Ձմեռային ճամբարի ամփոփում

26913814_1676640872388787_2084514425_nհունվարի 8-26

Մասնակիցները

Իրականացվող նախագծեր

Երևան 2800

Հարսանիք Ագարակում

Ընտանեկան նախագծեր

Իմ բակը, իմ բակի խնդիրները

Մասնակցություն ստուգատեսներին

Հանրակրթական Դիջիթեք

Բնագիտատեխնիկական ստուգատես

Մարմնամարզական. մարմնամարզություն, հեծանիվ

 

Հովհաննես Թումանյան. Չարի վերջը

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,
Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թըռչե՜ք, գընաք,
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղրկես ինձ մոտ։
Ձգիր շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ
Բնով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թըփի տակ
Կորար մենակ…
Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմար Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,
Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…
Ձգիր շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,
Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մըա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:
— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…
Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կըկուն:
Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
— Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
— Ինչպես չլամ, ա՛ սանամեր.
Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներս տարավ, կերավ:
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սըրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քըշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին
Աղվեսն եկավ:
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է…
Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,
Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,
Ձագուկներըս տվել եմ քեզ…
Կորի՛, գնա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:
— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց,
հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր
ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ
սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…
— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,
Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:
Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…
— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,
դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
— Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.
— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ
Դու սև Ագռավ…
— Ինչքան էլ որ լինես զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

փչակ — ծառի բնի մեջ առաջացած խոռոչ
տիրանալ-ուժով տեր դառնալ
չարամիտ — չար մտքեր ունեցող
սպառնալ — վախեցնել, ահ տալ
գեթ-գոնե
էս միջոցին — այդ ժամանակ
զարհուրիկ — վախեցած, վախվորած
իրավ — ճիշտ, իսկապես
կռավան — կռկռան
չարալեզու — չար լեզու ունեցող, չարախոս
պահուստ — նեղ օրվա համար պահված բան
պոչը քաշել — թողնել, հեռանալ

 

 

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

cropped-18944838_1771048622924420_3874131_n.jpg«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ-ստուգատեսը ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարի 5-ից մարտի 19-ը, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է վերջինիս ստեղծագործությունների միջոցով  բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝

Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
• Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
• Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը, մի քանի հեքիաթներ խառնել ու նոր հեքիաթ ստանալ).
Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, թումանյանական էլեկտրոնային բացիկներ).
• Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում
Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, թատրոնի սրահ, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, ընտանիք:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
 գրական ստեղծագործությունների ցանկ

Ոտանավորներ
Կանաչ ախպեր
Գարուն
Մանուկն ու ջուրը
Հեքիաթներ
• Սուտլիկ որսկանը
• Կացին ախպերը
• Անբան Հուռին
• Կիկոսի մահը
• Չարի վերջը

երաժշտական, պարային ստեղծագործությունների ցանկ
• Կաքավիկ
• Արև, արև, եկ, եկ
• Արև, արև, դուրս արի
• Ախ, գարուն է
• Ախ, ինչ լավ են
• Գարնան առավոտ
• Համբարձման առավոտը
• Թամզարա
• Թաշկինակներով պար

Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն

 Թումանյանական ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.
 Կենդանի և մեդիա ներկայացումների պատրաստում.
 Թումանյանական պատկերասրահի ստեղծում ջրաներկով (գուաշով), paint նկարչական ծրագրով՝
• պատմություն (հեքիաթ) նկար.
• հատված (հեքիաթի դրվագ) նկար.
• հերոս նկար
Նախագծի իրականացման արդյունքում ստեղծել թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, թատերական ներկայացումներ:

Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում. Հայտնի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գիրքը բազմաթիվ ստեղծագործական հնարքների հավաքանի է, որը կիրառելի է ոչ միայն այս նախագծի շրջանակում աշխատելիս, այլև անընդհատ: Թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս առանձնացնենք մի քանի հնար՝
• Հեքիաթների շիլափլավ
• Շուռ տված հեքիաթներ
• Ի՞նչ կլիներ հետո…
• Ի՞նչ կլիներ, եթե…
• Ստեղծագործական երևակայության երկանդամություն
Ընտանեկան նախագծեր. «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհին հասանելի են դառնում բոլորին:

Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է մեկնել Հենրիկ Մալյանի թատրոն:
Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:

Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Հարսնագովքեր

«Հարսանիք Ագարակում» նախագծի շրջանակում սովորողները հորինել են հարսանեկան գովքեր, որտեղ գովել ու բարեմաղթանքներ են հղել հարսին ու փեսային:

Գովենք,  գովենք,  հարսին  գովենք,

Գովենք,  գովենք,  գովք  ասենք,

Մեր  բարի  հարսին, փեսային,

Առողջություն,  խաղաղություն  մաղթենք:

Հեղինակ՝ Էդմոն Սահակյան

Գովենք , գովենք, հարսին գովենք,

Գովենք , գովենք, սիրուն ես՝ ասենք,

Մեր գեղեցիկ հարսին,  փեսային

Երջանկություն մաղթենք:

Հեղինակ՝ Տիգրան Գալստյան

Գովենք, գովենք, հարսին գովենք,

Գովենք, գովենք, շնորհավոր ասենք,

Մեր սիրուն հարսին, փեսային,

Ուրախություն մաղթենք:

Հեղինակ՝ Գագիկ Ղազարյան

Գովենք, գովենք, հարսին ու փեսային գովենք,

Գովենք, գովենք, ուրախություն ու պար ասենք,

Մեր սիրուն հարս ու փեսային

Լավ տարիներ մաղթենք:

Հեղինակ՝ Վիկտորյա Հայրապետյան

Գովենք մեր փեսային, գովենք մեր հարսիկին,

Տանք իրենց երգն ու պարը,

Մաղթենք ուրախություն և ժպիտ:

Հեղինակ՝ Վաչե Հովհաննիսյան

Գովենք, գովենք,

Գեղեցիկ հարս ու փեսային գովենք,

Մաղթենք ժպիտներ:

Հեղինակ՝ Ռուզաննա Ներսիսյան

Գովենք, գովենք, հարս ու փեսային գովենք,

Գովենք, գովենք, հարսանիք ասենք,

Մեր գեղեցիկ հարսին, փեսային,

Լիքը երջանկություն մաղթենք:

Հեղինակ՝ Հայկ Սիմոնյան

Գովենք, գովենք, մեր հարսին ու փեսային գովենք,

Գովենք, գովենք, երգ ու խաղ ասենք,

Մեր գեղեցիկ հարսին ու փեսային

Լավ տարիներ մաղթենք:

Հեղինակ՝ Ալեքս Փայասլյան

Գովենք, գովենք, փեսուն գովենք,

Մեր ուժեղ փեսուն գովենք,

Գովենք, գովենք մեր հարսին գովենք,

Գովենք մեր մտածող հարսին:

Հեղինակ՝ Սասուն Ղազարյան

 

 

 

 

Հանրակրթական Դիջիթեք 2018

26755460_1676639079055633_916597789_nՀանրակրթական Դիջիթեք ստուգատեսին մենք ներկայացրել ենք հետևյալ աշխատանքները ստորև նշված անվանակարգերում:

«Դիջիթեքը ընտանիքում», «Դիջիթեքը ինքնակրթության գործիք» անվանակարգեր

Հայտ # 937

Հայտ # 938

Հայտ # 939

«Ուսումնական պարապմունքի, ծրագրի նոր կազմակերպում» անվանակարգ

Հայտ # 654

«Մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագիծ», «Ուսումնական բաց նախագիծ», «Հեռավար ուսուցման հեղինակային նյութերի փաթեթ», «Ուսումնական պարապմունքի, ծրագրի նոր կազմակերպում» անվանակարգեր

Հայտ # 936