2.05-5.05. աշխատանքային նախագիծ

31453882_1785504051502468_1982821443754262528_nՄայիսի ուսումնական նախագծեր

Ընթերցանության նյութեր՝

Ղազարոս Աղայան, 

Ջանի Ռոդարի, 

Դոնալլդ Բիսսեթ,

Ա. Միլն «Մանչուկն ու Կառլսոնը»

Մարմնամարզական ընդմիջում
Աչքերի վարժություն

էլեկտրոնային բառարան՝ https://bararanonline.com/

մայիսի 2, չորեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ֆիզկուլտուրա
10:10-10:55`Ֆիզկուլտուրա
11:00 — 11:45՝  Անգլերեն/ռուսերեն
11:50-12:35` Մաթեմատիկա. Ժամացույց
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35`Ընթերցանություն. Ա. Միլն «Մանչուկն ու Կառլսոնը»

 մայիսի 3, հինգշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա. Ժամացույց
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45`Ես և շրջակա աշխարհը. Սերմերից սածիլներ՝ դիտարկումներ
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Կերպարվեստ. Նկարել «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթի հերոսներին

մայիսի 4, ուրբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա. Ժամացույց
10:10-10:55` Անգլերեն/Ռուսերեն
11:00 — 11:45՝ Հեծանիվ
11:50-12:35`  Մայրենի լեզու. լեզվական-ստեղծագործական աշխատանք
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Տեխնոլոգիա. պատրաստել ժամացույցներ

մայիսի 5, շաբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ. 
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45` Մաթեմատիկա. բանավոր  համրանք
11:50-12:35`  Մայրենի լեզու. Ա. Միլն «Մանչուկն ու Կառլսոնը»
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Շախմատ

 

 

Կրթահամալիրի մասին պատմող տեղեկատվական թերթիկների ընթերցում-քննարկում

Երկրորդ դասարանցիների մի խումբ այսօր որոշեց ընթերցել կրթահամալիրի մասին պատմող տեղեկատվական թերթիկները: Սովորողները ընթերցեցին, ուսումնասիրեցին քարտեզը, քարտեզում գտան Արևեյան դպրոցը, որտեղ իրենք սովորում էին, այնուհետև որոշեցինք ընթերցել ու առանձնացնել անհասկանալի բառերը ու բացատրել: Ահա այդ բառերը՝

ծիսական, բնապահպանական, ազգագրական, բնապահպանական, հանրակրթական, ուսուցում, ուսումնական:

Այս բոլոր բառերը փորձել ենք միասին բացատրել, քանդել ենք, ամեն կտորը առանձին ենք բացատրել, միացրել ենք իրար, փորձել ենք մեր առօրյայում գտնել այդ բառերը:

23.04-27.04. աշխատանքային նախագիծ

30689206_1769648846421322_6721020542838636544_nԱպրիլի ուսումնական նախագծեր

Ընթերցանության նյութեր՝ Ղազարոս Աղայան,  Ջանի Ռոդարի

Մարմնամարզական ընդմիջում
Աչքերի վարժություն

Ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկա

էլեկտրոնային բառարան՝ https://bararanonline.com/

ապրիլի 23, երկուշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ. 
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45` Մաթեմատիկա. բանավոր  համրանք
11:50-12:35`  Մայրենի լեզու. ընթերցանություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Շախմատ

 

ապրիլի 25,  չորեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ֆիզկուլտուրա
10:10-10:55`Ֆիզկուլտուրա
11:00 — 11:45՝  Անգլերեն/ռուսերեն
11:50-12:35` Մաթեմատիկա
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35`Մայրենի լեզու

 ապրիլի 26, հինգշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45`Ես և շրջակա աշխարհը.
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Կերպարվեստ.

ապրիլի 27, ուրբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Անգլերեն/Ռուսերեն
11:00 — 11:45՝ Հեծանիվ
11:50-12:35`  Մայրենի լեզու. լեզվական-ստեղծագործական աշխատանք
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Տեխնոլոգիա

Անսովոր, անհամաչափ պատկերներ

Ամեն ինչ սկսվեց, երբ զրուցեցինք նկարիչ Պաբլո Պիկասոյի մասին: Պարզվեց, սովորողներից մի քանիսին անունը ծանոթ էր, հետո դիտեցինք նկարչի աշխատանքներից մի քանիսը, զարմացանք պատկերների անհամաչափությունից: Հետո որոշեցինք այդ ոճով ստեղծել դիմանկարներ ու նկարներին անուններ մտածել:

Սովորողների աշխատանքներն են՝

Վաչե Հովհաննիսյան «Գունազարդ մարդուկ»

30688302_1769648876421319_8469915746707701760_n (1)

Շարունակել կարդալ “Անսովոր, անհամաչափ պատկերներ”

16.04-20.04. աշխատանքային նախագիծ

Без названия (5)Ապրիլի ուսումնական նախագծեր

Ընթերցանության նյութեր՝ Ղազարոս Աղայան,  Ջանի Ռոդարի

Մարմնամարզական ընդմիջում
Աչքերի վարժություն

Ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկա

էլեկտրոնային բառարան՝ https://bararanonline.com/

ապրիլի 16, երկուշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Երգ
10:10-10:55`Անգլերեն/ռուսերեն
11:00 — 11:45` Մաթեմատիկա. բանավոր  համրանք
11:50-12:35`  Մայրենի լեզու. ընթերցանություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Շախմատ

ապրիլի 17, երեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Ընթերցանություն
11:00 — 11:45`  Լեզվական-ստեղծագործական աշխատանք
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Ես և շրջակա աշխարհը. Սերմերից սածիլներ. դիտարկումներ

ապրիլի 18,  չորեքշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Ֆիզկուլտուրա
10:10-10:55`Ֆիզկուլտուրա
11:00 — 11:45՝  Անգլերեն/ռուսերեն
11:50-12:35` Մաթեմատիկա
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35`Մայրենի լեզու

 ապրիլի 19, հինգշաբթի

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Ռուսերեն/Անգլերեն
11:00 — 11:45`Ես և շրջակա աշխարհը.
11:50-12:35`  Ընտրությամբ գործունեություն
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Կերպարվեստ. Անհամաչափ պատկերներ

ապրիլի 20, ուրբաթ

08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Մաթեմատիկա
10:10-10:55` Անգլերեն/Ռուսերեն
11:00 — 11:45՝ Հեծանիվ
11:50-12:35`  Մայրենի լեզու. լեզվական-ստեղծագործական աշխատանք
12:35-12:55` Ընդմիջում
12:55-13:35` Տեխնոլոգիա

Պատմություն-չպատմություն

Ռոդարիական լեզվական ստեղծականությունն այս անգամ մեզ տարավ մի հետաքրքիր աշխարհ: Այդ աշխարհում մենք գրում ու կարդում ենք, բայց մեր հորինած պատմություններում նախադասությունների օգնականները, որոնք բառեր չեն, գիտնականները դրանց անվանում են օժանդակ բայեր, հաճախ մեր պատմության բառերին էին «փաթաթվում»: Այդ օրն էլ որոշեցինք մեր օգնականներին հավաքել, ուսումնասիրել, ճանաչել նրանց: Հետո փորձեցինք դրանց նախադասությունների մեջ տեղավորել. գրելիս՝ առանձին, իսկ կարդալիս՝ միասին: Հետո էլ, ա՜յ, քեզ զարմանք, մեր օգնականները կենդանացան ու դարձան հեքիաթի հերոսներ: 

Է-ն ու Չի-ն

Без названия (3)Մի օր Է-ն -ու Չի-ն ծանոթացան։

— Ես ոզում եմ, -ասաց Է-ն:

— Մենք ենք ուզում,- պատասխանեց Չի-ն:

-Լավ, մենք ենք ուզում ցույց տալ ծառը, որը ապրել է տասը տարի,-համաձայնվեց Է-ն:

-Նա չի ապրել տասը տարի,-պատասխանեց Չի-ն:

-Նա ապրել է տասը տարի,-շարունակեց Է-ն:

— Ոչ, նա չի ապրել տասը տարի,- չէր համաձայնվում Չի-ն։

Հետո աստվածը գալիս է և հաշտեցնում է նրանց։

Գագիկ Ղազարյան

Ես-ն ու Չես-ը

Без названия (4)Լինում են մի Ես ու Չես: Նրանք ամբողջ օրը կռվում էին: Մհերն ասում է.

— Ես Վաչեն եմ: Իսկ մյուսն ասում է.

— Չէ, դու Վաչեն չես, դու Տիգրանն ես: Սրանք ամբողջ օրը չեն հանգստանում: Մի օր գալիս է հայրիկը, նրա անունը «Ես ու Չես» էր: Նա հազիվ հաշտեցնում է նրանց:

Վաչե Հովհաննիսյան

Է-ն ու Չէ-ն

Կար-չկար մի Է կար: Այս Է-ն ապրում էր Էաստանում: Էաստանում բոլոր Է-երը շատ բարի էին: Փոքրիկ Է-երը սովորում էին Է դպրոցում: Բայց մի օր Էաստան եկավ Չէ-ն: Չէ-ն չէր սիրում Է-երին: Թագավոր Է-ն ուղարկեց իր Է զինվորներին, որոնք կռվեցին Չէ զինվորների հետ: Ամենակարևորն այն է, որ բարի Է-երը հաղթեցին չար չէ-երին:

Միքայել Մարտիրոսյան

577BCCCD048C49FB9BCC5F756C1C0827

Էդմոն Սահակյան

Եմ-ն ու Չեմ-ը

եմ չեմԼինում է մի Եմ: Մի օր նա գնաց ընկերոջ մոտ:

Նրա անունը Չեմ էր:

— Բարև, Չեմ:

-Բարև, Եմ:

-Արի գնանք խաղալու,-ասաց Եմը:

Եվ նրանք գնացին խաղահրապարակ խաղալու:

Երբ մութն ընկավ, նրանք գնացին տուն:

Եմը Չեմին ասաց բարի գիշեր և գնաց իր տուն:

Նա լվացվեց և պառկեց քնելու:

Սամվել Աղաջանյան

Է-ն ու կամակոր Չի-ն

Լինում է, չի լինում մի Է ու մի կամակոր Չի։ Է-ն միշտ մայրիկին օգնում է, դասերը կատարում է, գրքեր է կարդում, շախմատ է խաղում, նկարում է, սպորտով է զբաղվում։ Իսկ Չի-ն կամակոր է  ու մայրիկին չի օգնում, դասերը չի անում, շատ գրքեր չի կարդում, շախմատ լավ չի խաղում և ոչինչ չի ուզում անել։ Է-ն շատ ընկերներ է ունենում, իսկ Չի-ն քիչ ընկերներ է ունենում։

Ես ուզում եմ միշտ է-ի հետ ընկերություն անել։

Գրիգոր Ամիրյան

Է-ի և Ե-ի աշխարհները

Без названия (3)Լինում է, չի լինում մի Է տառ է  լինում: Նա միայն գիտեր է տառով բառեր: Մի օր նա մտավ Ե-ի բառերի աշխարհ: Նրան հանդիպեց ե տառը: Նա բարևեց Է-ին.

-Բարև Է, դու մտել ես Ե-ի բառերի աշխարհ: Ես Ե-ն եմ:

Է-ն քանի որ չգիտեր ե-ով բառեր նա ասաց.

— Ե, կարո՞ղ եմ ծանոթանալ Ե-ի բառերին:

-Այո,- ասաց Ե-ն:

-Մենք գիտենք Ե տառով բառեր:

-Իսկ ես գիտեմ միայն է տառով բառեր:

-Իսկ հիմա կսովորես ե տառով բառերը: Դրանք են՝ եմ, ես, ենք, եք և են:

-Իսկ է-ով բառերն են՝ էր,էի, էիր, Էինք, էին:

Նրանք ընկերացան և զբոսնեցին իրենց երկու աշխարհներում:

Տիգրան Գալստյան

Է-ն ու Չէ-ն

Без названия (4)Կար-չկար մի Է կար։ Այդ Է-ն մի օր հանդիպեց Չէին և նրանք  ընկերացան։ Մի օր Էն ասում է Չէին ․

—Արի տուն կառուցենք։

Չէ-ն պատասխանեց․

— Չէ։

Չեն գնաց և Է-ն միայնակ կառուցեց իրենց տունը։ Եվ Չէ-ն եկավ ու մտավ տուն, Է-ն դուրս հանեց և ասաց․

— Ով աշխատի, նա կուտի։ Դրա համար էլ ասում էի արի տուն կառուցենք:

Լիլիթ Աղասարյան

                                                     Ես-ն ու Չես-ը

sketch-1523302069900Կար-չկար մի հատ Ես կար, մի հատ Չես։ Նրանք միասին ապրում էին Չես-ի տանը։

Գնում էին միասին դպրոց, խաղում էին։ Մի օր դպրոցից տուն գալիս նրանք կռվեցին

և բաժանվեցին։ Հետո Չես-ը շատ տխրեց և գնաց Ես-ին տուն բերեց։ Նրանք նորից

ընկերացան։

Հայկ Սիմոնյան

Եթերում ռոդարիական ռադիո «Բզեզ»-ն է

Ռադիո «Բզեզ»-ի լրագրողները ռոդարիական հնարքներով պատմություններ են հորինել, որոնք ընթերցում են եթերում, մյուս պատմությունները կարող ես ընթերցել այստեղ:

Ռոդարիական խառը պատմություններ

Սովորողների հետ աշխատել ենք ռոդարիական «Լճակի մեջ նետված քարը» հնարքով: Սովորողներն իմ ականջին շշնջացել են իրենց մտքում պահած բառերը, այնուհետև պատահականության սկզբունքով ընտրել ենք դրանցից երկուսը՝ տասը և շփոթը: Փորձել ենք այդ երկու բառերի «խառնուրդից» նոր բառ կամ բառակապակցություն ստանալ: Ստացվել էին շփոթատաս, տասաշփոթ, տասը շփոթ, շփոթ տասը: Սրանք էլ դարձան մեր պատմության վերնագրերը, որոնց մասին սովորողները հորինել են ու նկարել:

Շփոթն ու տասը

Լինում է, չի լինում մի տասը թիվ է լինում: Մի օր այդ թիվը քայլում էր ու հանդիպեց

Без названия (2)

Շփոթին: Շփոթը հարցնում է.

— Դու ի՞նչ է, երկու թիվն ես:
— Ոչ, չես տեսնում, ես տասը թիվն եմ:
— Իսկ սա ո՞ր քաղաքն է, Անգլիա՞ն է,-շարունակում է հարցնել Շփոթը:
— Ոչ, սա Հայաստան երկիրն է:

Տասն ամեն ինչ ճիշտ ասաց Շփոթին: Նրանք ընկերացան ու բոլոր օրերին զբոսնում էին:

Տիգրան Գալստյան

Տասաշփոթը

a4fb70ac-753c-4b15-96d0-6cbbdcdd9719Լինում է, չի լինում մի Տաս է լինում: Այդ Տասը շատ էր ուզում գնալ դպրոց և մի անգամ Տասի մայրիկն ասաց.

— Գնա դպրոց, ու Տասը շատ ուրախացավ: Տասը գնաց դպրոց ու հենց այդ պահին Տասը շփոթվեց ու դարձավ Տասաշփոթ:

Ռուզաննա Ներսիսյան

30623890_433268820465115_816696101577949184_nՇփոթատասը

Կար-չկար մի Շփոթատաս չկար: Նա ամբողջ օրը քնած էր: Շփոթատասը շատ ուրախ էր, որ քնած էր:

Ալեքս Փայասլյան

6E068092A61C44A3BE9CA3C8A6B858F3Շփոթատասը

Լինում է, չի լինում մի Շփոթատաս: Նա քայլում է ճանապարհով ու հանդիպում է Շփոթատասին ու նրանք դառնում են Շփոթաքսան:

Էդմոն Սահակյան

8390c87e-643a-4d6f-ad37-9dd9cd882bbcՇփոթատասը

Կար-չկար մի Շփոթատաս: Այդ Շփոթատասը ապրում էր Տասյանում: Շփոթատասը որոշեց գնալ Հայաստան: Նա ուզում էր գնալ Բլեյանի դպրոցում սովորելու, որովհետև Շփոթատասը շատ խելացի էր: Նա տասը տարեկան էր ու սովորում էր հինգերորդ դասարանում:

Միքայել Մարտիրոսյան

30594456_1767591629960377_5348227915613995008_nՏասը շփոթ

Լինում է, չի լինում մի Տասաշփոթ է լինում: Նա անընդհատ շփոթվում էր:

Սասուն Ղազարյան

fe997e23-9deb-4148-839d-e634f4ffb000Տասը շփոթ

Լինում է մի Տասաշփոթ: Նա առավոտյան վեր կացավ, նախաճաշեց, դաս արեց, խաղաց, հետո գիշերը եկավ ու նա քնեց: Ոչ մի Տասաշփոթ էլ չկար:

Սամվել Աղաջանյան

Без названия (1)Տասը շփոթ

Կար-չկար մի գիժ մարդ կար, ա՜յ, շփոթվեցի, նա խելոք էր: Արթնանալուց, ա՜յ, նորից շփոթվեցի, քնելուց նա կարդաց, ա՜յ, շփոթվեցի, նա գրեց իր եղբոր, ա՜յ, շփոթվեցի, ընկերոջ մասին գրեց: Նա գրել էր ուժեղ մարդու, ա՜յ, շփոթվեցի, շփոթ մարդու մասին էր գրել: Քո մասին էր գրել, ա՜յ, նորից շփոթվեցի, իմ մասին էր գրել: Հետո արթնացավ, ա՜յ, նորից շփոթվեցի, նա քնեց:

Գագիկ Ղազարյան

Без названияՇփոթատասը

Լինում է, չի լինում մի Շփոթատաս է լինում;

Մի օր իր հայրիկը ասում է՚

_ Գնա անտառից սունկ բեր:

Ինքը գնում է սունկի փոխարեն խոտ է բերում:

Աննա-Մարիա Վարդանյան

MHER PATMUTYUNՏասաշփոթը

Կա մի մարդ, որի անունը Տասաշփոթ է: Այդ մարդն ամեն օր տասն անգամ շփոթվում է: Իրեն դա դուր չէր գալիս: Ուզում էր, որ էլ չլինի Տասաշփոթ, այլ լինի Շփոթատաս:

Մհեր Սարգսյան

vachepatmutyunՏասը շփոթ

Ես տասը հատ շփոթվեցի դասարանի տեղը, իսկ Մհերը ոչ մի անգամ չշփոթվեց, որովհետև Մհերին օգնում է Ալեքսը, իսկ Ալեքսին սովորեցրել են Գրիգորն ու Սասունը: Այս պատմությունը ամեն օր կրկնվում է, միայն թե տարբեր են շփոթվողները:

Վաչե Հովհաննիսյան

Տասաշփոթ

Без названия (5)Կար-չկար մի աղջիկ կար: Այդ աղջիկը մի անգամ իր ընկերուհիների հետ գնաց հանգստանալու: Այդ աղջկա անունը Անահիտ էր: Նա այդ օրը տասը անգամ շփոթվեց ու իր ընկերուհիներն իրեն ասացին Տասաշփոթ: Անահիտը ծիծաղեց ինքն իր վրա ու ինքը էլ տասը անգամ չի շփոթվում: Անահիտն արդեն կարող է իր ընկերուհիների հետ գնալ հանգիստ հանգստանալու:

Վիկտորյա Հայրապետյան

Շփոթատասը

Կար մի Շփոթատաս: Նրա անունը Էդմոն էր: Նա շատ էր սիրում կոմպով խաղալ, բայց մի օր իր կոմպն անջատեց, որ դաս անի:

Գրիգոր Ամիրյան

Շփոթատասը

Չի լինում, լինում է մի Շփոթատաս: Մի օր Շփոթատասը իր ընկերոջ հետ գնաց Շոկոլոդաստան: Քանի որ Շոկոլադաստանը շոկոլադից էր պատրաստված՝ տղաները որոշեցին շոկոլադ հագնել: Տղաները այդտեղ մոլորվեցին, բայց հանդիպեցին մի մարդու, ով օգնեց գտնել իրենց քաղաքը:

Սուսաննա Աղաջանյան

Տասաշփոթը

Կար-չկար մի Շփոթ կար: Այս Շփոթն այնքան էր սիրում տասը թիվը, որ նրան կոչում են Տասաշփոթ: Տասաշփոթը սեպտեմբերի մեկին գնաց դպրոց և նրան ամեն օր տարբեր անուններով էին դիմում, օրինակ՝ Մհեր, Գրիգոր, Վաչե, Ալեքս, Տիգրան, Սասուն, Սամվել, Գագիկ, Միքայել և Էդմոն: Մի օր էլ, երբ ես հորինեցի այս պատմությունը, նրան իր իսկական անունով դիմեցին՝ Տասաշփոթ և նա շատ ուրախացավ:

Լիլիթ Աղասարյան