Մարզական ստուգատես 2018

27157570_1688289287890612_1767724386_nԱյսօր երկրորդ դասարանցիները մասնակցեցին մարզական ստուգատեսին ու ցուցադրեցին իրենց մարզական կարողությունները: Մենք կարողանում ենք դարձումներ կատարել, շարային վարժություններ, շարք կանգնել ու շարափոխում կատարել, գիտենք մեր մարմինը մարզել՝ սկսելով գլխից ու ավարտելով թռիչքներով: Մարմնամարզական վարժություններից կարողանում ենք կանգնել թիակների վրա, կատարում ենք Մոմիկ ու Կամուրջ վարժությունները, բայց դեռևս մարզիչի օգնությամբ: Թաթերի վրա քայլում ենք մարզանստարանի վրայով, կամրջակից ցատկ ենք կատարում հենացատկի վրա ու արգետնում ենք ներքնակին, գլուխկոնծի ենք տալիս, ցատկում ենք բատուտի վրա: Դիտեք տեսաֆիլմը:

Հեծանվավարություն

Առաջին դասարանցիները հեծանիվ վարել շատ են սիրում: Ճամբարային հինգերորդ օրը  ընկեր Գայանեի հետ հեծանիվ վարեցինք: Վարում էինք ուղիղ գծով, իրար հետևից՝ պահպանելով միմյանցից որոշակի հեռավորություն:

This slideshow requires JavaScript.