Դավիթի ծննդյան տոնը, անհատական ցուցահանդեսն ու նվերները

17410298_1387035578015986_1876431931_nԱյսօր 6 տարեկան Դավիթ Թադևոսյանն իր ծննդյան օրվա առթիվ իր անհատական ցուցահանդեսն էր բերել դպրոց՝ նվերներով:Դավիթն իր ընտանիքի հետ պատրաստել էր իր նկարներով էջանշաններ ու բաժակներ, որոնք սիրով նվիրում էր բոլորին: Մայրիկի հետ պատրաստել էր ֆիլմեր, որոնք էլեկտրոնային տարբերակով ներկայացնում էին Դավիթի աշխատանքները:

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո միասին երգեցինք, պարեցինք, հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ, փչեցինք մոմերը, շնորհավորեցինք, ծափահարեցինք: Հյուրասիրությունից հետո Դավիթն իր 5 ու 6  տարեկան ընկերներին, ուսուցիչներին, բոլոր-բոլորին նվիրում էր իր նկարներով էջանշաններն ու բաժակները:

This slideshow requires JavaScript.

Դասարանում Դավթի համար նկար-նվերներ պատրաստեցինք, բարեմաղթանքներ ասեցինք, նվիրեցինք, ծափահարեցինք:

This slideshow requires JavaScript.

Սա Դավթի երկրորդ անհատական ցուցահանդեսն էր՝ կիրառական աշխատանքներով: Շնորհավորում ենք Դավթին, ընտանիքին ու բոլորիս օր-անակնկալի առթիվ: Շնորհակալ ենք:

Անակնկալները շարունակվում են ու Դավիթն արդեն ունի իր անհատական բլոգը, որտեղ հրապարակված են նրա նախկին աշխատանքները: Հետևեք Դավիթի բլոգին՝ https://tadevosyanblog.wordpress.com/:

Թռիչքով ու ծննդյան տոնով օր էր

16736568_1353395121380032_1271223825_nՕրվա անակնկալը Սամվել Աղաջանյանի ծննդյան տարեդարձն էր: Առավոտյան շնորհավորեցինք Սամվելին ու շարունակեցինք օրը անակնկալների սպասումով. դրանք երկուսն էին՝ Տերընդեզի ծեսը ու Սամվելի ծննդյան տոնի տորթը, որը Սամվելի պատմելով՝ տաչկիրով էր, այսինքն՝ մեքենաներով: Սամվելը հետաքրքիր անակնկալ էր մտածել իր ընկերների համար՝ պատրաստել հրավիրատոմսեր ընկերների անունով, որոնք փոխանցեց իր ընկերներին:

Օրը սկսեցինք մեր ամենասիրելի Թումանյան պապիկի մեզ համար գրված ոտանավորները կարդալով, իսկ հետո դրանցից ընտրեցինք քամու մասին գրվածը ու որոշեցինք պատրաստել դրա էլեկտրոնային գիրքը: Սկզբում ոտանավորը բաժանեցինք հատվածների ու ձայնագրեցինք, հետո այդ հատվածները նկարեցինք ու մուտքագրեցինք քամի:

Նախաճաշից հետո Արևեյան դպրոցի Կասկադում մասնակցեցինք Տերընդեզի ծեսին, թռանք կրակի վրայով: Հանդիպեցինք տիար Բլեյանին: Նա ողջունեց մեզ ու շնորհավորեց բոլորիս Վաչեի բլոգի առթիվ:  Լուսանկարները Նունե Խաչիկօղլյանի բլոգից են:

Վերադարձանք ու պատրաստվեցինք Սամվելի ծննդյան տոնին: Նրան շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ասեցինք, ծափահարեցինք ու ուրախացանք: Այնքան ուրախացանք, որ սրահում ուրախ ու չարաճճի պարեցինք: Հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ: Տորթն իսկապես ոգևորել էր իմ փոքրիկ գժուկներին: Սամվելը երազանք պահեց, հաշվեցինք մինչև յոթը, փչեցինք, ուռա՜, ծափեր. Սամվելն արդեն յոթ տարեկան է՝ շնորհավորում ենք:

Միքայելի ծննդյան տոնը ու զբոսանքը լանջերին

14886265_1241897825863096_1736846398_nՀոկտեմբերի 31-ը նշանավորվեց Միքայել Մարգարյանի ծննդյան տոնով: Օրը սկսեցինք շնորհավորանք-մաղթանքներով: Միասին երգեցինք ու պարեցինք: Միքայելն այնքան անհամբեր էր, որ արագ փչեց իր տորթի մոմերը: Միասին հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ. ծննդյան տոնի սիրելի ու սպասված պահը: Օրը համեղ էր, քաղցր ու ուրախ: Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի Միքայել:

This slideshow requires JavaScript.

Հետո որոշեցինք զբոսնել լանջերին, ուսումնասիրել ու դիտարկել աշունը: Քայլարշավով անցանք արևելյան դպրոցի լանջերով, ճանապարհին անընդհատ հանդիպող աշնանը ուսումնասիրեցինք ու դիտարկեցինք խոշորացույցով:

This slideshow requires JavaScript.

Երբ վերադարձանք դասարան՝ քննարկեցինք, թե ինչպիսին էր աշունը ու նկարեցինք մեր աշունը: Նկարելու ընթացքում հնչում էր Վիվալդիի «Աշունը»:

This slideshow requires JavaScript.

Վաչեի ծննդյան տոնը

14793706_1233253456727533_1490202775_nՀոկտեմբերի 21-ին մեր սիրելի Վաչեի ծննդյան տոնն էր: Այդ օրը տոնի սպասումով էր: Նախօրոք զրուցել էինք, պայմանավորվել: Վաչեն մի փոքր ուշ եկավ: Ընկերները սիրով ու ջերմությամբ դիմավորեցին նրան: Վաչեն տոնական գլխարկներ էր բերել ընկերների համար: Հագանք տոնական գլխարկները ու որոշեցինք Վաչեին բառեր ու մաղթանքներ նվիրել: Մեր երեխաների մաղթանքներին ավելացել էր հեծանիվը, մոտոցիկլետը: Վաչեի համար շատ կարևոր էր, թե ով ինչ կբարեմաղթի իրեն, ինչ բառ կնվիրի: Նա սպասում էր ու ու ուշադիր լսում էր բոլորին: Յուրաքանչյուր բարեմաղթանքից հետո հայացքում ու աչքերում ինչ-որ բան ծկլթում էր ու կարծես՝ Վաչեն պայծառանում էր. ներսից՝ մտքով:

Տոնական գլխարկներով սրահում երգեցինք ու պարեցինք՝ Վաչեին նվիրելով մեր երգն ու պարը: Այնուհետև հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ: Ուրախ ու քաղցր օր էր բոլորիս համար:

This slideshow requires JavaScript.

 

Գագիկի ծննդյան տոնը

14825554_1233250920061120_1986351816_nՀոկտեմբերի 17-ին մեր սիրելի Գագիկի ծննդյան տոնն էր: Գիտեինք ու սպասում էինք այդ օրվան:
Առավոտյան Գագիկը մտավ դասարան ու ընկերները վազեցին, փաթաթվեցին, շնորհավորեցին նրան: Հետո ընդհանուր պարապմունքին շնորհավորեցինք օրվա հերոսին: Օրը նվիրված էր Գագիկին ու լցված էր Գագիկով, թեև Գագիկի խաղաղությունը չփոխվեց: Կարծես՝ լուռ վայելում էր: Առավոտյան յուրաքանչյուրս Գագիկին մեկ բառ նվիրեցինք: Այդ բառերի մեջ այնքան շատ էին տարատեսակ մեքենաները, թեև առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք էլ նվիրեցին, նաև ցանկացան, որ իր ծնողներին լսի, կարևորեցին, որ լավ սովորի: Բայց օրը սպասում ուներ: Բոլորը սպասում էին ծննդյան տորթին: Եվ ահա, այն եկավ: Հետո միասին հավաքվեցինք ու որոշեցինք Գագիկին երգ ու պար նվիրել: Միասին պարեցինք, երգեցինք: Հավաքվեցինք տոնական սեղանի շուրջը ու քաղցր ուրախություն էր շուրջբոլորը:

This slideshow requires JavaScript.

Ծննդյան տոնը, այն նշելը ուսումնական գործունեության մաս է կազմում: Սովորողի ծննդյան տոնը արտացոլված է դասարանական ուսումնական օրացույցում: Ծննդյան տոները բացի ուրախությունից, բերում են տոնի նշման որոշ մոտեցումներ, սկզբունքներ: Ուրախությունն ու հրճվանքը համախմբում են նրանց, սովորողները փոխհարաբերվում են այլ հարթության մեջ: Որպես առաջին քայլ օրվա հերոսին նվիրում ենք բառեր, մաղթանքներ, երգում ու պարում ենք միասին: Աստիճանաբար ծննդյան տոները, դրանց նշման կարգը, ընթացքը կունենան իր զարգացումը: