Հեռավար ուսուցում. Ալեն Բալայան

65302491_354155715247731_4617392419351035904_n2019 թվականի ապրիլից Ալեն Բալայանը հեռավար ուսուցում է ստանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Հեռավար ուսուցման փաթեթն է ըստ ուսումնական ամիսների՝

ապրիլ-մայիս

ամառային փաթեթ

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

Հեռավար ուսուցում. հունվար

Սովորողներ՝

  • Արեգ Մուրադյան (2-րդ դասարան)
  • Արես Մուրադյան (4-րդ դասարան)
  • Ալեն Բալայան (3-րդ դասարան)
  • Միքայել Մարտիրոսյան (3-րդ դասարան)

Ուսումնական նախագիծ՝ ՛՛Ձմեռ՛՛ 

Ուսումնական գործունեության ոլորտները՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, տեխնոլոգիա-կերպարվեստ, մարզական, երաժշտական, օտար լեզուներ /անգլերեն, ռուսերեն/

# 1 /կատարում են Ալեն  Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը/

Նախագծային ընթերցարան

# 2 /կատարում է Ալեն Բալայանը/

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

# 3 /կատարում է Միքայել Մարտիրոսյանը/

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ

# 4 /կատարում է Արես Մուրադյանը/

մաթեմատիկա4.1

մայրենի4.1

# 5 /կատարում է Արեգ Մուրադյանը/

Ամանոր. նախագծային ուսումնական փաթեթ

# 6 /կատարում է Միքայել Մարտիրոսյանը/

Կատարել մի քանի փորձ, ընթացքը տեսագրել, պատմել: Տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Բնագիտական փորձեր

# 7 /կատարում են Ալեն Բալայանը, Միքայել Մարտիրոսյանը, Արեգ, Արես Մուրադյանները/

Լսել երգերը, սովորել: Երգել, տեսագրել, տեսագրությունն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

# 8 /կատարում են Ալեն Բալայանը, Արեգ, Արես Մուրադյանները, Միքայել Մարտիրոսյանը/

# 9 /կատարում են Ալեն Բալայանը, Արեգ, Արես Մուրադյանները, Միքայել Մարտիրոսյանը/

Խաղ

# 10 /կատարում են Ալեն Բալայանը, Արեգ, Արես Մուրադյանները, Միքայել Մարտիրոսյանը/

# 11 /կատարում են Ալեն Բալայանը, Արեգ, Արես Մուրադյանները, Միքայել Մարտիրոսյանը/

Բառախաղերի շարք

Ա. Սովորողները իրենց մտքում փնտրում ու գտնում են բառեր, որոնք անմիջական կապ ունեն ձմռան հետ ու փորձում են այդ «կապը» յուրովի մեկնաբանել: Գտնել ու գրել մինչև 10 բառ:

Բ. Ձմեռ, ձյուն, փաթիլ  բառերով կազմել բառակապակցություններ: Ամենահետաքրքիր բառակապերը դարձնել նախադասության, պատմության հիմք կամ վերնագիր:

Դ. Ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր, ինչպիսի՞, ի՞նչ է անում հարցերի օգնությամբ գտնել համապատասխան ձմեռային կամ ձմռան հետ առնչվող բառեր ու դրանց կիրառությամբ կազմել նախադասություններ:

Ե. Ստեղծել ձմեռային պատմությունների, հեքիաթների շարք «Ձմեռային հեքիաթը», «Ձյան փաթիլը», «Սև ու սպիտակ ձմեռը» վերնագրերով:

Զ. Հորինել ու գրել նամակ ձմռանը  «Բարև, ձմեռ» վերնագրով:

Ը. Հավաքել ձմեռային առած-ասացվածքներ, հորինել նորերը:

Թ. Հորինել ձմեռային  հանելուկներ, շուտասելուկներ:

Լ. Ձմեռ բառով հորինել աքրոստիկոսներ:

# 12 /կատարում են Ալեն Բալայանը, Արեգ, Արես Մուրադյանները, Միքայել Մարտիրոսյանը/

Նկարել ձմեռ, ձմեռային տեսարան

ա. paint նկարչական խմբագրով

բ. ջրաներկով

Աշխատանքներն ավարտել, ուղարկել իմ էլեկտրոնային փոստին:

Հեռավար ուսուցման դեկտեմբերյան ամփոփում

Արես, Արեգ Մուրադյանները ներկայացնում են դեկտեմբերյան ամանորյա երգերի փաթեթը:

Բասեն բարի

Զար զընգը

Դինգ-դոնգ

Snowflake

В лесу родилась елочка