Իմ դպրոցի հրաշալիքները

gfՆախագծային ուսուցման երկրորդ օր

Այսօր սովորողների հետ օրը սկսել ենք հրաշալի բաների մասին զրուցելով, փորձել ենք ձևակերպել, թե ինչ է հրաշալիքը և որոնք են մեր դպրոցի յոթ հրաշալիքները: Հրաշալիքապատումները կարող եք կարդալ սովորողների բլոգներում՝

Թթվի համտեսից առաջ թթվի գովազդ

44783352_1722399704532548_1676465025713176576_nՍովորողները պատրաստել են թթվի գովազդ, որտեղ գովազդում են իրենց պատրաստած թթուն: Կարող եք դիտել՝

Գագիկ Ղազարյանի բլոգում

Տիգրան Գալստյանի բլոգում

Ալիսա Փիլոյաի բլոգում

Անահիտ Խաչատրյանի բլոգում

Ռուզան Ղուկասյանի բլոգում

Մանկավարժական ակումբին ընդառաջ. Ներառականություն

44776243_1786211724831804_907262921602498560_nԻ՞նչ է ներառականությունը: Իմ պատկերացմամբ, ներառականությունը մարդասիրության, հանդուրժողականության, փոխօգնության, սիրո ու համերաշխության վրա հիմնված կեցությունն ու գործունեությունն է: Երբ առանձին անհատներ կարողանում են համատեղ գործել, այն տարբերությունների համերաշխ համադրություն է:

Ներառականությունը կրթության մեջ: Իմ կարծիքով, կրթությունն ու ներառականությունը հոմանիշներ են: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս սկզբունքը մշտապես գործում է: Դու՝որպես և՛ սովորող, և՛ սովորեցնող, մշտապես ներառման ու ներառվելու գործընթացում ես: Ներառականության կենսունակությունը ապահովվում է բաց ու առողջ միջավայր-համակարգում:

2017-2018 ուստարին մեր դասարան բերեց վեց նոր սովորողի, ընտանիքի: Ու ներառման ու ներառվելու նոր մեկնարկ տրվեց: Ալիսա Փիլոյանը, Անահիտ Խաչատրյանը, Տարոն Դավթյանը, Ռուզան Ղուկասյանը, Հայկ Հովհաննիսյանը,  Էրիկ Սարգսյանը այս ուստարին սկսեցին մեզ հետ միասին:

Սկզբնական շրջանում նրանք դժվարանում էին համակարգչով աշխատել, օգտվել էլեկտրոնային փոստից, բլոգից: Եվ ֆիզիկական, և մեդիամիջավայրը անծանոթ էին ու յուրացնելու խնդիր կար: Հիմա ստացվում է աշխատանքը ներբեռնել, աշխատել, պահպանել ու ուղարկել էլեկտրոնային փոստով: Այս ընթացքում սովորողների համար բացվեցին նաև անհատական բլոգներ:

«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողները պատմել են այս տարի մեզ միացած նոր ընկերների մասին, իսկ մեր նոր ընկերներն էլ պատմել են մեր դպրոցի մասին:

  • Մեր նոր ընկերները. պատումների շարք
  • Իմ դպրոցը. ռադիո «Բզեզ»-ի եթերում սովորողները պատմում են մեր դպրոցի մասին
  • Նորեկ սեբաստացիները ռադիո «Բզեզ»-ի եթերում պատմում-ներկայանում են

Ծնողների արձագանք-պատումները՝ հաջորդիվ:

«Ուսումնական Ագարակ» նախագծի մասին

IMG_20181018_131910Նախագծային ուսուցման իններորդ օր. «Ուսումնական Ագարակ» նախագիծ

Սովորողներն արդեն երկրորդ անգամ են այցելում Ագարակ: Առաջին այցելության ժամանակ ծանոթացան ագարակի, կենդանիների հետ, սովորեցին, թե ինչպես պետք է կերակրել նրանց: Իրենց տարած կաղամբով, գազարով ու խնձորով նախաճաշ պատրաստեցին ձիերի համար, կերակրեցին նրանց: Երկրորդ այցելության ընթացքում ընկեր Էդմոնի հետ զրուցեցին ձիերի խնամքի կանոնների մասին, ծանոթացան նոր պոնիի հետ:

Ագարակ այցելության մասին  պատումները կարդացեք Տիգրան Գալստյանի, Գագիկ Ղազարյանի,  Վիկտորյա Հայրապետյանի, Ներսիսյան Ռուզաննայի,  Ալիսա Փիլոյանի, Միսաք Մինասյանի բլոգներում: Իսկձիերի խնամքի կանոնները ներկայացնում է Գագիկ Ղազարյանը:

Մեր նոր ընկերները

44659280_304570013480705_2380228020259520512_nՆախագծային ուսուցման յոթերորդ օր. «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»

«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի ընթացքում սովորողները պատմում են իրենց դպրոցի, նոր ընկերների մասին:

Մեր դասարան այս տարի եկել են վեց նոր երեխաներ՝ Հայկը, Ալիսան, Տարոնը, Ռուզանը, Անահիտը և Էրիկը: Ես հասցրել եմ ընկերանալ Էրիկի և Ռուզանի հետ: Նրանք շատ լավն են: Էրիկը շատ է սիրում խաղալ, իսկ Ռուզանը շատ խելացի է:

Գագիկ Ղազարյան Շարունակել կարդալ “Մեր նոր ընկերները”

Ռադիո «Բզեզ». Իմ դպրոցը

Նախագծային ուսուցման վեցերորդ օր. «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»

Ռադիո «Բզեզ»-ի նոյեմբերյան թողարկման ընթացքում սովորողները զրուցում են դպրոցի մասին: Ներկայացնում են, թե ինչի նման է իրենց դպրոցը, որոնք են իրենց ամենասիրելի պարապմունքները դպրոցում, և ինչը կփոխեին իրենց դպրոցում:

5.11-10.11. նախագծային շաբաթվա աշխատակարգ

44815435_1993183140739390_2925799153021747200_nՇաբաթվա ուսումնական նախագծեր՝

նոյեմբերի 5-ից` «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագիծ,

«Հացթխիկ-լավաշթխիկ»  նախագիծ, 

«Ուսումնական աշուն» նախագիծ. ամփոփում-հրապարակում

նոյեմբերի  8` «Ուսումնական Ագարակ. կենդանասերի դպրոց» նախագծի շրջանակում այցելություն Ագարակ, լավաշթխիկ

նոյեմբերի 9՝ Մարզատոն մարմնամարզական դահլիճում

Բառարաններ՝

Հայերեն օնլայն բառարան

Ընթերցանության նյութեր՝

Առած-ասացվածքներ

  • Անբանը հաց  ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ է:
  • Աշխատանքը սև է, հացը սպիտակ է:
  • Բերան կա՝ հաց չկա, հաց կա՝ բերան չկա:
  • Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու չի լինի պարել:
  • Ավելի լավ է հացը ջրով, քան կարկանդակը՝ դժբախտությունով:

Մուլտֆիլմ

Կախարդական լավաշը

Մաթեմատիկա. էլեկտրոնային առաջադրանքներ՝

Երգարան

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Խնջույքի երգեր. Սեբաստացու օրեր

Շաբաթվա աշխատակարգն ըստ դասացուցակի

նոյեմբերի 5, երկուշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». Ռադիո «Բզեզ»
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  ռուսերեն
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». «Լավաշթխիկ-հացթխիկ» նախագիծ
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա

նոյեմբերի 6, երեքշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  «Հացթխիկ-Լավաշթխիկ» նախագիծ
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». «Հացթխիկ-Լավաշթխիկ» նախագիծ
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». անգլերեն.
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ Ընտրությամբ գործունեություն

նոյեմբերի  7, չորեքշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». «Հացթխիկ-Լավաշթխիկ» նախագիծ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  «Հացթխիկ-Լավաշթխիկ» նախագիծ
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». հեծանվավարություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». ռուսերեն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա

նոյեմբերի 8, հինգշաբթի

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». մաթեմատիկա
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  «Ուսումնական աշուն» նախագիծ
11:05 — 11:50՝ Ընտրությամբ գործունեություն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». Այցելություն Ագարակ
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». Այցելություն Ագարակ

նոյեմբերի 9, ուրբաթ

8.00-8.45` ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
08:45 — 9:00՝ մուտք դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին
9.00-9.15` առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.05` «Իմացումի հրճվանք». երգ
10:10 — 10:55՝ «Իմացումի հրճվանք».  «Հացթխիկ-Լավաշթխիկ» նախագիծ
11:05 — 11:50՝ «Իմացումի հրճվանք». Մարզատոն
11:55 — 12:40՝ «Իմացումի հրճվանք». Մարզատոն
12:40 — 12:55՝ Ընդմիջում
12:55 — 13:35՝ «Իմացումի հրճվանք». «Հացթխիկ-Լավաշթխիկ» նախագիծ

նոյեմբերի 10, շաբաթ

 Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. համայնքային ծես

«Հացթխիկ-լավաշթխիկ» նախագիծ

44717935_1981222441956908_3423188208786079744_n«Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում սովորողների, նրանց ընտանիքների հետ նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին: «Թթուդրեքից» հետո իրականացնում ենք «Հացթխիկ-լավաշթխիկ» նախագիծը: Շարունակել կարդալ “«Հացթխիկ-լավաշթխիկ» նախագիծ”

Նախագծային ուսուցման շաբաթ. ամփոփում

Рисунок1Նախագծային ուսուցման շաբաթվա աշխատակարգ

Նախագծային ուսուցման առաջին օր.  «Սովորող-սովորեցնող» նախագիծ. բնագիտական փորձեր

Նախագծային ուսուցման երկրորդ օր. Մարզական պարապմունք. հեծանվավարություն

Նախագծային ուսուցման երկրորդ օր. «Երևանը ես եմ» նախագծով համերգ

Նախագծային ուսուցման երրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագիծ

Նախագծային ուսուցման չորրորդ օր. «Կոմիտաս. գույներ և ազդեցություններ» նախագծի ամփոփումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Նախագծային ուսուցման հինգերորդ օր. «Թթուդրեք» նախագիծ. Բանջարեղենային կերպարները որպես պատմության հերոսներ

Նախագծային ուսուցման հինգերորդ օր. «Թթուդրեք» նախագիծ