմանկարներ են ստեղծվել՝

Իսկ լուսանկարների այս շարքում դիմանկարների հեղինակներն են՝

This slideshow requires JavaScript.

Էլեկտրոնային շարժական բացիկներ

48397495_228814861350667_5894277245739991040_n«Ամանոր» նախագծի շրջանակում սովորողները պատրաստել են էլեկտրոնային շարժական բացիկներ: Paint նկարչական ծրագրով քայլ առ քայլ նկարել են բացիկը՝ աստիճանաբար ավելացնելով նոր դետալներ ամբողջական նկար են ստացել: Movie maker մոնտաժային ծրագրի միջոցով հավաքել են նկարները ըսստ հերթականության, տեղադրել են համապատասխան երաժշտություն: Արդյունքում ստացվել են այսպիսի տոնական բացիկներ: Էլեկտրոնային շարժական բացիկները հրապարակված են սովորողների բլոգներում:

Ռուզան Ղուկասյան

Գագիկ Ղազարյան

Գագիկ Ղազարյան

Ալիսա Փիլոյան

Ալիսա Փիլոյան

Հայկ Հովհաննիսյան

Տիգրան Գալստյան

Տիգրան Գալստյան

Լիլիթ Աղասարյան

Վիկտորյա Հայրապետյան

Վաչե Հովհաննիսյան

Անահիտ Խաչատրյան

Շարունակեք դիտել ՝

Հայկ Սիմոնյանի բլոգում

Աննա-Մարիա Վարդանյանի բլոգում

Ամանորյա խոհանոց. տարեգաթա և տոնական կերպարներ

«Ամանոր» նախագծի շրջանակում սովորողները պատրաստել են տարեգաթա ու տոնական կերպարներ: Տոնական գաթա պատրաստելու վարպետության դասն անցկացրել է տիկին Զոյան, իսկ խմորախաղը սովորողների ամենասիրելիներից էր:

Ֆոտոշարքը՝ Սմբատ Պետրոսյանի

 

This slideshow requires JavaScript.

 

«Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

44732837_272487883471254_4101812918662725632_nՆախագծային ուսուցման երրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

«Կոմիտասյան» նախագիծը կրթահամալիրում շուրջտարյա է, սովորողները ողջ տարվա ընթացքում են առնչվում Կոմիտասին, երգում են կոմիասյան երգերը: Սակայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Կոմիտասյան» նախագծի շրջանակում Կոմիտասին ուսումնասիրում ենք նաև որպես բանաստեղծ, բացահայտում ենք նրա երաժշտության գույները, այցելում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Կոմիտասին՝ նրա երաժշտական ու բանաստեղծական աշխարհի բացահայտումը, ճանաչումը շարունակական աշխատանք է: Նախորդ տարվա «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը հրապարակված է:

Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցել ենք կոմիտասյան բանաստեղծություններ աշնան մասին, պատմել ու նկարել ենք կոմիտասյան աշուն, համեմատել ենք մեր բակերի աշնան հետ:

Կոմիտասյան երաժշտություն են ունկնդրել ու այն արտահայտել են գույնի, պատկերի միջոցով: Անուններ են հորինել իրենց նկարների համար:

Փուչիկոտ օրվա փուչիկությունները

Օրը տոնականությամբ, երգ ու պարով, լիքը փուչիկներով սկսվեց: Փուչիկոտ օրվա առաջին փուչիկությունը փուչիկ փչոցին էր:

Փուչիկախաղից հետո անցանք փուչիկանկարչությանը: Պատրաստեցինք գունավոր ներկերը ու վրձինը փոխարինելով փուչիկով՝ սկսեցինք փուչիկանկարչությունը:

Հետաքրքիր փուչիկանկարներ էին ստացվել. վարդեր, դինոզավր, գորտ, պաղպաղակ: Ամեն մեկը իր նկարը նմանեցնում էր որևէ պատկերի:

Հետո փուչիկները լողափին էին, լողացող ճամբարականների հետ լողավազանում էին:

Զատկատոն. մաս 2

18010812_1423825964336947_1012087982849552398_nԱրևելյան դպրոցի առաջին դասարանցիները շարունակում են պատրաստվել Զատկատոնին: Այս շաբաթ էլ ձևավորեցին զատկածառը՝ նմանեցնելով ծաղկած ծառերին: Ադիբուդիներով՝ սպիտակ, կարմիր ու կանաչ զարդարեցին ծառը, ընթացքում էլ կերան:

This slideshow requires JavaScript.

Շարունակեցինք հետևել ածիկների աճին, դասավորեցինք մեր ներկած ձվիկները, երգեցինք ու պարեցինք զատկական երգերը:

Ապրիլի 21-ին հավաքվեցինք Արևելյան դպրոցի ծիրանենիների պուրակում, դասավորեցինք ու զարդարեցինք մեր զատկական սեղանը, հավաքվեցինք ու նշեցինք Զատկի տոնը:

This slideshow requires JavaScript.

Ուրախ երգ ու պարից հետո ձվակռիվ խաղացինք: Կոտրված ձվիկները կճպվեցին ու սկսվեց համեղ ձու-ուտոցին:

This slideshow requires JavaScript.

Զատկաշաբաթ. ուսումնական գործունեության ամփոփում

17965446_1416103338442543_2064357084_nԶատկե զատիկ է, նավակատիկ է…

Խաղ-աշխատանքը սկսեցինք զատիկ բառով. գրեցինք ու ընթերցեցինք զատիկ բառի հետ կապ ունեցող բառեր, այնուհետև զրույց-քննարկման միջոցով իրար փոխանցեցինք Զատիկ տոնի մասին մեր ունեցած տեղեկությունները, պատմեցինք, թե տանը ինչպես ենք նշում Զատկի տոնը:

Հետո միասին ընթերցեցինք մեր ավագ ընկերների ստեղծած զատկական խնդրագիրք-առածանին: Ընթերցեցինք ու փորձեցինք նրանց անսվոր հարցերին անսովոր պատասխաններ գտնել, հորինել…

Ընթերցանությունից հետո միասին զատկական էլեկտրոնային բացիկներ նկարեցինք:

Զատկի տոնից առաջ հավաքեցինք տարբեր սերմեր՝ ցորեն, ոսպ, գարի, լոբի, գարի: Ուսումնասիրեցինք, քննարկեցինք, որ բամբակը կարող է փոխարինել հողին: Թրջեցինք, ցանեցինք ու հիմա հետևում ենք ընթացքին:

This slideshow requires JavaScript.

Սովորողների հետ միասին զատկական խնդիրներ հորինեցինք, լուծեցինք, հաշվեցինք, նկարեցինք ու գրանցեցինք:

This slideshow requires JavaScript.

Հետո միասին որոշեցինք ձվիկ-կերպարներ նկարել: Աշխատեցինք ջրաներկով ու գուաշով:

This slideshow requires JavaScript.

Շարունակելի…

Ինչպես են գարնանը խնամում այգին. հարցազրույցը վարում է Վաչե Գևորգյանը

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակում Վաչեն հարցազրույց է վերցնում իր մորաքրոջից, ով պատմում է, թե ինչպես ու ինչ գործիքներով են խնամում այգին:

Դավիթի ծննդյան տոնը, անհատական ցուցահանդեսն ու նվերները

17410298_1387035578015986_1876431931_nԱյսօր 6 տարեկան Դավիթ Թադևոսյանն իր ծննդյան օրվա առթիվ իր անհատական ցուցահանդեսն էր բերել դպրոց՝ նվերներով:Դավիթն իր ընտանիքի հետ պատրաստել էր իր նկարներով էջանշաններ ու բաժակներ, որոնք սիրով նվիրում էր բոլորին: Մայրիկի հետ պատրաստել էր ֆիլմեր, որոնք էլեկտրոնային տարբերակով ներկայացնում էին Դավիթի աշխատանքները:

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո միասին երգեցինք, պարեցինք, հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ, փչեցինք մոմերը, շնորհավորեցինք, ծափահարեցինք: Հյուրասիրությունից հետո Դավիթն իր 5 ու 6  տարեկան ընկերներին, ուսուցիչներին, բոլոր-բոլորին նվիրում էր իր նկարներով էջանշաններն ու բաժակները:

This slideshow requires JavaScript.

Դասարանում Դավթի համար նկար-նվերներ պատրաստեցինք, բարեմաղթանքներ ասեցինք, նվիրեցինք, ծափահարեցինք:

This slideshow requires JavaScript.

Սա Դավթի երկրորդ անհատական ցուցահանդեսն էր՝ կիրառական աշխատանքներով: Շնորհավորում ենք Դավթին, ընտանիքին ու բոլորիս օր-անակնկալի առթիվ: Շնորհակալ ենք:

Անակնկալները շարունակվում են ու Դավիթն արդեն ունի իր անհատական բլոգը, որտեղ հրապարակված են նրա նախկին աշխատանքները: Հետևեք Դավիթի բլոգին՝ https://tadevosyanblog.wordpress.com/:

Իմ մայրիկը պատրաստված է…

17204514_1377916655594545_150686495_n«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում առաջին դասարանցիները զրուցել են մայրիկների մասին՝ պարզելով, թե ինչից են պատրաստված մայրիկները: Մեր թվային գործիքներով նկարել ենք մեր մայրիկներին, մուտքագրել են նրանց անունները ու թե՝ ինչպիսին են նրանք:

This slideshow requires JavaScript.

Իսկ թե ինչից են պատրաստված մայրիկները, կարող եք լսել ձայնագրությունը:

Հետո գունավոր թղթերից պատրաստեցինք տոնական բացիկներ ու խոստովանեցինք, որ մեր մայրիկներին շատ ենք սիրում: Մեր սեր-խոստովանությունը գրեցինք բացիկների ներսում:

This slideshow requires JavaScript.

Իսկ այստեղ փորձեցինք ստեղծել մեր մայրիկների դիմանկարները: Սիրելի մայրիկ, գտիր քեզ մեր դիմանկարներում: