Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ

Սովորողներ՝ Արես Մուրադյան  (3-րդ դասարան), Արեգ Մուրադյան (1-ին դասարան), Ալեն Բալայան (2-րդ դասարան)

Հեռավար ուսուցման «Ես» նախագծային փաթեթ. մաս 1

Տևողությունը՝ ապրիլի 24 — 30, մայիսի 1-10

Նպատակն ու խնդիրները՝  

  • ծանոթացում սովորողների հետ.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • մեդիահմտությունների, տեխնոլոգիական հմտությունների  զարգացում

Առաջադրանքներ

# 1 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Սովորողը պատմում է իր մասին՝ օգտվելով ստորև ներկայացված հարցաշարից: Պատումը տեսագրվում է /վիդեո/, ուղարկվում է իմ էլեկտրոնային հասցեին՝ anahit.harutyunyan@mskh.am:

Հարցաշար

  1. Ներկայանալ՝ անուն, ազգանուն, տարիք:
  2. Նշել, թե որ երկրում, քաղաքում ես ապրում: Ո՞ւմ հետ ես ապրում:
  3. Ներկայացնել քո օրը, հիմնական անելիքները:
  4. Ի՞նչ ես սիրում, ի՞նչ չես սիրում:
  5. Ի՞նչ նախասիրություններ ունես, ինչո՞վ ես զբաղվում:
  6. Պատմիր սիրելի խաղերի, գրքերի, ֆիլմերի, մուլտերի, զբաղմունքի մասին:
  7. Ի՞նչ երազանք ունես: Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ի՞նչ կանեիր:

# 2 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Համակարգչային paint նկարչական ծրագրում՝ օգտվելով երկրաչափական պատկերների գործիքակազմից՝ նկարիր քեզ, մուտքագրիր քո անուն-ազգանունը: Նկարն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

# 3 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Օգտագործելով մատիտներ, յուղամատիտներ կամ ջրաներկ՝ փորձիր ստեղծել քո դիմանկարը: Այս աշխատանքում քեզ կօգնեն հետևյալ տեսանյութերը՝

  1. տեսանյութ 1. Սովորիր նկարել
  2. տեսանյութ 2. Ինչպե՞ս նկարել դեմք

# 4

Մաթեմատիկա. 1-ին դասարան /կատարում է Արեգ Մուրադյանը/

Ստորև կցված ֆայլերը ներբեռնիր համակարգչի մեջ: Թղթային առաջադրանքները տպիր և աշխատիր, իսկ էլեկտրոնային առաջադրանքները կատարիր համակարգչում, պահպանիր ֆայլը և ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին: Կատարված աշխատանքները նկարիր և ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Մաթեմատիկա. 2-րդ դասարան, (էլեկտրոնային առաջադրանքներ), կատարում է Ալեն Բալայանը

Կցված ֆայլը ներբեռնել, առաջադրանքները կատարել, պահպանել, ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Թեմա՝ Երկնիշ թվեր

մաթեմատիկա 2-1

Մաթեմատիկա. 3-րդ դասարան (էլեկտրոնային առաջադրանքներ) /կատարում է Արես  Մուրադյանը/

Թեմա՝ Եռանիշ թվեր

Ուսուցանող տեսանյութեր՝ /դիտում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

# 5 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Երաժշտական փաթեթ

Ունկնդրել  երգը, փորձել սովորել: Բոլոր այն բառերը, որոնք անհասկանալի են, կարող ես բացատրել՝ օգտվելով bararanonline.com հասցեից կամ գրել ինձ: Սովորելուց հետո երգելլ, տեսագրել, տեսագրումն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Կոմիտաս. Արև, արև, եկ, եկ

Արև-արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա բացեք:
Թողեք նա գա մեզ մոտ՝
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

# 6 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Մարզական գործունեություն

Պատմիր քո մարզական նախասիրությունների մասին: Որևէ մարզաձևի հաճախել ես, ի՞նչ հաջողություններ ունես: Լողո՞ւմ ես: Հեծանիվ վարո՞ւմ ես: Առավոտյան մարզվո՞ւմ ես: Ի՞նչ մարզական հնարներ կարող ես ցուցադրել: Պատումը, մարզման ընթացքը տեսագրել: Եթե լողում կա հեծանիվ ես վարում՝ տեսագրել նաև այդ ընթացքը: Տեսագրություններն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

# 7 /կատարում են Արես, Արեգ Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Օտար լեզուներ /անգլերեն, ռուսերեն/

Ունկնդրել /լսել/ երգը, փորձել սովորել: Սովորելուց հետո, միացնել երաժշտությունը, երգել, ընթացքը տեսագրել: Տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Hi, hello — ողջույն, բարև

I am …. I’m… — Ես եմ: Ես /անունը/ եմ:

Good-bye, bye — ցտեսություն

Դիտիր տեսանյութը: Փորձիր սովորել:

Հեռավար ուսուցման «Ես» նախագծային փաթեթ. մաս 2

# 1 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Սովորել հետևյալ ժողովրդական խաղիկը, փորձել անգիր արտասանել ու ձայնագրել: Արտասանելու ընթացքում ցույց տուր մատներդու փորձիր նրանց անունները մտապահել:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂիկ

Բութմատն ասաց`գայլն եկավ,
Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,
Միջնամատն ասաց` սարից եկավ,
Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,
Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ,
Ինչպե՞ս փախչեմ:

# 2 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Նկարիր ձեռքդ: Բացված մատներով ձեռքդ դիր թղթին ու ուրվագծիր այն: Այնուհետև գունավորիր, կերպավորիր ձեռքի մատներն առանձին-առանձին:

# 3 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Պատրաստել ձեռնոց տիկնիկ: Ընթացքը տեսագրել: Ձեռնոց-տիկնիկին անուն դնել, պատմել նրա մասին: Պատմել նրա անունից: Տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին: Ձեռնոց-տիկնիկ կարող ես պատրաստել օգտագործելով տարբեր նյութեր՝ կտոր, կոճակներ, թելեր: Կերպարն ինքդ որոշիր:

Հուշում՝ տեսադաս 

# 4 /կատարում են Արես Մուրադյանը,  Ալեն Բալայանը/

Ներբեռնիր ֆայլը, կատարիր առաջադրանքները, էլեկտրոնային փոստով ուղարկիր ինձ:

ես

# 5 /կատարում է Ալեն Բալայանը/

Ներբեռնիր ֆայլը, կատարիր առաջադրանքները, էլեկտրոնային փոստով ուղարկիր ինձ:

մաթեմատիկա-2.2

# 6 /կատարում է Արես Մուրադյանը/

Ներբեռնիր ֆայլերը, կատարիր առաջադրանքները, էլեկտրոնային փոստով ուղարկիր ինձ:

# 7 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Թղթային առաջադրանքներ մաթեմատիկայից

 

 

 

Էլեկտրոնային առաջադրանք

առաջադրանք 1.2

# 8 /կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Ունկնդրել երգը, առցանց բառարանի օգնությամբ բացատրել անհասկանալի բառերը: Սովորել: Երգել ու ձայնագրել: Ձայնագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Կոմիտաս. Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր, Դարեն վեր,

Սիրուն ձիուկ, Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր, Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ, Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի, Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

# 9 /դիտում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Օտար լեզուներ /ռուսերեն, անգլերեն/

Դիտել մուլտֆիլմը: Ամրապնդել ՛՛Ծանոթություն՛՛ թեման:

Ունկնդրել երգերը, սովորել: Երգել, ձայնագրել, ձայնագրություններն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

What’s your name? — Ի՞նչ է քո անունը:

My name is… — Իմ անունն է…:

How are you today? — Այսօր ինչպե՞ս ես:

I’m happy. — Ես ուրախ եմ:

I’m sad. — Ես տխուր եմ:

I’m hungry.  Ես քաղցած /սոված/ եմ:

# 10 / կատարում են Արեգ, Արես Մուրադյանները, Ալեն Բալայանը/

Դիտել տեսանյութը, սովորել վարժությունները: Յուրաքանչյուր առավոտ մարզվել: Մարզումը տեսանկարել, չմոռանալ լինել համապատասխան մարզական հագուստով: