26.11-30.11. աշխատանքային նախագիծ

46432633_429940804202559_5289620509879697408_nՇաբաթվա ուսումնական նախագծեր՝

«Խնկոյանական օրեր» նախագծի ամփոփում, «Ամանորյա» նախագծերի մեկնարկ

Բառարաններ՝

Հայերեն օնլայն բառարան

Ընթերցանության նյութեր՝

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ՝

Տեխնոլոգիական աշխատանք

Ինչպես պատրաստել ձյան փաթիլ թղթով

Երգարան

Ամանորյա, Սուրբ Ծննդյան երգեր

Ամանորը Արևելքում

Շաբաթվա աշխատակարգն ըստ դասացուցակի

նոյեմբերի 26, երկուշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  ռուսերեն
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». մայրենի
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». շախմատ

նոյեմբերի 27, երեքշաբթի

10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». մայրենի
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն.
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ Ընտրությամբ գործունեություն

նոյեմբերի  28, չորեքշաբթի

11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». հեծանվավարություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». ռուսերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». կերպարվեստ

նոյեմբերի 29, հինգշաբթի

11:05 — 11:50՝ Ընտրությամբ գործունեություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». ես և շրջակա աշխարհը
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». ես և շրջակա աշխարհը

նոյեմբերի 30, ուրբաթ

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». երգ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». Ֆիզկուլտուրա
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». Ֆիզկուլտուրա
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». Տեխնոլոգիա

«Աշուն» նախագծի ամփոփում

տիգրան«Աշուն» նախագծի շրջանակում սովորողները կատարել են աշնանային դիտարկումներ, անդրադարձել են օրացույցին, եղանակային փոփոխություններին, ստեղծել են նկար-օրացույցներ, պատմել են աշնան մասին, նկարել են աշնանային տեսարաններ, ծառեր, տերև-կերպարներ: Շրջել են աշնանային բակում, հավաքել են աշնանային տերևներ ու պատրաստել են տարբեր կերպարներ: Սովորել են աշնան մասին գրված Համո Սահյանի «Աշուն» բանաստեղծությունը, պատրաստել են մեդիագիրք:

Ստորև ներկայացնում եմ կատարված աշխատանքները՝

Աշնանային նկար-օրացույց

«Աշուն» նախագծի շրջանակում անդրադարձել ենք օրացույցին, ստեղծել ենք սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամսվա օրացույցները, աշնանային եղանակի փոփոխությունները ներկայացրել ենք ըստ եղանակային ամիսների:

Համո Սահյան. Աշուն

«Աշուն» նախագծի շրջանակում սովորողները ստեղծել են Համո Սահյանի «Աշուն» բանաստեղծության մեդիագիրքը:

Տերևանկարչություն

«Աշուն» նախագծի շրջանակում  սովորողների հետ բակում ուսումնասիրել ենք աշունը, այնուհետև թափված տերևներ ենք հավաքել, ու այդ տերևներով տարբեր կերպարներ ենք պատրաստել:

This slideshow requires JavaScript.

Իմ աշունը

46405197_305821290257148_2120202191829467136_n«Աշուն» նախագծի շրջանակում սովորողները պատմում են աշնան մասին՝ ներկայացնելով աշնան տրամադրությունը, բնավորությունն ու գույները, նմանեցնելով ու համեմատելով նրան տարբեր առարկաների, երևույթների ու մարդկանց հետ: Սովորողներն իրենց պատմությունները ստեղծել են ըստ տրված հարցաշարի:

վաչեԱշունը ես շատ եմ սիրում: Այն ուրախ, զվարճալի, տխուր և մի քիչ ցրտոտ է: Իմ աշունը նկարչի նման է: Նա ամեն օր վերցնում է իր նկարչական իրերը և վազում տերևները նկարելու ու ներկելու:  Նրա գույներն են՝  կարմիր, դեղին և նարնջագույն: Աշունն ունի կարմիր մազեր, դեղին աչքեր, նարնջագույն ականջներ, բերան և քիթ:

Հեղինակ՝ Վաչե Հովհաննիսյան

Աշունը շատ գունավոր մի եղանակ է: Այն նման է հինգ գույնանի մի ծիածանի: Աշուն եղանակը լացկան, ուրախ, զայրացած, տխուր եղանակ է: Աշունը, երբ գալիս է, վազում է նկարչական իրերը վերցնում է, գնում է տերևները նկարելու:

Հեղինակ՝ Միքայել Մարտիրոսյան

ռուզանղԱշունը տարվա երրորդ և ամենագեղեցիկ եղանակն է: Աշնանը տերևները դեղնում են: Աշունն ինձ համար նման է մի գեղեցիկ նկարչուհու, որը խաղում է տերևների գույների հետ: Այդ նկարչուհի աշունը ունի կարմրադեղին ու երկար մազեր: Այն սիրում է նկարել և գունազարդել մոլորակը: Աշունն ուրախ տրամադրություն ունի, ժամանակ առ ժամանակ՝ տխուր: Ես սիրում եմ, երբ սկսվում է տերևաթափը:

Հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

գագիկիմԱշունը գունավոր է: Այն նման է նկարչուհու կամ նկարչի: Երբ անձրև է լինում, դա նշանակում է, որ աշունը լացում է: Այն լացկան է, որովհետև շատ շուտ է լացում: Աշունը շատ ընկերներ ունի՝ տերևները և քամին, ամպերը և անձրևը: Իմ աշունը շատ պայծառ է:

Հեղինակ՝ Գագիկ Ղազարյան

Աշունը լացկան է, բայց շատ գեղեցիկ է ու պայծառ: Այն  ծաղիկների ու վարդերի նման է: Աշնան աչքերը միշտ թաց են, միայն այն ժամանակ են ժպտում, երբ արև է: Նրա բնավորությունը նման է անձրևի: Աշունը շատ  է սիրում խաղալ: Երբեմն աշունը ուրախ է, երբեմն՝ տխուր: Նա աղջիկ է և ունի երկար մազեր: Աշունն իմ ընկերն է, ու ես նրա հետ խաղում եմ:

Հեղինակ՝ Սուսաննա Աղաջանյան

Աշունը գեղեցիկ է, ունի գեղեցիկ տերևներ: Այն նման է գեղեցկուհու: Աշնանը տերևները թափվում են ու անձրև է գալիս: Ես սիրում եմ աշնան տերևները:

Հեղինակ՝ Ալիսա Փիլոյան

Իմ աշունը գեղեցիկ է ու նկարչի նման է: Այն թափում է իր տերևները: Աշունը շատ խելացի է, և՛ տխուր է, և՛ ուրախ: Ես աշնանը ամենաշատը սիրում եմ արևը:

Հեղինակ՝ Ալեքս Փայասլյան

Աշունը լացկան է, գունավոր, լուսավոր և գեղեցիկ: Այն նման է թագուհու, ով ունի օգնական ընկերներ՝ քամի, անձրև ու արև: Նա սիրում է հագնել գունավոր շորեր, նրա մազերը գունավոր են՝ դեղին, կարմիր և նարնջագույն: Նա լացկան է, և լացում է այն ժամանակ, երբ անձրև է գալիս: Նա սիրում է իր ընկերների հետ խաղալ և օգնության կանչել նրանց: Աշունը ուրախ է, բայց մեկ-մեկ տխրում է: Ես սիրում եմ աշնան անձրևները, որովհետև նրանք շատ գեղեցիկ են:

Հեղինակ՝ Լիլիթ Աղասարյան

Ես աշնանը ման եմ գալիս: Իմ աշունը շատ սիրուն է: Աշնանը ես խաղում եմ: Ես սիրում եմ աշնան տերևաթափը:

Հեղինակ՝ Սամվել Աղաջանյան

ռուզաԱշունը գեղեցիկ աղջիկ է: Նա նկարչուհի է՝ գունավոր, գեղեցիկ ու սիրուն: Աշունը շատ թիթիզ է ու մի քիչ ցրտոտ է: Այն շատ լավ տրամադրություն ունի: Ես շատ եմ սիրում աշնան անձրևներն ու ծառերի գունավորությունը: Աշնան տերևները շատ սիրուն են:

Հեղինակ՝ Ռուզան Ներսիսյան

տիգրանԻմ աշունը սիրուն է: Նա նման է գունավոր ծիածանի: Աշունը զվարթ է, ուրախ ու գեղեցիկ: Աշունը լացում է, երբ անձրև է գալիս: Ես սիրում եմ աշնան տերևները, նրանք գունավոր են և գեղեցիկ: Ես աշունը շատ եմ սիրում, որովհետև նրանից հետո ձմեռ է:

Հեղինակ՝ Տիգրան Գալստյան

անահիտԱշունը գեղեցիկ ու գունավոր աղջիկ է: Նրա տերևները անընդհատ փոխում են իրենց գույները: Աշունը գեղեցիկ շարժվող ծառ է, և ունի ուրախ տրամադրություն: Ես սիրում եմ աշնան տերևները, որոնք փոխում են իրենց գույները:

Հեղինակ՝ Անահիտ Խաչատրյան

հայկհՄի անգամ աշունն ու քամին բռնոցի էին խաղում: Ձմռանը դա դուր չէր գալիս: «Ես երևի նրանց քշեմ, թե չէ ե՞րբ կվերջացնեն: Ես պիտի կանչեմ փոթորիկին»:

-Փոթորիկ, գնա նրանց մի կողմ քշիր, թե չէ շատ են ինձ խանգարում,-ասաց ձմեռը: Բայց փոթորիկն ասաց, որ մի քիչ էլ սպասեն: Ձմեռը համաձայնվեց:

Հեղինակ՝ Հայկ Հովհաննիսյան

Աշունը բարի է և շատ-շատ գեղեցիկ: Նա նման է բարի ու գեղեցիկ մի աղջկա: Նա լավ տրամադրություն ունի: Ես ամենաշատը սիրում եմ աշնան տերևաթափը:

Հեղինակ՝ Աննա-Մարիա Վարդանյան

Աշունը գունազարդ է: Այն նման է տղայի: Աշունը ամենագեղեցիկ եղանակն է: Նրա բնավորությունը միշտ զվարթ է, իսկ տրամադրությունը բարձր է: Ես աշնան մեջ սիրում եմ անձրևը:

Հեղինակ՝ Էդմոն Սահակյան

Աշունը գունավոր աղջիկ է: Այն ունի գունավոր մազեր ու աչքեր: Աշունը սիրում է քայլել ու լացել: Այն մեկ լացում է, մեկ ուրախանում է: Ես ամենաշատը սիրում եմ աշնան տերևները, անձրևները և մեծ ծառերը:

Հեղինակ՝ Վիկա Հայրապետյան

19.11-23.11. աշխատանքային նախագիծ

46407402_749045758788302_1156552826441170944_n (1)Շաբաթվա ուսումնական նախագծեր՝

նոյեմբերի 12-ից՝ «Աշուն», «Խնկոյանական օրեր»

նոյեմբերի  22` «Ուսումնական Ագարակ. կենդանասերի դպրոց» նախագծի շրջանակում այցելություն Ագարակ

Բառարաններ՝

Հայերեն օնլայն բառարան

Ընթերցանության նյութեր՝

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ՝

Երգարան

Շաբաթվա աշխատակարգն ըստ դասացուցակի

նոյեմբերի 19, երկուշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  ռուսերեն
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». մայրենի
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». շախմատ

նոյեմբերի 20, երեքշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». մայրենի
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն.
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ Ընտրությամբ գործունեություն

նոյեմբերի  21, չորեքշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». հեծանվավարություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». ռուսերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». կերպարվեստ

նոյեմբերի 22, հինգշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ Ընտրությամբ գործունեություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». ես և շրջակա աշխարհը
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». ես և շրջակա աշխարհը

նոյեմբերի 23, ուրբաթ

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». երգ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». Ֆիզկուլտուրա
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». Ֆիզկուլտուրա
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». Տեխնոլոգիա

12.11-17.11. աշխատանքային նախագիծ

43684148_311993132726605_3186689901965869056_nՇաբաթվա ուսումնական նախագծեր՝

նոյեմբերի 12-ից՝ «Աշուն», «Խնկոյանական օրեր»

նոյեմբերի  15` «Ուսումնական Ագարակ. կենդանասերի դպրոց» նախագծի շրջանակում այցելություն Ագարակ

Բառարաններ՝

Հայերեն օնլայն բառարան

Ընթերցանության նյութեր՝

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ՝

Երգարան

Շաբաթվա աշխատակարգն ըստ դասացուցակի

նոյեմբերի 12, երկուշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  ռուսերեն
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». մայրենի
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». շախմատ

նոյեմբերի 13, երեքշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». մայրենի
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն.
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ Ընտրությամբ գործունեություն

նոյեմբերի  7, չորեքշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». հեծանվավարություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». ռուսերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». կերպարվեստ

նոյեմբերի 8, հինգշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ Ընտրությամբ գործունեություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». ես և շրջակա աշխարհը
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». ես և շրջակա աշխարհը

նոյեմբերի 9, ուրբաթ

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». երգ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  մայրենի
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». Ֆիզկուլտուրա
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». Ֆիզկուլտուրա
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». Տեխնոլոգիա

նոյեմբերի 10, շաբաթ

Թթվի համտեսից առաջ թթվի գովազդ

44783352_1722399704532548_1676465025713176576_nՍովորողները պատրաստել են թթվի գովազդ, որտեղ գովազդում են իրենց պատրաստած թթուն: Կարող եք դիտել՝

Գագիկ Ղազարյանի բլոգում

Տիգրան Գալստյանի բլոգում

Ալիսա Փիլոյաի բլոգում

Անահիտ Խաչատրյանի բլոգում

Ռուզան Ղուկասյանի բլոգում

Մանկավարժական ակումբին ընդառաջ. Ներառականություն

44776243_1786211724831804_907262921602498560_nԻ՞նչ է ներառականությունը: Իմ պատկերացմամբ, ներառականությունը մարդասիրության, հանդուրժողականության, փոխօգնության, սիրո ու համերաշխության վրա հիմնված կեցությունն ու գործունեությունն է: Երբ առանձին անհատներ կարողանում են համատեղ գործել, այն տարբերությունների համերաշխ համադրություն է:

Ներառականությունը կրթության մեջ: Իմ կարծիքով, կրթությունն ու ներառականությունը հոմանիշներ են: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս սկզբունքը մշտապես գործում է: Դու՝որպես և՛ սովորող, և՛ սովորեցնող, մշտապես ներառման ու ներառվելու գործընթացում ես: Ներառականության կենսունակությունը ապահովվում է բաց ու առողջ միջավայր-համակարգում:

2017-2018 ուստարին մեր դասարան բերեց վեց նոր սովորողի, ընտանիքի: Ու ներառման ու ներառվելու նոր մեկնարկ տրվեց: Ալիսա Փիլոյանը, Անահիտ Խաչատրյանը, Տարոն Դավթյանը, Ռուզան Ղուկասյանը, Հայկ Հովհաննիսյանը,  Էրիկ Սարգսյանը այս ուստարին սկսեցին մեզ հետ միասին:

Սկզբնական շրջանում նրանք դժվարանում էին համակարգչով աշխատել, օգտվել էլեկտրոնային փոստից, բլոգից: Եվ ֆիզիկական, և մեդիամիջավայրը անծանոթ էին ու յուրացնելու խնդիր կար: Հիմա ստացվում է աշխատանքը ներբեռնել, աշխատել, պահպանել ու ուղարկել էլեկտրոնային փոստով: Այս ընթացքում սովորողների համար բացվեցին նաև անհատական բլոգներ:

«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողները պատմել են այս տարի մեզ միացած նոր ընկերների մասին, իսկ մեր նոր ընկերներն էլ պատմել են մեր դպրոցի մասին:

  • Մեր նոր ընկերները. պատումների շարք
  • Իմ դպրոցը. ռադիո «Բզեզ»-ի եթերում սովորողները պատմում են մեր դպրոցի մասին
  • Նորեկ սեբաստացիները ռադիո «Բզեզ»-ի եթերում պատմում-ներկայանում են

Ծնողների արձագանք-պատումները՝ հաջորդիվ: