Ջ. Ռոդարի. Անտակ պարկը

17909391_1417332984986245_65843096_nԿարդա, հետո փորձիր հորինել շարունակությունը, թե էլ ի՞նչ կարող է լինել անտակ պարկում:

— Հին շո՜ր, հին կոշի՜կ…
— Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
— Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
— Հետո՞…
— Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
— Հետո՞…
— Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
— Հետո՞…
….

25.04-28.04. աշխատանքային նախագիծ

18033306_1423825887670288_7165181783594645364_nՇաբաթվա նախագիծն է Աղայան-Ռոդարի, նախապատրաստվում են թատերական ներկայացման:

25.04.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. կարգային անցումով գումարում, հանում
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — ընթերցանություն
12:55 — 13:35 — ռոդարիական ընթերցարանի ստեղծում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո բանավորր հաշվել են, կազմել են 180, 25 թվերի անձնագիրը: Գտել են, թե թիվը քանի տասնյակ ու միավոր ունի, լուծել են թվային շղթա, բեմադրել ու լուծել են խնդիր, որտեղ պետք է հավասարեցնեին երկու թիմերի մասնակիցների քանակը, կազմել ու գրել են թվային արտահայտություններ: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Աշխատել են գիրք-տետրով, ընթերցել են Երկու ձագուկ պատմությունը, քննարկել ենք, պատասխանել ենք 1-ին, 2-րդ առաջադրանքներին: 3-րդ առաջադրանքը կատարել, նամաը սովորել կարդալ:

26.04.2016

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն, ընթերցարանային էջի ստեղծում
11:50 — 12:35- լող, հեծանիվ
12:35 — 12:55 — ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօր մեր տեսադասի նկարահանումն էր: Ընթերցեցինք Ռոդարիի  «Անտակ պարկը» սովորողների հորինած նկար-շարունակություններով: Այնուհետև յուրաքանչյուր սովորող ընտրեց պարկում եղած առարկաներից մեկը, նկարեց ու մուտքագրեց: Այնուհետև դրանք ներկայացրինք խաղ-բեմականացմամբ, որից հետո բակում՝ լանջերին լուսնկարեցինք ու նկարեցինք ծաղկած բառեր: Ռուսերենից հետո նախաճաշեցինք: Նախաճաշից հետո ամփոփեցինք Երկու ձագուկ պատմությունը: Լողացինք, հեծանիվ վարեցինք:
Մատենիկի կիսատ աշխատանքները ավարտել:

27.04.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — ընթերցանություն
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — աշխատանք գիրք-տետրով
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բանավոր մաթեմատիկա. տրամաբանական խնդիրներ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք` տարվա եղանակներն ու ամիսները կրկնելով: Աշխատել ենք Մատենիկի 6-րդ էջով, ավարտելուց հետո ընթերցել են Եղևնի պատմությունը: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Կրկնել ենք Թումանյանի Էս էն է ոտանավորը, քննարկել ենք մեր ներկայացումը: Բանավոր համրանքից հետո ընթերցել ենք խնդիրներ ու լուծել ենք: Աշխատաել ենք 1-ին, 2-րդ, 3-րդ սլայդներով:

28.04.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. տրամաբանական խնդիրներ
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- ընթերցանություն. Եղևնի
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — պատմությունների հորինում ծաղկած բառերի մասին
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո բանավոր հաշվել ենք, ընթերցել ու լուծել ենք տրամաբանական խնդիրներ: Աշխատել ենք 4-րդ, 5-րդ, 6-րդ սլայդներով:

Ռուսերենից հետո նախաճաշել են: Ընթերցել ու քննարկել ենք Եղևնի պատմությունը, կատարել ենք 2-րդ, 3-րդ, 4-րդ առաջադրանքները: Զրուցել ենք ծառերի մասին, բակում գործիքներով նկարել ենք բառեր, որոնք կարող են ծաղկել, փորձել ենք գտնել անսպասելի համադրություններ:

Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Պլանշետը (նեթբուք-նոթբուքը) որպես ընթերցանության, գործիք առաջին դասարանում

17203864_1377916622261215_1764576899_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, ուսուցումը կազմակերպվում է նախագծերով՝ ըստ ուսումնական օրացույցի: Սովորողի ուսումնական առօրյան ներառում է ուսումնական գործունեության տարբեր ձևեր՝ ընթերցանություն, բանավոր մաթեմատիկա, լող, ճամփորդություն, նկարչություն, տեխնոլոգիա, պար, երգ… Սովորողն իր ուսումնական գործունեության ընթացքում կիրառում-օգտագործում է տարբեր ուսումնական գործիքներ՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, վրձին, հեծանիվ, շախմատ, սովորում-աշխատում է բակում, պարտեզում, դպրոցում կամ տանը:

2016-2017 ուստարում, վեց տարեկանների առաջին դասարանում սովորողների մի մեծ խումբ որպես անհատական մեդիագործիք ուներ պլանշետը… Մինչ այդ կար նեթբուք-նոթբուքերով աշխատելու փորձը: Ցանկացած գործիքի կիրառման դեպքում գլխավոր սկզբունքը ստեղծականության ու մտքի զարգացումն է, ուսումնական կենսական հմտությունների ձևավորումն ու զարգացումը։ Գործիքն իր հետ բերեց որոշակի առավելություններ ու նաև որոշակի դժվարություններ, որոնց հաղթահարումն ու լուծումը ուսումնական գործի կազմակերպման նոր հարթակ ստեղծեց: Պլանշետն առավել հարմար է, որովհետև ավելի թեթև է, շատ տեղ չի զբաղեցնում, ու նրանում կան ուսումնական գործի կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրերը:

Սկզբում պլանշետը (նեթբուք-նոթբուքը) կիրառելի էր որպես խաղային, նկարչական-լուսանկարչական գործիք: Այն որպես գրի-ընթերցանության գործիք կիրառելն արդեն մանկավարժական խնդիր էր:

Պլանշետը որպես ընթերցանության, գրի գործիք, արդյունքում՝ որպես ընթերցարան

Պլանշետում սովորողները Play Market հավելվածից կարող են ներբեռնել տարբեր տեսակի Paint նկարչական ծրագրեր, որոնցով նկարել են իրենց սիրելի հեքիաթները, հերոսներին, և այլն: Այս աշխատանքը հեգելու, հնչյունի և գրի առնչությունների վերաբերյալ ուսումնական աշխատանք է, որ նախկինում արվում էր միայն բանավոր: Հաջորդ փուլում կարիք ունեինք այնպիսի ծրագրի, որը հնարավորություն կտար մուտքագրել, տպել հենց նկարի վրա: Autodesk Sketchbook ծրագիրը հնարավորություն է տալիս նկարել, բառեր, կարճ տեքստեր մուտքագրել: Աստիճանաբար, էջ-էջ, բառ-բառ ստեղծեցինք մեր ընթերցարանները, որոնք հավաքվեցին, հրապարակվեցին, հասանելի դարձան այլ սովորողների, նրանք ընթերցեցին ու հեղինակ սովորողն ունեցավ իր ընթերցողին, որը նույնպես հեղինակ է… Պատրաստվում ենք հանդիպել Հյուսիսային դպրոցի ու Քոլեջի 6 տարեկանների հետ, ու միասին ստեղծել ընթերցարանային էջեր:

Մինչ այս պահը սովորողների հետ ստեղծել ենք հետևյալ խմբային ու անհատական ընթերցարանները:

Մի բառ՝ ես, մի բառ՝ դու
Երեք հեքիաթ ճանճի մասին
Հեքիաթ ծուռտիկ ծառի մասին
Կաչկա մի հեքիաթ կա

Սարգիս Սահակյան Հ. Թումանյան «Ծաղիկները»
Էդմոն Սահակյան Հ.Թումանյան «Շունը»
Վիկտորյա Հայրապետյան Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
Սամվել Աղաջանյան Հ. Թումանյան «Ամպն ու սարը»

Շրջիկ ընթերցարաններ

Վաչե Գևորգյան
Վաչե Հովհաննիսյան
Գագիկ Ղազարյան
Ռուզաննա Ներսիսյան

Այս փուլում սովորողների հետ ընթերցում ենք տարբեր ստեղծագործություններ, որոնք հրապարակվում են կամ ուսուցչի բլոգում, կամ «Բզեզ» կայքում:

Ահա մի օրինակ.

Սովորողներն ընթերցում են Ջանի Ռոդարիի «Անտակ պարկը»: Ստեղծագործությունը ընթերցելուց հետո քննարկում ենք ստեղծագործությունից ստացած տպավորությունը, բացատրում անհասկանալի բառերը: Սովորողները փորձում են հորինել շարունակությունը, թե էլ ի՞նչ կարող է լինել անտակ պարկում՝ պատասխանելով՝ հետո՞ հարցին: Autodesk Sketchbook ծրագրով, նկարում-մուտքագրում են իրենց հորինած անսովոր շարունակությունը: Ստեղծված աշխատանքները հավաքվում են որպես ընթերցարան: Առաջին քայլով մուտք են գործում ուսուցչի բլոգ, որտեղ տեղադրված է ընթերցանության նյութն ու առաջադրանքը: Ընթերցում-քննարկումից հետո սովորողները ստեղծում են իրենց էջ-ընթերցարանը՝ նկարելով ու գրելով, թե էլ ինչ կարող է լինել անտակ պարկում: Հաջորդ փուլում թատրոն-խաղի միջոցով փորձում են ներկայացնել անտակ պարկում եղած առարկաները: Այստեղ պլանշետը (նեթբուք-նոթբուքը) կիրառում ենք որպես լուսանկարող, տեսագրող գործիք: Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են նաև Արևելյան դպրոցի լանջերին:

Ամփոփելով մեկամյա գործունեությունը՝ կարող եմ եզրակացնել.

  • Մեդիագործիքի կիրառում-օգտագործումը սովորողին բազմաթիվ մեդիահմտություններ է փոխանցում, որոնք կարող են հեշտացնել ու մեծացնել նաև մեդիայի միջոցով կրթություն ստանալու հնարավորությունները.
  • Սովորողն այն կիրառում-օգտագործում-ընկալում է որպես ուսումնական գործիք, ուսումնական գործունեության մասնիկ՝ առանց տարանջատելու ամբողջից.
  • Սովորողը յուրացնում-կիրառում է գործիքով աշխատելու որոշակի կանոններ՝ պահպանելով ու կատարելով հիգիենային ու առողջությանը վերաբերող որոշ վարժություններ.
  • Մեդիագործիքը հնարավորություն է տալիս սովորողին առցանց (on-line) ռեժիմում աշխատել, ծանոթանալ իր հասակակիցների մտքերին, աշխատանքներին, կիսվել սեփականով.
  • Այն նպաստում է սովորողի ինքնուսուցմանն ու ինքնազարգացմանը.
  • Այն ունի համախմբող նշանակություն, որովհետև սովորողներին կարող է հավաքել որևէ գործունեության շուրջ՝ դառնալով կենդանի զրույց-քննարկումների հարթակ-միջոց:

 

Զատկատոն. մաս 2

18010812_1423825964336947_1012087982849552398_nԱրևելյան դպրոցի առաջին դասարանցիները շարունակում են պատրաստվել Զատկատոնին: Այս շաբաթ էլ ձևավորեցին զատկածառը՝ նմանեցնելով ծաղկած ծառերին: Ադիբուդիներով՝ սպիտակ, կարմիր ու կանաչ զարդարեցին ծառը, ընթացքում էլ կերան:

This slideshow requires JavaScript.

Շարունակեցինք հետևել ածիկների աճին, դասավորեցինք մեր ներկած ձվիկները, երգեցինք ու պարեցինք զատկական երգերը:

Ապրիլի 21-ին հավաքվեցինք Արևելյան դպրոցի ծիրանենիների պուրակում, դասավորեցինք ու զարդարեցինք մեր զատկական սեղանը, հավաքվեցինք ու նշեցինք Զատկի տոնը:

This slideshow requires JavaScript.

Ուրախ երգ ու պարից հետո ձվակռիվ խաղացինք: Կոտրված ձվիկները կճպվեցին ու սկսվեց համեղ ձու-ուտոցին:

This slideshow requires JavaScript.

18.04-21.04.աշխատանքային նախագիծ

cropped-17884133_1414440325275511_3660298371637266970_n.jpgՇարունակվում է Աղայան-Ռոդարի, «Զատիկ» ստուգատեսային նախագծերը, պատրաստվում ենք զատկական տոնին, որը նշելու ենք ապրիլի 21-ին՝ Արևելյան դպրոցի լանջերին:

18.04.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. թվի անձնագիր, կարգային անցումով գումարում, հանում
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — ձվիկների գունավորում
12:55 — 13:35 — ածիկների դիտարկում, քննարկում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից, ռուսերենից հետո բանավոր հաշվել ենք 100-ի սահմանում, լուծել ենք թվային շղթա` կատարելով կարգային անցումով գումարման ու հանման գործողություններ, կազմել ենք թվային անձնագրեր: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Ուսումնասիրել, դիտարկել, համեմատել ենք ածիկները: Գունավորել ենք դատարկած ձվիկները:

19.04.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — զատկածառ
11:50 — 12:35- լող, հեծանիվ
12:35 — 12:55 — ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Սովորել ենք Օր պար, ճոր պար, Զարկ, բոլոճիկ երգերը, ամրապնդել ենք Զնկլիկ երգը: Ռուսերենից հետո աշխատել ենք կցված թերթիկով`kazmelbarer (1): Պատրաստել ենք զատկածառ: Լողացել ենք, հեծանիվ ենք վարել:

20.04.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — ընթերցանություն. Ռոդարի «Անտակ պարկը»
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — Հորինել ոտանավորի շարունակությունն ու նկարել
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — զատկածառի պատրաստում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք բանավոր համրանքով, հաշվել ենք առաջ ու հետ, լուծել ենք թվային շղթա կատարելով կարգային անցումով գումարման ու հանման գործողություններ: Խմբային խաղ ենք խաղացել. կազմել են տրված թվերի անձնագրերը` բնութագրելով դրանց: Ընտրությամբ գործունեությունից հետո ընթերցել ենք Ռոդարիի «Անտակ պարկը», բացատրել ենք անհասկանալի  բառերը, քննարկել ենք ստեղծագործությունը: Հորինել ենք շարունակությունը, թե էլ ինչ կարող է լինել անտակ պարկում: Նկարել ու մուտքագրել ենք: Անգլերենից հետո նախապատրաստվել ենք զատկական ծեսին, կրկնել ենք երգերը`

Բարի լույսի  զանգեր զարկին
Օր պար, ճոր պար
Զնկլիկ
Խնկի ծառ
Զարկ, բոլոճիկ

21.04.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — զատկական նախապատրաստություն
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- զատկական խաղեր
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — Զատկի ծես
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո աշխատել ենք մեր նոր գիրք-տետրերով, պատմել-լրացրել ենք մեր մասին: Ռուսերենից հետո նախաճաշել ենք, նախապատրաստվել ենք զատկական տոնին: Զատկի տոնը նշել ենք դպրոցի այգում:

Զատկաշաբաթ. ուսումնական գործունեության ամփոփում

17965446_1416103338442543_2064357084_nԶատկե զատիկ է, նավակատիկ է…

Խաղ-աշխատանքը սկսեցինք զատիկ բառով. գրեցինք ու ընթերցեցինք զատիկ բառի հետ կապ ունեցող բառեր, այնուհետև զրույց-քննարկման միջոցով իրար փոխանցեցինք Զատիկ տոնի մասին մեր ունեցած տեղեկությունները, պատմեցինք, թե տանը ինչպես ենք նշում Զատկի տոնը:

Հետո միասին ընթերցեցինք մեր ավագ ընկերների ստեղծած զատկական խնդրագիրք-առածանին: Ընթերցեցինք ու փորձեցինք նրանց անսվոր հարցերին անսովոր պատասխաններ գտնել, հորինել…

Ընթերցանությունից հետո միասին զատկական էլեկտրոնային բացիկներ նկարեցինք:

Զատկի տոնից առաջ հավաքեցինք տարբեր սերմեր՝ ցորեն, ոսպ, գարի, լոբի, գարի: Ուսումնասիրեցինք, քննարկեցինք, որ բամբակը կարող է փոխարինել հողին: Թրջեցինք, ցանեցինք ու հիմա հետևում ենք ընթացքին:

This slideshow requires JavaScript.

Սովորողների հետ միասին զատկական խնդիրներ հորինեցինք, լուծեցինք, հաշվեցինք, նկարեցինք ու գրանցեցինք:

This slideshow requires JavaScript.

Հետո միասին որոշեցինք ձվիկ-կերպարներ նկարել: Աշխատեցինք ջրաներկով ու գուաշով:

This slideshow requires JavaScript.

Շարունակելի…

Մի ծառի պատմություն

Հայկ Սիմոնյանն ու իր տատիկը ներկայացնում են կեռասենու (գիլազի ծառի) պատմությունը: Հայկը մի քանի օր հետևել է ծառին ու լուսանկարել, թե ծառն ինչպես է փոխվում:

Դասարանական երգչախումբ. «Այբ, բեն»

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների դասարանական երգչախումբ նախագիծ

 «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», «Սեբաստիա» համերգասրահ

Տեսագրությունը՝ ծնողներ՝ Ռուզաննա Հովհաննիսյան
Լիլյա Ներսիսյան
Երաժշտության ուսուցիչ՝ Մարինե Ոսկանյան
Դասվարներ՝ Անահիտ Հարությունյան
Հռիփսիմե Առաքելյան

10.04-14.04. աշխատանքային նախագիծ

17807009_1405733916146152_1764018936_nՇարունակվում է Աղայան-Ռոդարի, «Զատիկ» ստուգատեսային նախագծերը, ամփոփելու ենք «Ձոն» ու «Ուսումնական գարուն» նախագծերը, մասնակցելու ենք դասարանական երգչախումբ նախագծին:

10.04.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով: 

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — դասարանական երգչախումբ. նախագիծ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ընթերցանություն. Ջանի Ռոդարի «Այ, քեզ շաբաթ»
11:50 — 12:35 — ածիկացան
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —շախմատ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Այ, քեզ շաբաթ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Oրվա ամփոփում

Մասնակցել ենք դասարանական երգչախմբի փորձին: Ռուսերենից հետո նախաճաշել են:  Ընթերցել ենք Ռոդարիի «Այ, քեզ շաբաթ» ոտանավորը: Ածիկ ենք ցանել: Գրել ենք բառեր, որոնք ցանելու են ու ցանելու չեն, ու շաբաթվա օրերը:

11.04.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. թվի անձնագիր
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — ընթերցանություն. Ջանի Ռոդարի «Այ, քեզ շաբաթ»
12:55 — 13:35 — դասարանական երգչախումբ նախագիծ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից ու ռուսերենից հետո բանավոր հաշվել են ու գրել ենք ալբոմներում 1-20-ը, 20-1-ը: Կազմել ենք թվային հավասարություններ օրինակ 11=10+1, կազմել ենք թվի անձնագիր հետևյալ հարցերի օգնությամբ

Երկնի՞շ է, թե՞ միանիշ:
Զո՞ւյգ է, թե՞ կենտ:
Ունի —- տասնյակ, …միավոր:
Նախորդ թիվն է`…:
Հաջորդ թիվն է`  …:
Հարևան թվերն են` ….:

Կազմեել ենք 10 թվի անձնագիրը:

Ընտրությամբ գործունեությունից պատրաստվել ենք դասարանական երգչախմբին: Շարունակել ենք ընթերցել Ռոդարիի «Այ, քեզ շաբաթ»-ը:

Նկարել ենք զատկական ձվիկներ: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

12.04.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — դասարանական երգչախումբ նախագիծ. Այբ, բեն, գիմ
11:50 — 12:35-լող, հեծանիվ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Պատրաստվել ենք դասարանական երգչախումբ նախագծին: Հանդես ենք եկել մեր դասարանական երգչախմբով: Նախաճաշել ենք, լողացել ու հեծանիվ ենք վարել:

13.04.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա. թվի անձնագիր
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — ընթերցանություն. Ղ. Աղայան «Ամիսներ և չորս եղանակ»
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — զատկական հանելուկներ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Ամիսներ և չորս եղանակ
Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

Օրվա ամփոփում

Բանավոր համրանքից հետո շարունակել ենք թվի բնութագրումը` կազմելով նրա անձնագիրը: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Ընթերցել ենք Աղայանի «Ամիսներ և չորս եղանակ» ոտանավորը, բացատրել ենք անհասկանալի բառերը: Քննարկել ու գրել ենք, թե ով որ ամսին է ծնվել ու այդ ամիսը մեզ ինչ է բերել: Ընթերցել ու գրել ենք զատկական հետևյալ հանելուկները`

Անծակ հղի:

Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից էլ` շնչավոր:

Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, ներսը ոսկի:

Յուրաքանչյուրը պլանշետով մուտքագրել ու նկարել է այս հանելուկներից մեկը` իր ընտրությամբ: Նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Լուսանկարվել ենք լանջերին:

14.04.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. թվի անձնագիր
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- ընթերցանություն. Ղ. Աղայան «Ամիսներ և չորս եղանակ»
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — զատկական խնդիրների հորինում ու մուտքագրում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո բանավոր հաշվել ենք, որոշել ենք, թե թիվը քանի տասնյակ ու միավոր ունի, կրկնել ենք գումարելի, գումարելի, գումար, նվազելի, հանելի, տարբերություն հասկացությունները, գտել ենք տրված թվի հաջորդ ու նախորդ թիվը, միասին որոշել ենք, թե տարվա որերորդ ամիսն է ու ամսվա որերորդ օրը, կազմել ենք 14 թվի անձնագիրը: Հորինել ենք զատկական խնդիրներ, կրկնել ենք խնդրի պայման, պահանջ, լուծում, պատասխան հասկացությունները, օգտագործել ենք ավելի, պակաս հասկացությունները: Նկարել ու գրանցել ենք խնդրի լուծումն ու պատասխանը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Ընթերցել ենք Աղայանի «Ամիսներ և չորս եղանակ» ստեղծագործությունը: Ջրաներկով նկարել ենք ձվիկ-կերպարներ: