Քանդակների հրավառություն

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն

Հուլիսի 9-ին Արևելքի ճամբարականները ռադիո «Բզեզ»-ի եթերում զրուցել են քանդակների հրավառության  մասին:

Դասավանդողի ամառային դպրոց. հունիսի 17-21

Մանկավարժական բաց ճամբար

64362887_1057468291107256_768082792683667456_nԲովանդակությունը՝

Աշխատակարգ՝

Հունիսի 17-19

Հունիսի 20-21

Արտագնա ճամբար Արատես

«Ես կարողանում եմ» ստուգատես

64362887_1057468291107256_768082792683667456_nԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիների «Ես կարողանում եմ» ստուգատեսային փաթեթն իր մեջ ներառում է՝

Մարզական ստուգատես. վազք, հեծանիվ, լող

Տեխնոլոգիական ստուգատես. մրգային կերպարներ ու աղցան

«Հորինուկներ 2» եռալեզու ընթերցարանի ստեղծում

«Անբան Հուռի» ազգային օպերա. ուղիղ եթեր

Բլոգային ուսուցում. մաս 1

Բլոգային ուսուցում. մաս 2

Դասավանդողի ամառային դպրոց. անհատական աշխատաժամանակ

61640838_2481772178539602_2908181734044467200_nԴասավանդողների ամառային դպրոց
Հունիսի 10-ից 14-ը

Անհատական աշխատաժամանակ՝ Անահիտ Հարությունյան. 10.06-14.06

Հունիսի 10
9:00-9:30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք. դասավանդողների երգչախումբ, պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան
9:30-10:00՝ ծիսական պարերգեր, պատասխանատու՝ Աննա Երիցյան
10:00-12:00՝ «top forma» դասավանդողների վերապատրաստում.Հեմինե Անտոնյան
12:00-12:30՝ ընդմիջում
13:00-14:00՝ փառատոնային նախագծեր. «մոմլաթե ծավալներ» Կարինե Մացակյանի արվեստանոցում
14:00-15:00՝ ուսումնական 4-րդ շրջանի ամփոփում. փաթեթների ամբողջոցում
Հունիսի 11
9:00-9:30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք. դասավանդողների երգչախումբ, պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան
9:30-10:00՝ ծիսական պարերգեր, պատասխանատու՝ Աննա Երիցյան
10:00-12:00՝ «top forma» դասավանդողների վերապատրաստում.Հեմինե Անտոնյան
12:00-12:30՝ ընդմիջում
13:00-14:00՝ փառատոնային նախագծեր. «մոմլաթե ծավալներ» Կարինե Մացակյանի արվեստանոցում
14:00-15:00՝ գրական ակումբ
17:30-19:00` Ազգային օպերա. համերգ-ներկայացում
Հունիսի 12
9:00-9:30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք. դասավանդողների երգչախումբ, պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան
9:30-10:00՝ ծիսական պարերգեր, պատասխանատու՝ Աննա Երիցյան
10:00-12:00՝ «top forma» դասավանդողների վերապատրաստում.Հեմինե Անտոնյան
12:00-12:30՝ ընդմիջում
12:30-13:00` աշխատանք 6 տարեկանների խմբում
13:00-14:00՝ փառատոնային նախագծեր. «մոմլաթե ծավալներ» Կարինե Մացակյանի արվեստանոցում
14:00-15:00՝ ուսումնական 4-րդ շրջանի ամփոփում. աճի զարգացման բնութագրերի լրացում
Հունիսի 13

Հունիսի 14

Իմ բլոգը. մաս 2

60308403_2327126100673591_3351105708232802304_nՄայիսյան ստեղծագործական 14-րդ հավաքի շրջանակում երրորդ դասարանցիները ներկայացնում են իրենց անհատական բլոգները, ինչպես նաև ուսումնասիրում են իրենց ընկերների բլոգները: Այս խմբում ներկայանում են Վաչե Հովհաննիսյանը, Էդմոն Սահակյանը, Աննա-Մարիա Վարդանյանը, Տարոն Դավթյանը, Հայկ Սիմոնյանը, Անահիտ Խաչատրյանը:

Մայիսյան 14-րդ ստեղծագործական հավաք. կլոր սեղան. ռադիո «Բզեզ»

57272193_2287434247976110_4647042034589237248_nԱրևելյան դպրոցի երրորդ դասարանցիների ռադիո «Բզեզ»-ը արդեն երեք տարեկան է:

Ստեղծման և անվանակոչման պատմությունը կարդացեք այս հղմամբ:

Առաջին թողարկումը 2016 թվականի հոկտեմբերի 2-ին էր՝ բարձունքի հաղթահարման մասին էր:

Անդրադարձ ռադիո «Բզեզ»-ին 2017 թվականի հոկտեմբերի 24-ին:

Ռադիո «Բզեզ»-ը դասարանական ռադիո է: Մասնակցում են բոլոր սովորողները: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում ունենում է մեկ թողարկում: Թեմաները բխում են ընթացիկ նախագծերից, ճամփորդություններից: Ռադիո «Բզեզ»-ն ունի նաև անհատական թողարկումներ:

Մայիսյան ամենամյա ստեղծագործական հավաք. բլոգային ուսուցում. կլոր սեղան

58380893_2287434821309386_4476955501397016576_nՄայիսի 14-ին Արևելյան դպրոց-պարտեզում հեղինակային կրթական ծրագրի բլոգային ուսուցման արդյունքներն են ներկայացնելու երրորդ դասարանցիները՝ ներկայացնելով իրենց անհատական բլոգները: Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան ստեղծագործական հավաքը բլոգային ուսուցման արդյունքների ներկայացման հարթակ է:

Կլոր սեղանի մասնակիցներ՝ Տիգրան Գալստյան,  Վիկտորյան Հայրապետյան, Լիլիթ Աղասարյան, Գագիկ Ղազարյան, 

Ռուզան Ղուկասյան, Ալիսա Փիլոյան

Ծնողներ՝ Գոհար Հայրապետյան, Հռիփսիմե Հակոբյան, Գայանե Մկրտչյան

Ապրիլի 27. կլոր սեղան

Հեղինակային կրթական ցանցի բաց լաբորատորիա

Ապրիլի 26-27

Մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգ

Վերապատրաստվող դասվարները մեր դասարանում

28741545_1726806424038898_1824795226_nՄարտի 1-ին և 2-ին մեզ միացան դասվարներ Աշտարակ քաղաքից՝ Լորետա Գրիգորյանը, Ծաղիկ Գասպարյանը, Սոնա Շուխյանը:

Վերապատրաստման  առաջին օր. Մեր հյուրերը մեզ միացան օտար լեզուների պարապմունքների ընթացքում, մասնակցեցին ընտրությամբ գործունեության՝ մարմանկարթության ուսումնական պարապմունքին:

Վերապատրաստման երկրորդ օր. Օրը սկսեցինք մեր հյուրերի հետ առավոտյան ընդհանուր պարապմունքով, միասին երգեցինք զատկական երգեր, պարեցինք, մարզվեցինք, ծափահարեցինք: Մեր աշխատանքը շարունակեցինք բանավոր մաթեմատիկայով. զրուցեցինք օրվա, եղանակի, ամսվա մասին, երկուական քայլերով հաշվեցինք առաջ, բնութագրեցինք ստացված թիվը, մեկական քայլերով հաշվեցինք հետ, համեմատեցինք ստացված թվերը՝ գտնելով նմանություններ ու տարբերություններ նրանց միջև: Սովորողները ցուցադրեցին նաև իրենց մեդիահմտությունները. նրանք էլեկտրոնային փոստից կամ դասարանական բլոգից ներբեռնեցին առաջադրանքը, կատարեցին՝ գործածելով ms word-ի մի շարք գործիքներ, այնուհետև պահպանված աշխատանքը իրենց էլեկտրոնային փոստից ուղարկեցին ուսուցչին: Հաջորդիվ մարզվեցինք, կատարեցինք աչքերի վարժություններ:

«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում միասին վերհիշեցինք թումանյանական ստեղծագործությունները, ընթերցեցինք, աշխատեցինք գուգլ-ձևաթղթում:

Իսկ հետո հեծանիվ վարեցինք ու ազգային խաղեր խաղացինք: Ընդմիջում-նախաճաշից հետո հրաժեշտ տվեցինք մեր հյուրերին:

Հովհաննես Թումանյան. Սուտլիկ որսկանը

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի…

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք…

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես էլ չունեմ։

— Չատի… Մատի…

— Մենք էլ չունենք։

— Բա ի՞նչ անենք…

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց… Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես…

— Հադի, դանա՜կ…

Թե՝ դանակ չունեմ։

— Հյուդի, դու…

— Ես էլ չունեմ։

— Չատի՞, Մատի՞…

— Մենք էլ չունենք…

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։

— Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

Իսկ հիմա փորձի՛ր պատասխանել հարցերին:

  1. Հեքիաթը պատմի՛ր ըստ տրված վերնագրերի՝
  • Գնացինք որսի
  • Երեք բադ
  • Երեք պառավ
  • Բադով փլավ

2. Անշունչ պառավի անունից շարունակի՛ր պատմել «Սուտլիկ որսկանը»:

Մեր անշեն գյուղում երեք պառավ ենք ապրում. երկուսը՝ մեռած, իմ բերանում էլ ըսկի շունչ չկա: Մի իրիկուն, որ առավոտ էր, մեր գյուղ եկավ վեց սուտլիկ որսկան, հինգը….

3. Google drive հարթակում կատարի՛ր առաջադրանքները՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf4UJOXPavf7WGsHJOrOT3vzhZLtYIE3THo1kC5HqYxBL1RWw/viewform