«Ուսումնական գարուն» նախագիծը Տիգրան Գալստյանի բլոգում

Տիգրան Գալստյանը «Ուսումնական գարուն» նախագծի առաջադրանքները հավաքել է մի փաթեթում և ներկայացնում է իր գարնանային ֆոտոշարքը, թումանյանական ընտանեկան թերցումը և իր կարդացած գրքերի մասին է պատմում:

«Ուսումնական գարուն» նախագիծ

samvelaxՄարտի 25-ից 31-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները երրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու, ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Թեմա 1՝ Կարդում ենք Թումանյան. ընտանեկան ընթերցումներ

Աշխատանքային ուղղությունները՝

  • դերային ընթերցումներ
  • ռադիոթատրոններ
  • մեդիաընթերցարաններ

Յուրաքանչյուր ընտանիք այս ցանկից ընտրում է մեկ ստեղծագործություն և այն ներկայացնում դերային ընթերցանությամբ՝ որպես ռադիոթատրոն: Արդյունքը հրապարակվում է բլոգում:

Գրականության ցանկ՝

  • Շունն ու կատուն
  • Բարեկենդանը
  • Ձախորդ Փանոսը
  • Անխելք մարդը
  • Տերն ու ծառան
  • Խելոքն ու հիմարը
  • Սուտլիկ որսկանը
  • Մի կաթիլ մեղրը

Նախագծի արդյունքում՝

  • Թումանյանական ընթերցարաններ
  • Ռադիո «Բզեզ». ռադիոթատրոնների թողարկումներ

Թեմա 2. Գարնանային ֆոտոպատումներ

Լուսանկարել գարնանային տեսարաններ /ծաղկած ծառեր, այգիներ, մարդկանց տրամադրությունը, բնության, քաղաքի հետաքրքիր տեսարաններ, պատկերներ/: Լուսանկարները /10-15/ հրապարակել բլոգում՝ կից նկարագորությամբ: Կարող եք ստեղծել նկարագրական ֆոտոշարքեր ըստ տրված վերնագրերի՝

  • Ծաղկած ծառեր
  • Գարունն իմ քաղաքում, գյուղում, այլ վայրում
  • Գարնանային տրամադրություն

Ֆոտոշարքն ու պատումը հրապարկել բլոգում:

Թեմա 3. Ընթերցանություն

Քո ցանկությամբ ընտրիր որևէ գիրք կամ ստեղծագործություն: Կարդա և դրա մասին պատմիր բլոգումդ:

Ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգներում:

Զատիկն իմ ընտանիքում

«Ուսումնական գարուն» նախագծի շրջանակում սովորողները ներկայացնում են, թե ինչպես են Զատկի տոնը նշել իրենց ընտանիքներում:

Ուսումնական գարուն. մարտի 26-ապրիլի 1

20180210_115713Մարտի 26-ից ապրիլի 1-ը «Ուսումնական գարուն» նախագիծն է մեկնարկում:

Մասնակիցները երկրորդ դասարանի սովորողներն ու նրանց ընտանիքներն են:

Նպատակը՝ ուսումնական աշխատանքներում ընտանիքի ներգրավվածության ու ընտանեկան կրթության կազմակերպումն է:

Խնդիրներն են՝

  • Զատկական ծիսական-տոնական ընտանեկան սովորույթների ներկայացում
  • ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
  • բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Թեմա՝ Զատիկը ընտանիքում

Աշխատանքային ուղղությունները՝

  • Զատկական խոհանոց
  • Ձվախաղեր
  • Զատկական առածանի
  • Զատկական օրագիր
  • Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում

Սովորողները պատմում-տեսագրում-նկարում ներկայացնում են, թե ինչպես են պատրաստվում Զատկի տոնին և ինչպես են այն նշում:

Նախագծի արդյունքում՝

  • Զատկական առածանիների ընթերցարան
  • Զատկական օրագրապատումների շարք
  • Ռադիո «Բզեզ» զատկական թողարկումներ

Ամառային, լողափնյա, շրջիկ թատրոն. «Էս էն է» խաղ-ներկայացում

Sequence-01.Still003-768x432Հունիսի 6-ին Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հանդես եկան իրենց ամառային թատերական ներկայացմամբ՝ «Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագծի շրջանակում:

Տեսանյութն ու ֆոտոշարքը՝ ստորև:

 

This slideshow requires JavaScript.

Մի ծառի պատմություն

Հայկ Սիմոնյանն ու իր տատիկը ներկայացնում են կեռասենու (գիլազի ծառի) պատմությունը: Հայկը մի քանի օր հետևել է ծառին ու լուսանկարել, թե ծառն ինչպես է փոխվում:

Մի ծառի պատմություն

Սուսաննա Աղաջանյանը պատմում է իրենց այգում ապրող հոնի ծառի մասին ու ֆոտոշարքով ներկյացնում է, թե ծառը ամեն օր ինչպես է փոխվել:

Իմ շրջիկ ընթերցարանը

Վաչե Հովհաննիսյանը ներկայացնում է իր շրջիկ ընթերցարանը: